User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Պարապլանային սպորտը Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ նրանից, որ սաղ ճանապարհին Անդոն կռռաց, նվնվաց, փնթփնթաց, ու գիշերը տեսած երազի մասին էր հա խոսում, որը էդպես էլ չիմացանք թե ինչ էր...

    Բարձրացանք Ծովագյուղի մոտի սարերից մեկը, չորս հոգով էինք թռնելու - ես, Անդոն, Անին ու մի հատ ուրիշ աղջիկ, ով մեր հետ չէր: Ես ու Անդոն ջենտլմենաբար առաջինը թռնելու պատիվը թողեցինք Անիին, էն էլ պարզվեց, որ աղջիկներից ոչ մեկը չի կարող առաջինը թռնել, որովհետև քաշով ավելի ծանր ինստրուկորը ներքևում էր մնացել: Դե Անդոն էլ էդ պատիվը զիջեց ինձ, չմոռանալով հիշեցնել իր տեսած երազի մասին Մի հատ Անիին ջերմ ու հուզումնառատ մնաս բարով ասեցի, փաթաթվեցինք, հուզվեցինք, շլեմ, ձեռնոց, թևկապներ, ոտնակապերը կապեցի, ու թռա Իմ բախտից քամին ուժեղ չէր ու երկար չկարողացանք թռնել, բայց ասեմ ձեզ, որ էդ հինգ րոպեն լրիվ բավարար էր պարապլանի կայֆը զգալու համար Վայրէջքից ամենաշատն էի վախենում, բայց շատ նորմալ ու բարեհաջող վայրէջք կատարեցինք

    Հաջորդը Անին թռավ ու բախտն էդ ինչ բերել բերեց.... Քսան րոպեից ավել ծտի պես թռվռում էր երկնքում, արդեն ուզում էինք քարով խփեինք, որ շուտ իջներ ու մյուսներին էլ հերթ տար Բայց շատ սիրուն էր թռնում

    Իսկ Անդոն շարունակում էր փնթփնթալ ու տեսած երազը հիշել

    Վերջապես Անդոյի հերթը հասավ ու..... քամին կտրվեց (Շատ կռռացիր, դրանից էր) Քանի դեռ ես ու Անին քամու մասին տարբեր երգեր էինք երգում փորձեցին թռնել, էդ ինչ անհաջող փորձ էր Համարյա թե թռնում էին, հասան ձորի բերանի մեծ ժայռակույտին ու երկուսով ընկան, պարապլանն էլ իջավ գետնին: Ստարտի դիրքն ու ուղղությունը փոխեցին, քամի էլի ընդհանրապես չկար: Երկրորդ անգամ փորձեցին, էլի համարյա թե թռնում էին, մեկ էլ էս ինտրուկտորը էդ ինչ գյաբրլամիշ եղավ, Անդոյին էլ հետը վար գցելով Խեղճի ոտքը քարին էր կպել, հավասարակշռությունը կորցրել էր ու զխկ....

    Անդոն արդեն հանձնվում էր, չէր ուզում թռնել, սպասեցինք, քամի էլի չկա ու չկա Արդեն հանում էին պարապլանը, ինստրուկտորներից մեկը առաջարկեց հենց ձորի բերանից թռնել: Հոգեպես նախապատրաստվեցին, մի քանի քայլ վազեցին ու ԹՌԱ՜Ն: Մենակ տեսնեիք, թե ես ու Անին ինչ ուրախանալ էինք ուրախացել, եթե Անդոն էսօր չթռներ, երկուսիս սրտին դարդ կլիներ

    Դե քանի որ քամի չկար, Անդոն էլ երկար չկարողացավ թռնել, մի հինգ րոպե տևեց: Վայրէջքն էլ իր ասելով բավականին անհաջող էր ստացվել (էդ մենք արդեն չտեսանք), ավելի լավ ա ինքը պատմի դրա մասին

    Մի խոսքով, մյուս տարվանից որոշել եմ գնալ պարապլանով թռնել սովորել: Պարզվում է սովորելու հաճույքը շա՜տ էժան է, երեք ամսվա կուրսը արժի ընդամենը 150 եվրո, իսկ պարապլանը իրենք են տրամադրում:

    Իսկ բոլորին անպայման խորհուրդ կտամ թռնել, գոնե կյանքում մի անգամ, դրական հույզերը երաշխավորված են
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.09.2010, 00:21:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.09.2010), Ambrosine (20.09.2010), Annushka (20.09.2010), cold skin (20.09.2010), einnA (20.09.2010), Mark Pauler (17.03.2011), Norton (20.09.2010), Valentina (20.09.2010), Արևհատիկ (20.09.2010), Բարեկամ (20.09.2010), Մանուլ (21.09.2010), Շինարար (20.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք ու սպորտը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 18.12.2013, 12:06
  2. Պարաշյուտային սպորտը Հայաստանում
    Հեղինակ՝ Shauri, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.07.2013, 23:25
  3. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  4. Սպորտը Հայաստանում
    Հեղինակ՝ Qami, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.08.2006, 11:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •