Կասկադի Սև մեծ կատվին միշտ սիրել եմ, որովհետև ինքն իմ մոտ Բուլգաակովի Բեգեմոտի հետ էր ասոցացվում
Չեմ կարող ասել , որ հիացած եմ Բոտերոյի ստեղծագործություններով, բայց իր ոճն անխոս շատ յուրահատուկ է, քանդակներում ու նկարներում էլ մի տեսակ պարզ բարություն կա…
Սկզբում գեր մարմնաձերն ու առարկաների ձևերը աչքիս մի քիչ անսովոր էին, բայց ավելի շատ աշխատանքներ նայելուց հետո հասկացա , որ բավականին հետաքրքիր ու լավն են:
Հ.Գ. Ու էդպես էլ չհասկացա վերջին օրերին «ելույթ ունեցող» մարդկանց , որոնք արվեստի գործը որակեցին հակահայկական, հակամարդկային, պղծություն
Ախր Միքելանջելոյի Դավիթն էլ էր մերկ...
Էջանիշներ