Rammstein-ի խոսքերից
Չէ, Շին, էնքան էլ տենց չի: Կան բազմաթիվ դեպքեր, երբ ինչքան էլ մարդուն արձանը դուր չգա, էդ մարդը չի կարա ասի, որ էդ արձանը պետք ա չլինի: Օրինակ` Վիկտոր Համբարձումյանի նոր սարքած արձանը, իմ տեսած ամենաանհաջող արձաններից մեկն ա, բայց ես չեմ ասում, որ դա չպետք էր տեղադրել, որտեւ նման մեծ մարդը պե՛տք ա արձան ունենա: Հա, ավելի լավն էր պետք, ուրիշ տեղում էր պետք դնել եւն, բայց նման արձան պետք ա: Այլ դեպք ասեմ. դիցուք` Սասունցի Դավթի արձանը մեկին դուր չի գալիս, բայց էդ մարդը պիտի հաշվի առնի, որ դա մեր էպոսից ա, այսինքն` ազգային արժեք ա: Երրորդ օրինակը. ենթադրենք էն վերնիսաժի կողքը գտնվող Քոչարի աբստրակտ քանդակը ինչ-որ մարդկանց դուր չի գալիս. հա, շատ աբստրակտ ա, կարա դուր չգա, բայց Քոչարը մեր քանդակագործն ա, մենք չպահենք իրա գործերը, էլ ո՞վ պահի:
Կարճ ասած` շատ սխալ եմ համարում գնալ սրանից-նրանից ինչ արձան պատահի առնել բերել դնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Ամեն արձանի, ամեն ճարտարապետական տարրի գոյութոյւնը տվյալ վայրում պիտի հիմնավոր լինի: Ինչ-որ մեկը կարո՞ղ ա հիմնավորել, թե ինչու պիտի էդ կատուն կամ էն տկլոր գյադեն «զարդարեին» մեր քաղաքը:
Էջանիշներ