User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Միգուցե

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միգուցե

    Ողջույն

    որոշել եմ, որ Իբր թե-ն թեթև օրագիր պիտի լինի, բայց դե շատերը գիտեն, որ ես մենակ Իբր թե-ն չեմ:
    Իհարկե այնքան ակտիվ չեմ հիմա Ակումբում, ոնց առաջ, բայց դե էլի մտնում եմ, գրում: Չեմ ուզում, որ դեմքս կիսատ լինի: Դրա համար էլ խնդրեմ, սկսում եմ Միգուցե-ն:
    Իբր թե-ն ու Միգուցե-ն Ին Յան են: Մեկը սպիտակն ա, մյուսը սևը: Ընտրեք ըստ ճաշակի: Մարդկանց ուսումնասիրություններն ինձ հուշում են, որ Միգուցե-ն հնարավոր ա, որ ավելի մեծ պահանջարկ ունենա, քան Իբր թե-ն:
    Խնդրեմ, առաջին չափաբաժինը.

    Սեղանին թղթեր են, թղթերի վրա` թվեր, թվեր, թվեր, անուններ, էլի թվեր, հապավումներ... ու բոլորը զզվելի ուղիղ սյունակներով, որ հնարավորինս տխուր լինի դա տեսնելը: Էդպիսի սյունակներ կան եկեղեցիների գրանցամատյաններում` անուն ազգանուն, ծնվ. թիվ, մահվ. թիվ... ու զզվելի սյունակներ: Եկեղեցիներում գրված է ձեռագիր, իսկ օֆիսում տպատառ:
    Սեղանին արդեն 4 հատ բաժակ կա. ջրի համար, սուրճի համար, էլի սուրճի համար, որովհետև նախորդը լվանալ ալարել եմ, ու մի հատ էլ սուրճի բաժակ, որովհետև նախորդ երկուսն եմ ալարել լվանալ:
    Փոշի: Անտանելի փոշոտ ա ամեն ինչ: Չէ, անտանելի չի, որովհետև սյունակներով թվերն ինձ ավելի են անհանգստացնում, քան փոշին: Ու հետո` փոշին կարելի ա մաքրել, իսկ սյունակների հետ ոչինչ անել չես կարող:
    Սիգարետի տուփ, վրան` կրակայրիչ: Միակ ուրախությունը: Միակ տոմսը դեպի դուրս, դեպի "կուրիլկա":
    Սկաներ: Paper tray: Հեռախոս: Մարկեր: Ստեպլեր: Ինչ տխուր ա ամեն ինչ:
    Լ-ն մոտեցավ կոնդիցիոներին: Լ-ն հղի ա, իրեն քամիները վնաս են: Անգամ էն կարգի շոգի դեպքում, որ հիմա ա: Մեջքս միանգամից քրտնեց: Դեռ մինչև կոնդիցիոներն անջատելը: Միայն մտածելուց, որ կոնդիցիոներն անջատելու ա:
    Ինչքան շատ են խոսում: Սուս մնացեք, դա ձեզ էլ դուր կգա: Ատում եմ իրենց հետ ինչ-որ տեղ գնալը մեքենայով, որովհետև ամբողջ ճանապարհին խոսում են: Խոսում են նենց, որ դու քո մտքերը լսել չես կարողանում:
    Շուտով սկսելու են հաց ուտել: Ես իրենց հետ չեմ ուտում: Այսինքն նստում ենք միասին, բայց ես ուտում եմ բուլկի ու յոգուրտ: Իրենք ուտում են լահմաջո ու խաչապուրի: Դա համարվում ա, որ ես իրենց հետ չեմ ուտում: Նեղանում են: Իսկ ես իրենց ուտելիքից վատ եմ զգում: Բայց չեմ նեղանում, որ հենց դա են ուտում: Ուղղակի աշխատում եմ քիչ շնչել, քանի դեռ լահմաջայի հոտը զգացվում ա:
    Լահմաջոյի հոտը շատ ուշ ա անցնում: Դա մսի, սխտորի, բիբարի հոտերի խառնուրդ ա:
    Իսկ աչքերս ցավում են: Պետք ա գնալ փոխել ակնոցի ապակին: Ընդհանրապես պետք ա կրել էդ ակնոցը մեկ-մեկ: Թե չէ` անգամ սյունակներն են լղոզվում: Իսկ էդպես չի կարելի: Սյունակը ճշգրտություն ա պահանջում: Դրանով էլ ինքը զզվելի ա:
    Սյունակները միակ ճշգրտությունն են իմ իրականության մեջ: Շաբաթը հինգ օր: Ութ ու կես ժամ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), Ariadna (01.09.2010), CactuSoul (02.09.2010), Chilly (14.09.2010), Claudia Mori (11.04.2011), cold skin (31.08.2010), E-la Via (19.08.2011), einnA (31.08.2010), Freeman (12.03.2011), Katka (31.08.2010), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), murmushka (01.10.2010), My World My Space (31.08.2010), Nadine (30.09.2010), Nare-M (01.09.2010), Quyr Qery (11.04.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (23.11.2012), SSS (31.08.2010), Tig (01.09.2010), Արևածագ (29.09.2010), Դատարկություն (31.08.2010), Երվանդ (31.08.2010), Կաթիլ (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա թախծի մի տեսակ, որն էնքան սիրուն ա ինքն իրենով, որ ձեռքդ չի գնում մի բան փոխել...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2010), Chilly (14.09.2010), Claudia Mori (11.04.2011), cold skin (31.08.2010), E-la Via (19.08.2011), einnA (31.08.2010), erexa (10.02.2013), Freeman (12.03.2011), Katka (29.09.2010), Lusinamara (11.04.2011), Mark Pauler (08.06.2011), Meme (22.05.2011), My World My Space (14.09.2010), Nadine (30.09.2010), Nare-M (01.09.2010), Quyr Qery (13.11.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (23.11.2012), Tig (01.09.2010), Անջրպետ (12.05.2013), Արևածագ (29.09.2010), Երվանդ (15.09.2010), Ժունդիայի (06.10.2010), Նաիրուհի (17.09.2010), Վոլտերա (09.08.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ քեզ իրական կյանքում ոչինչ չի հետաքրքրում՝ ով ում դոմփեց, ոնց ու քանի անգամ, ով ինչ առավ, ինչ արժեր, վայ ախչի, էսօր ամսի քսանն ա, իսկ դու դեռ տան վարձերը չես մուծել, այ այ այ ու տենց դեբիլ բաներ, դու հիմնականում զբաղվում ես ավելի ահավոր դեբիլիզմով՝ ինքնակործանման քաղցր ճամփան ես բռնում: Իսկ ինքնակործանումը շատ հավես բան ա, եթե մանիակալ հակումներդ զարգացած են: Կյանքում փորձե՞լ ես եղունգդ դանդաղ պոկել: Քաշում ես իրեն դանդա՜ղ, սիրտդ թուլանում ա ցավից, մատդ մղկտում ա, արյունը կամաց լցվում ա նոր պոկած եղունգիդ նախկին տեղը, վերքդ սառում ա արյունից, մի քիչ ցավը մեղմանում ա, բայց դու էլի ես քաշում... ինքնակործանումը տենց ա: Ինչ-որ շատ նուրբ հաճույք կա մեջը, հետն էլ՝ ադրենալին, ոնց որ փոքր ժամանակ ապշում էի կրկեսում ակրոբատներից, որոնք վտանգավոր բարձրության վրա կապիկություններ էին անում: Մտածում էի՝ լավ, սրա կայֆը ո՞րն ա. կարամ ընկնեմ, գլուխս ջարդեմ, բայց չեմ ընկնու՞մ: Հետո հասկացա, որ հենց էդ ա:
    Բայց հետո գալիս ա մի պահ՝ զզվում ես ինքնակործանումից. գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ դա լավ բան չի: Դու էլ հավատում ես: Շատ լավ են ապացուցում: Ու որոշում ես, որ վերջ, պետք ա սովորել երջանիկ լինել: Ուրիշների պես: Դժվար բան չկա: Ժպիտ ես քաշում բդերիդ ու քեզ գցում մարդկանց ջանին:
    Մենակ թե՝ դրանից էնքան շուտ ես հոգնում, ոնց որ անորակ սեքսից: Ու վերջում ծխելն էլ արդեն դրությունը չի փրկում:
    Իմ գլխում հինգ տարի առաջ ինչ-որ բան փոխվեց, ու արդեն հետ փոխել չի լինում...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.09.2010), Chilly (14.09.2010), Claudia Mori (11.04.2011), cold skin (18.09.2010), E-la Via (19.08.2011), einnA (20.09.2010), erexa (10.02.2013), Freeman (12.03.2011), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), matlev (15.09.2010), murmushka (01.10.2010), My World My Space (14.09.2010), Nadine (30.09.2010), Nare-M (25.10.2010), Quyr Qery (11.04.2011), rainbow (30.09.2010), Rhayader (14.09.2010), Sambitbaba (23.11.2012), SSS (07.10.2010), Tig (04.10.2010), Անջրպետ (12.05.2013), Արևածագ (29.09.2010), Դեկադա (15.09.2010), Երվանդ (15.09.2010), Ժունդիայի (06.10.2010), Հայկօ (15.09.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (13.10.2010), Ռուֆուս (15.09.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նենց ահավոր ա, երբ քո լավ կամ վատ լինելը կախված ա լինում մի ուրիշի լավ կամ վատ լինելուց
    լրիվ ինֆուզորիա վիճակներ...
    կնոպկով մարդ...
    անուղեղ հայվան...
    մեկ էլ ռոմանտիկները դրան սիրահարվել են ասում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.09.2010), Agni (29.09.2010), Ariadna (29.09.2010), CactuSoul (30.09.2010), Chuk (29.09.2010), Claudia Mori (11.04.2011), einnA (29.09.2010), Farfalla (30.09.2010), Freeman (12.03.2011), Katka (12.10.2010), Lusinamara (11.04.2011), Mark Pauler (08.06.2011), matlev (29.09.2010), murmushka (01.10.2010), Nadine (30.09.2010), Nare-M (25.10.2010), Quyr Qery (11.04.2011), rainbow (30.09.2010), Tig (04.10.2010), Yevuk (31.03.2011), Անջրպետ (12.05.2013), Արևածագ (29.09.2010), Երվանդ (29.09.2010), Ժունդիայի (06.10.2010), Հայկօ (01.10.2010), Հարդ (30.09.2010), ՆանՍ (13.10.2010), Ռուֆուս (30.09.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հավաքի քեզ...

    անձրև-մանձրև չգիտեմ, հավաքի քեզ...
    ոչինչ, որ էսօր բառերդ մենակ են մնացել, լսող չկա, ոչինչ, որ գուցե տենց էլ լինի երկար ժամանակ, ոչինչ, կանցնի
    մեծ աղջիկ ես...

    բայց էդ վատ ա, էլ չի աշխատում էն պարզ սուտը, որով ինձ սնել են փոքր ժամանակ, երբ տխրում էի` բալես, ոչինչ, կմեծանաս, կմոռանաս
    արդեն մեծացել եմ, ուրեմն ինչ, էլ մոռանալ չկա՞

    հայացքդ նենց դատարկ ա, բան ա՞ էղել... դե գնա ու բացատրի, որ հայացքդ ոչ թե դատարկ ա, այլ մենակ, չի անդրադարձվում

    լավ, վերջ, հավաքում եմ ինձ, միգուցե դեռ էնքան էլ մեծ չեմ, միգուցե դեռ էլի կաշխատի "կմեծանաս կմոռանաս"-ը
    չէ, ավելի շուտ երևի սենց կլինի՝ կծերանաս ու էլ արդեն պետքդ չի լինի...
    դե հիմա գնա ու հավաքի քեզ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), CactuSoul (06.10.2010), Claudia Mori (11.04.2011), E-la Via (19.08.2011), einnA (06.10.2010), Inna (06.10.2010), Katka (07.10.2010), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), Meme (06.10.2010), murmushka (07.10.2010), Nadine (06.10.2010), Nare-M (25.10.2010), Quyr Qery (11.04.2011), Sambitbaba (23.11.2012), SSS (07.10.2010), Tig (07.10.2010), Yevuk (31.03.2011), Անջրպետ (12.05.2013), Արէա (12.04.2011), Արևածագ (06.10.2010), Երվանդ (06.10.2010), Ժունդիայի (06.10.2010), Հայկօ (07.10.2010), Մաեստրո (09.06.2011), Նաիրուհի (12.03.2011), ՆանՍ (13.10.2010), Ռուֆուս (06.10.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր առաջին անգամ նկատողություն ստացա
    մենեջերս էկավ ու ասեց՝ կախելու եմ քեզ
    ապշած նայում եմ վրան՝ բայց ես ոչինչ չեմ արել
    մենեջերը՝ դու սարսափելի անտարբեր ես քո գործի, թիմի ու իմ նամակների հանդեպ
    ես՝ ես կյանքի հանդեպ էլ եմ անտարբեր, ես տենց եմ ապրում
    մենեջերը՝ փոխվի
    ես՝ չէ լավ, ուզում ես՝ կախի ինձ...
    մենեջերը՝ ես քեզ մի շաբաթ առաջ նամակ եմ գրել, որը դու չես կարդացել
    ես՝ ճիշտ չի, ես կարդում եմ իմ բոլոր նամակները
    մենեջերը՝ ապացուցի
    ես՝ գաղափար չունեմ ինչ ես գրել, բայց երդվում եմ, որ կարդացել եմ
    մենեջերը՝ կախելու՜ եմ


    մաման՝ ինչի՞ ես դու էդքան անտարբեր
    ես՝ մամ, ես տենց եմ էղել արդեն երեսուն տարի, չէ, + ինն ամիս, դու էիր ասում, որ հանգիստ վեր ընկած էի, սկի ծնվել չէի ուզում, զոռով եք հանել
    մաման՝ քեզ ոչ մի բան չի հետաքրքրու՞մ կյանքում
    ես՝ ինձ լիքը բան ա հետաքրքրում, որոնք, ցավոք, քեզ չեն հետաքրքրում
    մաման՝ էլի լավ ա, բալես

    ի՞նչն ա լավ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.10.2010), Ariadna (12.10.2010), CactuSoul (07.10.2010), Chilly (07.10.2010), Claudia Mori (11.04.2011), cold skin (14.01.2013), einnA (07.10.2010), Freeman (12.03.2011), Lusinamara (11.04.2011), Mark Pauler (08.06.2011), My World My Space (07.10.2010), Nadine (07.10.2010), Nare-M (25.10.2010), Quyr Qery (11.04.2011), Sambitbaba (23.11.2012), SSS (07.10.2010), StrangeLittleGirl (17.10.2010), Tig (07.10.2010), Yevuk (31.03.2011), Արէա (12.04.2011), Արևածագ (07.10.2010), Դատարկություն (12.10.2010), Դեկադա (07.10.2010), Եկվոր (12.10.2010), Երվանդ (07.10.2010), Կաթիլ (12.03.2011), ԿԳԴ (07.10.2010), Հայկօ (07.10.2010), Հարդ (07.10.2010), Մանուլ (31.03.2011), Նաիրուհի (12.03.2011), ՆանՍ (13.10.2010), Ռուֆուս (07.10.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013), Ֆրեյա (07.10.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պայթյուն եմ ուզում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (11.04.2011), E-la Via (19.08.2011), Mark Pauler (08.06.2011), Nare-M (25.10.2010), Quyr Qery (11.04.2011), Rhayader (12.10.2010), Sambitbaba (23.11.2012), Նաիրուհի (12.03.2011), Ռուֆուս (12.10.2010), Վոլտերա (09.08.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սրանից առաջվա գրառման մեջ պայթյուն էի ուզել
    սարքեցի պայթյուն ինքս իմ գլխին
    ու գիտեք, սուտ ա, որ հետո ոչինչ չի լինում, կամ հենց մենակ ոչինչ ա լինում
    հետո լինում ա վակուում ու քեզ քաշում ա ոչնչի մեջ, բայց դու չես դիմադրում, քեզ կայֆ ա

    կյանքում վակուում քաշել ե՞ս, ավելի ճիշտ կյանքում թողել ե՞ս վակուումը քեզ քաշի...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.08.2011), Freeman (13.03.2011), Mark Pauler (08.06.2011), Nare-M (13.03.2011), Quyr Qery (11.04.2011), Sambitbaba (23.11.2012), Նաիրուհի (12.03.2011), Ռուֆուս (13.03.2011), Վոլտերա (09.08.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բախում եմ դուռդ, բաց ու տես
    ես եմ ու իմ կոմպլեքսների
    հսկա փունջը. գրկիր մեզ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (31.03.2011), Claudia Mori (11.04.2011), E-la Via (19.08.2011), einnA (31.03.2011), Farfalla (11.04.2011), Katka (18.08.2011), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), Meme (22.05.2011), murmushka (31.03.2011), My World My Space (31.03.2011), Nadine (31.03.2011), Nare-M (25.05.2011), Quyr Qery (11.04.2011), Sambitbaba (23.11.2012), Tig (11.04.2011), Անջրպետ (13.05.2013), Արևածագ (31.03.2011), Գեա (31.03.2011), Նաիրուհի (31.03.2011), ՆանՍ (09.06.2011), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  19. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ամբողջ պատմությունը սկսվեց նրանից, որ ես փոխեցի տեսակս: Լինում ա, ենթագիտակցությանդ մեջ մեխված բաներ ես մեկ-մեկ սկսում հասկանալ, ու քեզ ավելի հեշտ ա դառնում ապրել, բայց մեկ-մեկ էլ լինում ա, որ մի բան ես ասում, հետո անցնում ա երկար ժամանակ, նոր հասկանում ես, որ դա նստած էր ենթագիտակցությանդ մեջ, ու ինչ դու ասել էիր կատակով կամ երանի-թե-տենց-լինի-ով, ինքը իրականում հենց տենց ա որ կա: Քո մեջ: Այսինքն իմ մեջ. իմ մասին եմ գրում: Ու հա, ես իմ կյանքի ընթացքը փոխեցի: Ինձ էլ փոխեցի: Առանց հասկանալու, առանց խորանալու... ուղղակի փոփոխություն էի ուզում, ու քանի որ ուժերս չէին հերիքի աշխարհին պատերազմ հայտարարելու համար, ինքս իմ դեմ սկսեցի պատերազմել: Ու ես պարտվեցի: Իմ հին ես-ը, ինքն էլ չկա... Զոհվեց: Սկզբում դա ինձ զվարճացնում էր, հետո սկսեց ձանձրացնել, իսկ հիմա ամենուր փնտրում եմ իրեն... Իմ հին տեսակը: Կարոտում եմ:
    Պլոկված ու արնակոլոլ մաշկի վրայից արագ վրաս քաշեցի նորը, դա ինձ պիտի պաշտպաներ, ինքն ավելի հաստ էր, քան իմ հինը: Ու ինքը պաշտպանում ա, մենակ թե իմ պլոկված ու արնակոլոլ մաշկը սկսել ա փտել ներսից ու քայքայել նորին: Ու ես հիմա եմ զգում, որ էս մաշկն իմ հագով չի, ինքն ինձ չի սազում, բայց չգիտեմ ինչ անել:
    Կյանքում չեմ խորացել, թե ոնց ա կարելի վերջացնել մի բան գրելը: Ինքն իրեն ստացվել ա միշտ: Էսօր չի ստացվում: Համարենք, որ սա հենց վերջավորությունն էր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Claudia Mori (11.04.2011), E-la Via (19.08.2011), einnA (11.04.2011), Farfalla (11.04.2011), Lusinamara (11.04.2011), Mark Pauler (08.06.2011), Meme (22.05.2011), murmushka (11.04.2011), Nadine (18.08.2011), Nare-M (25.05.2011), Quyr Qery (11.04.2011), Tig (11.04.2011), Ամպ (22.05.2011), Անջրպետ (13.05.2013), Արէա (12.04.2011), Արևածագ (22.05.2011), Դեկադա (12.04.2011), Մաեստրո (09.06.2011), Նաիրուհի (11.04.2011), ՆանՍ (09.06.2011), Ռուֆուս (11.04.2011), Վոլտերա (09.08.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում են կյանքում պահեր, երբ մտածում ես` կարող ա ատամհատիկիս ես փալան եմ վերցրել?
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.05.2011), Freeman (22.05.2011), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), murmushka (23.05.2011), My World My Space (22.05.2011), Nadine (18.08.2011), Nare-M (25.05.2011), Quyr Qery (13.11.2011), Աթեիստ (30.11.2012), Արէա (23.05.2011), Արևածագ (22.05.2011), Բարեկամ (08.06.2011), Եկվոր (22.05.2011), Հայկօ (22.05.2011), Նաիրուհի (22.05.2011), ՆանՍ (09.06.2011), Ուլուանա (22.05.2011), Ռուֆուս (22.05.2011), Վոլտերա (09.08.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուզում եմ նորություն, ուզում եմ զարմանալ, զարմանալ եմ ուզում
    ուզում եմ նենց ֆիլմ, որ ասեմ` սրանից լավը չէի տեսել
    ուզում եմ նենց երաժշտություն, որ էմոցիաներս խառնի իրար
    ուզում եմ նենց մարդ, ում ժպիտն ինձ անցած կյանքից ծանոթ կլինի

    ՉԿԱ

    իսկ ինչ ես անում ինքդ քեզ հանձնած քննությունը տապալելուց հետո?
    սկսում ես սովորել
    տենց
    սովորում եմ հիմա
    դաս առաջին` կյանքը տառապանք է
    դաս երկրորդ` տառապանքը ծնվում է կապվածությունից
    դաս երրորդ` տառապանքը հնարավոր է հաղթահարել
    դաս չորրորդ... էդ արդեն ավարտականս ա լինելու
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (09.06.2011), Ariadna (07.06.2011), CactuSoul (07.06.2011), Claudia Mori (07.06.2011), cold skin (14.01.2013), E-la Via (19.08.2011), Freeman (08.06.2011), Kita (07.06.2011), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), Nadine (18.08.2011), Nare-M (07.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (23.11.2012), Արէա (07.06.2011), Գեա (07.06.2011), Ինչուիկ (09.06.2011), Մանուլ (18.08.2011), Նաիրուհի (10.06.2011), ՆանՍ (09.06.2011), Ռուֆուս (07.06.2011), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  25. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կյանքը պլացեբոյի կապսուլ ա, մենք էլ մեջը ֆռֆռում ենք
    ու մեր իմացած ամեն ինչն էլ հորինովի ա
    ես հաստատ չեմ զարմանա, եթե մի օր ընկերուհուս կատուն սկսի հետս վիճել էս հարցի շուրջ
    իմ ընկերուհիներից ոչ մեկը կատու չունի, բայց հնարավոր չի հաստատ համոզված լինել դրանում
    Վերջին խմբագրող՝ impression: 09.06.2011, 08:54:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.06.2011), Ariadna (18.08.2011), Claudia Mori (09.06.2011), Farfalla (09.06.2011), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (09.06.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (23.11.2012), StrangeLittleGirl (09.06.2011), Աթեիստ (30.11.2012), Բարեկամ (10.06.2011), Վոլտերա (09.08.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սիրում եմ քեզ, ու հա, օդս պակաս ա
    քո` մի հատ վերջակետ ու փակագիծը փակն էլ` կես վայրկյանի շունչ
    ես նոր հասկացա, որ չգիտեմ` քո մարմնի որ խալն եմ սիրում, ու էն, որ ես հիշում եմ, քո վրա էր արդյոք... շատ... ինձ խայտառակող փաստ...
    ես սենց իմ սեղանի մոտ, ակնոցը քթիս, մարդ ես, մեկ էլ տեսար պատուհանս` վինդովսն էլի, թակեցիր, բա ես հո մերկ չեմ լինելու, ու գրում եմ

    աշխարհում ինչ ասես տեղի չի ունենում, էլ ահաբեկում են, էլ իրար են հայհոյում, եվրոպան որ լրիվ ա ցնդել, ամերիկայում` բոտեքսային հեղափոխություն ա` մաքսիմում էմոցիա, մինիմում միմիկա պրինցիպով

    առավոտներս ֆոկուսից դուրս են լինում, մինչև աչքերս նորից սովորում են արևի լույսին, քիթս էլ` ակնոցի ծանրությանը, ու շատ թափով եմ աշխատում, մի ժամ ավել քնելը նոր աշխատանքի պայմաններում ինձ ահագին ուժ ա տալիս ու բարձրացնում աշխատունակությունը
    ցերեկս ատոմների ա բաժանված սրա նրա հետ անկապ չատերով, ու իրականում գիրքն էլ ա տենց գրվում, ատոմները հավաքում ես իրար գլխի, ու ինչքան իրար սազող ատոմներ հագցնես իրար` ճիշտ անկյուններով, էնքան գրածդ լավը կլինի
    երեկոները կամ մի բաժակ ռոմ եմ խմում ու հիմարանում մինչև լուս, լայթ դեպրեսիվ ապուշ դառնում, կամ քայլում եմ մենակ մեյնսթրիմներով, երաժշտություն լսում ու հա մտածում մտքով քեզ լույս ու սեր ուղարկելու մասին, գրեթե նույն լայթ դեպրեսիվ ապուշ վիճակներում
    բայց չեմ նվնվում հո
    մենակ ասում եմ, որ օդս պակաս ա
    բայց կտուրս ծակ չի, թռած ա իհարկե, բայց ծակ չի
    տեղս տաք ա
    էլ ինչ ունեմ բողոքելու...
    ինձ գոնե մի վերջակետ լիներ, մի հատ էլ փակագիծը փակ, կես վայրկյանով կուրախանայի...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.08.2011), CactuSoul (18.08.2011), cold skin (14.01.2013), E-la Via (19.08.2011), Freeman (18.08.2011), ivy (18.08.2011), Lusinamara (18.06.2012), murmushka (23.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (23.11.2012), Անջրպետ (13.05.2013), Նաիրուհի (02.09.2011), Ռուֆուս (19.08.2011), Վոլտերա (09.08.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիեզերական սիրո ու դրա մերկանտիլ անհնարինության մասին

    Էն, ինչով հիմա ես շնչում եմ, ասում ա` սիրի մարդկանց, ու ոչ թե սիրի` խղճալով, որ իրանք տենց դեբիլ են, կամ որ ավելի մեծ լուզեր են քան դու, կամ որ ոտ չունեն, ձեռ չունեն, լեզու չունեն, ճաշակ չունեն, ապագա չունեն, ֆայմ չունեն, ընկերներ չունեն, սիրած չունեն, այլ ուղղակի ՍԻՐԻ: Սերը պետք ա լինի քո ամենաբնական զգացմունքը:
    Նդաս... Էս գյուտողը հաստատ մարշրուտկա չի նստել:

    Իմ տիեզերական սիրո ամենամեծ ապացույցը կլինի կամքի գերլարումով ճնշած պահել էն կպչուն միտքը, որ երանի մի ատոմային ռումբ լիներ, սաղիս վարի տար, անցնեինք գնայինք, աստծուն էլ ասեինք` կներես, հոպար, չստացվեց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  30. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.08.2011), CactuSoul (24.08.2011), cold skin (14.01.2013), E-la Via (24.08.2011), Freeman (24.08.2011), Lusinamara (25.08.2011), Quyr Qery (13.11.2011), Sambitbaba (23.11.2012), Աթեիստ (30.11.2012), Արէա (24.08.2011), Գեա (25.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ռուֆուս (24.08.2011), Վոլտերա (09.08.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 342
    Վերջինը: 20.05.2015, 12:55
  2. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •