User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Ինքնարժեք

  1. #46
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Գին սահմանելուց էնքանով ես ազատ, ինչքանով ինքնարժեքդ ա թույլ տալիս: Հետո գինը դու չես սահմանում, շուկան ա սահմանում/ «այլ հավասար պայմաններում»/ էդքանով էլ ազատ ես:
    Լրիվ համաձայն եմ այս մտքի հետ, գնի ձևավորումը մեծամասամբ կախված է ինքնարժեքից, որը ինչ-որ չափով որոշակիությունա տալիս ապագա շուկայական գնի վերաբերյալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (06.10.2010)

  3. #47
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    չ... Ադրիանո ջան, ապրանիք ԻՆՔՆԱՐԺԵՔԸ /Փոփոխել է Ֆրեյան/ (եթե սոցիալիզմ չի) միանշանակ պայմանավորում է ապրանքի գինը, դա ապացուցելու կարիք չունի: ....
    Ինքնարժեքը միանշանակորեն գին չի պայմանավորում... Գին պայմանավորում է շուկան...
    Եթե դու 150 դրամ ինքնարժեքով արտադրես ախորժելի կարտոֆիլով կարկանդակներ ու ժամը 1ին վաճառես համալսարանի տարածքում, դրանք գուցե կարողանաս վաճառել 200 դրամով…
    Եթե արտադրես մեխից, բոլտից ու գայկայից լցոնով կարկանդակ, 350 դրամ ինքնարժեքով, ու փորձես վաճառել, 10 դրամից ավել ոչ ոք չվճարի դրա համար։

    Այնպես որ... Ինքնարժեքը ընդամնեը այն գինն է, որից ցածր վաճառելու դեպքում ծախսերդ ավելի շատ կլինեն քան հասույթը, իսկ դրանից բարձր՝ ինչքան որ գնորդները պատրաստ են վճարել, այդքանով էլ վաճառում ես...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (06.10.2010)

  5. #48
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը միանշանակորեն գին չի պայմանավորում... Գին պայմանավորում է շուկան...
    Ինքնարժեքը գին պայմանավորում է, բայց չի սահմանում: Գինը սահմանում է շուկան, իսկ ինքնարժեքը, նաեւ ինքնարժեքը ձեւավորում է գինը, ասել է թե պայմանավորում է գինը:/Այլ հավասար պայմաններում/

  6. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Գին սահմանելուց էնքանով ես ազատ, ինչքանով ինքնարժեքդ ա թույլ տալիս: Հետո գինը դու չես սահմանում, շուկան ա սահմանում/ «այլ հավասար պայմաններում»/ էդքանով էլ ազատ ես:
    Ասածդ ոչ թե սխալ եմ համարում, այլ ոչ միանշանակ ու թերի:

    Տես, սուպերմարկետում որ մտնում ես կետչուպների բաժինը, նույն 500գ ծավալով հազար տեսակի կետչուպ ա դրած` 300-ից սկսած մինչև չգիտեմ ինչքան: Հիմա, եթե նույնիսկ սատանային գետնի տակից հանեք, չեք կարող ապացուցել, որ օր.` 300 դրամանոց կետչուպի ու 650 դրամանոցի ինքնարժեքները տարբերվում են 350 դրամով:

    Apple-ի օրինակը փայլուն օրինակ է: Նրանց արտադրած լափթոփների կոնֆիգուրացիայի այլ ապրանքանիշերի լափթոփները մինիմում 1000$ ավելի էժան են: Մի՞թե նրանց կողմից սահմանած գինը շուկան է թելադրում: Բացարձակապես ոչ: Նույնն էլ և ես, լինելով ինչ-որ արտադրության տեր, նմանատիպ շուկայական ապրանքների գինը հաշվի կառնեմ, բայց դրանցով խիստ պայմանավորված չեմ սահմանի իմ արտադրանքի շուկայական գինը: Նամանավանդ, եթե դու ոչ թե պահանջարկից էլնելով ես արտադրում, այլ ընդհակաակը, առաջարկ ես ձևավորում:

    ---------- Ավելացվել է՝ 16:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:40 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը գին պայմանավորում է, բայց չի սահմանում: Գինը սահմանում է շուկան, իսկ ինքնարժեքը, նաեւ ինքնարժեքը ձեւավորում է գինը, ասել է թե պայմանավորում է գինը:/Այլ հավասար պայմաններում/
    Այո, այ սրան համաձայն եմ, գնի ու շուկայի պահով էլ որոշակի վերապահությամբ:

    ---------- Ավելացվել է՝ 16:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:44 ----------

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը միանշանակորեն գին չի պայմանավորում... Գին պայմանավորում է շուկան...
    Նույն կերպ և կարող ենք ասել, որ շուկան միանշանակորեն գին չի պայմանավորում:

  7. #50
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածդ ոչ թե սխալ եմ համարում, այլ ոչ միանշանակ ու թերի:
    Փառք աստծո
    davidus ջան, ես մեխանիզմն եմ նշում: Ոնց ուզում ես ֆռցրու գնի հիմքը ինքնարժեքն ա: Իմ բոլոր գրառումներում ես, որպես ստորագրություն, նշում էի՝ այլ հավասար պայմաններում: Մենք կատեգորիա ենք քննարկում :
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, սուպերմարկետում որ մտնում ես կետչուպների բաժինը, նույն 500գ ծավալով հազար տեսակի կետչուպ ա դրած` 300-ից սկսած մինչև չգիտեմ ինչքան: Հիմա, եթե նույնիսկ սատանային գետնի տակից հանեք, չեք կարող ապացուցել, որ օր.` 300 դրամանոց կետչուպի ու 650 դրամանոցի ինքնարժեքները տարբերվում են 350 դրամով:
    Կարանք: Իսկ ինչու՞ ոչ: Խի ես էդքան վստահ: Երբեւէ էդ բիզնեսում եղե՞լ ես:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Apple-ի օրինակը փայլուն օրինակ է: Նրանց արտադրած լափթոփների կոնֆիգուրացիայի այլ ապրանքանիշերի լափթոփները մինիմում 1000$ ավելի էժան են: Մի՞թե նրանց կողմից սահմանած գինը շուկան է թելադրում: Բացարձակապես ոչ: Նույնն էլ և ես, լինելով ինչ-որ արտադրության տեր, նմանատիպ շուկայական ապրանքների գինը հաշվի կառնեմ, բայց դրանցով խիստ պայմանավորված չեմ սահմանի իմ արտադրանքի շուկայական գինը: Նամանավանդ, եթե դու ոչ թե պահանջարկից էլնելով ես արտադրում, այլ ընդհակաակը, առաջարկ ես ձևավորում:
    Շատ չխորանանք:
    Ценообразование — установление цен, процесс выбора окончательной цены в зависимости от себестоимости продукции, цен конкурентов, соотношения спроса и предложения и других факторов.
    Աղբյուրը վիկին ա: Նույն զիբիլը մնացած գրքերում է

  8. #51
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը գին պայմանավորում է, բայց չի սահմանում: Գինը սահմանում է շուկան, իսկ ինքնարժեքը, նաեւ ինքնարժեքը ձեւավորում է գինը, ասել է թե պայմանավորում է գինը:/Այլ հավասար պայմաններում/
    Շեշտադրումը միանշանակորենի վրա է։

    Խոսքը գնում է գնագոյացման մասին, թե ինչպես է որոշվում որ ապրանքը ինչքանով վաճառել։ Ասեմ, որ գուցե Հայաստանի փոքր ու միջին բիզնեսում գործում է ինքնարժեք+ շահույթ բանաձևը։ Բայց մի քիչ ավելի մեծ ու մարկետինգ ունեցող ընկերություններում քիչ այլ կարգի է։

    Գնագոյացումը ընդհանրապես համարվում է մարկետինգային գործառույթ։ Մարկետինգի բաժինը անում է հետազոտություններ, պարզում է տարբեր ապրանքների գներ, շուկա մուտք գործելու հնարավորություններ եւ այլն, ու նոր ապրանքի թողարկման առաջարկ է անում… Մյուս կողմից մասնագետները հաշվարկում են, թե ինչ կլինի առաջարկվող արտադրանքի թողարկման ինքնարժեքը տվյալ ընկերության համար։ Եթե այն ապահովում է ցանկալի շահութաբերության շեմը, որոշվում է արտադրել։

    ---------- Ավելացվել է՝ 16:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:52 ----------

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Apple-ի օրինակը փայլուն օրինակ է: Նրանց արտադրած լափթոփների կոնֆիգուրացիայի այլ ապրանքանիշերի լափթոփները մինիմում 1000$ ավելի էժան են: Մի՞թե նրանց կողմից սահմանած գինը շուկան է թելադրում: Բացարձակապես ոչ: Նույնն էլ և ես, լինելով ինչ-որ արտադրության տեր, նմանատիպ շուկայական ապրանքների գինը հաշվի կառնեմ, բայց դրանցով խիստ պայմանավորված չեմ սահմանի իմ արտադրանքի շուկայական գինը: Նամանավանդ, եթե դու ոչ թե պահանջարկից էլնելով ես արտադրում, այլ ընդհակաակը, առաջարկ ես ձևավորում:....
    Մի անգամ կարծեմ CNN–ով էր, լսել եմ, որ i-Phone–ի ինքնարժեքը 148 դոլլար է։ Apple–ն այն վաճառում էր 800–ով։ Հետևություն։ Նայել են, որ գինը կարևորը 148–ից ցածր չլինի, իսկ բարձր լինելուն սահման չկա... Ընկերությունը իր բրենդի անունի ու մի քիչ էլ որակի հաշվին ինչ թիվ ուզում դնում ա

    Ձեր լոգիկայից ելնելով, պետք ա գին սահմանեին 200 դոլլար, կամ 160, կամ 170... ինչ կապ կա.. ինչ կապ ունի ինչքան ա ինքնարժեքը... կարևորը՝ ինչքան կտան դրան...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #52
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շեշտադրումը միանշանակորենի վրա է։

    Խոսքը գնում է գնագոյացման մասին, թե ինչպես է որոշվում որ ապրանքը ինչքանով վաճառել։ Ասեմ, որ գուցե Հայաստանի փոքր ու միջին բիզնեսում գործում է ինքնարժեք+ շահույթ բանաձևը։ Բայց մի քիչ ավելի մեծ ու մարկետինգ ունեցող ընկերություններում քիչ այլ կարգի է։

    Գնագոյացումը ընդհանրապես համարվում է մարկետինգային գործառույթ։ Մարկետինգի բաժինը անում է հետազոտություններ, պարզում է տարբեր ապրանքների գներ, շուկա մուտք գործելու հնարավորություններ եւ այլն, ու նոր ապրանքի թողարկման առաջարկ է անում… Մյուս կողմից մասնագետները հաշվարկում են, թե ինչ կլինի առաջարկվող արտադրանքի թողարկման ինքնարժեքը տվյալ ընկերության համար։ Եթե այն ապահովում է ցանկալի շահութաբերության շեմը, որոշվում է արտադրել։
    Նենց տպավորություն ա մոտս, ոնց որ հայոց լեզվի դասի լինեմ: Միանշանակորեն բառ հայերենում ճի՞շտ է կիրառել.սկսենք տեղից:
    Ֆրեյա ջան, թե փոքր բիզնեսում, թե մեծում մեխանիզմը նույնն է: Կարող ա փոքր բիզնեսը մարքեթինգային բաժին չպահի, բայց դրանից հո գնագոյացման մեխանիզմը չի փոխվում
    Մարքեթինգի բաժինը հետազոտում ա, վերլուծում ա, լավ ա անում, բայց ինքը գին չի կարա սահմանի, առնվազը կարա ֆոտո անի վիճակը, անալիզ անի, դնի շեֆի սեղանին: Եթե ես մոլիբդեն եմ արդյունահանում, իմ ծախսերը էսա, էս ա, էս ա: Շուկայում գինը էս ա: Ես պետք ա էս երկուսը գին սահմանելիս հաշվի առնեմ: Ես տաբուրետկա եմ սարքում, վաճառում: Ծախսս էսա, էսա, էսա: Հարեւան Վալոդը նույն տաբուրետից էս գնով ա դրել: Հիմա գինս ո՞նց սահմանեմ…

    Պետք չի միանշանակորեն, բան ման: Կոնկրետ, հստակ ասված ա:

  10. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք աստծո
    Մաշ Ալլահ...

    Կարանք: Իսկ ինչու՞ ոչ: Խի ես էդքան վստահ: Երբեւէ էդ բիզնեսում եղե՞լ ես:
    Էսքան որ ստեղ կռիվ էի տալիս, գոնե պիտի եզրակացնեիք, որ օդից չեմ խոսում, շատերի նման տեսություն չեմ փիլիսոփայում:

    Շատ չխորանանք:
    Աղբյուրը վիկին ա: Նույն զիբիլը մնացած գրքերում է
    Ценообразование — установление цен, процесс выбора окончательной цены в зависимости от себестоимости продукции, цен конкурентов, соотношения спроса и предложения и других факторов.
    Katka ջան, էդ քո ասած զիբիլը ընդհանուր, շատ ընդհանուր ա գրված, ես նման «էնքան որ սահմանում»-ների համաձայն չեմ: Քննարկման մասնակիցների գրառումներից դատելով` մի քիչ անհարմար ա նման ընդհանուր, շաբլոնային սահմանումների վրա մեր քննարկումը ծավալել: Մի քիչ ավելի խորը ու պրակտիկ որ քննարկենք, հեչ չի խանգարի:
    Վերջին խմբագրող՝ davidus: 06.10.2010, 16:22:

  11. #54
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնարժեքը գին պայմանավորում է, բայց չի սահմանում: Գինը սահմանում է շուկան, իսկ ինքնարժեքը, նաեւ ինքնարժեքը ձեւավորում է գինը, ասել է թե պայմանավորում է գինը:/Այլ հավասար պայմաններում/
    Ճիշտն ասած՝ ես էլ էս գրառումը նմանեցռի հայոց լեզվի դասի։ Պարզում ենք սահմանել եւ պայմանավորել բառերի տարբերությունները։

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց տպավորություն ա մոտս, ոնց որ հայոց լեզվի դասի լինեմ: Միանշանակորեն բառ հայերենում ճի՞շտ է կիրառել.սկսենք տեղից:
    Միանշանակորեն, նշանակում է, որ գինը կախված է միայն ինքնարժեքից, այլև գինը կախված է ոչ միայն ինքնարժեքից, ու ներառում է ինքնարժեքը՝ որպես գործոններից մեկը։
    Այնպես որ՝ բառը հանել դնելը ահագին էություն ա փոխում։
    Ֆրեյա ջան, թե փոքր բիզնեսում, թե մեծում մեխանիզմը նույնն է: Կարող ա փոքր բիզնեսը մարքեթինգային բաժին չպահի, բայց դրանից հո գնագոյացման մեխանիզմը չի փոխվում
    Մարկետինգի բաժնի ֆունկցիաները կատարումէ տերը։ Գնում նայում է կողքի խանութում թթվասերի գինը, տեսնում է, որ իրենք ավելի ցածր ինքնարժեքով կարող են արտադրել ու ավելի ցածր գնով վաճառել, որոշում են արտադրել

    Մարքեթինգի բաժինը հետազոտում ա, վերլուծում ա, լավ ա անում, բայց ինքը գին չի կարա սահմանի, առնվազը կարա ֆոտո անի վիճակը, անալիզ անի, դնի շեֆի սեղանին:
    Եթե ես մոլիբդեն եմ արդյունահանում, իմ ծախսերը էսա, էս ա, էս ա: Շուկայում գինը էս ա: Ես պետք ա էս երկուսը գին սահմանելիս հաշվի առնեմ: Ես տաբուրետկա եմ սարքում, վաճառում: Ծախսս էսա, էսա, էսա: Հարեւան Վալոդը նույն տաբուրետից էս գնով ա դրել: Հիմա գինս ո՞նց սահմանեմ…

    Պետք չի միանշանակորեն, բան ման: Կոնկրետ, հստակ ասված ա:
    Իսկ ինչ ա նշանակում
    Մարքեթինգի բաժինը հետազոտում ա, վերլուծում ա, լավ ա անում, բայց ինքը գին չի կարա սահմանի,....
    Ինչ ա նշանակում՝ սահմանել... Բա հենց ինքն ա սահմանում, որոշում, հաստատում։ Բա ով ասի՞ Պլան բաժնի պետը՞ Ասի՝ ինքնարժեքս 100 դոլլար ա, 110–ով պտի վաճառեք՞ Կարող ա 1110–ով կարող են վաճառել

    Հ.Գ. Եթե դասագրքում գրված ա, որ ինքնարժեքը գնի ձևավորման հիմքերի շարքում ա, դա չի նշանակում, որ գինը որոշելիս ուղղորդվում են ինքնարժեքով։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #55
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Katka ջան, էդ քո ասած զիբիլը ընդհանուր, շատ ընդհանուր ա գրված, ես նման «էնքան որ սահմանում»-ների համաձայն չեմ: Քննարկման մասնակիցների գրառումներից դատելով` մի քիչ անհարմար ա նման ընդհանուր, շաբլոնային սահմանումների վրա մեր քննարկումը ծավալել: Մի քիչ ավելի խորը ու պրակտիկ որ քննարկենք, հեչ չի խանգարի:
    Հարգելիս այստեղ և ոչ մեկը զիբիլի մասին որևէ բան , որևէ հղում, որևէ բառ, որևէ տառ, որևէ վանկ և այլն չի ասել: Բոլորովս ցանկանում ենք հասկանալ հարցի էությունը, նորից եմ կրկնում հարցը դիտարկելով չոր տնտեսագիտական սահմանման սահմաններում առնվազն անմտություն է: օրինակ սպառման օրենքը. գինը աճում է սպառումը նվազում է, եթե շարժվենք օրինակ այս օրենքով, մենք հիմա երևի կորած կլինեյինք: օրենքը ինքն իրենով կարող է չարտահայտել տվյալ ապրանքի նկատմամաբ պահանջարկը կոնկրետ այս պահին որևէ շուկայում: Հետո ասում ենք տնտեսական աճը բացատրելու համար կա Քոբ-Դուգլասի ֆունկցիան, տնտեսական աճը պայմանավորված է կապիտալի , աշխատուժի և տեխնոլոգիայի հարաբերակցությամբ: Սակայն , եթե սրան նայենք զուտ այսպես, ուրեմն Հայաստանը արդեն պետքա թաղված վիճակում լիներ, իսկ օրինակ ես պնդում եմ, որ տնտեսական աճը կախված է գներից, տոկոսադրույքից, սպառումից, ներդրումներից, պետական ծախսերից, ՀՀ -ում դեմոկրատիայի աստիճանից, պետական պարտքի մեծությունից, կանանց միջին թվից, ամսւսնությունների թվից:
    Գինը ինքը իրենով բարդ կատեգորյա է, որն արդեն չի տեղավորվում միայն սահմանումների կաղապարում, Կատկայի ասածը հետևյալն է եթե կան կետչուպների տարբեր գներ, ապա այս դեպքում առաջին արտադրողի գինը դրված է իր իսկ սեփական ինքնարժեքի տատանման միջակայքից, չես կարող ապրանք վաճառել ինքնարժեքից ցածր գնով, երկրոդինը, իր իսկ ինքնարժեքի, երրորդինը իր իսկ իր ինքնարժեքի սահմաններում և վերջապես ն-րդ ինը իր ապարանքի ինքնարժեքի սահմաններում, մնացած ավել գինը ձևավորվում է շուկայում, օրինակ եթե կետչուպների ամենաբարձր գինը 1200 դրամ է, ոչ մի գիժ, գոնե նույն որակի ապրանքի գինը չի դնի իր իսկ ինքարժեքից փախած, շուկայականից փախած գնով ասենք 9999 դրամ կամ ասենք 5 դրամ: Վերջի վերջո գինն ու ինքնարժեքը փոխշաղկապված են:

  13. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս այստեղ և ոչ մեկը զիբիլի մասին որևէ բան , որևէ հղում, որևէ բառ, որևէ տառ, որևէ վանկ և այլն չի ասել:
    Հարգարժանս, եթե մյուս անգամ նման տառակերական գրառում արեցիր, խոսք եմ տալիս, որ պատասխանս ավելի ուրիշ երանգներով չի ուշանա:

    Բոլորովս ցանկանում ենք հասկանալ հարցի էությունը, նորից եմ կրկնում հարցը դիտարկելով չոր տնտեսագիտական սահմանման սահմաններում առնվազն անմտություն է: օրինակ սպառման օրենքը. գինը աճում է սպառումը նվազում է, եթե շարժվենք օրինակ այս օրենքով, մենք հիմա երևի կորած կլինեյինք: օրենքը ինքն իրենով կարող է չարտահայտել տվյալ ապրանքի նկատմամաբ պահանջարկը կոնկրետ այս պահին որևէ շուկայում: Հետո ասում ենք տնտեսական աճը բացատրելու համար կա Քոբ-Դուգլասի ֆունկցիան, տնտեսական աճը պայմանավորված է կապիտալի , աշխատուժի և տեխնոլոգիայի հարաբերակցությամբ: Սակայն , եթե սրան նայենք զուտ այսպես, ուրեմն Հայաստանը արդեն պետքա թաղված վիճակում լիներ, իսկ օրինակ ես պնդում եմ, որ տնտեսական աճը կախված է գներից, տոկոսադրույքից, սպառումից, ներդրումներից, պետական ծախսերից, ՀՀ -ում դեմոկրատիայի աստիճանից, պետական պարտքի մեծությունից, կանանց միջին թվից, ամսւսնությունների թվից:
    Դե հիմա մի հատ հանգամանորեն բացատրի, թե էս գրածդ ընդհանրապես ինչ կապ ուներ էս թեմայի հետ: Ոզում ես ասես ես սենց բաներ գիտեմ, այ մարդ գիտելիքդ ձեռքիցդ չխլեցինք, ոչ էլ ասում ենք, թե բան չգիտես:

    Գինը ինքը իրենով բարդ կատեգորյա է, որն արդեն չի տեղավորվում միայն սահմանումների կաղապարում, Կատկայի ասածը հետևյալն է եթե կան կետչուպների տարբեր գներ, ապա այս դեպքում առաջին արտադրողի գինը դրված է իր իսկ սեփական ինքնարժեքի տատանման միջակայքից, չես կարող ապրանք վաճառել ինքնարժեքից ցածր գնով, երկրոդինը, իր իսկ ինքնարժեքի, երրորդինը իր իսկ իր ինքնարժեքի սահմաններում և վերջապես ն-րդ ինը իր ապարանքի ինքնարժեքի սահմաններում, մնացած ավել գինը ձևավորվում է շուկայում, օրինակ եթե կետչուպների ամենաբարձր գինը 1200 դրամ է, ոչ մի գիժ, գոնե նույն որակի ապրանքի գինը չի դնի իր իսկ ինքարժեքից փախած, շուկայականից փախած գնով ասենք 9999 դրամ կամ ասենք 5 դրամ: Վերջի վերջո գինն ու ինքնարժեքը փոխշաղկապված են:
    Ծայրահեղությունների հետևից մի ընկի, ես կոնկրետ օրինակի վրա ասեցի ապացուցի. ապացուցի որ, նույն 500գրամ քաշ ունեցող 300դրամանոց և 650դրամանոց կետչուպների ինքնարժեքները իրարից նույն 350 դրամով են տարբերվում: Ինչի հետևից ես ընկել ու ինչից ես խոսում: Ոչ մի հիմար գինը 9999 դրամ չի դնի, բայց շատ հանգիստ կարա 1300 դրամ դնի, ու ես հաստատ էդ 1300-անոցից էլ կառնեմ: Չեղավ որ ինքը շատ հանգիստ 100 ավել չհիմնավորված հասույթ ունեցավ:

    Նախորդ էջերում գնի ու ինքնարժեքի մասին խոսակցություն եղել ա, մի ալարի, մի հատ էլ կարդա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (06.10.2010)

  15. #57
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    ....իսկ օրինակ ես պնդում եմ, որ տնտեսական աճը կախված է գներից, տոկոսադրույքից, սպառումից, ներդրումներից, պետական ծախսերից, ՀՀ -ում դեմոկրատիայի աստիճանից, պետական պարտքի մեծությունից, կանանց միջին թվից, ամսւսնությունների թվից:
    ....
    Adriano, իսկ համոզված ես, որ սա հենց դու ես պնդում՞

    Քոբբ–Դուգլասի ֆունկցիան մաթեմատիկական /էկոնոմետրիկական/ մոդել է, ու կարող է չհամապատասխանել կոնկրետ իրավիճակների, ու բնականաբար՝ հաշվի չի առնում որպես փոփոխական կանանց միջին թիվը ... Իմ համար մի քիչ կասկածելի են, ճիշտն ասած, գործոնները՝ սկսած ՀՀ դեմոկրատիայի աստիճանից...

    Մեկ էլ՝ չհասկացա, թե ինքնարժեքի տատանման միջակայքը որն է։ Ինքնարժեքը հստակ հաշվարկված թիվ է, այն չի կարող միջակայք լինել։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 06.10.2010, 17:11:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.10.2010)

  17. #58
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Adriano, իսկ համոզված ես, որ սա հենց դու ես պնդում՞

    Քոբբ–Դուգլասի ֆունկցիան մաթեմատիկական /էկոնոմետրիկական/ մոդել է, ու կարող է չհամապատասխանել կոնկրետ իրավիճակների, ու բնականաբար՝ հաշվի չի առնում որպես փոփոխական կանանց միջին թիվը ... Իմ համար մի քիչ կասկածելի են, ճիշտն ասած, գործոնները՝ սկսած ՀՀ դեմոկրատիայի աստիճանից...
    Ֆրեյա ջան ես ուղղակի օրինակի համար եմ ասում, նշելու համար, որ անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական մտքի սահմանները, իսկ ինչ վերաբերում է ազդեցությունների չափին ապա ես կոնկրետ թիվ չունեմ, սակայն ես քեզ հավաստիացնում եմ այդգ ործոնը կարելի է ընտրել որպես փոփոխական, իսկ ինչ չափի ազդեցություն կարող է ուենալ դա արդեն պարզելու հարց է, կհաշվեմ կասեմ: Խոսքը կոնկրետ ՀՀ կանանց թվի մասին է, թե որքանով է ՀՀ տնտեսական աճը պայմանավորված ՀՀ կանանց թվով:

  18. #59
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյա ջան ես ուղղակի օրինակի համար եմ ասում, նշելու համար, որ անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական մտքի սահմանները, իսկ ինչ վերաբերում է ազդեցությունների չափին ապա ես կոնկրետ թիվ չունեմ, սակայն ես քեզ հավաստիացնում եմ այդգ ործոնը կարելի է ընտրել որպես փոփոխական, իսկ ինչ չափի ազդեցություն կարող է ուենալ դա արդեն պարզելու հարց է, կհաշվեմ կասեմ: Խոսքը կոնկրետ ՀՀ կանանց թվի մասին է, թե որքանով է ՀՀ տնտեսական աճը պայմանավորված ՀՀ կանանց թվով:
    Այսինքն՝ կանանց թվի փոփոխությունը բերում է ՀՀ տնտեսական աճի փոփոխության՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ կանանց թվի փոփոխությունը բերում է ՀՀ տնտեսական աճի փոփոխության՞
    Ես մեռա, պիտի վարկանիշեմ:

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •