User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Յուրահատուկ փաստեր և տեղեկություններ աշխարհի երկրների մասին

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    terev ջան, բայց որտեղի՞ց քեզ այս տվյալը..

    «արտագաղթ»-ը ես հասկանում եմ, երբ մի երկրից գաղթում են մեկ այլը՝ այնտեղ մշտական կամ երկարաժամկետ բնակվելու նպատակով..
    հիմա, Հայերի դեպքում, ո՞վ է որոշում ու հաշվարկում՝ էդ մարդիկ գնացին այլ երկիր ապրելու, աշխատելու, թե՞ պարզապես զբոսնելու ու ետ դառնալու..
    Հաշվում է միգրացիոն ծառայությունը, որից օգտվել է ՉԻ-ն:

    «Չորրորդ ինքնիշխանություն». Արտագաղթն ավելացել է 38,7 տոկոսով
    Նոյեմբեր 05, 2010

    Թերթն անդրադարձել է միգրացիոն պետական ծառայության տվյալներին, թե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 65 հազարով ավելի է Հայաստան ժամանածների թվից:

    «Ըստ էության, սա հենց արտագաղթի ցուցանիշն է: Փաստորեն միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 65 հազար մարդ: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թիվ է սա, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եւ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր, իսկ այս տարի իբր հաղթահարել են ճգնաժամը: Ստացվում է, որ եթե նույն տեմպերով շարունակենք «հաղթահարել», մոտ 30 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի 11-12 տարում:

    Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափելու համար Թուրքիայի իշխանություններից պահանջվեց մոտ 600 տարի: Երեւի նրանք չէին «ֆայմում» հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել»,- գրում է թերթը:
    http://news.am/arm/reviews/768.html

    Ափսոս միգրացիոն ծառայության կայքում թարմացված չեն տվյալները:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (11.11.2010), Գաղթական (11.11.2010)

  3. #17
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով:
    բավականին տարօրինակա..
    գնալով ավելի ու ավելի քիչ ենք լսում Հայաստանից նորեկների մասին.. համակենտրոնացման ճամբարներում էլ Հայերի թիվը գնալով նվազում է..
    տեսնես ո՞ւր են այդքան գնում..
    ամեն դեպքում՝ կուզենայի հուսալ, որ նրանց գոնե 1%-ը վերջապես գտնի իր երազների երկիրը, կամ այն, ինչի համար արտագաղթել է..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #18
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոլանդական «կաֆեշոպ»-ներում (թմրանյութերի խանութ-սրճարաններում) կարող ես ներսում ծխել գնածդ թմրանյութը, կամ հետդ դուրս տանել..

    մի քանի տարի առաջ ընդունված հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքից հետո՝ կաֆեշոպներում դեռ իրավունք ունես ծխել թմրանյութ.. բայց ո´չ սովորական ծխախոտ..

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.12.2011), Renata (07.10.2011), Sagittarius (12.11.2010), Surveyr (17.11.2010), Եկվոր (13.11.2010), Հայկօ (12.11.2010), Ձայնալար (12.11.2010), Նիկեա (15.06.2014), Ռուֆուս (12.11.2010), Սլիմ (23.11.2010)

  6. #19
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիեզերական ԳԱՄՄԱ խոշորացույցը հայտնաբերել է հսկայական գնդեր, որոնք գտնվում են ուղիղ մեր գալակտիկայի մեջտեղում, և այդ մասին դեռևս ոչ ոք չգիտեր: Նրանք շարունակ մեծանում են հսկայական չափերով և կմեծանան դեռ 25000 լուսային տարի:

  7. #20
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուգանդան պետություն է հարավային Աֆրիկայում, այն ամենաղքատ պետություններից մեկն է: Աղքատության զգալի չափերը երևացին աֆրիկա մայրցամաքի ամենադաժան ռեժիմի ղեկավարման տարիներին: Ռեժիմը ստեղծողը հրեշ, դպրոց չհաճախած, անգրագիտության գագաթնակետին գտնվող Ամին Իդին էր: Նա իր իշխանական բուրգը սկսել է կառուցել մարդ ծախելով, սպանելով և թալանաելով: Եվ մինչև իր կյանքի վերջը չի թողել իր այդ զբաղմունքը: Հետաքրքիր է նրա կոչումը, ուղղակի ռուսերեն անգլերեն մեջբերեմ, այն հայերեն թարգմանելու պարագայում, հնարավոր է ակումբի էջերը չբավականեցնեն."«Его Превосходительство Пожизненный Президент, Фельдмаршал Аль-Хаджи Доктор Иди Амин, Повелитель всех зверей на земле и рыб в море, Завоеватель Британской Империи в Африке вообще и в Уганде в частности, кавалер орденов "Крест Виктории", "Военный крест" и ордена "За боевые заслуги" » (His Excellency President for Life, Field Marshal Al Hadji Doctor Idi Amin, VC, DSO, MC, Lord of All the Beasts of the Earth and Fishes of the Sea, and Conqueror of the British Empire in Africa in General and Uganda in Particular)". Ամինը սեփական երկրում իրականացրեց Աֆրիկայի ամենադժան մասսայական տեռոռներից մեկը, այսպես կոչված եղեռն սեփական բնակչության նկատմամաբ: ՈՒգանդայի մայրաքաղաքաի Նեղոս անվամբ հոթելներից մեկը կոչվեց "մահ" մականվամբ, քանի որ այնտեղ Ամինը անձամբ գնդակահրում էր իր քաղաքական հակառակորդներին:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2014), einnA (24.12.2011), Freeman (24.12.2011), One_Way_Ticket (20.11.2010), Valentina (20.11.2010), Ափրիկյան (11.05.2014), Նիկեա (15.06.2014)

  9. #21
    Սկսնակ անդամ Սլավիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լսելեմ որ կա քաղաք, որի ծովի մակարդակից ունեցած բարձրությունը ամեն տարի փոքրանում է մեկ մետրով: Կարաք? ասեք որնա էտ քաղաքը:

  10. #22
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոլանդիայում՝ Ամստերդամում, հատուկ կույս տղամարդկանց դպրոց կա..
    չէ՝ կուսանոց չի.. էնտեղ իրենք սովորում են կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալ..
    բանից պարզվում է՝ աշխարհում, ու հիմնականում՝ Եվրոպայում, բավականին շատ հասուն տղամարդիկ կան, որոնք, վերին աստիճանի կոմպլեքսավորված լինելով, երբեք մերկ կին անգամ չեն տեսել.. կամ, մորից բացի, ուրիշ կնոջ հպում երբեք չեն զգացել..

    այ հենց էսպիսիներին էլ կամաց-կամաց սկսում են «տռենիրովկա» անել՝ հերթով ցույց տալով նրանց կանացի օրգանները՝ սկոբից նկարներում, հետո՝ իրականում.. ու տենց..
    վերջում էլ, երբեմն, ամիսների աշխատանքից հետո, հասցնում են նրանց հոգեբանական այն աստիճանին, որ կնոջ հետ հարաբերություն են ունենում..
    ու էդտեղ, կարելի է ասել դիպլոմ են ստանում.. ուսումն ավարտվում է..
    Շատ հետաքրքիր է: Առաջին անգամ էմ լսում, կարո՞ղ ես կիսել էս դպրոցի անունը: Իհարկե, Ամստերդամում հնարավոր է որ տենց բան գոյություն ունի, բայց դեռևս 100 տոկոս համոզված չեմ:

  11. #23
    Շտեֆան ԷՖԵՆԲԵՐԳ Ozon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2009
    Գրառումներ
    64
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:"]Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:
    Շարունակությունը կարդացեք այստեղ`
    http://www.hotnews.am/top/24230
    Վերջին խմբագրող՝ Ozon: 24.12.2011, 00:25:
    Բավարիայի հայալեզու երկրպագուների կայք
    http://bavaria-munchen.do.am

  12. #24
    Սկսնակ անդամ Սահակիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2011
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ozon-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:"]Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:
    Շարունակությունը կարդացեք այստեղ`
    http://www.hotnews.am/top/24230
    Խորհուչդ կտայի դիտել նաև այս տեսանյութը՝ Конец электричества 2012
    http://video.yandex.ru/users/arni-raj/view/1808/#

  13. #25
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհում տնտեսական ճգնաժամը քիչ էր... վստահության ճգնաժամ է սկսվել!!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնդկաստանի բնակչությունը օրական ավելանում է 50 000 -ով

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (01.05.2012), Varzor (02.05.2012)

  16. #27
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թող իսպանացիք ու ֆրանսիացիք գան Հայաստան, տենամ քանի՞ տոկոսը կշարունակի տենց վատ մտածել իրենց կառավարությունների մասին:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.04.2012), Նիկեա (15.06.2014)

  18. #28
    Սկսնակ անդամ thereisnomonkey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2008
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և նրա անկախությունը:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ափրիկյան (11.05.2014), Նիկեա (15.06.2014)

  20. #29
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԺԴՀ-ն համարվում է աշխարհի ամենափակ երկիրը: Երկիր, որն ըստ գաղափարախոսության, հենվում է գլխավորապես սեփական ներքին միջոցների վրա: Վերջին 20 տարում, կապված երկրում սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակի վատթարացման հետ, երկիրը սկսեց օգնություն ստանալ այլ պետություններից՝ հիմնականում Չինաստանից: ԿԺԴՀ-ը նման է անհայտ մոլորակի, որի վրա ոչ ոք ոտք չի դրել և որի վրա կյանքի գոյությունը կարծես թե ապացուցված էլ չէ: Արևմուտքում պնդում են, որ այնտեղ բնակվում են սովյալ զոմբիներ, որոնք անգամ չգիտեն թե ինչ է ինտերնետը:

    Մայրաքաղաք Փխենյանը Ասիայի ամենախոշոր մայրաքաղաքներից է՝ վիթխարի տարածքով, որտեղ ավելի շատ մարդ է բնակվում, քան Հայաստանում: Փխենյանը ամենագեղեցիկ քաղաքների շարքին չես դասի, բայց ճարտարապետական առումով այն բավականին ճաշակով է սարքված: Կոմունիզմին և առաջնորդներին նվիրված մոնումենտները մի կողմից, 30-հարկանի բնակելի շենքերն ու լայն պողոտաները մյուս կողմից, Փխենյանին համեստ գեղեցկուհու տեսք են տալիս՝ զերծ ամեն տեսակ փայլերից: Փխենյանում ամենապիկ ժամերին երթևեկությունը այնքան խիտ է, որքան Երևանում՝ գիշերվա ժամը 2-ից հետո: Բայց այն բնականաբար կարգավորվում է: Դրա համար նախատեսված են ՃՈ կին աշխատողներ, որոնք հին մեթոդներով ճանապարհ են տալիս մեքենաներին ու հետիոտններին: Նրանք կարծես ժպիտ լինեն մայրաքաղաքի մռայլ դեմքին: Սակայն այդ գեղեցկության հետևում թաքնված է դառը ճշմարտությունը. ԿԺԴՀ-ում էլեկտրաեներգիան այնքան քիչ է, որ անգամ մայրաքաղաքային երթևեկության կարգավորման համար լուսակիրներ չեն օգտագործվում: Լուսակիրներն աշխատում են տարվա ամենաշոգ օրերին, երբ կանայք չեն կարող անխափան աշխատել:
    ԿԺԴՀ-ում օտարերկրացիների մուտքը հիմնականում արգելված է: Միայն ցանկացողների շատ քիչ տոկոսն է կարողանում մի քանի օրով մուտք գործել: Եթե ձեռքիդ նկարող սարք կա, ապա քաղաքը դիտելու համար քեզ առնվազն 3 ուղեկցորդ է կցվում՝ կուսակցության անունից: 2-ը էքսկուրսավարներ, իսկ մեկը՝ վարորդ: Հյուրանոցում անգամ սենյակներում քեզ հսկում են տեսախցիկները: Օտարերկրացիներին հասարակ քաղաքացիների կյանքը նկարահանելն արգելված է: Ուղեկցորդները հյուրերին առաջնորդում են հիմնականում մի քանի հանրահայտ վայրեր: Դրանցից մեկը Փխենյանի մետրոն է, որը համարվում է աշխարհի ամենախորը մետրոն՝ գետնից 100 մ խորության վրա: Ի տարբերություն Երևանի մետրոպոլիտենի՝ այն ունի 2 գիծ և կայարանները սփռված են գրեթե բոլոր թաղամասերով: Կենտրոնից դուրս ընկած թաղամասերը մեռյալ քաղաքներ են հիշեցնում, առանց շարժի: Էքսկուրսավարները դա բացատրում են նրանով, որ ԿԺԴՀ-ը կանաչ երկիր է, և որ զերծ մնալով ավտոմեքենաներից՝ նրանք խնայում են շրջակա միջավայրը:
    Հյուսիսկորեացիների մեջ գեր մարդիկ ընդհանրապես չեն հանդիպում: Սնունդը շատ չէ: Բայց ասել, թե մարդիկ սովից տանջվում են, սխալ է: Վերջին տարիներին շատացել են սուպերմարկետները, մսի, կաթնամթերքի և հրուշակեղենի խանութները, ինչպես նաև սննդի տարբեր կետերը, սկսած տեղում սնման կրպակներից, վերջացրած ռեստորաններով: Հազվադեպ, սակայն որոշ խանութներում հանդիպում են անգամ Կոկա Կոլա, Պեպսի, ռուսական օղիներ, ինչպես նաև արտասահմանյան որոշ ֆիրմաների գարեջուր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2014), John (15.04.2014), Lílium (15.04.2014), Vardik! (15.04.2014), Աթեիստ (15.04.2014), Արէա (15.04.2014), Ափրիկյան (11.05.2014), Նաիրուհի (15.04.2014), Ուլուանա (17.04.2014)

  22. #30
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր ԿԺԴՀ-ում ամենամեծ պետական տոնն է՝ «մեծ առաջնորդ» Կիմ Իլ-Սունի, կամ, ռուսական տառադարձությամբ՝ Կիմ Իր-Սենի (1912-1994 թթ.) ծննդյան օրը: Այսինքն, հյուսիսկորեական տոմարով, նոր տարի է, կամ ինչպես կորեացիներն են անվանում՝ Արևի տոն: Նոր օրացույցը ընդունվել է առաջնորդի մահվանից 3 տարի անց:
    Կիմի մահը, որը երկրում զանգվածային ողբի պատճառ դարձավ, համընկավ բարդ ժամանակների հետ: 2-3 տարի տևած եղանակային վատ պայմանների պատճառով փչացավ գրեթե ամբողջ բերքը, ինչի արդյունքում սով սկսվեց: Ինչևէ, բնակիչները ժամանակ գտան Փխենյանի արևելքում, դամբարանի հարևանությամբ մեծ առաջնորդի 20 մետրանոց բրոնզե արձանը կանգնեցնելու համար: Նրա անունով են կոչվում ԿԺԴՀ-ի մայր բուհը, Փխենյանի ֆուտբոլային ստադիոնը և կենտրոնական խոշոր հրապարակը: Էքսկուրսավարները օտարերկրացիներին չեն խանգարում այն նկարել: Բնականաբար, հյուրերը ուղեկցվում են նաև արևելյան հրապարակ, որտեղ նրանց առաջարկվում է 4 եվրոյով ծաղիկներ գնել, խոնարհվել դամբարանի և արձանի առաջ: Մերժումը ընդունվում է որպես ծանրագույն վիրավորանք:
    Կիմ Իլ-Սունի և նրա առաջնորդ որդու ժպտացող դիմանկարները ամենուր են՝ մետրոյի և ավտոբուսների կայարաններում, պետական հաստատությունների մուտքերի վերնամասերում, բոլոր վարչական կաբինետներում, հիվանդասենյակներում, լսարաններում: Մեծ առաջնորդը պատկերված է կնոջ հետ, որդու հետ, տարբեր երեխաների հետ, հասարակ մարդկանցով շրջապատված: Դպրոցներում պարտադիր կերպով դասավանդվում է «մեծ առաջնորդի» և նրա որդու՝ «թանկագին առաջնորդի» կենսագրությունը, իսկ երեխաների համար մեծագույն ուրախություն է Կիմի մանկության տուն էքսկուրսիա իրականացնելը: Հնագիտական թանգարանում սակավաթիվ պեղածոների հետ միասին ապակե ցուցատուփերում են պահվում այն սեղանն ու աթոռը, որոնցից մեծ առաջնորդն օգտվել է 45 տարի առաջ կատարած այցելության ժամանակ: Համալսարանում լավագույն ուսանողին բախտ է վիճակվում նստել այն աթոռին, որի վրա ժամանակին նստել է առաջնորդը:
    Համազգային մեծ սուգ էր նաև «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի (ռուսական տառադարձությամբ՝ Կիմ Չեն-Իր) մահը 2011 թ.: Շուտով նաև նրա բրոնզե արձանը կանգնեցվեց նույն հրապարակում, հոր արձանի աջ կողմում: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ նրա ծննդյան օրը նույնպես համարվում է պետական տոն: Երկրորդ Կիմի ամենամեծ ձեռքբերումը այն էր, որ նա երկիրը փրկեց սովից, դիմելով աննախադեպ քայլերի՝ օգնություն ստանալով այլ երկրներից: Օգնության առյուծի բաժինը եկավ ՉԺՀ-ից, որը եղել և մնում է ԿԺԴՀ-ի միակ բարեկամը: Հետագա տարիներին հերմետիկորեն փակված պետությունը մի փոքր բացվեց: Աթեիստական երկրում, որտեղ Աստվածաշունչ բերելը հավասարազոր էր թմրանյութ կամ պոռնոգրաֆիական նյութեր ներկրելուն, կառուցվեց ռուսական ուղղափառ եկեղեցի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.05.2014), John (15.04.2014), Ափրիկյան (11.05.2014), Նաիրուհի (15.04.2014), Ուլուանա (17.04.2014)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  2. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  3. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  4. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •