Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Խորհուրդ կտամ անպայման The Prestige-ը նայել, The Prestige-ից հետո Իլյուզիոնիստի «խճճված» սցենարը պրիմիտիվագույն պատմություն կթվա Ի դեպ The Prestige-ը ի վիճակի է խաթարել մարդու հոգեկան առողջթությունը Ես երկու անգամ եմ նայել ու ամեն անգամից հետո մի շաբաթ ուշքի չէի գալիս
Էրեկ եմ նայել "The Prestige". ոչ մի տպավորություն չթողեց... Աչքիս ես արդեն էնքան եմ հոլիվուդյան կինոներ նայել, որ ոչ մի սյուժետային գաղտնիք չի մնում, որ միանգամից չզգամ: Բայց դե մինչև վերջ հույս ունեի, որ սխալվում եմ, ու մի «հզոր» գաղտնիք կբացահայտվի վերջում, էն էլ պարզվեց՝ ոնց հասկացել էի, էնպես էլ կա:
Պիտի հետևեի ինտուիցիայիս ու կեսից անջատեի, երբ արդեն ձանձրալի էր դառնում...