«Չորրորդ ինքնիշխանություն». Արտագաղթն ավելացել է 38,7 տոկոսով
Նոյեմբեր 05, 2010
Թերթն անդրադարձել է միգրացիոն պետական ծառայության տվյալներին, թե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 65 հազարով ավելի է Հայաստան ժամանածների թվից:
«Ըստ էության, սա հենց արտագաղթի ցուցանիշն է: Փաստորեն միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 65 հազար մարդ: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թիվ է սա, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եւ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր, իսկ այս տարի իբր հաղթահարել են ճգնաժամը: Ստացվում է, որ եթե նույն տեմպերով շարունակենք «հաղթահարել», մոտ 30 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի 11-12 տարում:
Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափելու համար Թուրքիայի իշխանություններից պահանջվեց մոտ 600 տարի: Երեւի նրանք չէին «ֆայմում» հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել»,- գրում է թերթը:
Էջանիշներ