Հարգելի մոդերատորներ, առաջարկում եմ թեմային կցել հարցում. կապված «Կոռնետ» ինտերնետ պրովայդերի կապի և սպասարկման որակի մասին:
Շնորհակալություն:![]()
Արդեն մի քանի օր է, ինչ «Կոռնետ» ինտերնետ-պրովայդերի բաժանորդներին առաջարկվում է այսուհետ օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից: «Պատճառն այն է, որ «Կոռնետ»-ի բաժնետերերի որոշմամբ ընկերությունը վերակազմակերպվելու է: Ներկայումս մենք աշխատում ենք այդ ընկերության ղեկավարության հետ` այս գործընթացն առավել սահուն դարձնելու համար»,- PCNews.am-ի հետ զրույցում ասաց VivaCell-MTS-ի հանրային կապերի մասնագետ Էվելինա Սարգսյանը:
«Կարևորելով սպառողների շահերի պաշտպանության խնդիրը և կորպորատիվ արժեքները` մենք առաջարկում ենք «Կոռնետ»-ի բաժանորդներին օգտվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից` հաշվի առնելով, որ «Կոռնետ»-ը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատկանում են միևնույն բաժնետերերին»,- ավելացրեց Է.Սարգսյանը:
«Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ.: 2006 թ.-ին ընկերությունը դարձել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատոր Քոմսթար- Միավորված Հեռահամակարգեր ընկերությունների խմբի անդամ և ներկայացնում է վերջինիս շահերը ՀՀ տարածքում:
«Կոռնետ-ԱՄ» ընկերությունն առաջինն է Հայաստանում նախաձեռնել WiMax անլար լայնաշերտ հասանելիության համակարգի ներդրումը, իսկ 2008 թ.-ից նաև ազգային մասշտաբի ցանցի ստեղծումը, որի ծածկույթն ընդգրկում է Երևանը և երկրի 19 խոշորագույն քաղաքները:
pcnews.am
Կոռնետը կարծես թե չդիմացավ մրցակցությանը, եթե մինչև հիմա 256/128 տալիսա 8000-ով (ըստ կոռնետի սայտի), պարզա տենց էլ պետքա լիներ...
Չմոռանամ նշել, որ՝ Ռոբերտ Քոչարյան>Սիստեմա ԱՖԿ>Քոմսթառ/ՄՏՍ>Կոռնետ/Վիվասելլ-ՄՏՍ![]()
Նշեմ, որ «WiMax» անլար ինտերնետն առհասարակ վաճառվում է ավելի թանկ:
«Կոռնետի» բաժանորդների հիմնական մասը դժգոհ չի եղել իրենց տրամադրված ծառայություններից ու գներից: Համոզված եմ, որ «ՎիվսՍելլ ՄՏՍ» - ը իր 3G ցանցի միջոցով չի՛ կարող այդպիսի որակ ապահովել հեռավոր գյուղերում: Ինչպես դու նշեցիր քո հղմամբ՝
Ժամանակին, ամենաթանկ պրովայդերներից մեկը «Կոռնետն» էր, հիմա էլ:Կարևորը որակը տեղն ա եղել:
![]()
1576753636.png
Ճիշտա, որ կոռնետը փակման եզրինա՞՞ Կոռնետի փոխարեն ԻՍՊ-ին գրում Ղ-Տելեկոմ
Կոռնետը վաղուց որպես այդպիսին չկա: Արդեն մի քանի ամիս է, ինչ Կոռնետի կորպորատիվ բաժանորդների հետ Ղ-Տելեկոմը պայմանագիր է կնքել սպասարկու շարունակելու վերաբերյալ: Երաշխավորված ինտերնետի գները թանկացրել են, IP_ների ցանցն էլ կամաց-կամաց փոխում են: Կոռնետի Վայ-վույն էլ (WiMax) արդեն մի 2 շաբաթ է անջատել են: Անձնակազմի մի լավ մասը գնացել է GNC:
Այնպես որ` Կոռնետը դարձլ է Քոռնետ
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վիվասելը համապատասխան մասով որ բոմբ էլ քցի, չի կարողանա Կոռնետի պես կորպորատիվ սպասարկում իրականացանի: Ընդհանրապես ԿՈռնետի սպասարկումը, եղածների մեջից լավագույններից մեկն էր` ADC-ից հետո:
Կոռնետը ոչ թե չդիմացավ մրցակցությանը, այլ ուղղակի խեղդեցին: Բացի դրանից Կոռնետը վաղուց էին վաճառել ռուսական մի խոշոր ընկերության, որն իր հերթին չզարգացրեց այն, որովհետև այլ ուղղությամբ աշխատեցին: Նշեմ նաև, որ Կոռնետի փայատերերից կան նաև GNC-ում: Վերջինս ուղղակի ակասելի մրցակցի էր Կոռնետի համար, սակայն չցանկացավ միավորվել` ֆինանսապես պետք չէր, տեխնիկապես էլ` անիմաստ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Միանշանակ համամիտ եմ: Մանավանդ կորպորատիվ սեկտորում Կոռնետը հոյակապ սպասարկման դպրոց ու ավանդույթներ ուներ: Լավ մանսագետների մեծ մասը գնացին` U-Com ու GNC: Ղ-Տելեկոմն էլ կորպորատիվ սեգմենտում ուղղակի յուՂ ա վառում: Տեց էլ էդ հիմնակը չհասկացավ, որ կորպորատիվ ցանցերի նկատմամբ այվ վերաբերմունք է պետք:
Պատկերացնում ես Ղ-Տելեկոմի բիլինգային համակարգը նույնիկ նախատեսված չի զուտ կորպորատիվ ցանցային ծառայություների համար: Իրենցից 3G կապ ենք վերցնում, բայց բիլինգում գրանցվում է որպես ինչ-որ հեռախոսահամար ու դրա համար էլ փոխանցման հաշիվներ են տալիսԸնենց տպավորություն ա, որ ոչ թե կապուղի ենք գնել, այլ "Ալո Մենք" բաժանորդ ենք դարձել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ես Կոռնեթի 4 տարվա կլիենտն եմ, ամենասկզբնական շրջանում ոնցվոր մյուսները բավականին թանգ էր, բայց ձևի մեջ ամենաօպտիմալը նաև այսօր: Ասում են կոռնեթը փակվել ա բայց մեկա իրանց լավ մասնագետները աշխատում են ու դեռ տալիս են ինտերնետ, համենային դեպս բալանսը համապատասխանում է ucom ին ու մնացածին: Պրետենզիաներ չունեմ, ցերեկը 3,5 մբ/ս սիմետրիկ գիշերը 7 մբ/ս սիմետրիկ, 12 000 դրամ: uploady ucom ից արագ ա![]()
tikopx (12.11.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ