User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հայկական հեռուստատեսության հույսը

  1. #16
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Եթե մի բան վաճառվում է, դա բոլորովին չի նշանակում, որ այն արվեստ չէ։ Իսկ եթե հեռուստատեսությւոնը զուտ բիզնես է, սպառող ձևավորող ու այդ սպառողին բավարարող ոչ–արվեստ, ապա այդպիսի հեռուստատեսություն Հայաստանում կա, գուցե նաև այն տարածաշրջանի լավագույն հեռուստատեսությունն է, այնպես որ բիզնես–հեռուստատեսության գաղափարախոսներին քիչ բան է մնում՝ միայն միացնել հեռուստացույցը։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 11.02.2007, 10:26:

  2. #17
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Չեմ կարծում, որ այսօրվա հեռուստատեսությունը բավարարում է լսարանի անգամ սպառողական ակնկալիքները: Ընդհակառակը, այն ինչ ցանկանում է տեսնել հեռուստադիտողը, այսօր ալիքներով ցույց չեն տալիս:

    Հայ հեռուստադիտողն այսօր ցանկանում է տեսնել, նախ՝ լավ լրատվություն, որ հետաքրքիր լինի, բազմազան: Ընդ որում, քանի որ »ամեն հայ մի քաղաքագետ է« կարգախոսը վաղուց արդեն կյանքի նորմ է, ապա լրատվությունից ակնկալում են անկողմնակալ եւ քիչ որակումներով եւ շատ փաստերով տեղեկատվություն:

    Կարծում այսօր ամենապահանջվածը ԽԵԼԱՑԻ հաղորդումներն են, որոնք երկար մտածված են եւ մշակված, որ ինքնատիպ են, դինամիկ, գրագետ: Կապ չունի ինչի մասին, կարեւոր է՝ ինչպես: ՀԱՎԵՍՈՎ:

    Ի դեպ, հավեսի մասին:

    Առաջարկում եմ կարդալ այս հարցազրույցը: Եվ հարցերն են հրաշալի եւ պատասխանները:

    http://runewsweek.ru/rubrics/?rubric=country&rid=1641

  3. #18
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    էս ֆորումը մի տեսակ լրջագույն բաց ունի...այն իմաստով, որ զրույցը միշտ ինչ-որ հոռետեսական կոմֆորմիստական երանգ է ստանում, որից ծերության հոտ է փչում:

    Թվում է, թե խիստ սովորական, ընթացիկ հարց եմ առաջարկել, բայց մասնակիցներից եւ ոչ մեկն այդպես էլ հարցին ուղիղ պատասխան չտվեց: Ու խնդիրը հեռուստաընկերությունների որակը չէ: Անգամ հարաբերական որակի մեջ կարելի է ինչ-որ բան գտնել: Այլ ուղղակի երևի սովոր չեն պարզ մտածելուն: Հավանաբար մտածում ենք, որ պետք է մի այնպիսի պատասխան տանք, որ ոչ թե լինի հարցադրման շարունակությունը, այլ նոր հարցադրում:

    Թոշակառուների եւ թոշակի գնացածների համար գուցե ճիշտ մոտեցում է, բայց ոչ երիտասարդների...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (04.04.2009)

  5. #19
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Հայկական հերուստատեուտյան հույսը իմ կարծիքով Armenia ն Ե

  6. #20
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Հայկական հերուստատեուտյան հույսը իմ կարծիքով Armenia ն Ե
    Armenia-ն Ավելի լավ կլիներ ասեիր հույս չկա, քան Armenia-ն:
    Հույսը Ա1+-ն է, մեկ էլ ես, մի քանի տարի սպասեք, ամեն ինչ լավ կլինի:

  7. #21
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Արմենիա-ն Ավելի լավ կլիներ ասեիր հույս չկա, քան Արմենիա-ն:
    Հույսը Ա1+-ն է, մեկ էլ ես, մի քանի տարի սպասեք, ամեն ինչ լավ կլինի:
    Դե լավ դու ել . Արմենիան Շատ լավ որակ ունի. Իսկ Ա1+ լավնա նրա համար որ սախ չիշտա ասում (լրատվուտյան տեսակետից) Ես տենց գիտեմ.

  8. #22
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից
    Դե լավ դու ել . Արմենիան Շատ լավ որակ ունի. Իսկ Ա1+ լավնա նրա համար որ սախ չիշտա ասում (լրատվուտյան տեսակետից) Ես տենց գիտեմ.
    Armenia-ն լավ տեխնիկական բազա ունի, բայց լրագրողներ չկան: Պրոֆեսիոնալ լրագրողները հայ լրագրության մեջ գրեթե չհանդիպող երևույթ են, քանի որ նրանց պահանջարկը չկա: բացի դրանից, լավ լրագրողը երբեք չի գրի, այն ինչ պարտադրում են, եթե դա հակասում է նրա սկզբունքներին: Ներկա պահին գոյություն ունեցող հեռուստաընկերություններից ամենաբարձր որակ ապահովողը Շանթն է, բայց միևնույն է այն չէ, ինչ պիտի լինի:

  9. #23
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մտածելու տեխիք տվեցիր . Մի քիչ մտածեմ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Բայց քո կարծիքով ետե խարնեինք մեր հերուստաալիքները. Որ ալիքը կդարնար ամենալավը.
    Ասենք Արմենիա ի բազան. Շանտի լրագրոխները և այլն
    Վերջին խմբագրող՝ Tumbler: 14.02.2007, 15:59: Պատճառ: Գրառման ավելացում։

  10. #24
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Արմենիային, ըստ էության, այսօր պետք հենց որակյալ լրագրողներ: Ուղղակի չեմ կարծում, թե Բագրատը նրանց կարիքը ունի: Ընդհանրապես, էդ ալիքում կարծես խելացի մարդկանց չեն հանդուրժում:

    Ամեկ պլյուսը վաղուց անցած գնացած է: Ու հայտնի չէ, թե եթե հիմ վերաբացվեն, ինչ կլինեն: Կասկածում եմ, թե կարող են որակ ապահովել:

    Շանթը դեռ գավառական է: Լրագրողները պետք է մայրաքաղաքանացվեն: Ինչը չկա:

    Էհ, երանի էն օրվան,, որ ընկերությունները սկսեն պահանջել ու փնտրել լավ լրագրողների: Երեւի այսօրվա հայկական հեռուստատեսության հույսը ապագայի լրագրողներն են...

  11. #25
    Լրագրուհի Lilushik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Հայկական հեռուստատեսության հույսը մենք ենք՝ ապագայի լրագրողներս,մասնավորապես ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ,քանի որ կարծում եմ ՝ այստեղ կերտում են իսկական մասնագետների …Դասախոսներն էլ գնալով ավելի ու ավելի են կատարելագործվում իրենց ««արվեստում»» …Չմտածեք ամեն ինչ լավ կլինի
    Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են

  12. #26
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Ես եմ…

  13. #27
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում Lilushik-ի խոսքերից
    Հայկական հեռուստատեսության հույսը մենք ենք՝ ապագայի լրագրողներս,մասնավորապես ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ,քանի որ կարծում եմ ՝ այստեղ կերտում են իսկական մասնագետների …Դասախոսներն էլ գնալով ավելի ու ավելի են կատարելագործվում իրենց ««արվեստում»» …Չմտածեք ամեն ինչ լավ կլինի
    Լավ էլի...Գառնիկ Անանյանն ու Նաղաշ Մարտիրոսյանը ձեզ պետք է լավ լրագրող պատրաստեն....Ես անձամբ ամենաքիչ հույսը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակ-ի հետ եմ կապում, որտեղի լրագրողներին գրելու ոճից բացի ոչ մի բան չեն սովորեցնում: Ում էլ հարցնում ես, ասում է՝ մշակույթ եմ ուզւում լուսաբանել:
    Էդ ուսանողները քաղաքականությունից, տնտեսությունից, բանկային համակարգից ոչինչ չեն հասկանում: Ընդամենը ինչ-որ տեխնիկական գիտելիքներ ունեն՝ ինչպես անել հետաքննություն:
    Իրականում այն, ինչ պետք է իմանան, չեն սովորեցնում, այն ինչ պետք է տիրապետեն, անգամ դրա գոյության մասին չգիտեմ....
    Հեռուստատեսության հույսը պրոֆեսիոնալներն են, իսկ ԵՊՀ ժուռֆակը անկարող է դա ապահովել, անգամ սկսնակ աշխատակիցների....

  14. #28
    Լրագրուհի Lilushik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Ես համամիտ եմ ձեզ հետ,որ Ժուֆակը շատ բաներ չի սովորեցնում իր ուսանողներին,սակայն նա,ով ուզում է դառնալ պրոֆեսիոնալ լրագրող Հայաստանում,այլընտրանք չունի…Ի՞նչ եք կարծում որտեղի՞ց պետք է բուսնեն այդ պրոֆեսիոնալ լրագրողները:
    Ամենազորեղ հեղուկը կանացի արցունքներն են

  15. #29
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում Lilushik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համամիտ եմ ձեզ հետ,որ Ժուֆակը շատ բաներ չի սովորեցնում իր ուսանողներին,սակայն նա,ով ուզում է դառնալ պրոֆեսիոնալ լրագրող Հայաստանում,այլընտրանք չունի…Ի՞նչ եք կարծում որտեղի՞ց պետք է բուսնեն այդ պրոֆեսիոնալ լրագրողները:
    Ամենալուրջ և ամենացավոտ հարցն ես տալիս: Կարծում եմ չեն բուսնելու, այլ աճեցվելու են: Սկսնակների լավագույն դարփնոցը պրակտիկան է, իրական խմբագրություններում աշխատելը և լրագրողների հետ շփվելը: Իհարկե, մեկը լինի գործող հեռուստալրագրողներին մի բան սովորեցնի, բայց կարծում են մինչև այսօր էլ նրանց մեջ դեռ լավերը կան:
    Իսկ ընդհանրապես լավ լրագրողներ ստացվում են տնտեսագետների և մաթեմատիկական կրթություն ստացածներին:
    Չգիտեմ, լավ լրագրողը դեռ առաջին կուրսից էլ երևում է: Մտածողության, աշխարհընկալման խնդիր է եւ մասնագիտության նկատմամբ նվիրումի:

  16. #30
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հայկական հեռուստատեսության հույսը

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի...Գառնիկ Անանյանն ու Նաղաշ Մարտիրոսյանը ձեզ պետք է լավ լրագրող պատրաստեն....Ես անձամբ ամենաքիչ հույսը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակ-ի հետ եմ կապում, որտեղի լրագրողներին գրելու ոճից բացի ոչ մի բան չեն սովորեցնում: Ում էլ հարցնում ես, ասում է՝ մշակույթ եմ ուզւում լուսաբանել:
    Էդ ուսանողները քաղաքականությունից, տնտեսությունից, բանկային համակարգից ոչինչ չեն հասկանում: Ընդամենը ինչ-որ տեխնիկական գիտելիքներ ունեն՝ ինչպես անել հետաքննություն:
    Իրականում այն, ինչ պետք է իմանան, չեն սովորեցնում, այն ինչ պետք է տիրապետեն, անգամ դրա գոյության մասին չգիտեմ....
    Հեռուստատեսության հույսը պրոֆեսիոնալներն են, իսկ ԵՊՀ ժուռֆակը անկարող է դա ապահովել, անգամ սկսնակ աշխատակիցների....
    Համաձայն եմ, բայց ոչ 100 տոկոս, քանի որ մի քանի դասախոս մեծ հույս են մեզ համար։ Իսկ ինչ վերաբերում է թեմային, ապա ասեմ, որ միակ հույսս "Ինտերնյուս"-ի կադրերն են ու "Բանաձև" ընկերությունը։ Դեռ ուրիշ հույս չեմ տեսնում։

    Հ.Գ. Միշտ ասել եմ, Ինտերնյուսն էնքան բան ա ինձ տվել, որ 100 տարի էլ ԵՊՀ Ժուռ.ֆակում սովորեի, չէի ստանա նույնը։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ԶԼՄ-ների,մասնավորապես հեռուստատեսության մասին
    Հեղինակ՝ Մարդ աստծո, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 04.07.2017, 02:54
  2. Ի՞նչ է անհրաժեշտ արբանյակային հեռուստատեսության համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 74
    Վերջինը: 11.01.2016, 22:46
  3. Կաբելային հեռուստատեսության
    Հեղինակ՝ AMD, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 13.08.2013, 11:07
  4. Ա1+ 6 տարի առանց անկախ հեռուստատեսության…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 03.04.2008, 20:42
  5. Վերջին հույսը
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.07.2007, 03:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •