User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ֆերնանդո Բոտերո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտերնետում լավ հոդվածներ գտա, որոշեցի կիսվեմ ձեզ հետ:

    Ինչ-որ տեղ լսել եմ, որ տղամարդիկ խաբում են, թե իրենց դուր են գալիս չոր գինին և նիհար կանայք, իրականում նրանք բոլորն էլ նախընտրում են քաղցր գինի և չաղլիկների:

    Կոլումբիացի Ֆերնանդո Բոտերոն չի էլ փորձում թաքցնել իր զգացմունքները գեր մարդկանց հանդեպ: Բոտերոն պատկերում է բացառապես գիրուկների, նրա մոտ գեր են բոլորը՝ մարդիկ, ձիերը, շները, նույնիսկ խնձորները: Արվեստի հեղինակավոր քննադատ Ռոբերտա Սմիթը նրանց քամահրաբար անվանել է «ռեզինե փչած տիկնիկներ»:


    «Չափսերով, ծավալներով ես փորձում եմ ազդել մարդկանց զգացմունքների և զգայականության վրա»,- արդարանում է նկարիչը՝ զգայականություն ասելով ենթադրելով ոչ միայն հեշտասիրությունը և էրոտիկան:

    Գիրությունը նրա համար դարձել է գեղեցկության չափորոշիչ, իդեալ, ստեղծագործական դավանանք: Բոտերոյի ստեղծագործությունները, լինեն՝ գեղանկար, քանդակ, թե գրաֆիկա, հեշտ ճանաչելի են, և եթե մի անգամ տեսել ես դրանք, երբեք չես մոռանա:

    Բոտերոյի գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներն ամբողջ աշխարհում չափից ավելի լուրջ են ընդունվում, ինչպես ասում են՝ «մեծ փողերով»: Հեղինակը դրանից օգտվում է՝ տիրաժավորելով հսկայական քանակության աշխատանքներ և մշտապես վերադառնալով միևնույն թեմաներին և սյուժեներին: Այդ պատճառով էլ նրա նկարներում տեսանելի չէ «հեղինակի աճը». բազմաթիվ աշխատանքների ստեղծման տարեթվերը չիմանալու դեպքում տպավորություն ստեղծվում, թե դրանք միևնույն ժամանակ են ստեղծվել, մինչդեռ տարբերությունը կարող է լինել 10-15 տարի:


    Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար


    Ֆերնանդո Բոտերո Ինքնադիմանկար դրոշակով

    Նրա մանկական երազանքն է եղել դառնալ տորեադոր: Երբ 12 տարեկան էր, մի քանի ամիս հաճախել է մատադորների դպրոց: Հետագայում այս տպավորություններն արտացոլվել են նրա մի շարք նկարներում՝ նվիրված կորրիդային:


    Ֆ.Բոտերո Խառնակռիվ, 1988թ.


    Ֆ.Բոտերո Չորս գաճաճ տորերոները, 1988թ.



    Ֆ.Բոտերո Տորերո, 1991թ.


    Ֆ.Բոտերո Պիկադոր, 2002թ.


    Ֆ.Բոտերո Կորրիդա, 1991թ.


    Ֆ.Բոտերո Պիկա, 1997թ.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.05.2011), Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Shah (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15 տարեկան հասակում Բոտերոն հայտարարում է հարազատներին, որ պատրաստվում է նկարիչ դառնալ: Նրա պահպանողական ընտանիքի համար նկարիչ լինելը ընկալելի էր որպես զբաղմունք, բայց ոչ երբեք մասնագիտություն: Ինչևէ, 1951թ.-ին նա տեղափոխվում է Բոգոտտա, ծանոթանում տեղի ավանգարդիստների հետ, որոնք տարված էին մեքսիկական հեղափոխական արվեստով:

    Բոտերոն սկսում է համագործակցել «Էլ-Կոլումբիանո» լրագրի հետ, որի հոդվածները ձևավորվում են նրա նկարներով:
    1952թ.-ին Բոտերոն մեկնում է Եվրոպա՝ Իսպանիա: Մադրիդում նա ծանոթանում է Վելասկեսի և Գոյայի գեղանկարչությանը, որոնց ազդեցությունը նկատելի է Բոտերոյի նկարներում:


    Ֆ.Բոտերո Ինքնադիմանկար Վելասկեսի կոստյումով, 1986թ.

    Այնուհետև նա մեկնում է Ֆլորենցիա, որտեղ հաճախում է Սան-Մարկո համալսարանում՝ պրոֆեսոր Բեռնարդ Բերենսոնի մոտ (1953-54): Այստեղ նա ծանոթանում է Վերածննդի դարաշրջանի իտալական արվեստին:

    Մինչ այդ՝ 1952թ.-ին, հայրենիքում՝ Լեո Մատիսա պատկերասրահում, երիտասարդ նկարիչը հանրությանն է ներկայացնում իր առաջին վերնիսաժը: Նրա նկարներն այնքան տարաբնույթ էին, որ այցելուները սկզբում կարծել էին, թե դա մի քանի նկարիչների ցուցահանդես է:

    Նույն թվականին նա մասնակցում է Ազգային գեղանկարչական սալոն մրցույթին, որում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ «Ծովը» ստեղծագործությամբ:

    1956թ.-ին այցելում է Մեքսիկա:

    Այս շրջանում նրա նկարների հերոսները սովորական տղամարդիկ էին ու ձիերը: Նա դեռ չէր բացահայտել չաղլիկների աշխարհը: Բացահայտումը պատահաբար է ստացվում, երբ մի անգամ Բոգոտտայում «Նատյուրմորտ մանդլինայով» նկարում երաժշտական գործիքը հանկարծ չտեսնված չափսեր է ձեռք բերում: Այս պահից սկսած Բոտերոն գտնում է իրեն:


    Ֆ.Բոտերո Կիթառը աթոռին


    Ֆ.Բոտերո Նատյուրմորտ ձմերուկով

    Իրերը և ֆիգուրները նրա գեղանկաչության և գրաֆիկայի մեջ մեզ են ներկայանում փարթամ, ինքնահավան կերպով փքված, փոքր-ինչ քնատ տեսքով: Այս կախարդական տրանսը հիշեցնում է Խ.Լ.Բորխեսի պատմվածքների և Գ.Գ.Մարկեսի վեպերի գավառական-լճացած և միևնույն ժամանակ «մոգական» մթնոլորտը:


    Ֆ.Բոտերո Սիրահարները, 1968թ.


    Ֆ.Բոտերո Տղամարդ բնորդը ստուդիայում, 1972թ.


    Ֆ.Բոտերո Աղջիկ, 1974թ.

    «Փողոց» շարքը


    Ֆ.Բոտերո Փողոց, 1965թ.


    Ֆ.Բոտերո Փողոց, 1979թ.


    Ֆ.Բոտերո Փողոց, 2000թ.

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Shah (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոտերոյի ծավալուն չափսերը որևէ այլ թեմայում այդքան ագրեսիվ չեն արտահայտվում, որքան մերկ կանանց պատկերներում: Նրա գեղանկարչական աշխարհի որևէ այլ մոտիվ այդքան երկար չի մնում հիշողության մեջ, որքան այդ չափից ավելի գեր ֆիգուրները՝ չափազանցված լի կոնքերով և հաստ ոտքերով: Հենց դրանք են ամենաուժեղ տպավորությունը թղնում դիտողի վրա՝ տհաճությունից մինչև հիացում:


    Ֆ.Բոտերո Նամակ, 1976թ.


    Ֆ.Բոտերո Լողափ


    Ֆ.Բոտերո Նստած կինը, 1976թ.


    Ֆ.Բոտերո Ննջասենյակում, 1984թ.


    Ֆ.Բոտերո Լողացող կինը


    Ֆ.Բոտերո Լոգարանում, 1989թ.


    Ֆ.Բոտերո Լուսամուտի մոտ, 1990թ.


    Ֆ.Բոտերո Նստած կինը, 1997թ.

    Չնայած Բոտերոն ավելի հաճախ դիմում է ժանրային դիմանկարին, նրա ստեղծագործությունների մեջ հանդիպում է նաև հանցագործ աշխարհի, պատերազմական բախումների և ծաղրի թեմատիկան: Նրա արվեստին բնորոշ հումորը երբեմն փոխարինվում է սատիրայով՝ հակակղերական կամ ուղղորդված դեպի լատինաամերիկյան ռազմական դիկտատուրաները:


    Ֆ.Բոտերո Զբոսնում եմ բլրի վրա, 1977թ.


    Ֆ.Բոտերո Կարդինալ, 1988թ.

    «Ռազմական դիկտատուրա» և «Մաֆիա» շարքերից


    Անանուն, 1978թ.


    Պաբլո Էսկոբարի մահը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (28.08.2012), Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90-ականների վերջին Բոտերոն նկարոմ է մի շարք նկարներ, որոնց թեման թմրանյութեր վաճառող միմյանց թշնամի խմբավորումների դաժանությունն ու անգթությունն է:

    «Մաֆիա» շարքից


    Անմեղների սպանդ, 1999թ.


    Կոտորած Կոլումբիայում, 2000թ.


    Որսորդ, 1999թ.


    Այրին, 1997թ.


    Ցույց, 2000թ.


    Սփոփանք, 2000թ.

    Բոտերոն չշրջանցեց նաև Կոլումբիայի իշխանություններին՝ այդ թեմային դիմելով 3 անգամ:


    Նախագահ, 1987թ.


    Առաջին տիկին, 2000թ.


    Նախագահ, 1989թ.


    Առաջին տիկին, 1989թ.

    Բոտերոն միշտ արձագանքում է այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում:
    Վերջերս նա ստեղծեց նկարների շարք, որոնք պատմում են Իրաքի «Աբու Ղրեյբ» բանտում բատարկյալների հանդեպ ամերիկացի զինծառայողների նվաստացումների մասին: «Աբու Ղրեյբ» շարքը, Բոտերոյի խոսքով, շարունակում է աշխարհում դաժանության և բռնության թեման:






  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011)

  9. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ՝ հատկապես քանդակները: Բարի են ու շատ հումորով: Շատ ուրախ եմ, որ մի քանիսը զարդարում են մեր քաղաքը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (21.05.2011), Շինարար (21.05.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1964թ.-ին Բոտերոն ամուսնանում է Գլորիա Սեայի հետ, որից 3 երեխա է ունենում: Ավելի ուշ նրանք տեղափոխվում են Մեքսիկա, որտեղ նյութական մեծ դժվարություններ են ունենում:


    Սեր, 1982թ.


    Նիրհ, 1982թ.


    Ընտանիք, 1989թ.


    Զույգ, 1995թ.


    Ընտանիք, 1996թ.


    Կոլումբիական ընտանիք, 1999թ.


    Պիկնիկ, 1999թ.


    Սիրահար զույգ

    Այնուհետև հաջորդում է ապահարզանը: Նկարիչը տեղափոխվում է Նյու Յորք, երբեմն այցելում Փարիզ: Ունեցած փողն արագ սպառվում է: Այդ ժամանակ նկարիչը հիշում է իր եվրոպական փորձը և սկսում է այնպես, ինչպես այն ժամանակ, արտանկարել հայտնի ստեղծագործությունները և վաճառել դրանք թանգարանների և պակերարահների այցելուներին:


    Ֆ.Բոտերո Մոնա Լիզա, 1977թ.


    Լեոնարդո դա Վինչի Մոնա Լիզա, 1503-1505թթ.



    Ֆ.Բոտերո Էնգրի Մադմուազել Ռիվյերը, 1979թ.


    Ժան Դոմինիկ Էնգր Մադմուազել Կարոլինա Ռիվյեր, 1805թ.


    Ֆ.Բոտերո Նմանակում Պյերրո դե լա Ֆրանչեսկային, 1888թ.


    Պյերրո դե լա Ֆրանչեսկա Ֆեդերիգո դա Մոնտելֆելտրոյի դիմանկարը, 15-րդ դարի 2-րդ կես


    Ֆ.Բոտերո Արևածաղիկներ, 1977թ.


    Վինսենտ Վան Գոգ Արևածաղիկներ, 1888թ.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աթեիստ (28.08.2012), Դատարկություն (21.05.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միաժամանակ Բոտերոն աշխատում է սեփական ստեղծագործությունների վրա՝ հասնելով նրան, որ 1970թ.-ին ընդունվի Մալբրո պատկերասրահ: Շուտով Բոտերոն վերադառնում է Եվրոպա: Այս անգամ նրավերադարձը հաղթական էր: 1983թ.-ից ապրում է Պետրասանտա քաղաքում:


    Պարահանդես Կոլումբիայում, 1980թ.


    Նարնջի հյութ խմող տղամարդը, 1987թ.


    Անգլիայի դեսպանը, 1987թ.


    Զբոսայգում


    Ադամ, 1989թ.


    Եվա, 1989թ.


    Մելամաղձություն, 1989թ.


    Բալետի պարուհին

    Այսօր արդեն Բոտերոն աշխարհի ամենանշանակալի գործող նկարիչներից մեկն է: Աշխարհի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոնտե Կառլո, Ֆլորենցիա, նրան հրավիրում են, որպեսզի իրենց տոնակատարություններին ավելի մեծ կշիռ հաղորդեն:

    Ի՞նչ կարելի է անվանել Բոտերոյի վրձնած հայտնի նկարիչների դիմանկարները, եթե ոչ ծաղրանկարներ, լավագույն դեպքում՝ ընկերական շարժեր:


    Պիկասսո: Փարիզ: 1930 թվական, 1998թ.


    Պաբլո Պիկասսոյի դիմանկարը, 1999թ.


    Ժան Էնգրի դիմանկարը, 1999թ.


    Էժեն Դելակրուայի դիմանկարը, 1998թ.


    Գուստավ Կուրբեի դիմանկարը, 1998թ.


    Ջակոմետտիի դիմանկարը, 1998թ.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011), Դատարկություն (21.05.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոտերոյի նկարները դասվում են աշխարհի ամենաթանկ նկարների շարքում: Դրանցից է «Նախաճաշ խոտերի մեջ» կտավը, որը Էդուրադ Մանեի նշանավոր նկարի փոխադրությունն է: Սայան եթե Մանեի մտ հագնված տղամարդիկ մերկ կանանց ընկերակցությունն էին վայելում, Բոտերոյի մոտ հագնված կնոջ ներկայությամբ խոտերի մեջ պառկած մերկ տղամարդը վայելում է ծխախոտը: Նկարը վաճառվել է մեկ միլինո դոլարով:


    Ֆ.Բոտերո Նախաճաշ խոտերի մեջ, 1969թ.


    Էդուրադ Մանե Նախաճաշ խոտերի մեջ, 1863թ.

    1973թ.-ից ակտիվորեն զբաղվում է նաև քանդակագործությամբ:


    Հռոմեացի զիիվորը (Երևան)


    Ձեռք (Մադրիդ)


    Ադամ


    Կատու (Բարսելոն)


    Զույգ (Դարմշտադտ)


    Կատու (Երևան)


    Հեծյալը (Երուսաղեմ)


    Նատյուրմորտ ձմերուկով, 1976-77թթ., Էրմիտաժ

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.05.2011), Claudia Mori (03.09.2012), Moonwalker (21.05.2011), Skeptic (21.05.2011), Աբելյան (21.05.2011), Աթեիստ (28.08.2012), Դատարկություն (21.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •