Այ քեզ հրաշք, Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին: Դոգմայի Զառան էլ ա լինելու, նայեք ոնց ա գովում Յանը Դոգմային:
http://www.jethrotull.com/tourdates/index.html#dogma
Այ քեզ հրաշք, Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին: Դոգմայի Զառան էլ ա լինելու, նայեք ոնց ա գովում Յանը Դոգմային:
http://www.jethrotull.com/tourdates/index.html#dogma
Նադը ժե, Անդերսոնն էսքա՞ն անճաշակ մարդ ա:"The best musical metal band this side of Mars. Amazing bass player. Brilliant vocals. Searing guitar. Thundering neutron drums. This band feature instruments which are weapons of mass destruction.... Oh, to be so young."Ձեր կարմիր վարգանիշները ձեզ պահեք:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
CactuSoul (18.03.2010), Yellow Raven (19.03.2010), Ֆրեյա (19.03.2010)
Ուխ, չնայած Զարայի համար չեմ գժվում, բայց հետաքրքիր կլինի![]()
I may be paranoid but no android!
Jarre (20.03.2010)
Իսկ ես ավելի մեծ հաճույքով մի հատ էլ Ջեթրոյի համերգին կգնայի
Մի քիչ արդեն սկսում էի նախանձել, որ Յան–ի համերգին չեմ գնալու, բայց նախանձս քիիչ–քիչ անցնում ա
![]()
Ariadna (19.03.2010)
CactuSoul (19.03.2010)
Մենակ թե ոչինչ չխանգարի ու տոմսերը նորմալ գնով լինեն
Հուսով եմ Ջեթրոյի երգերն են լինելու երգացանկում![]()
«Jethro Tull»-ը կրկին Հայաստանում և ոչ միայն
Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի պաշտոնական վեբ կայքում այն երկրների շարքում, ուր այցելելու է «Jethro Tull» խումբը, կարող եք տեսնել նաև Հայաստանի անունը, այն էլ արդեն երկրորդ անգամ: Համերգը տեղի է ունենալու 2010 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանի պետական օպերային թատրոնում: Ներկա է լինելու նաև հատուկ հյուր` «Դոգմա» խմբի մենակատար Զառա Գրիգորյանը:
-«Jethro Tull»-ի համերգը կազմակերպել է Vibrogaphus-ը, ես` որպես մենեջեր, մասնակցում էի համերգի կազմակերպչական մասին: Յան Անդերսոնը գիտեր, որ երգչուհի եմ, որ մեր կազմակերպությունը փոքր ռոք-խումբ ունի: Այն ժամանակ «Դոգմա» խումբը դեռ իր ձայնասկավառակը չուներ, և Անդերսոնը հնարավորություն չունեցավ լսելու մեր երգերը: Իսկ այն ձայնագրությունները, որ ունեինք, ինքներս չցանկացանք ներկայացնել,- ասում է Զառա Գևորգյանը:
Որոշ ժամանակ անց Զառան Գերմանիայում կայանալիք Յան Անդերսոնի համերգի հրավեր է ստանում: Սակայն, այդ ժամանակ ձայնագրվում էր նրա խմբի ալբոմը, և նա չկարողացավ մեկնել: Այնուամենայնիվ, Յան Անդերսոնը գտնում է «Դոգմայի» կատարումներից մեկը և նախաձեռնում համագործակցությունը:
- Յան Անդերսոնն իր խումբը երբեք ռոք, այն էլ մեթալ չի համարել և հիմա էլ կարծես թե այդպես է: Նրանք ավելի շատ էթնո ոճով են հանդես գալիս և ներկայացնում են էթնիկ -ջազ երաժշտություն: «Դոգման» կարևորում է հայկական մոտիվները: Այն զարգացող է, և եթե այլաբանորեն բացատրեմ, երաժշտությունը կարող է քարքարոտ ժայռերից վերածվել գեղեցիկ քնքուշ ծաղիկներով լի մարգագետինների: Գուցե դրանով էլ հենց հետաքրքրել ենք Յան Անդերսոնին, գուցե դա է պատճառը, որ նա համագործակցության արդյունքներ է ակնկալում: Ամեն դեպքում, այդ մակարդակի երաժշտի հետ համագործակցելը մեծ բավականություն է,- ասում է Զառան:- Համերգն անվանելու են «Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull», այսինքն` բացի խմբի երաժիշտներից, հանդես է գալու սիմֆոնիկ նվագախումբը: Երկու երգ պիտի երգեմ Յան Անդերսոնի ընտրությամբ: Ներկայացնելու եմ նաև «Դոգմայի» երգերից:
Կարելի է ենթադրել, թե ինչ բավականություն են ստանալու այս երկու խմբերի երկրպագուները: «Սա լավագույն metal խումբն է. ապշեցուցիչ բաս կիթառ, փայլուն վոկալ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են…Եվ այսքան երիտասարդ»,- «Jethro Tull»-ի կայքում գրում է «Դոգմայի» մասին Յան Անդերսոնը: Հազիվ թե հնարավոր լինի սրան որևէ բան ավելացնել:
«Դոգմա» խմբի և կին մենակատարների մասին
- Անսպասելի էր ու ապշեցուցիչ: Ընդամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում կարողացանք ներկայացնել նոր խումբ, այդքան արագ MDP-ից հետո,- ասում է Զառան:
«Դոգմա» խումբը` որպես այդպիսին, կազմավորվել է 2008 թ., եթե չհաշվենք հիմնական երաժիշտների` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և կիթառահար Հենո Գրիգորյանի արդեն 15 տարվա փորձը, որ կուտակել էին MDP խմբում: 2007 թվականի սկզբից սկսած, խմբին միացավ այն ժամանակ դեռ ճանաչում չունեցող Զառան, հետո metal երաժշտության ասպարեզում հայտնի թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ): Արդեն նոր կազմով «Դոգման» առաջին անգամ անակնկալ մատուցեց 2008-ի հունվարի 5-ին` ելույթ ունենալով ընկերների, երաժիշտների և լրագրողների առջև:
Իհարկե, անխուսափելի էին զուգահեռները նախկին խմբի հետ և ակներև` ոճական փոփոխությունը:
- MDP-ում, իսկ այժմ «Դոգմայում» ստեղծագործում է Հենո Գրիգորյանը, և նա, իհարկե, իր ոճը չի փոխել: Կարծում եմ` նա այն երաժիշտներից է, ում մեղեդին միանգամից ճանաչվում է: Բայց front man-ից էլ է շատ բան կախված, չէ՞ որ նրա վրա է ընկած երգը ներկայացնելու, շեշտադրումների պատասխանատվությունը: Եվ ես կարծես ընդգծեցի ու վեր հանեցի այն մեղեդին, որ միշտ էլ կար նրա երաժշտության մեջ: Շատերը կարծում են, որ լավ երգի համար կարևոր է թմբուկների և ակորդների առկայությունը և փոփոխությունը, անդադրում տեքստը և վոկալը: Պակաս կարևոր չեն տեքստերը, և ինքս դրանք բավական երկար եմ գրում, բայց ամենակարևորը երաժշտությունն է… Վերջապես, մեր համագործակցությունը հնարավոր դարձրեց ժողովրդական էթնիկ երաժշտության սերը: Դրա համար էլ մենք մեր խմբի ծնունդը իրոք համարում ենք ճակատագրական կամ Աստծո կամքով` հանուն երաժշտության:
Այսօր արդեն «Դոգմա» խումբը լայն երաժշտական գործունեություն է ծավալել` մենահամերգներ, փառատոներ: Խումբը ոչ միայն համերգներ է տալիս, այլև կազմակերպում է: Ահա հերթական միջոցառումը Յան Անդերսոնի համերգն է, որին կմիանա Զառա Գևորգյանը:
Երաժիշտները չէին սխալվել խմբի անդամների ընտրության հարցում, հատկապես Զառայի, որ դարձավ խմբի զարդը, և ոչ միայն, եթե հաշվի առնենք, որ ռոք երգող երգչուհիներ այսօր քիչ ենք հանդիպում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Երբեմն էլ նրանք քննադատության են արժանանում:
- Դա պարզապես քարացած մտածելակերպի հետևանք է: Աղջիկը կարող է ռոք երգել և շատ լավ երգել` ներկայացնելով, օրինակ, կանացի կերպար: Կարծում եմ` պարզապես կինը գեղեցիկ է բեմի վրա: Հայկական խմբերից ստեղծագործում են «Stryfe» խմբի մեներգչուհի Եվան, «Eva» խմբի Եվան ու ես, և երեքս էլ միանգամայն տարբեր երաժշտություն ենք ներկայացնում: Նման քարացած մտածելակերպ այսօր կարող ենք նկատել, օրինակ, cover երգերի հետ կապված: Շատ տարածված է սկսնակ խմբերի կողմից հայտնի հիթերի կատարումը, երբեմն նաև երկրպագուների ցանկությունը բավարարելու համար: Այս դեպքում խնդիր ունես լավ կատարել այդ ստեղծագործությունը` բացառելով որևէ փոփոխություն կամ իմպրովիզացիա: Չկա նաև քննադատվելու և ընդունված չլինելու վտանգ, քանի որ նվագում ես այն, ինչ ժամանակին արել է լեգենդար երաժիշտը, և նրա արածն անառարկելի է: Cover-ների դեպքն ուրիշ է, դու այդ երգը պիտի քո միջով անցկացնես` ներկայացնելով նոր, ուրույն ձևով, քո ձեռագրով: Ըստ իս, պետք է թողնել, որ երգը ապրի, նորից կատարվի, նաև փոփոխվի: Բայց, իհարկե, այս ամենը պետք է արվի պրոֆեսիոնալ մակարդակով: Եվ գոյություն չունեն կնոջ ու տղամարդու համար նախատեսված երգեր: Եթե երաժիշտը ներկայացնելու բան ունի, դա անում է համոզիչ և տեղ է հասցնում իր ասելիքը, ապա սեռն ամենևին էլ նշանակություն չունի:
Այս խոսքերի ճշմարտությունն ապացուցվում է նաև Յան Անդերսոնի` համատեղ համերգի առաջարկով:
Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աղբյուր՝ ԱՆԿԱԽ
Katka (28.04.2010), Yellow Raven (27.04.2010), Հայկօ (27.04.2010), Ներսես_AM (27.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ