User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սուտը` որպես ինքնապաշտպանություն

  1. #91
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար նման տրամադրվածությամբ հարցերի աշխատում եմ չպատասխանել, բայց քանի որ խոսք եմ տվել ասեմ։

    Ես նկատի չեմ ունեցել, որ ճիշտը ասելով կարող ես ստիպել պրոֆեսիոնալ ստախոսին ճիշտը ասել։ Կամ որ բոլոր դեպքերում դա կգործի։ Ասածս այն է, որ լինում են դեպքեր որ ճիշտը ստիպում է, որ մարդը փոխի իր ասած սուտը։ Նույնիսկ էն մարդը, ով նպատակադրված ուզում ա քեզ խաբի, կամ գլխիդ սարքի։ Մի օրինակ կյանքիցս։ Մի անգամ աշխատակիցս ինձ մեղադրեց, որ աշխատավայրում կորած մի քանի հարյուր դոլարը ես եմ թռցրել։ Սակայն էտ մարդու հետ երկար ժամեր զրուցելուց հետո ու ցույց տալուց հետո, որ ես գիտեմ, որ ես չեմ տարել, բայց միևնույն ժամանակ կհասկանամ իրան եթե ինքը բացատրի, թե ինչու է ստում ու ինչու է ուզում ապացուցի մի բան, ինչը ես չեմ արել ու ցույց տալուց հետո, որ ես իրեն ամբողջությամբ կհասկանամ ու ոչ մի վատ բան չեմ անի, նա ժամեր անց տնօրենի մոտ խոստովանեց որ ինքն է տարել ու վերադարձրեց գումարը և բնականաբար հեռացավ աշխատանքից։

    Թող ասածս մեծամտություն չհամարվի, բայց առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ այդ մարդը այդ դեպքից հետո շատ փոխվեց ու մինչև էսօր ասում է. «Քո անկեղծությունը ստիպեց ինձ փոխվել»։

    Վստահ եմ ասածս որպես ինքնագովեստի խոսքեր չեք ընդունի։
    Խոսքեր չունեմ և արաքդ գովելի է:
    Մտքովս անցավ, որ եթե ապացուցեիր քո անմեղությունը հենց այդ մարդու առջև ապա նա նույն կերպ կվարվեր կամ այնպես անեիր որ նա այլըտրանք չունի նույն արդյունքը կստացվեր, կարծում եմ այդ մարդը հենց այդպես էլ մտածել է:

  2. #92
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց, որոնց շուրջ մտածելը շատ բան կարող է ասել ստի ու ճշմարտության վերաբերյալ ունեցած մեր պատկերացումների մասին.

    Ավտովթարից հետո երեխան ուշքի է գալիս և հարցնում, թե արդյո՞ք ողջ են իր ծնողները։ Փրկարարները ասում են, որ ամեն ինչ նորմալ է, չնայած նրա ծնողների դիակները գտնվում են իրենից մի քանի մետր հեռու։ Դա սուտ է՞, թե ոչ։
    Սուտ է, բայց ավելի լավ է ստել քան ճշմարտությունը ասել, քանի որ երեխան ապաքինման կարիք ունի:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ՝ մահացու հիվանդության հայտնաբերման մասին աստիճանաբար իրականությունը հայտնելը արդյո՞ք սուտ է։
    Դա մի քիչ նուրբ հարց է, որոշ դեպքերում կարելի է այդպես վարվել:
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ երեխային սեռական կյանքի մասին բացատրություններ տալ հաշվի առնելով իր մտային ունակությունները և հասկանալու ու ըմբռնելու կարողությունը, արդյո՞ք դա սուտ է (այստեղ խոսքը չի գնում «քեզ արագիլը բերեց» բացատրության տիպի բացատրությունների մասին, այլ իրականությունը աստիճանաբար բացահայտելը)։
    Սուտ է, բայց պետք է ստել, անձամբ ես այդպես կվարվեմ, բա հո չեմ նստելու բացատրեմ ինչ է սեքսը և այլն:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ է ստախոսությունը մի դեպքում համարվում հերոսություն և գովեստի արժանի բան, իսկ մի ուրիշ տեղում կամ իրավիճակում դավաճանություն ու նագլիություն։
    Երևի որոշ դեպքերում սուտը ավելի օգտակար է քան ճշմարտությունը, ինքդ մի երկու օրինակ բերեցիր
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք մարդու երեսին չասելը, որ դու իրեն չես հարգում ստախոսություն է։
    Միանշանակ ոչ:Կան դեպքեր, որտեղ ավելի լավ է լռել քան խոսել:

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք չսիրածդ մարդուն շողոքորթելը՝ համոզելու համար, որ դու իրեն սիրում ես, ստախոսություն է։
    Դա արդեն կեղծավորություն է կամ նշանակում է սողալ, չնայած հանգամանքից է կախված, բայց անձամբ ես այդպիսի բան չեմ անի:

  3. #93
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սուտը սուտ չի քանի չես բռնվել… հենց բռնվեցիր էն ժամանակ ա սուտ դառնում ու հենց ըդտեղ պտի սկսես սուտ խոսել որ սուտդ պաշտպանես, ու ներկա ստով պաշտպանելով նախկին սուտդ դու ավտոմատիկ ստում ես ինքնապաշտպանության համար որը լրիվ արդարացված է, քանի որ ամեն մարդ ունի ինքնապաշտպանության իրավունք, լինի դա զենքով թե ստով և այդ դեպքում քա սուտն ավելի քան արդարացված է որովհետև դու ոչ թե ընտրում ես բռնությունը այլ ավելի ինտելեկտուալ ու քաղաքակիրթ ձև՝ ստելը… և այս տեսանկյունից ելնելով ստելը շատ ավելի արդարացված, քաղաքակիրթ և ընդունելի ինքնապաշտպանական ձև է…

    … այսինքն, սուտը ազնիվ ու բարեկիրթ մարդու ինքնապաշտպանությունն է…

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (23.05.2010), Reh32 (25.05.2010), VisTolog (23.05.2010), յոգի (23.05.2010)

  5. #94
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    … այսինքն, սուտը ազնիվ ու բարեկիրթ մարդու ինքնապաշտպանությունն է…
    Ինչով և զբաղված է ամբողջ «քաղաքակիրթ» հասարակությունը: Այդպիսի քաղաքակիրթ ստերով են հիմա սկսվում պատերազմները:
    Միգուցե ինչ-որ սահմանափակում կա՞, երբ սուտը վնաս չի հասցնում ոչ ոքի: Թե չէ՝ սուտը դարձավ շատ ընդունելի ու նույնիսկ անհրաժեշտ բան:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. #95
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար նման տրամադրվածությամբ հարցերի աշխատում եմ չպատասխանել, բայց քանի որ խոսք եմ տվել ասեմ։

    Ես նկատի չեմ ունեցել, որ ճիշտը ասելով կարող ես ստիպել պրոֆեսիոնալ ստախոսին ճիշտը ասել։ Կամ որ բոլոր դեպքերում դա կգործի։ Ասածս այն է, որ լինում են դեպքեր որ ճիշտը ստիպում է, որ մարդը փոխի իր ասած սուտը։ Նույնիսկ էն մարդը, ով նպատակադրված ուզում ա քեզ խաբի, կամ գլխիդ սարքի։ Մի օրինակ կյանքիցս։ Մի անգամ աշխատակիցս ինձ մեղադրեց, որ աշխատավայրում կորած մի քանի հարյուր դոլարը ես եմ թռցրել։ Սակայն էտ մարդու հետ երկար ժամեր զրուցելուց հետո ու ցույց տալուց հետո, որ ես գիտեմ, որ ես չեմ տարել, բայց միևնույն ժամանակ կհասկանամ իրան եթե ինքը բացատրի, թե ինչու է ստում ու ինչու է ուզում ապացուցի մի բան, ինչը ես չեմ արել ու ցույց տալուց հետո, որ ես իրեն ամբողջությամբ կհասկանամ ու ոչ մի վատ բան չեմ անի, նա ժամեր անց տնօրենի մոտ խոստովանեց որ ինքն է տարել ու վերադարձրեց գումարը և բնականաբար հեռացավ աշխատանքից։

    Թող ասածս մեծամտություն չհամարվի, բայց առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ այդ մարդը այդ դեպքից հետո շատ փոխվեց ու մինչև էսօր ասում է. «Քո անկեղծությունը ստիպեց ինձ փոխվել»։

    Վստահ եմ ասածս որպես ինքնագովեստի խոսքեր չեք ընդունի։
    "որ ես գիտեմ, որ ես չեմ տարել"… այ էս արտահայտությունը գանձ ա՝ ոսկի… ես ստաժավոր սուտասան եմ, բայց իմ մտքով ըտենց բան չեր անցնի կյանքում… մի հատ հլա տեսեք ինչ հնարավորություններ ա ստեղծում… "ես չգիտեի որ ես եմ վերցրել" կամ " ես չգիտեի որ չեմ վերցրել, դրա համար էլ խոստովանել եմ" … Ժառ ջան, էդ գողացողը միամիտ ա եղել,թե չէ պտի ասեր "ես չգիտեի որ ես եմ վերցրել"…

    Ժառ ջան, կարա՞մ դասեր վերցնեմ քո մոտ…

  7. #96
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչով և զբաղված է ամբողջ «քաղաքակիրթ» հասարակությունը: Այդպիսի քաղաքակիրթ ստերով են հիմա սկսվում պատերազմները:
    Միգուցե ինչ-որ սահմանափակում կա՞, երբ սուտը վնաս չի հասցնում ոչ ոքի: Թե չէ՝ սուտը դարձավ շատ ընդունելի ու նույնիսկ անհրաժեշտ բան:
    հակառակը Ֆոտոն ջան, սուտը կանխում է պատերազմը, օրինակ… ասում են դուրս արի գրավյալ տարածքներից… եթե ճիշտն ասես, այսինքն "ոչ" պատերազմ է սկսելու, բայց որ ասում ես "այո"(սուտ) պատերազմ չի սկսում…

    …ստին սահման չկա, ինչպես որ ազնվությանը… ստի շնորհիվ է որ ճիշտը կա…

  8. #97
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դա էլ մի տարբերակ է:
    Բայց մյուս կողմից էլ ասում ես ՝ գալիս եմ լավություն անեմ, քեզ փրկեմ, գնում ավերում ես, էլի ասում ես քեզ փրկել եմ, բայց մեկ ա արդեն սպանել ես բոլորին: Ու էդ եղավ ազնիվ մարդ չէ՞:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  9. #98
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ստի շնորհիվ է որ ճիշտը կա

    Ճշտից վախենալու պատճառով է, որ սուտը կա: Ստի շնորհիվ չի կարող ճիշտը լինել: Ճիշտը կլինի, եթե նույնիսկ սուտը չլինի, բայց եթե սուտը կա, ճիշտը թեեւ չի վերանում, բայց չենք տեսնում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (24.05.2010)

  11. #99
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշտից վախենալու պատճառով է, որ սուտը կա: Ստի շնորհիվ չի կարող ճիշտը լինել: Ճիշտը կլինի, եթե նույնիսկ սուտը չլինի, բայց եթե սուտը կա, ճիշտը թեեւ չի վերանում, բայց չենք տեսնում:
    ստի շնորհիվ է որ ճիշտը կա… համամիտ եմ այս մտքի հետ:
    Որ չլինի սուտը ինչպես ենք տաբերելու սուտը ճշտից՞

  12. #100
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշտից վախենալու պատճառով է, որ սուտը կա: Ստի շնորհիվ չի կարող ճիշտը լինել: Ճիշտը կլինի, եթե նույնիսկ սուտը չլինի, բայց եթե սուտը կա, ճիշտը թեեւ չի վերանում, բայց չենք տեսնում:
    սուտն է արժևորում ճշմարտությանը… ինչպես մահը՝ կյանքը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    EgoBrain (25.05.2010)

  14. #101
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    ստի շնորհիվ է որ ճիշտը կա… համամիտ եմ այս մտքի հետ:
    Որ չլինի սուտը ինչպես ենք տաբերելու սուտը ճշտից՞
    Էդ դեպքում տարբերելու կարիք էլ չի լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #102
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մյուս կողմից…
    սուտը մարդու երևակայության աղբյուր է: ճիշտը նույնպես մարդու երևակայության աղբյուր է:
    ու դժվար է ասել, թե որ մի երևակայություն է ճիշտ:
    ու շատ դժվար է ասել, թե ճիշտը որն է

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.05.2010), EgoBrain (25.05.2010)

  17. #103
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մյուս կողմից…
    սուտը մարդու երևակայության աղբյուր է: ճիշտը նույնպես մարդու երևակայության աղբյուր է:
    ու դժվար է ասել, թե որ մի երևակայություն է ճիշտ:
    ու շատ դժվար է ասել, թե ճիշտը որն է
    արդյունք երևի ինկատի ունես չէ՞ Դիվ

  18. #104
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե մեզանից յուրաքանչյուրը պետք եղած դեպքում մի անկրկնելի սուտ կհորինի. Ինձ համար ավելի կարևոր արժեքներ կան քն ստելը. Առանց ոչ մեկին վիրավորելու կուզեի ասել, որ շատերը իրենց հրեշտակներ են ներկայացրել իրենց գրածներով. Չնայած բոլոր գրառումները չէ, որ կարդացել եմ. բայց ինչևէ հարցին խորքային նայելու դեպքում պարզ ու ակնհայտ մի փաստ կա մեզանից յուրաքանչյուրը ստում ա ամեն օր, ուղակի ֆորմատներն են տաարբեր. Դե սկսած շոր հագնելուց, որը հանգիստ կարող եմ դիտարկել որպես թերությունները ծածկելու միջոց` այսինքն սուտ. Դե մեր ազգին բնորոշ ա հնուց եկած ու մեր պապերի արյունով մեզ անցած դատավորի ունակությունները. մենք դատում ենք բոլորին, փորձելով չհասկանալ ոչ մի բան.

  19. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    արդյունք երևի ինկատի ունես չէ՞ Դիվ
    Բարդ հարց ես տալիս. Մեֆ: էն իմաստով որ դրա մասին չեմ մտածել հլա:
    ես ինկատի ունեի ավելի ընդանուր, գլոբալ… ինչ որ ասում ենք "ճիշտ ա": օրինակ, որ ասում ենք քիթը ունի այսինչ ֆորման: իսկ կարող ա քիթ քառակուսի՞ ա /ինչ որ մեկի պատկերացմամբ/, ու դա՞ է ճիշտը: իսկ մեր աչքերը ու մյուս զգայական օրգանները սխալ ինֆո են մեզ փոխանցում :

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. php txt-ը որպես բազա_($,amd)
    Հեղինակ՝ bakal, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 8
    Վերջինը: 09.12.2017, 13:33
  2. Ինքնապաշտպանություն թե՞ բնավորություն
    Հեղինակ՝ laro, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.11.2015, 21:14
  3. Սուտը կարո՞ղ է սպիտակ լինել
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 03.02.2014, 14:18
  4. WordPress-ը որպես CMS
    Հեղինակ՝ blablabla, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.09.2009, 08:34
  5. Ե՞րբ է սուտը քաղցր հնչում
    Հեղինակ՝ Pantera, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 24.05.2007, 05:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •