User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հերբի Հենքոք/Herbie Hancock

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հերբի Հենքոք/Herbie Hancock

    Հերբերտ Ջեֆրի «ՀԵՐԲԻ» Հենքոք
    (Ծնվել է 1940թ.-ի ապրիլի 12-ին, ԱՄՆ, Չիկագո, Իլլիոնոյիս)

    Դաշնակահար, խմբավար, կոմպոզիտոր։ Հերբի Հենքոքը նվագում և ստեղծագործում է երաժշտական ամենատարբեր ոճերում. դասական, ջազ, էլեկտրոնային, ռոք, ֆանք, R&B, էլեկտրո-ֆանք, ջազ-ռեպ, հարդ բոփ, ջազ ֆուժըն, բեբոփ։





    Հերբի Հենքոքին կարելի է համարել մեր դարի լավագույն երաժիշտներից մեկը։ Նա ջազային «post-bop» ոճի հիմնադիրներից մեկն է։ Հերբին այն առաջին երաժիշտներից մեկն է, ով ջազը համադրեց էլեկտրոնային երաժշտության և ֆանքի (funk) հետ։ Նրսա ստեղծագործությունները «լսվող են» և թեթև։ Նա ժողովրդականություն է վայելում ոչ միայն դասականի և ջազի սիրահարների մոտ, այլև փոփի, ռոքի և բլյուզի։

    Հերբին համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող շատ երաժիշտների հետ, ինչպիսիք են Մայլս Դեյվիսը, Օսկար Պետերսոնը, Կարլոս Սանտանան, Կրիստինա Ագիլերան, Սթինգը և Սթիվի Վոնդերը։ Նա համագործակցել է բազմաթիվ այլ աստղերի հետ, որոնց հետ ձայնագրությունները կարելի է գտնել YouTube կայքում։

    Ձայնագրել է 54 ալբոմ (1962-2010 թվականների ընթացքում)։ 1986 թ.-ին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ 1984-2008 թվականների ընթացքում 12 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Արժանացել է բազմաթիվ այլ նշանավոր մրցանակների։

    Հենքոքի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններից են.

    Cantaloupe Island



    Watermelon Man («Ձմերուկ մարդը» ։ Այս ստեղծագործությունը կատարում են տասնյակ հայտնի խմբեր և երաժիշտներ)։





    Maiden Voyage



    Chameleon



    I Thought It Was You



    Rockit (Դե, որպես Ժառի երաժշտության սիրահար, էս ստեղծագործության սկիզբը ինձ համար յուրահատուկ արժեք ունի։ Շատ հետաքրքիր էֆեկտներ ու ձայներ է օգտագործում Հետո խորանում է հիփ-հոփ բայց ընդհանուր հետաքրքիր գործ է։)



    Իսկ սա լեգենդար Օսկար Պետերսոնի հետ նրա դուետն է։ Ինձ համար սա լավագույն դաշնամուրային դուելներից մեկն է
    Billie´s Bounce




    ՀԳ՝ լսելով Հերբիի ստեղծագործությունները նկատեցի, որ նրա որոշ գործեր շատ նման են Արտո Թունջբոյաջյանի գործերին։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.09.2010), Norton (04.09.2010), Whyspher Whisper (10.09.2010), Մանուլ (04.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Հերբի Հենքոք/Herbie Hancock
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.09.2010, 21:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •