Հայկական հեռուստատեսության հույսը
Իմ հույսը Չաղ սրտխառնուքի Դիանան ա։
Հայկական հեռուստատեսության հույսը
Իմ հույսը Չաղ սրտխառնուքի Դիանան ա։
Ամեն ինչ սկսվում ա գլխավոր պրոդյուսերից: Նա է որոշում, թե ինչ տիպի հաղորդումներ պետք է լինեն, ինչ մակարդակի սերիալներ, տեսահոլովակներ և այլն:
Մեր մոտ 5-ը մեկում ա: Պրոդյուսերը հա՛մ ռեժիսորն ա, հա՛մ գլխավոր ադմինիստրատորը, հա՛մ սցենարիստը և այլն: Ամեն մեկից 20-30 % ընդամենը պրոֆեսիոնալիզմ: Բայց էդ բառը էս համատեքստում մի քիչ ծիծիաղալույա էլի: Բան չունեմ ասելու, եթե ամեն ինչ լավ արվի, ես միայն գոհ կլինեմ: Օրինակ Հոլիվուդում շատ կան ռեժիսորներ, որոնք նաև սցենարիստ ու պրոդյուսեր են, կամ հակառակը: Բայց իրենք լավ են կատարում իրենց գործը: Իսկ ստեղ ավելի լավա 5-ը մեկումի փոխարեն լինես միայն մեկը, բայց լավը լինես:
Վերջին խմբագրող՝ Adam: 05.04.2009, 15:02:
Ախր մեկ-մեկ էլ մտածում եմ, բա ի՞նչ անեն, հեռուստատեսությունները ո՞նց փող աշխատեն: Չէ՞ որ մենակ էդ կարգի բաներին են սպոնսորները փող տալիս: Ո՞րն ա ելքը:
Ախր տնային տնտեսուհի Շահանդուխտը, որը նոր ա մարդի տվել իրա աղջկան, էտ ա ուզում նայի: Ուզումա սրտխառնուք ու վերվարած նայի: Ի՞նչ կարանք անենք...
հիմիկվա դրությամբ ինքը մեծամասնություն ա կազմում: Էդ մեծամասնության մեջ մտնում են նաև էդ փող տվողները:
Ինձ որ մնար, ես մի հատ հատուկ ալիք կբացեյի ու էդ սրտխառնուքավերվարածաէրկուաստղաթաթուլասպիտակցիհայկոյա խառը փունջը կլցնեյի էդ ալիքը, որ գոնե մարդկանց չկտրեյի իրանց հետաքրքրությունից: Այսինքն մյուս տելեներից կմաղվեր անմակարդակությունը՝ տեղափոխվելով հատուկ դրա համար բացված ալիք՝ հատուկ Շահանդուխտի ու իրա ամուսին Վըլեյի համար, որը իրիկունը գա տուն, ասի կնիկ հաց դիր ուտեմ ու վերվարած նայի:
Ադամ ջան, իմ խորին համոզմամբ տնային տնտեսուհիները նայում են էն, ինչ իրենց դեմ են տալիս:
Էս էն դեպքն ա, երբ առաջարկն ա պահանջարկ թելադրում:
Ուրիշ օրինակ ցավոք չունեմ, դրա համար դա ասեմ: Սովետի ժամանակ Շահանդուխտ ու Վլե չկային? Կային Ադամ, լիքն էին, բայց իրենց ոչ ոք իրենց սրտխառնուք ու վերվարած չէր կերցնում: Որքան էլ ցենզուրան սպաներ` մակարդակ գոյություն ուներ:
Մարդիկ դպրոց էին անցնում հաղորդավար դառնալու համար, ոչ թե սրա-նրա տակն էին պառկում;
Բարձրագույն էին ավարտած լինւոմ, դիկցիա էին ունենում, ոչ թե ծիծիկներն ու քամակները բացած, դեմքները մի ռեմոնտի չափ գաջած շպրտվում էին եթեր` իրանց կիսագրագետ հայերենով ու ճղճղան ձայներով: Ու կուլտուրայի իսպառ բացակայությամբ:
Դեմ են տալիս, մարդիկ էլ կուլ են տալիս, որովհետև այլընտրանք չկա:
Նազենիներով, դիանաներով արբիներով ու էլ շատ գիտեմ ինչ բանդեռլոգներով ողողում են եթերը, հետո էլ զարմանում, որ էս ազգը չի զարգանում:
Ոնց զարգանա, եթե պրոպագանդայի ամենաուժեղ զենքով անճաշակություն, զիբիլ ու անգրագիտություն ա քարոզվում?
Ու պետք չի հատուկ անգրագետների համար ալիք բացել, Ադամ:
Լիկկայան ա պետք բացել: Առաջին հերթին` տելեում աշխատողների համար:
Հայկօ (06.04.2009)
Համաձայն եմ, բայց այլընտրանք ո՞նց լինի, որ գեղցի սպոնսորները լուրջ բաներին փող չեն տալիս: Լիլ ջան, իսկ հայերի մեծամասնությունը ամենասկզբում փողին են գնում, հետո նոր որակին: Հենա տեսնում ենք, թե հեռուստատեսության սեփական բյուջեով պահվող հաղորդումները ինչքան կյանք են ունենում...
Լուրջ ու խելացի բաներ չեն սիրում: Փող տալու պահով կարող ա բացառություն են կազմում քաղաքական հաղորդումները, բայց էդ էլ հիմա մոդա ա, թե չէ էդ էլ չէր լինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ