Ստիպված եմ բացատրել. Ուրեմն Ռուֆուսն ասում է որ Հայլուրը բանուգործը թողած հրճվում է ադրբեջանական դրոշի պատառոտումով այնինչ Բաքու–Ջեյհան, ֆլան ֆստան, իսկ Հայաստանը շրջափակման մեջ է։ Ես ընդհամենը հարցրի, իսկ եթե Հայլուրը խոսեր Հայաստանի շրջափակման մասին, ապա էլի հայվան չէ՞ր լինի։ Առաջին դեպքը կատարված փաստ է, որի մասին լրատվական միջոցները հանգիստ կարող են հաղորդել, իսկ երկրորդ դեպքը դա ոչ թե լուր է, այլ արդեն 20 տարվա երևույթ, որի մասին բազմաթիվ դիսերտացիաներ են ասվել, այնինչ նման է, որ ուզում ենք մի հատ էլ Հայլուրը ասիԵս զարմանում եմ, որ մարդիկ նոր են հիշում, որ արդեն 17 տարի է Թուրքիայի սահմանը փակ է, ու մարդիկ բնավ չեն ուզում հիշել թե ինչ պատճառով է Թուրքիան այդ սահմանը փակել։ Իսկ հիմա տագնապալից ասել թե ահա այսինչ կոմունիկացիան են մեր թշնամիները իրականացնում, իսկ մենք հրճվում ենք դրոշի անկումով, ու Հայլուրն էլ հայվան է, ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ մեղավոր է Հայլուրը, որը ընդհամենը լուր է հաղորդել։
---------- Ավելացվել է՝ 14:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:18 ----------
Պարտվողական տրամադրություն է հիմա բացականչելը թե «Հայաստանը շրջափակման մեջ է» այն դեպքում, երբ նախ երկու սահմանները դեռևս բաց են, այսինքն դրա անունը ոչ թե շրջափակում է, այլ սահմանի փակ լինել։ Գոնե կարելի է ասել կիսաշրջափակված և հետո էլ կիսաշրջափակված լինելը նոր չի, վաղուցվանից է այդպես։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, ապա դրանք կամաց կամաց լկտիացել են հենց այն պատճառով, որ մենք դրանց լուրջ չենք վերաբերվել ու հիմք չենք ընդունել ու իրար քիվայություն ենք քարոզում՝ «թուրքերը մեր վատը չեն ուզում, իրենք իրենց ժողովդրին են կուտ տալիս» ծրագրի շրջանակներում։
Էջանիշներ