Ինձ թվում ա, արդեն հասունացել է ժամանակը ամենատաղանդավոր ռեժիսյորներից մեկի մասին թեմա բացելու համար
Եվ այսպես.
Քրիստոֆեր Նոլան
Ծնվել է 1970թ-ին Լոնդոնում:
Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի երկքաղաքացի:
Նկարահանել է 7 լիամետրաժ ֆիլմ, որոնք բոլորն էլ արժանացել են կինոքննադատների ու կինոմանների ամենաբարձր գնահատականներին:
Հաճախ աշխատում է Քրիստիան Բեյլի, Մայքլ Քեյնի, Մորգան Ֆրիմանի, Սիլիան Մըրֆիի ու Քեն Վատանաբեի հետ:
Մի փոքր հետաքրքիր վիճակագրություն Նոլանի ֆիլմերի մասին
1998
Following/Հետապնդում
Բյուջեն՝ $6,000 (ընդամենըսակայն ինդի ֆիլմի համար հրաշալի գործ է արել)
Ընդհանուր հասույթը՝ $48,482
IMDB ռեյտինգը՝ 7.7
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 76%
2000
Memento/Հիշի՛ր
Բյուջեն՝ $9.000.000
Ընդհանուր հասույթը՝ $39,723,096
IMDB ռեյտինգը՝ 8.7
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 93%
2002
Insomnia/Անքնություն
Բյուջեն՝ $46.000.000
Ընդհանուր հասույթը՝ $113,714,830
IMDB ռեյտինգը՝ 7.2
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 92%
2005
Batman Begins/Բեթմեն. Սկիզբը
Բյուջեն՝ $150.000.000
Ընդհանուր հասույթը՝ $372,710,015
IMDB ռեյտինգը՝ 8.3
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 84%
2006
The Prestige/Պրեստիժ
Բյուջեն՝ $40.000.000
Ընդհանուր հասույթը՝ $109,676,311
IMDB ռեյտինգը՝ 8.4
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 75%
2008
The Dark Knight/Խավարի Ասպետը
Բյուջեն՝ $185.000.000
Ընդհանուր հասույթը՝ $1,001,921,825
IMDB ռեյտինգը՝ 8.9
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 93%
2010
Inception/Սկիզբ
Բյուջեն՝ $160.000.000
Հասույթը ներկա դրությամբ՝ $654,749,000
IMDB ռեյտինգը՝ 9.1
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 87%
Տպավորիչ է, չէ՞: Հաշվի առեք, որ Նոլանի բոլոր ֆիլմերը բացի Անքնությունից ու Հետապնդումից գտնվում են IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում:
Նոլանը հոգեբանական թրիլլերների պապան է, բոլոր ֆիլմերում կգտնեք շատ խճճված ու խելացի սցենար, որը մինչև վերջին վայրկյանը լարված կպահի դիտողին: Նույնիսկ Բեթմենի նման պայթած կոմիքսից Նոլանը հաջողացրեց գլուխգործոց սարքել (մի հատ էլ չէ, երկու հատ, երրորդի վրա էլ հիմա է աշխատում)![]()







Մեջբերել
Էջանիշներ