Ինքնարժեքը տնտեսագիտության ամենահիմնաքարային կատեգորյաներից մեկն է: Ինքնարժեքի ձևավորումը հանդիսանում է արտադրության և կարելի է ասել ցանկացած բանի արտադրության հիմքը, և վերջինիս համեմատումը փաստացի ձևավորված պայմանների հետ թույլ է տալիս դատել ինչ-որ արտադրությամբ զբաղվող մարդը վերջի վերջո շահել է այս կամ այն գործունեության ժամանակ թե ոչ: Հայաստանի համար խնդիրը չափազանց բարդ է: Ընկած լինելով սահմանափակության մեջ, ունենալով ահավոր քիչ ռեսուրսներ ինքնարժեքը բավականին բարձր է լինում, սակայն ինքնարժեքի հիմքում ընկած են շատ-շատ այլ գործոններ ևս: Օրինակ այսօր դիտում էի Շանթ հեռուստաընկերությամբ ցուցադրվող մի քննարկում նվիրված ինքնարժեքի ձևավորմանը և իմ մոտ առաջացան հետևյալ հարցերը.
1. ինչպես լուծել հետևյալ պարադոքսը.որակյալ և էժան ինքնարժեքով արտադրանք:Ինչպես գիտենք ինքնարժեքով պայմանավորված նաև որոշվում է տվյալ երկրի արտադրողի մրցունակությունը :
2. ինքնարժեքի մեջ չափից ավել մտնելը և հայկական գործոն փոխկապվածությունը: Ինչու ենք մեր արտասահմանցի բարեկամներին կամ սփյուռքահայությանը վաճառում տասնյակ անգամներ թանկ հայկական ապրանք: Ընդ որում այդ նույն ապրանքից կա նաև արտասահմանում, նույն որակով, ուղղակի այստեղ գործում է մաքուր հայկական գործոնը: Հատկապես այն կարծիքը, որ սփյուռքահայությունը պետք է փող աշխատի մեզ պահելու համար: Հնարավոր չէ հայկական գործոնը ավելի բովանդակալից, ավելի մարդասիրական հիմքերի վրա դնել:
3. Ինքնարժեքի ձևավորումը ՀՀ ներքին շուկայում, ինչպես է դա տեղի ունենում,որ մենք մեր արտադրանքից այնքան գոհ չենք, որ ներկրում ենք, ինչու է ինքնարժեքը այնքան բարձր, որ սեփական երկրի արտադրած ապրանքը ամենաքիչը հավասարվում է ներմուծվողի գնին:
4.Ինչպես կարող է պետությունը ազդել ինքնարժեքի վրա, արդյոք ժամանակը չէ ակտիվ միջամտության:
5. ինչու պետք է Հայաստանը ներկրի բանջարեղեն, կաթնամթերք և նման կարգի մեծ պահանջարկ ունեցող ապրանքներ, երբ մեր արտադրանքը չի զիջում իր որակով, միգուցե խնդիրը ինքնարժեքի աննորմալ ձևավորման մեջ է: