Ախր հենց խնդիրն էլ դա է: Բոլորը կարծում են, թե էդ ժուռնալիստները հենց այնպես եկան, նստեցին, որ սկսեցին հարցազրույց անել:dvgray-ի խոսքերից
Ախր, մինչեւ այդ հարցազրույցը էդ ժուռնալիստի հետ աշխատել է պրյոդուսերը, որը բոլոր հնարավոր միջոցներով կարողացել է պայմանավորվել էկսքյլուզիվը: Մինչեւ հարցազրույցը, մի խումբ խմբագիրներ ամբողջությամբ ուսումնասիրել են էդ մարդուն, թեման: Ու լրագրողին մնում է ընդամենը լավ խաղալ իր դերն ու գտած հյուրին տալ պատրաստված հարցերը: Բնակաբանար, ով էլ լինի ինքնավստահ կզգա:
Ախր, էդ լրագրողները ստանում են տասնապատիկ անգամ շատ, կարողանում են շրջագայել: ստանալ ու փոխանցել կուլտուրա: Իսկ Հայաստանում հեռուստալրագրողներին պարտադրում են, որ կամերայի շտատիվը ինքը վերցնի, որովհետեւ բացի դիկտաֆոնից, իր նոթերից ու միկրաֆոնից, մի ձեռք դեռ ազատ է: Որովհետեւ ամբողջ աշխարհում մի նկարահանող թիմը բաղկացած է օպերատորից, տեխնիկից եւ լույս դնողից: Վերջին երկուսի պարտականություններն էլ է լրագրողը կատարում:
Արտասահմանում լրագրողից պահանջում են շաբաթը առնվազն մեկ նյութ, իսկ մեր մոտ օր է լինում երեք հատ են անում: ՈՒ եթե դրանից հետո, նստում են մի կաֆե ու ասում են, որ գնահատված չեն, բողոքում են, ոչ թե իրենց փառքից, այլ որ հեռուստաբոսսերը պատկերացում անգամ չունեն հեռուստալրագրության մասին: Գիտեն միայն, որ պետք է »նյութ« անի:
Դա է ցավը. իսկ քո ոլորտում հարաբերական ինքնուրույնություն կա: Հենց այդ պատճառով է, որ հաջողություններ կան: Հեռուստալրագրությունը թիմային աշխատանք է: Իսկ թիմային աշխատանք Հայաստանում այնքան էլ լավ չի ստացվում: Չասեմ օրինակները:
Իսկ գործ անել: Ո՞վ անի: Անողը պետք է լինեն TV մենեջերները, որոնք իրենց ստվերից վախեցած, տապորի մտածողությամբ հեռուստատեսությանը մոտենում են կարտոշկի կոոպերատիվի նման: Էդ է իրենց գործը...
Էջանիշներ