Ադրիանո ջան, այս հարցի շուրջ նորմալ տեսակետ ունենալու համար առնվազն պետք է ուսումնասիրենք, այն էլ մանրամասնորեն, մակրոէկոնոմիկա, էկոնոմետրիկա, մաթ. մոդելավորում, գծային հանրահաշիվ, վիճակագրություն, մաթ անալիզ ու շարքերի տեսություն։
Ինձ թվում ա, հնարավոր չի հիմա 0ից էդ բոլորը ստեղ գրել
Ուղղակի, չհասկացա... նույն տրամաբանությամբ, տղամարդիկ էլ են մտնում աշխատուժի մեջ... ինչու ես միայն կանանց վերցնում
Ընդհանրապես, մոդելներ կառուցելուց չես կարող ուղղակի որոշել ու վերցնել նոր փոփոխական մտցնել։ Պետք է վիճակագրական տվյալներ ունենս բավականաչափ խորության, որ դրանց ուսումնասիրության հիման վրա տեսնես, թե կանանց թվի աճը ինչպիսի փոփոխություն է թողել ՀՆԱ–ի վրա։
Հետո փորձես այդ կապը արտահայտես հավասարումների միջոցով։
Էդքան հեշտ չի...
Էլ չասած, որ էդ նոր փոփոխականդ իրեն բնորոշ սխալն է ներմուծելու մոդելի մեջ...
դրա համար վերցնում են միայն նշանակալի փոփոխականները, իսկ թույլ ազդողները անտեսում են։
Էջանիշներ