Թույլ էր ու ատմականորեն աբսուրդ - կարծես Աքեմենյան Պարսկաստանն է, բայց շուրջբոլորը իշխում է իսլամը??!! Այլ մանր ու մեծ սխալներ էլ կային - գնահատականս 1:
Թույլ էր ու ատմականորեն աբսուրդ - կարծես Աքեմենյան Պարսկաստանն է, բայց շուրջբոլորը իշխում է իսլամը??!! Այլ մանր ու մեծ սխալներ էլ կային - գնահատականս 1:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ լավ հեքիաթ էր, շատ լավ նկարած, դե իսկ Ջեյք Ջիլենհաալն էլ շատ լավ էր նայվում նախորդ տեսածս «Սապատավոր լեռը» ֆիլմից հետո:
Երկրորդ անգամ հաստատ կնայվի:
իմ գնահատականը 10-ից 8:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
կինոտրուբայում կա, մտածում եմ՝ քաշեմ, թե չէ:![]()
Ուղղակի հիանալի ֆիլմ է, նայել եմ կինո Մոսկվայում, տպավորություններս աննկարագրելի են, շատ եմ հավանել, ամեն ինչը, ամեն մանրուքը. Կուզեի էլի ու էլի նայել
Prince of Persia չէր՝ հաստատ: Ասում եմ՝ որպես շարքի բոլոր խաղերը խաղացած ու խաղերի մեջ «մտած» մարդ: Վատ ֆիլմ չէր՝ իր դասի մեջ: Դիսնեյական, միջինից ցածր տարիքի երեխաների համար նախատեսված, ծայրից ծայր լի շտամպերով, ստանդարտ ու բազում անգամներ օգտագործված հրաքներով, տիպաժներով, կատակներով ու իրադրություններով: Որպես մանկական ֆիլմ-հեքիաթ՝ անկասկած լավն է. հեքիաթային ու արևելյան արքայություններ, շքեղ քաղաքներ, արքայազններ, գեղեցկուհի արքայադուստր, կախարդանք, թրեր, ձիեր, հետապնդումներ, էֆեկտներ. կարելի է երեխայի հետ գնալ կինոթատրոն (կամ տանը մի բան կազմակերպել) ու երկու ժամ լավ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով:
Անձամբ ես կգերադասեի ավելի մռայ ու «մեծական» ֆիլմի ականտես լինել: Էկրանավորման համար լավագույն հիմք կլիներ, իմ կարծիքով, Prince of Persia: Warrior Within-ը: Այդտեղ արքայազնը շատ ավելի մռայլ, դաժան ու հուսահատ կերպար է, հակված է փիլիսոփայելու, անգերազանցելի ու անվախ ռազմիկ է: Ֆիլմում մարտական տեսարանները շատ մանկական էին բեմադրված. միանգամից զգացվում է, որ ֆիլմը ստեղծողները ընկել են ցածր տարիքային ռեյտինգի հետևից: Արյուն չկար, անդամահատում՝ առավել ևս: Երկրորդ խաղում, ընդհակառակը, հակառակորդին կեռ թրի հզոր հարվածով վերևից ներև կիսելը սովորական երևույթ էր, էլ չեմ խոսում գլխատելու մասին: Ֆիլմում չկային արքայազնի «ֆիրմային» ակրոբատիկ հնարքները. ո՛չ պատի վրայով վազել կար, ո՛չ ծուղակներ, որոնցից կարելի էր խուսափել ցատկելով, սահելով ու վազելով (դե լավ, մի՜ քիչ կար, բայց էն չէր), ո՛չ շրջակա միջավայրն ու առարկաները կռվի մեջ օգտագործելը (սյուներ, լծակներ, պատեր և այլն): Ընդհակառակը՝ շատ բաներ չափազանց ուղղակիորեն էին փոխառված խաղերից. այն, ինչը ինտերակտիվ խաղի մեջ ընդունելի ու լավ է, կինոյում առնվազն անհասկանալի է: Ֆիլմի բյուջեն շատ վատ են ծախսել, ի դեպ: Ամեն ծակուծուկից «էժանություն» էր բխում:
Մի խոսքով՝ հերթական արաբա-արևելյան հեքիաթն էր, և որպես այդպիսին՝ լավն էր: Ալադին, հազար ու մի գիշեր, Շահրեզադե, հիմա էլ՝ Պարսկաստանի արքայազնը: Ֆիլմի վրա ծախսածս երկու ժամի համար չեմ ափսոսում, չնայած ավելի մեծ հաճույքով երկու ժամ կնվիրեի Warrior Within-ին, անկասկած: PoP-ի խաղային աշխարհին անծանոթները ֆիլմը ավելի շատ կհավանեն, քան գեյմերները:
DIXIcarpe noctem
Chuk (10.09.2010), Hda (04.09.2010), Lion (05.09.2010), Moonwalker (17.09.2010), Աթեիստ (04.09.2010)
Փորձեմ մի քիչ մանրամասնել, վերլուծել ֆիլմը զուտ պատմական տեսակետից: Երևի ֆիլմի երկրպագուները դեմ չեն լինի: Ամենասկզբում ասեմ, որ իրոք պետք չէ ֆիլմը ընկալել որպես պատմական մի ֆիլմ, թե չէ կհիասթափվեք: Բայց երբ ֆիլմը դիտում ես այլ տեսակետից, որպես յուրօրինակ պատմականի ու ֆանտաստիկի հիբրիդ, որպես յուրօրինակ "պայմանական իրականություն", կարծես թե այնքան էլ վատ չի ստացվում:
Բայց և այնպես, ինչ ունենք զուտ պատմական տեսակետից.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Առայժմ այսքանը, եթե նոր բաներ հիշեմ, էլի կասեմ![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 10.09.2010, 00:08:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
BOBO (10.09.2010), Moonwalker (17.09.2010), Արամ (21.09.2010), Հայկօ (10.09.2010)
Շնորհակալություն Lion-ին՝ պատմագիտության տեսանկյունից վերլուծելու համար այն, ինչը բնավ ենթակա չէր պատմագիտության տեսանկյունից վերլուծության: Ժող, սովորական դիսնեյական ժամանցային ֆիլմ ա՝ նախատեսված 13 տարեկաններից բարձրների համար, ովքեր կյանքում չեն լսել «աքեմենյան» և «սասանյան» բարդ բառերը, և ում համար հեքիաթային արևելքը սահմանափակվում ա Իրաքով ու Աֆղանստանով
:
DIXIcarpe noctem
Առաջին անգամ եմ լսում այդ ֆիլմի մասին: Ինչ կասեք, արժե՞ նայել, թե ոչ:
Ի դեպ, չեք կարծում, որ ավելի հայեցի է գրել "Պարսից արքայազնը", այլ ոչ թե "Պարսկաստանի արքայազնը"...??!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
չէի տեսել ես թեման,
Ահավոր լավ կինոյա,բառերով չես կարա պատմես , նայելա պետք` կամեդիա , սեր , դրամա , նայեք չեք փոշմանի
եթե կարաք BLURAY ֆորմատով նայեք
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Եթե ֆիլմը նայես որպես համանուն խաղի վրա հանած ֆիլմ, ապա շատ լավ էր հանած, հգերոսի շարժումներն էլ ֆիլմում համապատասխանում էին նրա խաղուկ արած շարժումներին) ինձ հենց առաջին դիտումից դուր եկավ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ