User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Իան Անդերսոն - համերգ Երևանում

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իան Անդերսոն - համերգ Երևանում



    Այ քեզ հրաշք, Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին: Դոգմայի Զառան էլ ա լինելու, նայեք ոնց ա գովում Յանը Դոգմային:
    http://www.jethrotull.com/tourdates/index.html#dogma

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.03.2010), CactuSoul (18.03.2010), Jarre (20.03.2010), Yellow Raven (19.03.2010), Yevuk (19.03.2010), Ներսես_AM (18.03.2010), Ռուֆուս (18.03.2010), Ֆոտոն (18.03.2010)

  3. #2
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին:
    Յանն ա լինելու մենակ, Ջեթրոն չի:

    Ամեն դեպքում՝
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    "The best musical metal band this side of Mars. Amazing bass player. Brilliant vocals. Searing guitar. Thundering neutron drums. This band feature instruments which are weapons of mass destruction.... Oh, to be so young."
    Նադը ժե, Անդերսոնն էսքա՞ն անճաշակ մարդ ա: Ձեր կարմիր վարգանիշները ձեզ պահեք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.03.2010), Yellow Raven (19.03.2010), Ֆրեյա (19.03.2010)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Ուխ, չնայած Զարայի համար չեմ գժվում, բայց հետաքրքիր կլինի
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.03.2010)

  8. #5
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Իսկ ես ավելի մեծ հաճույքով մի հատ էլ Ջեթրոյի համերգին կգնայի

    Մի քիչ արդեն սկսում էի նախանձել, որ Յան–ի համերգին չեմ գնալու , բայց նախանձս քիիչ–քիչ անցնում ա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (19.03.2010)

  10. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Նադը ժե, Անդերսոնն էսքա՞ն անճաշակ մարդ ա: Ձեր կարմիր վարգանիշները ձեզ պահեք:
    Շատ էլ լավ խումբ ա դոգման

  11. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ էլ լավ խումբ ա դոգման
    Դե, վատը չեն, իրենց ուրույն դեմքն ունեն, բայց Անդերսոնի դրած մակդիրների հետ համաձայն չեմ: Էդքանը:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (19.03.2010)

  13. #8
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջեթրո Թալ/Jethro Tull

    Մենակ թե ոչինչ չխանգարի ու տոմսերը նորմալ գնով լինեն
    Հուսով եմ Ջեթրոյի երգերն են լինելու երգացանկում

  14. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Jethro Tull»-ը կրկին Հայաստանում և ոչ միայն

    Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի պաշտոնական վեբ կայքում այն երկրների շարքում, ուր այցելելու է «Jethro Tull» խումբը, կարող եք տեսնել նաև Հայաստանի անունը, այն էլ արդեն երկրորդ անգամ: Համերգը տեղի է ունենալու 2010 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանի պետական օպերային թատրոնում: Ներկա է լինելու նաև հատուկ հյուր` «Դոգմա» խմբի մենակատար Զառա Գրիգորյանը:

    -«Jethro Tull»-ի համերգը կազմակերպել է Vibrogaphus-ը, ես` որպես մենեջեր, մասնակցում էի համերգի կազմակերպչական մասին: Յան Անդերսոնը գիտեր, որ երգչուհի եմ, որ մեր կազմակերպությունը փոքր ռոք-խումբ ունի: Այն ժամանակ «Դոգմա» խումբը դեռ իր ձայնասկավառակը չուներ, և Անդերսոնը հնարավորություն չունեցավ լսելու մեր երգերը: Իսկ այն ձայնագրությունները, որ ունեինք, ինքներս չցանկացանք ներկայացնել,- ասում է Զառա Գևորգյանը:

    Որոշ ժամանակ անց Զառան Գերմանիայում կայանալիք Յան Անդերսոնի համերգի հրավեր է ստանում: Սակայն, այդ ժամանակ ձայնագրվում էր նրա խմբի ալբոմը, և նա չկարողացավ մեկնել: Այնուամենայնիվ, Յան Անդերսոնը գտնում է «Դոգմայի» կատարումներից մեկը և նախաձեռնում համագործակցությունը:

    - Յան Անդերսոնն իր խումբը երբեք ռոք, այն էլ մեթալ չի համարել և հիմա էլ կարծես թե այդպես է: Նրանք ավելի շատ էթնո ոճով են հանդես գալիս և ներկայացնում են էթնիկ -ջազ երաժշտություն: «Դոգման» կարևորում է հայկական մոտիվները: Այն զարգացող է, և եթե այլաբանորեն բացատրեմ, երաժշտությունը կարող է քարքարոտ ժայռերից վերածվել գեղեցիկ քնքուշ ծաղիկներով լի մարգագետինների: Գուցե դրանով էլ հենց հետաքրքրել ենք Յան Անդերսոնին, գուցե դա է պատճառը, որ նա համագործակցության արդյունքներ է ակնկալում: Ամեն դեպքում, այդ մակարդակի երաժշտի հետ համագործակցելը մեծ բավականություն է,- ասում է Զառան:- Համերգն անվանելու են «Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull», այսինքն` բացի խմբի երաժիշտներից, հանդես է գալու սիմֆոնիկ նվագախումբը: Երկու երգ պիտի երգեմ Յան Անդերսոնի ընտրությամբ: Ներկայացնելու եմ նաև «Դոգմայի» երգերից:

    Կարելի է ենթադրել, թե ինչ բավականություն են ստանալու այս երկու խմբերի երկրպագուները: «Սա լավագույն metal խումբն է. ապշեցուցիչ բաս կիթառ, փայլուն վոկալ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են…Եվ այսքան երիտասարդ»,- «Jethro Tull»-ի կայքում գրում է «Դոգմայի» մասին Յան Անդերսոնը: Հազիվ թե հնարավոր լինի սրան որևէ բան ավելացնել:

    «Դոգմա» խմբի և կին մենակատարների մասին


    - Անսպասելի էր ու ապշեցուցիչ: Ընդամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում կարողացանք ներկայացնել նոր խումբ, այդքան արագ MDP-ից հետո,- ասում է Զառան:
    «Դոգմա» խումբը` որպես այդպիսին, կազմավորվել է 2008 թ., եթե չհաշվենք հիմնական երաժիշտների` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և կիթառահար Հենո Գրիգորյանի արդեն 15 տարվա փորձը, որ կուտակել էին MDP խմբում: 2007 թվականի սկզբից սկսած, խմբին միացավ այն ժամանակ դեռ ճանաչում չունեցող Զառան, հետո metal երաժշտության ասպարեզում հայտնի թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ): Արդեն նոր կազմով «Դոգման» առաջին անգամ անակնկալ մատուցեց 2008-ի հունվարի 5-ին` ելույթ ունենալով ընկերների, երաժիշտների և լրագրողների առջև:

    Իհարկե, անխուսափելի էին զուգահեռները նախկին խմբի հետ և ակներև` ոճական փոփոխությունը:
    - MDP-ում, իսկ այժմ «Դոգմայում» ստեղծագործում է Հենո Գրիգորյանը, և նա, իհարկե, իր ոճը չի փոխել: Կարծում եմ` նա այն երաժիշտներից է, ում մեղեդին միանգամից ճանաչվում է: Բայց front man-ից էլ է շատ բան կախված, չէ՞ որ նրա վրա է ընկած երգը ներկայացնելու, շեշտադրումների պատասխանատվությունը: Եվ ես կարծես ընդգծեցի ու վեր հանեցի այն մեղեդին, որ միշտ էլ կար նրա երաժշտության մեջ: Շատերը կարծում են, որ լավ երգի համար կարևոր է թմբուկների և ակորդների առկայությունը և փոփոխությունը, անդադրում տեքստը և վոկալը: Պակաս կարևոր չեն տեքստերը, և ինքս դրանք բավական երկար եմ գրում, բայց ամենակարևորը երաժշտությունն է… Վերջապես, մեր համագործակցությունը հնարավոր դարձրեց ժողովրդական էթնիկ երաժշտության սերը: Դրա համար էլ մենք մեր խմբի ծնունդը իրոք համարում ենք ճակատագրական կամ Աստծո կամքով` հանուն երաժշտության:

    Այսօր արդեն «Դոգմա» խումբը լայն երաժշտական գործունեություն է ծավալել` մենահամերգներ, փառատոներ: Խումբը ոչ միայն համերգներ է տալիս, այլև կազմակերպում է: Ահա հերթական միջոցառումը Յան Անդերսոնի համերգն է, որին կմիանա Զառա Գևորգյանը:

    Երաժիշտները չէին սխալվել խմբի անդամների ընտրության հարցում, հատկապես Զառայի, որ դարձավ խմբի զարդը, և ոչ միայն, եթե հաշվի առնենք, որ ռոք երգող երգչուհիներ այսօր քիչ ենք հանդիպում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Երբեմն էլ նրանք քննադատության են արժանանում:
    - Դա պարզապես քարացած մտածելակերպի հետևանք է: Աղջիկը կարող է ռոք երգել և շատ լավ երգել` ներկայացնելով, օրինակ, կանացի կերպար: Կարծում եմ` պարզապես կինը գեղեցիկ է բեմի վրա: Հայկական խմբերից ստեղծագործում են «Stryfe» խմբի մեներգչուհի Եվան, «Eva» խմբի Եվան ու ես, և երեքս էլ միանգամայն տարբեր երաժշտություն ենք ներկայացնում: Նման քարացած մտածելակերպ այսօր կարող ենք նկատել, օրինակ, cover երգերի հետ կապված: Շատ տարածված է սկսնակ խմբերի կողմից հայտնի հիթերի կատարումը, երբեմն նաև երկրպագուների ցանկությունը բավարարելու համար: Այս դեպքում խնդիր ունես լավ կատարել այդ ստեղծագործությունը` բացառելով որևէ փոփոխություն կամ իմպրովիզացիա: Չկա նաև քննադատվելու և ընդունված չլինելու վտանգ, քանի որ նվագում ես այն, ինչ ժամանակին արել է լեգենդար երաժիշտը, և նրա արածն անառարկելի է: Cover-ների դեպքն ուրիշ է, դու այդ երգը պիտի քո միջով անցկացնես` ներկայացնելով նոր, ուրույն ձևով, քո ձեռագրով: Ըստ իս, պետք է թողնել, որ երգը ապրի, նորից կատարվի, նաև փոփոխվի: Բայց, իհարկե, այս ամենը պետք է արվի պրոֆեսիոնալ մակարդակով: Եվ գոյություն չունեն կնոջ ու տղամարդու համար նախատեսված երգեր: Եթե երաժիշտը ներկայացնելու բան ունի, դա անում է համոզիչ և տեղ է հասցնում իր ասելիքը, ապա սեռն ամենևին էլ նշանակություն չունի:

    Այս խոսքերի ճշմարտությունն ապացուցվում է նաև Յան Անդերսոնի` համատեղ համերգի առաջարկով:

    Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Աղբյուր՝ ԱՆԿԱԽ

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (28.04.2010), Yellow Raven (27.04.2010), Հայկօ (27.04.2010), Ներսես_AM (27.04.2010)

  16. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն թե, համաձայն Jethro Tull խմբի պաշտոնական կայքի, երկրորդ անգամ ոչ թե խումբն է գալու, այլ Յան Անդերսենը:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (27.04.2010), Jarre (28.04.2010), Yellow Raven (27.04.2010)

  18. #11
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսով, սեպտեմբերի 24-ին կկայանա երկար սպասված այս համերգը:

    Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull

    Յան Անդերսոնին բեմի վրա կնվագակցեն Ջեթրո Թալ խմբի բաս-կիթառահար David Goodier-ը և ստեղնաշարային գործիքների վրա նվագող John O'Hara-ն, ինչպես նաև կիթառահար Florian Opahle-ն ու հարվածային գործիքներ նվագող Scott Hammond-ը
    Բացի նրանցից կնվագի նաև մեր ֆիլհարմոնիկ նվագախումբն, իսկ երեկոյի հատուկ հյուրը կլինի <<Դոգմա>> խմբի մենակատար Զառան

    Երգացանկում կլինեն Ջեթրո Թալ խմբի հին ու բարի երգերը` սիմֆոնիկ մեկնաբանությամբ, որոնց կարող եք ծանոթանալ ներբեռնելով 2004 թվականին լույս տեսած Ian Anderson Plays the Orchestral Jethro Tull ձայնասկավառակը
    Ձայնասկավառակի թրեքլիստին կարող եք ծանոթանալ այստեղ`

    http://en.wikipedia.org/wiki/Ian_And...al_Jethro_Tull

    Տոմսերի մասին ինֆորմացիան կհայտնվի քիչ ավելի ուշ, ավելի մանրամասն` www.vgs.am


  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (29.07.2010), Jarre (29.07.2010), Հայկօ (29.07.2010), Ռուֆուս (29.07.2010)

  20. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատը ուրախ եմ նրա համար, որ Վիբրոգրաֆուսն ա կազմակերպում, այլ ոչ թե Deem Communications կոչված թյուրիմածությունը:
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fender (29.07.2010), Yellow Raven (29.07.2010), Ներսես_AM (29.07.2010)

  22. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաշատը ուրախ եմ նրա համար, որ Վիբրոգրաֆուսն ա կազմակերպում, այլ ոչ թե Deem Communications կոչված թյուրիմածությունը:
    Հա էլի, կգնանք մարդավարի տոմսը կառնենք

  23. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսով`



    Տոմսերը կլինեն վաճառքում օգոստոսի 13-ից Օպերայի տոմսարկղում
    Տոմսերի արժեքն է 5000-25000 դրամ` http://vgs.am/userfiles/IA%20Tickets.jpg

    Ավելի մանրամասն` www.vgs.am

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (11.08.2010), Jarre (11.08.2010), Ներսես_AM (11.08.2010), Ռուֆուս (11.08.2010)

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Յան Անդերսոնի համերգի 5000դր-անոց տոմս եք ուզում, ինչքան հնարավոր է շուտ գնացեք առեք: Էս անգամ 5000դրամով մենակ կողքի բալկոններն են, իսկ ամֆիթատրոնը 10.000-ից ա սկսվում: Ի դեպ էդ 5000-անոցների մոտ կեսը արդեն վերցված ա:
    I may be paranoid but no android!

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Թանգյան. համերգ Երևանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 237
    Վերջինը: 19.08.2011, 01:46
  2. Saturnus, համերգ Երևանում
    Հեղինակ՝ Oasis, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 24.05.2011, 21:47
  3. Սերգեյ Բեզրուկով. համերգ Երևանում
    Հեղինակ՝ romanista, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 11:21
  4. System of a Down: Համերգ Երևանում
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.09.2008, 11:23
  5. HIP-HOP համերգ
    Հեղինակ՝ Azo555, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.01.2008, 22:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •