Լավ:
Աչքիս կռիվ անելը լավ բան չի
davidus ջան, ես
անմիջական ազդեցության մասին չեմ էլ խոսել, եթե ճիշտ եմ հիշում: Ախր ինձ թվում ա, որ դու ավելի շատ կենտրոնացար գրելու ոճիս վրա, քան ասածիս: Ես նշել եմ, որ պետությունը քեզ չի գալիս ուղղակիորեն ասում` իջեցրու այս կամ այն ծախսդ, կամ սենց արտադրի, նենց արա կամ վարիր էս մարքեթինգային քաղաքականությունը: Ես խոսում եմ նրա մասին, որ ինչքան անուղղակի մեթոդներով կարա պետությունը նպաստի կամ հակառակը` ազդի ինքնարժեքիդ ճիշտ ձեւավորման վրա: Ոչ մի ձեռնարկություն փակ համակարգում չի: Շուկան ինքնին ինքնակարգավորվող ա, բայց կան
կլյուչեվոյ բաներ, որ պետությունն ա միայն կարողանում կարգավորել: Նշեցիր հաստոց ես ուզում ձեռք բերել: Արի չնայենք հա քո գրպանի փողին: Դու սկսնակ ձեռնարկատեր ես ու ուզում ես գործդ սկսել ներդրում կամ վարկ վերցնելով: Հիմա, նայիր, էստեղ չէ՞ որ պետությունն ա թելադրում վարկային տոկոսադրույքը կամ ասենք ներդրում ներգրավելու համար ամենաքիչը պետք է գրավիչ ու ամենակարեւորը՝ վստահելի երկիր ունենաս, ու պետությունը էստեղ շաաատ կարեւոր է: Հիմա կասես , թե մենք ինքնարժեքից էինք խոսում:
Դու պետք է հնարավորություն ունենաս ինքնարժեքդ իջեցնելու, չէ՞: Ասենք հաստոցը, եթե լիզինգով ձեռք բերես կամ ասենք ունենաս նորմալ վարկ ձեռք բերելու հնարավորություն, որը կօգնի ասենք հնացած հաստոցդ փոխելու նորով, ինչն էլ կնպաստի ինքնարժեքիդ հնարավորինս իջեցմանը: Այ էս բաների մասին էի ես մտածում, թե չէ նենց ես ասում եմ, պետությունը ինքը չի կարող ուղղակիորեն միջամտել ձեռնարկության գործերին/այլ հավասար պայմաններում, եթե դա պետական մասնաբաժին չունի…/ Կամ վերցնենք արժեթղթեր թողարկելու հնարավորությունդ: Սրանք սաղ մակրոմակարդակի հարցեր են, որոնք միկրոյի համար օդի պես են: Նույնը նաեւ արագացված ամորտիզացիան: Դու` որպես ձեռնարկատեր, անում ես էն, ինչ շուկան է թելադրում, բայց շուկայի պայմանների կարգավորման հարցում պետությունը մեծ դերակատարում ունի:
Էջանիշներ