User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Յուրահատուկ փաստեր և տեղեկություններ աշխարհի երկրների մասին

  1. #31
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԺԴՀ-ն հարաբերություններ է պահպանում հիմնականում Չինաստանի և Ռուսաստանի հետ: Անմիջական հարևանը՝ Հվ. Կորեան, ոխերիմ թշնամի է, որի հետ սահմանը հիշեցնում է Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանը: Այստեղ լարվածությունը երբեմն այնքան մեծ է լինում, որ թվում է, 60 տարվա վաղեմության պատերազմը վերսկսվել է: Կորեական պատերազմի ավարտից հետո, ունենալով ՍՍՀՄ-ի և ՉԺՀ-ի պես դաշնակիցներ, Հս. Կորեան իր "եղբորը" գերազանցում էր թե արդյունաբերությամբ, թե կրթության որակով, թե կենսամակարդակով: Սովետական Միության անկումից և հատկապես փլուզումից հետո ԿԺԴՀ-ը կտրուկ հետ զարգացավ:
    բանակի մասին
    Ոխերիմ թշնամի է նաև Ճապոնիան, բայց ԿԺԴՀ-ի ամենամեծ թշնամին ԱՄՆ-ն է, քանի որ իր արևմտյան բարքերով "վարակել" է Հվ. Կորեան և Ճապոնիան: ԱՄՆ-ն իր հերթին համարում է ԿԺԴՀ-ը "չարի առանցք": ԿԺԴՀ-ում գիտեն, որ արաբական երկրների բախտից խուսափելու համար հարկավոր է մարտունակ բանակ: Ուստի այստեղ ծառայում են բոլորը՝ տղա թե աղջիկ: Ծառայության ժամկետը տարբեր զորքերում կազմում է 3-12 տարի: Հիմնականում՝ 5-10 տարի: Միջին ժամկետը 8 տարի է: Բանակից խուսափում են միայն բարձրաստիճան կուսակցական գործիչների երեխաները: ԿԺԴՀ-ը աշխարհի պետությունների մեջ բնակչության քանակով լինելով 5-րդ տասնյակում, բանակի թվաքանակով 5-րդն է: Ծառայության երկարուձիգ տարիները անցնում են ամենօրյա պարապմունքներով: Բացի այդ՝ զինվորները ձրի աշխատում են նաև շինարարության մեջ, քանի որ պետական միջոցները շատ սուղ են: ԿԺԴՀ-ի ավելի քան 1 միլիոնանոց բանակում կան հարյուրավոր գեներալներ և տասնյակից ավելի մարշալներ ու փոխմարշալներ: Կիմ Իլ-Սունը և Կիմ Չժոն-Իլը արժանացել են գեներալիսիմուսի կոչման, իսկ 3-րդ առաջնորդը՝ Կիմ Չժոն-Ունը, 30 տարեկանում ստացավ մարշալի կոչում:
    բանակ-պետություն
    Ընդհանրապես, ամբողջ պետությունը բանակ է հիշեցնում: Փխենյանում ժամը 07:00-ն համարվում է վերկացի ժամ: Քաղաքում միանում են բարձրախոսները, որոնք ամբողջ օրը երգեր ու ճառեր են ասում "մեծ" և "թանկագին" առաջնորդներին: Մետրոներում և կանգառներում հանդիպում են ապակեպատ թերթ-պաստառներ՝ օրվա նորություններով: Թերթերում առաջնորդների անունները սովորաբար տպվում են թավ տառերով:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Ինչպես և բանակը, պետությունը հոգում է քաղաքացիների տեղավորման (բնակարանները տրվում են անվճար), առողջության (բուժօգնությունը անվճար է), անվտանգության մասին: Ինչպես և բանակում, երկրում հիմնական սնունդը տրվում է չափաբաժիններով՝ տալոններով: Ինչպես և բանակում, այստեղ նույնպես չի խրախուսվում մի վայրից մի ուրիշ վայր գնալը և հատկապես տեղափոխվելը (քաղաքից քաղաք): ԿԺԴՀ-ում պետական աշխատավարձը հիշեցնում է զինվորի դրամական բավարարումը: Պետական հաստատություններում աշխատողի աշխատավարձը ամսական 2000-4000 վոն է կազմում, որը համարժեք է ընդամենը 1,5-2,5 կգ բրնձի, կամ, տարբեր գնահատականներով՝ 1,5-25 դոլլար (թե որն է տեղական դրամի իրական կուրսը, ոչ ոք հստակ չգիտի): Այստեղ պետական աշխատավարձին վաղուց լուրջ չեն վերաբերվում: Իրական եկամտի աղբյուրները այլ են:
    ինչպես են գոյատևում
    1. Նրանք, ովքեր Չինաստանում բարեկամներ ունեն, այնտեղից են ստանում օգնություն (օրինական չէ):
    2. Որոշ կորեացիներ ժամանակավորապես են մեկնում "խոպան"՝ Չինաստան, կամ Ռուսաստանի հեռավոր արևելք: Ռուսների մոտ լինելով գրեթե ձրի աշխատուժ՝ նրանք բավարարվում են 20-30 դոլարով, ինչը սև շուկայում փոխանակելով՝ կկազմի 25-60 հզ. վոն (օրինական չէ):
    3. Այն կորեացիները, որոնք արտերկրում բարեկամներ չունեն, գոյատևում են առևտրով՝ չինաստանից ներկրված ապրանքներ վաճառելով (զգեստ, կենցաղային իրեր, տեխնիկա): Դա լավ է ստացվում հատկապես կանանց մոտ, որոնք տարիների ընթացքում դառը փորձի արդյունքում ձեռք են բերել առևտրականի հմտություն և շատ ընտանիքներում նրանք են փաստացի կերակրողը:
    Ինչպես բանակում՝ այնպես էլ այստեղ, առաջին հայացքից թվում է, թե օրենքը գործում է, իսկ օրենքի դեմ գործողը՝ խիստ պատժվում: Սակայն ինչպես բանակում, այնպես էլ այստեղ, օրենքներին ոչ ոք չի հետևում:

    Մեկ այլ համեմատություն՝ ԿԺԴՀ-ը իր կենցաղային պայմաններով հիշեցնում է ՀՀ-ը 90-ականների առաջին կեսին: ԿԺԴՀ-ը տիեզերքից երևում է որպես մութ պետություն: Անգամ Փխենյանում գիշերային լուսավորություն չկա: Հացը տրվում է տալոնով: Քաղաքները և գյուղերը ամայի են: Երբեմնի հզոր գործարաններից շատերը լքված են: Գյուղերում անգամ տրակտորներ չկան: Հողը վարում են ցուլերը: Մինչդեռ 40 տարի առաջ ԿԺԴՀ-ը ինքն էր տրակտորներ արտադրում: Փխենյանից հեռու ընկած քաղաքներում էլեկտրաէներգիան բնակիչներին մատակարարվում է միջինը օրը 3 ժամ: Շատ բնակիչներ օգտվում են մարտկոցներից և այլ կողմնակի աղբյուրներից: Այն, ինչը մեզ մոտ զգացել ենք 20 տարի առաջ, հյուսիսկորեացիների մեծ մասի համար առօրյա է: Իսկ ռեժիմի օրոք երկիրը լքելը հեշտ չէ: Խոպան մեկնելը չի ողջունվում, իսկ երկրից փախչելը դավաճանություն է: Ովքեր փախել են, արդեն չեն հետապնդվում, բայց փախուստի անհաջող փորձի դեպքում "դավաճանները" լավագույն դեպքում բանտարկվում են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2014), Արէա (09.05.2014), Ափրիկյան (11.05.2014), մարդագայլուկ (21.05.2014), Նաիրուհի (19.05.2014)

  3. #32
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առասպելներ ԿԺԴՀ-ի մասին
    1. Հս. Կորեայում ընդհանրապես չկա խոսքի, մտքի, դավանանքի, խղճի և գաղափարի ազատություն: Մարդիկ անգամ չգիտեն թե ինչ է ինտերնետը և չեն կարող դեպի արտասահման կապվել:
    ԿԺԴՀ-ում թերթերի և ռադիոալիքների թիվը խիստ սահմանափակ է: Նրանք բոլորն էլ ծառայում են իշխանության շահերին: Հյուսիսկորեացիներին թույլատրվում է պահել միայն ֆիլտրված հաճախականությամբ ալիքներ բռնող ռադիոընդունիչներ, որոնք հատուկ կնիք ունեն: Եթե քաղաքացու տանը խուզարկության արդյունքում հայտնաբերվի «այլադավան» ռադիո, որը հարավից ալիքներ է որսում, ապա տիրոջ համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեռուստատեսությունը գործում է միայն երեկոյան ժամերին: Երկրում կա ընդամենը 3 հեռուստաալիք, որոնցից մեկը գիտամշակույթային է: Ծրագրով նախատեսված են նորությունների թողարկումներ, երաժշտական և ճանաչողական հաղորդումներ, ինչպես նաև հյուսիսկորեական ֆիլմեր, որտեղ, ի տարբերություն հոլիվուդյան ֆիլմերի՝ ամերիկացի հերոսները միշտ պարտվում են:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հատկանշական է, որ Կիմ Չժոն-Իլը, քաղաքացիների մեջ կապիտալիզմի նկատմամբ ատելություն սերմանելով հանդերձ՝ սիրում էր եվրոպական խմիչքներ, հոլիվուդյան ֆիլմեր և ամերիկյան բասկետբոլ: Իր 3 որդիներից նա ժառանգ ընտրեց կրտսեր որդուն, քանի որ եղբայրների մեջ նա ամենաքիչն էր «վարակված» արևմտյան արժեքներով: Կիմ Չժոն-Ունը իր կառավարման 2,5 տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ հյուր է ընդունել անցյալում հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Մի անգամ նույնիսկ հյուր լինելով մի քանի օրով՝ Ռոդմանը ԱՄՆ վերադարձավ որպես ալկոհոլամոլ: Ալկոհոլամոլ է նաև Կիմ Չժոն-Իլի հարազատ քույրը՝ Կիմ Կյոն-Հին, որը միակ կին գեներալն է երկրում:
    2. Հս. Կորեայում այնպիսի սով է, որ մարդիկ սնվում են խոտերով և փողոցային կենդանիներով:
    15-20 տարի առաջ երկրում սաստիկ սով էր, և խոտը շատ մարդկանց կյանք է փրկել: Այսօր երկրում դեռ տալոնային համակարգ է, և մարդիկ չեն կարող կուշտ փորով ուտել: Բայց սովյալներ արդեն գործնականում չեն հանդիպում: Փխենյանի սննդի խանութներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ: Միրգ-բանջարեղենր, երեխաների սիրելի թխվածքաբլիթները, կարտոֆիլը, եգիպտացորենը, իսկ տոնական օրերին նաև մսեղենը և բրինձը հասանելի են բնակչության մեծ մասին:
    Որոշ խոտաբույսեր, ինչպես նաև շան միսը, այսօր մտնում են շատ կորեական ուտեստների բաղադրության մեջ: Ուտեստներ, որոնք տարածված են ոչ միայն աղքատ հյուսիսում, այլ նաև բարեկեցիկ հարավում:
    3. Կիմ Չժոն-Ունը մահապատժի է ենթարկել սեփական քեռուն՝ բանակի գեներալ Չժան Սուն-Թեկին, նետելով նրան և հանցակիցներին քաղցած շների ոհմակի առաջ: Դրանից հետո սպանվել են Չժանի հարազատները (անգամ նրա կինը, որը Կիմ Չժոն-Իլի հարազատ քույրն է՝ Կիմ Կյոն-Հին) և տասնյակ կողմնակիցներ:
    Մի քանի օրում պարզ դարձավ, որ շների մասին պատմությունը ուղղակի հումոր է: Չժան Սոն-Թեկը գնդակահարվել է պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Հավանաբար մահապատիժ էր կիրառվել նաև նրա մի շարք հանցակիցների հանդեպ: 6 ամսվա վաղեմության դեպքը որքան էլ աննախադեպ էր և անըմբռնելի, այնուամենայնիվ սկզբնական շրջանում ներկայացվում էր չափից դուրս խայտաբղետ գույներով: Իսկ բոլորովին վերջերս Դենիս Ռոդմանը հայտարարեց, որ հունվարին այցելելով ԿԺԴՀ, ընդունելության ժամանակ անձամբ է նկատել Չժան Սոն-Թեկին, որին սպանել էին մեկ ամիս առաջ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

  5. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

    1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
    Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
    4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.05.2014), Արէա (18.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

  7. #34
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:

    Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։

    «Անկախը» չակերպում գրելը բացատրելու փոխարեն մի հատ անեկդոտ պատմեմ։

    Բանտում երկու հոգի զրուցում են։
    - Հենց դուրս եկա, ամուսնանալու եմ։
    - Էս ի՞նչ տարօրինակ պատկերացում ունես ազատության մասին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (18.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Նիկեա (15.06.2014), Տրիբուն (18.05.2014)

  9. #35
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

    1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
    Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
    4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
    Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

  11. #36
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։
    Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
    Հայկ ջան, խիստ կասկածելի ա որ նախկին փախստականը հրաշքով Հս. Կորեայից փախնելուց հետո որոշի հետ գա երկիր: Եթե ինքը էդքան կարոտել էր իրա հին երկիրը, հին երկրում հաստատ իրան չէին կարոտի: Եթե ենթադրենք որպես հարավկորեացի տուրիստ էր գնացել, իրան էլ հրաշքով ջրի երես չէին հանել, նկարահանելուց իրան ոչ մեկը հնարավորություն չէր տա սովորական գյուղերի կյանքը նկարեր: Ամերիկացի տուրիստի թաքուն նկարահանած վիդեոները եթե տեսել ես, ոչ մի արտառոց բան չկար: Մարդիկ հասարակ են հագնված, բայց ոչ մեկը սովից չի մեռնում: Բոլորն էլ գիտեն, որ աղքատ են ապրում, բոլորն էլ գիտեն Հվ. Կորեայի կենսամակարդակը: Բայց իրականում ամեն ինչը շատ ուռճացված ա ներկայացվում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, խիստ կասկածելի ա որ նախկին փախստականը հրաշքով Հս. Կորեայից փախնելուց հետո որոշի հետ գա երկիր: Եթե ինքը էդքան կարոտել էր իրա հին երկիրը, հին երկրում հաստատ իրան չէին կարոտի: Եթե ենթադրենք որպես հարավկորեացի տուրիստ էր գնացել, իրան էլ հրաշքով ջրի երես չէին հանել, նկարահանելուց իրան ոչ մեկը հնարավորություն չէր տա սովորական գյուղերի կյանքը նկարեր: Ամերիկացի տուրիստի թաքուն նկարահանած վիդեոները եթե տեսել ես, ոչ մի արտառոց բան չկար: Մարդիկ հասարակ են հագնված, բայց ոչ մեկը սովից չի մեռնում: Բոլորն էլ գիտեն, որ աղքատ են ապրում, բոլորն էլ գիտեն Հվ. Կորեայի կենսամակարդակը: Բայց իրականում ամեն ինչը շատ ուռճացված ա ներկայացվում:
    Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.05.2014)

  14. #38
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:

    Հայկ ջան, սովետում էլ փոքրուց սովորեցնում էին, որ Սովետը աշխարհի ամենալավ երկիրն ա, որ գողանալը վատ ա, ու էլի լիքը բաներ։

    Հիմա փորձի գուշակել, թե ժողովրդի քանի՞ տոկոսն էր էդ «սովորեցրածին» հավատում, իսկ քանի՞սը ստիպված ցույց էր տալիս, թե տենց էլ կա։

    Եթե երկրում դիկտատուրայա ու ուզում ես ռեալ պատկերացնես, թե ինչ ա կատարվում ներսում, հարցրա փախստականներին։

    Դու հենց սկզբից ոնց որ գրել էիր, որ տուրիստները լինում են մենակ հատուկ թույլատրված վայրերում ու մենակ հատուկ մարդկանց ուղեկցությամբ։ Տրամաբանական կլնի ենթադրել, որ իսկականից վատ տեղերը տեսնելու շանս իրանք չունեն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #39
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ տուրիստական վիզայով գնացածների վիդեոներն էլ եմ նայել ու մի բան կարամ ասեմ: Բոլոր տուրիստներին տեղավորում են Փխենյանում գտնվող մի հյուրանոցում, դեռևս մարդ չի եղել ով ուրիշ հյուրանոցում մնա: Բոլոր տուրիստներին տանում են ուտելու միևնույն ռեստորանում: Տուրիստների հետ միշտ ուղեկիցներ կան, որոնք չեն թողնում շեղվել նախօրոք պլանավորված երթուղուց: Բոլոր տուրիստները հս. Կորեայում տեսնում բացարձակապես նույն բաները:

    Ամենախնդալուն համակորեական խաղերն են, տուրիստներին տանում են էդ ներկայացումը դիտելու ու նստեցնում են Կիմ Ջոնգ Ունի աթոռին Ամբողջ հյուսիսային Կորեայի տուրը մի մեծ ներկայացնում է, մարդկանց տանում են գործարաններ, որ ցույց տան, թե ինչպիսի հզոր արդյունաբերություն ունի Կորեան ու տուրիստները տեսնում են, որ եքա գործարանում մի քանի հոգի իբր աշխատում են, բայց իրականում աշխատելու իմիտացիա են ստեղծում, բայց հենց հյուրերը թողնում դուրս են գալիս, գործարանի բոլոր մեքենաները անջատում են ու ցվրվում տներով Էնքան շատ եմ վիդեոներ նայել, որ արդեն չեմ հիշում, որը որտեղ է: Բայց եթե ընթացքում գտնեմ, ստեղ կդնեմ:

    Էս էլ իմ ամենասիրած բլոգերի տպավորությունները հս. Կորեայից: Լավ հումորով ներկայացնում է էնտեղի իրավիճակը

    http://waitbutwhy.com/2013/09/20-thi...-i-was-in.html
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.05.2014), մարդագայլուկ (21.05.2014)

  17. #40
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:
    Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
    Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

    Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  18. #41
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր առաջ Իրանում վեց երիտասարդ ա ձերբակալվել "Happy" երգի Թեհրանյան տարբերակը նկարահանելու ու Յութուբում տեղադրելու համար:

    Չգիտեմ ով ոնց, բայց ինձնից հեռու պահեք ձեր «կապիտալիստական արժեքներին չստրկացողներին»: Ավելի լավ ա ֆինանսական կախվածության մեջ ընկնեմ պրագմատիկ մարդկացից, քան կյանքս վստահեմ ֆանատիկներին:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.05.2014), Աթեիստ (23.05.2014), Նաիրուհի (23.05.2014), Ռուֆուս (25.05.2014)

  20. #42
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
    Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

    Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:
    Հայկ ջան, բայց ես էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կորեայում բոլորն են սոված: Ընդհակառակը, ղեկավարությունը շատ էլ լավ է ապրում, իսկ Փխենյանը հատուկ գոտի է, որտեղ քաղաքական էլիտան է ապրում: Իսկ Փխենյանից դուրս համատարած սով է ու թշվառություն:

    Ջորջ Օրվելի 1984-ը կարդացե՞լ ես, անպայման կարդա, որովհետև օրվելյան դիստոպիան հենց ներկայիս հս. Կորեան է: Եթե Օրվելը հիմա կենդանի լիներ ու տեսներ, թե հս. Կորեայի լիդերները ոնց են նույնությամբ վերարտադրել իր գիրքը, հաստատ կխելագարվեր:
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.05.2014), Տրիբուն (25.05.2014)

  22. #43
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, բայց ես էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կորեայում բոլորն են սոված: Ընդհակառակը, ղեկավարությունը շատ էլ լավ է ապրում, իսկ Փխենյանը հատուկ գոտի է, որտեղ քաղաքական էլիտան է ապրում: Իսկ Փխենյանից դուրս համատարած սով է ու թշվառություն:

    Ջորջ Օրվելի 1984-ը կարդացե՞լ ես, անպայման կարդա, որովհետև օրվելյան դիստոպիան հենց ներկայիս հս. Կորեան է: Եթե Օրվելը հիմա կենդանի լիներ ու տեսներ, թե հս. Կորեայի լիդերները ոնց են նույնությամբ վերարտադրել իր գիրքը, հաստատ կխելագարվեր:
    Բայց Օրվելը չէր էլ կարա տեսներ, ոնց են վերարտադրել, որովհետև ինչ ինֆորմացիա որ ստանում ենք, 60-70 տոկոսով չճշտված ա:
    Մարդիկ կան, որ հատուկ զբաղված են Հս. Կորեայից լուրեր փնտրելով (իսկ աֆրիկյան աղքատ անգրագետ երկրներին բոլորը հանգիստ են թողնում): Google maps-ում պատահական բնակավայրերի վրա "համակենտրոնացման ճամբարներ" նշելով, ֆուտբոլի հավաքականի ստորացումների մասին պատմություններով, տարբեր պաշտոնյաների մասին հորինված մահապատիժներով, 90-ականների կադրերով բոլորիս համոզում են, որ Հս. Կորեան դժոխք ա: Նույն բանը կորեական կառավարությունն ա համոզում երկրի ներսում՝ որ Ամերիկան դժոխք ա. մարդասպանների, այլասերվածների, անգրագետների ու չքավորների երկիր: Չնայած ժողովուրդը ԱՄՆ-ի մասին էդքան էլ քիչ բան չգիտի, բայց իրանք էլ կյանքում ԱՄՆ ոտք չդրած, շատ բաների հավատում են:
    https://www.youtube.com/watch?v=tkAt0lvzcg4
    https://www.youtube.com/watch?v=0Dt1XxaIIQA
    https://www.youtube.com/watch?v=o0CHeCcsoss
    Սրանք էլ մի քանի քարոզչական վիդեոներ են ԱՄՆ-ի թշվառ վիճակի մասին: Կարելի ա պատկերացնել, թե ԿԺԴՀ-ում ինչ աստիճանի են չափազանցում էս ամենը:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 11.06.2014, 23:33:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (12.06.2014)

  24. #44
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lanterfant-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է: Առաջին անգամ էմ լսում, կարո՞ղ ես կիսել էս դպրոցի անունը: Իհարկե, Ամստերդամում հնարավոր է որ տենց բան գոյություն ունի, բայց դեռևս 100 տոկոս համոզված չեմ:
    բավականին ուշացումով եմ պատասխանում, քանի որ նոր տեսա գրառումը ))

    դպրոցը կոչվում է Aquarion
    յութուբում վիդեոներ կան էդ դպրոց կոչեցյալի ու ուսման մեթոդների մասին, խնդրեմ մեկը.

    18+
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  25. #45
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած հարմար թեմա չգտա, նորը բացել էլ չուզեցի:
    Վարլամովի բլոգն էի քրքրում, ու տեսա թե ինչ հիացմունքով էր գրել Բաքվի մասին
    http://varlamov.ru/1920785.html

    Հետո մի քիչ էլ քրքրեցի, գտա էս http://puerrtto.livejournal.com/928198.html

    Հետո մտածեցի ու զգացի, որ նույն Հայաստանն էլ, նույն Վրաստանն էլ, ոչ մի բանով չեն տարբերվում: Ախր շատ յուրահատուկ երկրներ ենք, երեքին էլ բնորոշ դատարկ շքեղությամբ, երբ-որ միլիոններ ծախսված շենքերում ապրողներ չկան, երբ-որ թանկանոց հյուրանոցներն ու կաֆեները աչք խաբելու համար է:
    Համեմատականով հին Թբիլիսն է սիրուն, նոր Բաքուն, իսկ Երևանն էլ դե մերն է, էդքան բան:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.08.2016), Sambitbaba (31.08.2016), Մուշու (31.08.2016), Նիկեա (30.08.2016)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  2. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  3. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  4. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •