Ինչու՞ սպանել... Միևնույն է բոլորս էլ մի օր կմահանանք![]()
նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), սակայն օրենքն ինձ թույլ չի տվել (տալիս)
նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), սակայն իմ հավատքն ինձ թույլ չի տվել (տալիս)
նման ցանկություն ունեցել եմ (ունեմ), բայց դա համարում եմ կենդանական, անմարդկային
այլ տարբերակ
Ինչու՞ սպանել... Միևնույն է բոլորս էլ մի օր կմահանանք![]()
Magic-Mushroom (02.09.2010)
Շատ է եղել, որ ինչ–որ մեկին ծեծելու, տեղը դնելու, ինչ–որ կերպ պատժելու մեծ ցանկություն ունեցել եմ, բայց սպանելու՝ չէ։ Նույնիսկ եթե ունենայի նման ցանկություն ու նաև իմանայի, որ ինձ դրա համար չեն պատժելու, մեկ է, չէի անի. ոնց էլ լիներ, խիղճս հաստատ պատժողի դերը կստանձներ. ես հո դրան լավ գիտեմ![]()
։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.09.2010, 21:26:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես շատ եմ ուզում սպանեմ, նույնիսկ ցուցակ ունեմ մտքումս՝ ում ումից հետո։ Բայց դե պահը որ գա, հաստատ չեմ սպանի, եթե դիմացինս զղջա իր արարքների համար և հրապարակավ ներողություն խնդրի, և դեռ մի բան էլ ավելին՝ կուսակցական տոմսն էլ ցած դնի![]()
When life gives you lemons, make lemonade
Երբեք չեմ մտածել այդ մասին: Կարդացի թեման, մտածեցի ու... Չեմ ունեցել, չունեմ և հուսով եմ չեմ էլ ունենա:
Միջատներ չեմ սպանում, իմ մտերիմներն էլ չեն սպանում, որովհետև գիտեն որ հետո ստիպված մի ամբողջ ժամ պիտի լսեն իմ փաստարկները նրանց չսպանելու առիթով:
Մարդուն կյանք ես չեմ տալիս ու իրավունք ունենամ խլել այն... ըստ իս բոլորս էլ հավասարազոր իրավունքներ ունենք կյանքի առումով... ապրելու առումով..................
գուցե իմ հավատքից, գուցե պատժող օրենքից...կամ էլ գուցե իմ ներքին աշխարհայացից... չգիտեմ բայց երբևէ ցանկություն չեմ ունենցել մար սպանել..... չէ դա իմը չի.................. հուսամ այս առումով չեմ փոխվի..........![]()
Մարդ սպանել չեմ կարա, բայց եթե տվյալ կենդանին միայն անունով ա մարդ, մնացած ամեն ինչով իրան անասունի նման ա պահում, հաճույքով կսպանեի:
Եթե օրենքը չլիներ, տանը այ սենց մի հատ հարմարանք կպահեի`
ու որ գիշերվա 1000-ին ինչ-որ կենդանիներ իրանց մեքենաներով գալիս կանգնում են մեր մոտերքը ու բարձր երաժշտաաղմուկ են միացնում, այ դրանց հավեսով կպայթացնեի:![]()
ՉԻ եղել!
Եթե լինի պատերազմ,ինքնապաշտպանման կամ հարազատ մարդկանց պաշտպանելու իրավիճակ կարծում եմ որ կկարողանամ սպանել:Լինելով աֆֆեկտի տակ...չէ,անգամ շատ էմոցիոնալ ու լարված իրավիճակներում սթապ դատել կարողանում եմ:
Վրեժխնդրությունից-չէէէէ միանշանակ,դե նմանապես ուրիշ պարագաներում էլ:
---------- Ավելացվել է՝ 21:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:06 ----------
Օրենքից կարելի է փախնել,բայց խղճիցտ ոչ մի տեղ չես փախնի)))
Любовь прекрасна, но как же опасна иллюзия любви!
Մեծ հաճույքով կսպանեի յուրաքանչյուրին, ով ինձ նույնիսկ ամենաչնչին անհանգստությունը կպատճառեր: Ամեն օր քնելուց առաջ ուղիղ քսանյոթ րոպե մտածում եմ այդ մասին ու հետո քնում եմ խորը ու հանգիստ քնով: Մարդկանց ողջ թողնելը վտանգավոր զբաղմուն է. սպանելուց ճիշտը չկա: Չկա մարդ, չկա խնդիր (c): Ու ո՛չ խիղճս կտանջեր, ո՛չ էլ մղձավանջները: Ամեն դեպքում՝ ես մոլագար չեմ, կաշխատեի սպանել հնարավորինս արագ ու անցավ. միշտ հարկավոր է մտածել մարդկանց մասին:
Հ.Գ. Պատրաստ եմ սպանելու օրական մինչև վեց մարդու, ոչ ավելին:
Հ.Հ.Գ. Ծիծաղում է նա, ով կրակում է առաջինը:
Հ.Հ.Հ.Գ. Լրիվ լուրջ:
DIXIcarpe noctem
Ariadna (06.09.2010), Moonwalker (09.10.2010), Արամ (03.09.2010)
Կոնկրետ մեկին սպանելու ցանկություն չի եղել, բայց մեկ-մեկ շատ մեծ ցանկությունա լինում մարդկությանը բնաջնջել:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ