Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:
1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ
բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
1977 թ. ապրիլյան մի օր նախագահ Կիմ Իլ-Սունը ցանկացավ տեսնել աշակերտներին նոր համազգեստով, որը տրվել էր պետության կողմից: Նա այցելեց մոտակա միջնակարգ դպրոցներից մեկը:
Նրա դիմաց աշակերտներն են՝ նոր զգեստներով: Նախագահը նայում է երեխաներին, անձամբ պոկում է հագուստների վրայի ավելորդ թելերը, աչքաչափով ստուգում է, թե արդյոք վերնազգեստը հարմար է նստում, ուշադիր զննում է և նկատում. “նախշերը տարբեր գույների են, ու դա աչքին հաճելի է”: Մոտենալով աշակերտուհիներից մեկին, հարցնում է, թե արդյոք կոշիկը չի սեղմում և կռանալով, շոշափում է կոշիկի քիթը: Զրուցելով երեխաների հետ, դառնում է մյուս հյուրերին և ծիծաղելով ասում. “Ընկերներ, նույնիսկ ավելի լավ է, քան ինձ մոտ”: Վերցնում է ֆոտոապարատը և անձամբ նկարում աշակերտներին՝ հերթով, բաց չթողնելով ոչ մեկին: Երկար տևեց նկարահանումը: Կիմ Իլ-Սունն ասում է. “60 տարի է ապրում եմ, բայց այսօրվա ուրախությունը առաջին անգամ է իմ հոգում”:
Նա լայն ժպիտը դեմքին շարունակում էր նկարել: Այդ օրը նա լուսանկարվեց բոլոր երեխաների հետ: Դրանից հետո նոր միայն դուրս եկավ դպրոցից:
Հոդված կորեական թերթերից մեկից:
2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
“Սա ոչ միայն տարօրինակ բնական երևույթ է, այլև սա խոսում է այն մասին, որ մեր թանկագին առաջնորդը ծնվել է որպես մեծ մարդ, և բնությունը, ինչպես և մարդկությունը, չի կարող մոռանալ նրան”-այսպես էր բացատրում կորեացի գիտնականներից մեկը կաչաղակների հանկարծակի հայտնվելը մոնումենտներից մեկի հարևանությամբ գտնվող ծառերի վրա:
3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:
Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
Էջանիշներ