User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Վերապրում

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2010
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերապրում

    Փակիր աչքերդ
    Եվ թող մտքերիդ վալսը խելահեղ
    Քեզ ներկայացնի հուշերն անցյալիդ,
    ՈՒ թող, որ հոգիդ միախառնվի
    Պտույտապարին` այրող հուշերիդ:

    Տեսնում ե՞ս, ահա, քայլում ենք կրկին`
    Այս տերեվածածկ նեղ արահետով,
    Եվ մեր քայլերի ձայներն ենք լսում
    Եվ այդ ձայներից մտքեր ենք հյուսում:
    Նայում ենք իրար ու ագահաբար
    Օդն ենք կլանում,
    Որ այս կրակը թթվածնով սնվի:

    Ահա` տեսնում ե՞ս, նստարանը մեր,
    Որ մեր տևական, ջերմ զրույցների
    Վկան է եղել
    ՈՒ պահպանել է բազում գաղտնիքներ,
    Որ մեզ հիշեցնի,
    Երբ ամեն անգամ նրան այցելենք:

    Ահա լճակը, որ շատ ես սիրում,
    ՈՒ ամեն անգամ,
    Արտացոլանքիդ նայում ես, ժպտում`
    Երեխայի պես,
    Եվ քեզ ես փնտրում`
    Պատճենահանված ու կիսաթափանց
    Կերպարանքիդ մեջ:

    Որքա՜ն ենք քայլել նեղ ճամփաներով:
    Իրար խենթի պես որքա՜ն ենք նայել:
    Ես քո աչքերում աշխարհն եմ տեսել,
    Դու իմ շուրթերի համբույրն ես կիսել:
    Քանի՜ անգամ եմ, վերարկուիս մեջ,
    Թաքցրել ես քեզ`
    Անձրևից, քամուց,
    Որ հանկարծակի այցելել են մեզ
    ՈՒ մեր սրտերին ընկեր են դարձել:

    Տե՛ս այն օրերը, որ մենք ապրել ենք,
    Որ պարունակում են`
    Սեր և խենթություն,
    Միմյանց գրկած հոգատար ձեռքեր,
    Շնորհակալ աչքեր,
    Թախիծ, խնդություն,
    Կրքեր, համբույրներ
    Եվ հույզեր անգին:

    Փակիր աչքերդ
    Եվ թող, որ հոգիդ
    Սերը վերապրի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.09.2010), einnA (01.09.2010), erexa (11.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •