Ստիպված եմ բացատրել. Ուրեմն Ռուֆուսն ասում է որ Հայլուրը բանուգործը թողած հրճվում է ադրբեջանական դրոշի պատառոտումով այնինչ Բաքու–Ջեյհան, ֆլան ֆստան, իսկ Հայաստանը շրջափակման մեջ է։ Ես ընդհամենը հարցրի,
իսկ եթե Հայլուրը խոսեր Հայաստանի շրջափակման մասին, ապա էլի հայվան չէ՞ր լինի։ Առաջին դեպքը կատարված փաստ է, որի մասին լրատվական միջոցները հանգիստ կարող են հաղորդել, իսկ երկրորդ դեպքը դա ոչ թե լուր է, այլ արդեն 20 տարվա երևույթ, որի մասին բազմաթիվ դիսերտացիաներ են ասվել, այնինչ նման է, որ ուզում ենք մի հատ էլ Հայլուրը ասի

Ես զարմանում եմ, որ մարդիկ նոր են հիշում, որ արդեն 17 տարի է Թուրքիայի սահմանը փակ է, ու մարդիկ բնավ չեն ուզում հիշել թե ինչ պատճառով է Թուրքիան այդ սահմանը փակել։ Իսկ հիմա տագնապալից ասել թե ահա այսինչ կոմունիկացիան են մեր թշնամիները իրականացնում, իսկ մենք հրճվում ենք դրոշի անկումով, ու Հայլուրն էլ հայվան է
, ես պարզապես չեմ հասկանում,
թե ինչ մեղավոր է Հայլուրը, որը ընդհամենը լուր է հաղորդել։
Էջանիշներ