User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մենությունը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենությունը...

    Մենությունը....


    Նա մենակ էր....
    Եվ մենակությունը հոգին էր կրծում....
    Մենության լռությունը տարրալուծվում էր սենյակում, ու նա անշարժ պառկած արևի շողերի մեջ պարող փոշեհատիկներն էր հաշվում:
    մենությունն իր համար դատարկություն էր.... ոչինչ չուզելու, ոչինչ չանելու մի անզուսպ ցանլություն:
    Արդեն մի շաբաթ է նա մենակ է: Մենակության պարապությունը մաշելուց հետո որոշեց եկեղեցի գնալ: Տեր հայրը նույն Տեր հայրն էր` պատկառելի սպիակ մորուսով, ու չափազանց շարժուն, խաժ աչքերով մի ծերունի.... Լսեց ժամերգությունն ու հանգիստ դուրս եկավ:
    Ճանապարհին մտածեց Տեր հոր մասին ու հիշեց, որ ինտերնետում ինչ-որ տեղ մի քանի տող էր կարդացել, որոնք կապում էին Տեր հորն ու մենությունը....
    Տուն գալով արագ գտավ ուզածը....

    .....Սակայն Տեր Պողոսը իր հոգին տաքացնում էր աստծո հետ մի յուրօրինակ մենախոսությամբ ու երկա՜ր,երկա՜ր զրույցներով: Նրանց զրույցը մի լուռ համերաշխություն էր երկուսի միջև: Աստծո խոսքը նրա համար վերածվել էր երգեհոնի հնչյունների, պատերի զարդանաղշերի անգամ աստվածաշնչի կաշվե կազմի բույրի. աստված նրա համար ամենուր էր:
    Տեր Պողոսն իր աշխարհիկ կյանքից գեղեցիկ հուշեր ուներ պահած և երջանիկ էր: Երջանիկ էր քանզի հասկացել էր, որ երջանկությունը հուշերից չի բաղկացած, հուշերն են, որ երջանկության խտացումներ են:
    Նա վայելում էր միայնության երջանկությունը:Նա հասկանում որ մենակությունը մարդուն կարող է դարձնել անսահմանորեն ազատ, եթե, իհարկե այն միտումնավոր բանտ չես սարքում քո համար:
    .....Տեր Պողոսը` անհողորդ այս ամենին, վայելում էր իր մենությունն արարչի հետ, մինչդեռ գմբեթի ճեղքերից ներս թափանցող լույսը փոշիներից ոսկի էր սարքում ու լցնում նրա գլխին....
    Սկսեց հասկանալ, որ մենությունն ամենևին էլ մռայլ չէ, ինչպես ինքն էր առաջ կարծում: Մենությունն ավելի շատ լիություն է,քան լքում.... Նախկինում որպես բեռ դիտվող մենությունը ազատություն է դառնում երբ սկսում ես ճիշտ վերաբերվել նրան, երբ հասկանում ես, որ դատարկությունը լցնելու համար է, լցնելու նորով, լավով, սիրով....
    Առաջին անգամ նա մենությունը տարբերեց "պարապ"-ից, քանզի պարապն այն է, ինչը ոչնչով չես կարող լցնել, հասկացավ, թե Քամյուն ինչու էր Սիզիփոսին երջանիկ համարում....
    Թեթև ժպտաց....Ժպիտը թեթև էր....
    Զգաց, որ մենակությունն այն կենդանություն հաղորդող ուժն է, որ մարդուն մղում է դեպի մյուսները, կապում է աշխարհին....
    Ինչքա՜ն բազմազան ու լեցուն են մենակությունները.....
    Սիրահարի մենությունը..... սպասումով, թեկուզ առայժմ ապառնի լինելու հաճույքով լցված....
    Լեռնագնացի շլացնող մենությունը, որն ասես երկինք է մագլցում.....
    Գիշերվա յուրաքանչյուր աստղի հետ խոսող մենությունը....
    Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
    Լքված պարտեզի ուռճազարդ մենությունը, որտեղ ամեն ինչ փարթամորեն աճել է, ինչպես հատուկ է հուշերին.....Նա կրկին ժպտաց. սա առավել նման էր իրեն....

    Տուն հասավ երբ արդեն մթնել էր, որոշեց այդ օրը շուտ քնել: Երբ գլուխը դնում էր բարձին, ասես մտքի մեջ կամացուկ շշնջաց.
    -Ես երջանիկ եմ.... ես պարտավոր եմ երջանիկ լինել.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 31.08.2010, 11:25:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), Agni (01.09.2010), Chilly (31.08.2010), davidus (31.08.2010), E-la Via (31.08.2010), einnA (05.09.2010), Nare-M (31.08.2010), rainbow (31.08.2010), SSS (31.08.2010), Tig (31.08.2010), unknown (31.08.2010), Արամ (31.08.2010), Արևածագ (03.09.2010), Ժունդիայի (31.08.2010), ՆանՍ (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010), Սամսար (31.08.2010), Ստեգոզավր (31.08.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան ասեմ էլի. "Ցավ"-ից հետո դու շատ բարձր ես "պլանկան" դրել, ու կարծես թե չես ձգում
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (31.08.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան ասեմ էլի. "Ցավ"-ից հետո դու շատ բարձր ես "պլանկան" դրել, ու կարծես թե չես ձգում
    ես պլանկա չեմ դրել SSS ջան, էդ դուք եք մտածում, թե ես ամեն անգամ ավելի լավը պիտի գրեմ.... ասում եմ էն ինչ կա, ինչի ասելիքն ունեմ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (31.08.2010), E-la Via (31.08.2010), Tig (31.08.2010), Արամ (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010), Սամսար (31.08.2010), Ստեգոզավր (31.08.2010)

  7. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր...
    Մտածեցի:
    Շնորհակալություն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (31.08.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, պատկերավոր էր, մտովի յուրաքանչյուր խոսքդ պատկերացրեցի ու մտածելու լիքը բան տվեց:

    Շնորհակալություն:

    Իսկ Ցավի հետ համեմատել պետք չէր Սրանք լրիվ տարբեր բաներ են:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2010), My World My Space (31.08.2010)

  11. #6
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նենց հետաքրքիրա, երեկվանից մտածում եմ, թե ես ամեն դեպքում ահավոր մենակ մարդ եմ, ու ահավոր կայֆա մենակ լինել-դու ու քո աշխարհը...
    ես ակումբ էտքան էլ շուտ-շուտ չեմ մտնում, էսօր որոշեցի մտնել ու տեսա էս գրառումը
    շնորհակալ եմ, նենց տպավորությունա, որ իմ մենակության մեջ մեկն ինձ շատ խորը հասկացավ
    mananart.blogspot.com

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2010), My World My Space (31.08.2010), Nare-M (31.08.2010), Սամսար (31.08.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ցավի" հետ համեմատելու խնդիր չկա, պարզապես պլանկան, ըստ իս, շատ բարձր էր նրանից հետ ու, նու գոնե ես, ավելիին էի սպասում.դա չի նշանակում,թե նա ավելի լավն էր քան սա, ինչպես նաև որ սա շատ վատն էր
    Չգիտեմ ,գուցե ես անզգա եմ, բայց ինձ ոչինչ չասաց ,չհասկացա մի տեսակ ,նու օրինակ սա'
    -Ես երջանիկ եմ.... ես պարտավոր եմ երջանիկ լինել.....
    ,ինչի? որովհետև'

    Զգաց, որ մենակությունն այն կենդանություն հաղորդող ուժն է, որ մարդուն մղում է դեպի մյուսները, կապում է աշխարհին....
    Ինչքա՜ն բազմազան ու լեցուն են մենակությունները.....
    Սիրահարի մենությունը..... սպասումով, թեկուզ առայժմ ապառնի լինելու հաճույքով լցված....
    Լեռնագնացի շլացնող մենությունը, որն ասես երկինք է մագլցում.....
    Գիշերվա յուրաքանչյուր աստղի հետ խոսող մենությունը....
    Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
    Լքված պարտեզի ուռճազարդ մենությունը, որտեղ ամեն ինչ փարթամորեն աճել է, ինչպես հատուկ է հուշերին.....Նա կրկին ժպտաց. սա առավել նման էր իրեն....
    ?

    Բա ինչիա պարտավոր, կամ էլ ինչի շուտ քնեց ու չմնաց վայելելու նոր բացահայտած մենությունը? չեմ հավատում
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ցավի" հետ համեմատելու խնդիր չկա, պարզապես պլանկան, ըստ իս, շատ բարձր էր նրանից հետ ու, նու գոնե ես, ավելիին էի սպասում.դա չի նշանակում,թե նա ավելի լավն էր քան սա, ինչպես նաև որ սա շատ վատն էր
    Չգիտեմ ,գուցե ես անզգա եմ, բայց ինձ ոչինչ չասաց ,չհասկացա մի տեսակ ,նու օրինակ սա'
    ,ինչի? որովհետև'

    ?

    Բա ինչիա պարտավոր, կամ էլ ինչի շուտ քնեց ու չմնաց վայելելու նոր բացահայտած մենությունը? չեմ հավատում
    Որովհետև հասկացավ, որ երջանկությունը մենակ քեզանից է կախված, մենության մեջ ես ճշտում ուղություններդ....
    Իսկ քնեց, որովհետև , որովհետև հասկացավ, որ
    Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. #9
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես գուցե սա ավելի շուտ կսազեր "մենության զգացումին", բայց ոչ երբեք "մենությանը" Ինձ համար տարբեր են
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  16. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես գուցե սա ավելի շուտ կսազեր "մենության զգացումին", բայց ոչ երբեք "մենությանը" Ինձ համար տարբեր են
    մենության զգացումը մենակություն է բերում

    դու որ գրես, տարբեր կգրես....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. #11
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծես թե չեմ կարողանում արտահայտել ինչ ուզում եմ ,պարզապես ինձ համար արհեստական էր , այդքանը
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (31.08.2010)

  19. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես թե չեմ կարողանում արտահայտել ինչ ուզում եմ ,պարզապես ինձ համար արհեստական էր , այդքանը
    Երբ դու չես կարողանում արտահայտել այն ինչ ուզում ես, մի փորձի քո կարծիքին համապատասխանեցնել ուրիշինը..... Փորձիր պարզապես հասկանալ ինչ են ուզեցել ասեն, որովհետև ամեն մեկն ասում է իր հասկացածը, լա՞վ....
    կարդա այն որօպես կարծիք, որպես մտորում, որը պարդիր չի որ քո ուզածով լինի, ի վերջո ոչ ոք պարտավոր չէ մտածել և ասել այնպես, ինչպես դու ես ճիշտ համարում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2010), Դեկադա (31.08.2010)

  21. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2010
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ես պլանկա չեմ դրել SSS ջան, էդ դուք եք մտածում, թե ես ամեն անգամ ավելի լավը պիտի գրեմ.... ասում եմ էն ինչ կա, ինչի ասելիքն ունեմ.....


    էճճՋ համաձայն եմ, կորչի սխեմատիկությունը, կեցցե զգացածը
    Վերջին խմբագրող՝ Ստեգոզավր: 31.08.2010, 13:10:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (31.08.2010), My World My Space (31.08.2010), Սամսար (31.08.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դու չեկավ էդ Նա-ն, էդ ինտերնետում կարդացել էր, մենակ քո հատվա՞ծն էր տենց տպավորվել, ուրեմն էն Անուշի կրծքերը հեչ հա՞

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (31.08.2010)

  25. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դու չեկավ էդ Նա-ն, էդ ինտերնետում կարդացել էր, մենակ քո հատվա՞ծն էր տենց տպավորվել, ուրեմն էն Անուշի կրծքերը հեչ հա՞
    Շին ջան Անուշի կրծքերն իրան դզել էր, բայց ամաչում էր գիշերով նման բաներ մտածեր.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •