User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Միգուցե

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միգուցե

    Ողջույն

    որոշել եմ, որ Իբր թե-ն թեթև օրագիր պիտի լինի, բայց դե շատերը գիտեն, որ ես մենակ Իբր թե-ն չեմ:
    Իհարկե այնքան ակտիվ չեմ հիմա Ակումբում, ոնց առաջ, բայց դե էլի մտնում եմ, գրում: Չեմ ուզում, որ դեմքս կիսատ լինի: Դրա համար էլ խնդրեմ, սկսում եմ Միգուցե-ն:
    Իբր թե-ն ու Միգուցե-ն Ին Յան են: Մեկը սպիտակն ա, մյուսը սևը: Ընտրեք ըստ ճաշակի: Մարդկանց ուսումնասիրություններն ինձ հուշում են, որ Միգուցե-ն հնարավոր ա, որ ավելի մեծ պահանջարկ ունենա, քան Իբր թե-ն:
    Խնդրեմ, առաջին չափաբաժինը.

    Սեղանին թղթեր են, թղթերի վրա` թվեր, թվեր, թվեր, անուններ, էլի թվեր, հապավումներ... ու բոլորը զզվելի ուղիղ սյունակներով, որ հնարավորինս տխուր լինի դա տեսնելը: Էդպիսի սյունակներ կան եկեղեցիների գրանցամատյաններում` անուն ազգանուն, ծնվ. թիվ, մահվ. թիվ... ու զզվելի սյունակներ: Եկեղեցիներում գրված է ձեռագիր, իսկ օֆիսում տպատառ:
    Սեղանին արդեն 4 հատ բաժակ կա. ջրի համար, սուրճի համար, էլի սուրճի համար, որովհետև նախորդը լվանալ ալարել եմ, ու մի հատ էլ սուրճի բաժակ, որովհետև նախորդ երկուսն եմ ալարել լվանալ:
    Փոշի: Անտանելի փոշոտ ա ամեն ինչ: Չէ, անտանելի չի, որովհետև սյունակներով թվերն ինձ ավելի են անհանգստացնում, քան փոշին: Ու հետո` փոշին կարելի ա մաքրել, իսկ սյունակների հետ ոչինչ անել չես կարող:
    Սիգարետի տուփ, վրան` կրակայրիչ: Միակ ուրախությունը: Միակ տոմսը դեպի դուրս, դեպի "կուրիլկա":
    Սկաներ: Paper tray: Հեռախոս: Մարկեր: Ստեպլեր: Ինչ տխուր ա ամեն ինչ:
    Լ-ն մոտեցավ կոնդիցիոներին: Լ-ն հղի ա, իրեն քամիները վնաս են: Անգամ էն կարգի շոգի դեպքում, որ հիմա ա: Մեջքս միանգամից քրտնեց: Դեռ մինչև կոնդիցիոներն անջատելը: Միայն մտածելուց, որ կոնդիցիոներն անջատելու ա:
    Ինչքան շատ են խոսում: Սուս մնացեք, դա ձեզ էլ դուր կգա: Ատում եմ իրենց հետ ինչ-որ տեղ գնալը մեքենայով, որովհետև ամբողջ ճանապարհին խոսում են: Խոսում են նենց, որ դու քո մտքերը լսել չես կարողանում:
    Շուտով սկսելու են հաց ուտել: Ես իրենց հետ չեմ ուտում: Այսինքն նստում ենք միասին, բայց ես ուտում եմ բուլկի ու յոգուրտ: Իրենք ուտում են լահմաջո ու խաչապուրի: Դա համարվում ա, որ ես իրենց հետ չեմ ուտում: Նեղանում են: Իսկ ես իրենց ուտելիքից վատ եմ զգում: Բայց չեմ նեղանում, որ հենց դա են ուտում: Ուղղակի աշխատում եմ քիչ շնչել, քանի դեռ լահմաջայի հոտը զգացվում ա:
    Լահմաջոյի հոտը շատ ուշ ա անցնում: Դա մսի, սխտորի, բիբարի հոտերի խառնուրդ ա:
    Իսկ աչքերս ցավում են: Պետք ա գնալ փոխել ակնոցի ապակին: Ընդհանրապես պետք ա կրել էդ ակնոցը մեկ-մեկ: Թե չէ` անգամ սյունակներն են լղոզվում: Իսկ էդպես չի կարելի: Սյունակը ճշգրտություն ա պահանջում: Դրանով էլ ինքը զզվելի ա:
    Սյունակները միակ ճշգրտությունն են իմ իրականության մեջ: Շաբաթը հինգ օր: Ութ ու կես ժամ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), Ariadna (01.09.2010), CactuSoul (02.09.2010), Chilly (14.09.2010), Claudia Mori (11.04.2011), cold skin (31.08.2010), E-la Via (19.08.2011), einnA (31.08.2010), Freeman (12.03.2011), Katka (31.08.2010), Lusinamara (18.06.2012), Mark Pauler (08.06.2011), murmushka (01.10.2010), My World My Space (31.08.2010), Nadine (30.09.2010), Nare-M (01.09.2010), Quyr Qery (11.04.2011), rainbow (30.09.2010), Sambitbaba (23.11.2012), SSS (31.08.2010), Tig (01.09.2010), Արևածագ (29.09.2010), Դատարկություն (31.08.2010), Երվանդ (31.08.2010), Կաթիլ (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010), Սլիմ (09.06.2011), Վոլտերա (09.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 344
    Վերջինը: 24.04.2025, 19:35
  2. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •