Արդեն մի քանի օր է, ինչ «Կոռնետ» ինտերնետ-պրովայդերի բաժանորդներին առաջարկվում է այսուհետ օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից: «Պատճառն այն է, որ «Կոռնետ»-ի բաժնետերերի որոշմամբ ընկերությունը վերակազմակերպվելու է: Ներկայումս մենք աշխատում ենք այդ ընկերության ղեկավարության հետ` այս գործընթացն առավել սահուն դարձնելու համար»,- PCNews.am-ի հետ զրույցում ասաց VivaCell-MTS-ի հանրային կապերի մասնագետ Էվելինա Սարգսյանը:

«Կարևորելով սպառողների շահերի պաշտպանության խնդիրը և կորպորատիվ արժեքները` մենք առաջարկում ենք «Կոռնետ»-ի բաժանորդներին օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից` հաշվի առնելով, որ «Կոռնետ»-ը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատկանում են միևնույն բաժնետերերին»,- ավելացրեց Է.Սարգսյանը:

«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ.: 2006 թ.-ին ընկերությունը դարձել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր ընկերությունների խմբի անդամ և ներկայացնում է վերջինիս շահերը ՀՀ տարածքում:

«Կոռնետ-ԱՄ» ընկերությունն առաջինն է Հայաստանում նախաձեռնել WiMax անլար լայնաշերտ հասանելիության համակարգի ներդրումը, իսկ 2008 թ.-ից նաև ազգային մասշտաբի ցանցի ստեղծումը, որի ծածկույթն ընդգրկում է Երևանը և երկրի 19 խոշորագույն քաղաքները:

pcnews.am

Կոռնետը կարծես թե չդիմացավ մրցակցությանը, եթե մինչև հիմա 256/128 տալիսա 8000-ով (ըստ կոռնետի սայտի), պարզա տենց էլ պետքա լիներ...
Չմոռանամ նշել, որ՝ Ռոբերտ Քոչարյան>Սիստեմա ԱՖԿ>Քոմսթառ/ՄՏՍ>Կոռնետ/Վիվասելլ-ՄՏՍ