User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնահատեք ֆիլմը

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1

    1 4.00%
  • 2

    0 0%
  • 3

    1 4.00%
  • 4

    1 4.00%
  • 5

    1 4.00%
  • 6

    3 12.00%
  • 7

    3 12.00%
  • 8

    7 28.00%
  • 9

    4 16.00%
  • 10

    4 16.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Պարսկաստանի արքայազնը. ժամանակի ավազները / Prince of Persia: The Sands of Time / 2010

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ լավ հեքիաթ էր, շատ լավ նկարած, դե իսկ Ջեյք Ջիլենհաալն էլ շատ լավ էր նայվում նախորդ տեսածս «Սապատավոր լեռը» ֆիլմից հետո:
    Երկրորդ անգամ հաստատ կնայվի:
    իմ գնահատականը 10-ից 8:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կինոտրուբայում կա, մտածում եմ՝ քաշեմ, թե չէ:

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի հիանալի ֆիլմ է, նայել եմ կինո Մոսկվայում, տպավորություններս աննկարագրելի են, շատ եմ հավանել, ամեն ինչը, ամեն մանրուքը. Կուզեի էլի ու էլի նայել

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (10.09.2010), Աթեիստ (04.09.2010), Կաթիլ (19.09.2010)

  5. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Prince of Persia չէր՝ հաստատ: Ասում եմ՝ որպես շարքի բոլոր խաղերը խաղացած ու խաղերի մեջ «մտած» մարդ : Վատ ֆիլմ չէր՝ իր դասի մեջ: Դիսնեյական, միջինից ցածր տարիքի երեխաների համար նախատեսված, ծայրից ծայր լի շտամպերով, ստանդարտ ու բազում անգամներ օգտագործված հրաքներով, տիպաժներով, կատակներով ու իրադրություններով: Որպես մանկական ֆիլմ-հեքիաթ՝ անկասկած լավն է. հեքիաթային ու արևելյան արքայություններ, շքեղ քաղաքներ, արքայազններ, գեղեցկուհի արքայադուստր, կախարդանք, թրեր, ձիեր, հետապնդումներ, էֆեկտներ. կարելի է երեխայի հետ գնալ կինոթատրոն (կամ տանը մի բան կազմակերպել) ու երկու ժամ լավ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով:

    Անձամբ ես կգերադասեի ավելի մռայ ու «մեծական» ֆիլմի ականտես լինել: Էկրանավորման համար լավագույն հիմք կլիներ, իմ կարծիքով, Prince of Persia: Warrior Within-ը: Այդտեղ արքայազնը շատ ավելի մռայլ, դաժան ու հուսահատ կերպար է, հակված է փիլիսոփայելու, անգերազանցելի ու անվախ ռազմիկ է: Ֆիլմում մարտական տեսարանները շատ մանկական էին բեմադրված. միանգամից զգացվում է, որ ֆիլմը ստեղծողները ընկել են ցածր տարիքային ռեյտինգի հետևից: Արյուն չկար, անդամահատում՝ առավել ևս: Երկրորդ խաղում, ընդհակառակը, հակառակորդին կեռ թրի հզոր հարվածով վերևից ներև կիսելը սովորական երևույթ էր, էլ չեմ խոսում գլխատելու մասին: Ֆիլմում չկային արքայազնի «ֆիրմային» ակրոբատիկ հնարքները. ո՛չ պատի վրայով վազել կար, ո՛չ ծուղակներ, որոնցից կարելի էր խուսափել ցատկելով, սահելով ու վազելով (դե լավ, մի՜ քիչ կար, բայց էն չէր), ո՛չ շրջակա միջավայրն ու առարկաները կռվի մեջ օգտագործելը (սյուներ, լծակներ, պատեր և այլն): Ընդհակառակը՝ շատ բաներ չափազանց ուղղակիորեն էին փոխառված խաղերից. այն, ինչը ինտերակտիվ խաղի մեջ ընդունելի ու լավ է, կինոյում առնվազն անհասկանալի է: Ֆիլմի բյուջեն շատ վատ են ծախսել, ի դեպ: Ամեն ծակուծուկից «էժանություն» էր բխում:

    Մի խոսքով՝ հերթական արաբա-արևելյան հեքիաթն էր, և որպես այդպիսին՝ լավն էր: Ալադին, հազար ու մի գիշեր, Շահրեզադե, հիմա էլ՝ Պարսկաստանի արքայազնը: Ֆիլմի վրա ծախսածս երկու ժամի համար չեմ ափսոսում, չնայած ավելի մեծ հաճույքով երկու ժամ կնվիրեի Warrior Within-ին, անկասկած: PoP-ի խաղային աշխարհին անծանոթները ֆիլմը ավելի շատ կհավանեն, քան գեյմերները:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.09.2010), Hda (04.09.2010), Lion (05.09.2010), Moonwalker (17.09.2010), Աթեիստ (04.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Prince of Persia: The Forgotten Sands
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 45
    Վերջինը: 06.02.2011, 16:01
  4. Prince of Persia
    Հեղինակ՝ Kar50Cent, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.12.2010, 16:32
  5. Պոեզիա. Ես ժամանակի մեջ
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 107
    Վերջինը: 28.11.2010, 19:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •