User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ էր Տիգրան Մեծը

Քվեարկողներ
16. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • խելացի զորավար և դիվանագետ

    13 81.25%
  • կարիերիստի մեկը

    0 0%
  • Քաջ Նազար

    1 6.25%
  • արտաքին ուժերի հերթական դրածոն

    0 0%
  • այ մարդ, ինչի հետևից եք ընկել

    2 12.50%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Տիգրան Մեծ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան Մեծ

    Ո՞վ էր Տիգրան Մեծը: Եկեք այս թեմայում քննարկենք մեր պատմության ամենանշանավոր առաջնորդներից մեկին: Ո՞վ էր նա՝ փառամոլ, մեծ հայրենասեր, խելացի դիվանագետ: Որո՞նք էին նրա այս կամ այն քայլերի դրդապատճառները: Արդյոք նպատակ ուներ հզոր Հայաստան ստեղծելու, արդյո՞ք ուներ «հայ» ցեղի պատկանելության հզոր զգացում, թե այդ ժամանակաշրջանին բնորոշ Ալեքսանդմեծացավով տառապող հերթական էլի հզոր զորավարն էր: Գուցե պարզապես խամաճիկ էր այլ ուժերի ձեռքին: Ինչու՞ էին որդիները ապստամբում նրա դեմ, այդ ամենը սոսկ գահի համա՞ր էր, թե՞ քաղաքական տարբեր տեսակետների բախում էր, գուցե ավելի բանալ պատճառ կար` ինչ-որ ընտանեկան դրամա: Մի խոսքով, ուզում եմ այստեղ քննարկենք Տիգրան Մեծի գործունեությունը:
    Ուշադրություն դարձրեք «քննարկել» բառի վրա: Բաժնի մոդերատորներին խնդրում եմ թեմայից դուրս դիտարկել պատմական տեղեկատվությամբ հագեցած, տեսակետից դուրս գրառումները: Սա կարծիքների թեմա է, կարծիքները հիմնավորելու համար պատմական փաստերին հղումները ընդունելի են, բայց խնդրում եմ տարաբնույթ արշավանքների նկարագրությամբ, փաստական մանրամասների թվարկմամբ թեման ձանձրալի չդարձնել: Ցանկալի են նաև Տիգրանի գործունեության քննարկումները հոգեբանական, բարոյական և այլ տեսանկյունից:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.08.2010, 20:47:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.08.2010), Inana (24.08.2010), Shah (24.08.2010), terev (24.08.2010), Ժունդիայի (24.08.2010), ՆանՍ (25.08.2010), Պանդուխտ (24.08.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկելը լավ միտք է, բայց այ հարցումը կարելի էր ավելի կոռեկտ կազմել -

    կարիերիստի մեկը

    Քաջ Նազար

    արտաքին ուժերի հերթական դրածոն


    Որ ի՞նչ: Ուզում էիք վիրավորել մեր այդ մեծագույն արքային, միանգամից գրեիք նաև մի քանի այլ կետեր.

    դուրսպրծուկ,

    գյալաբոկ,

    նեոֆաշիստ

    և այլն:

    Հարցումը սկզբունքորեն կոռեկտ չի կառուցված...

    Հ.Գ.

    Inana, terev, Ժունդիայի, Պանդուխտ - ուղղակի հետաքրքիր է, էլի, ի՞նչն է Ձեզ դուր եկել, որ շնորհակալություն եք հայտնել - այն, որ ըստ հարցման տարբերակներից մեկի մեր արքան հնարավոր է "կարերի՞ստ է", թե՞ "արտաքին ուժերի դրածո": Իսկ գուցե "Քաջ Նազար" տարբերակն է դուր եկել
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.08.2010, 21:57:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (24.08.2010), Աշոտ Երկաթ (08.12.2011), Արծիվ (25.08.2010), Ափրիկյան (21.08.2014), Գաղթական (26.08.2010), Ռուֆուս (25.08.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկելը լավ միտք է, բայց այ հարցումը կարելի էր ավելի կոռեկտ կազմել -

    կարիերիստի մեկը

    Քաջ Նազար

    արտաքին ուժերի հերթական դրածոն


    Որ ի՞նչ: Ուզում էիք վիրավորել մեր այդ մեծագույն արքային, միանգամից գրեիք նաև մի քանի այլ կետեր.

    դուրսպրծուկ,

    գյալաբոկ,

    նեոֆաշիստ

    և այլն:

    Հարցումը սկզբունքորեն կոռեկտ չի կառուցված...
    Եթե ցանկանայի վիրավորել, գրած կլինեի քո առաջարկած տարբերակները, ես թվարկել եմ պարզապես տեսականորեն հնարավոր տարբերակները: Քո նշած օրինակներից «գյալաբոկը» ընդհանրապես թեմայի քննարկման հետ կապ չունի, որովհետև իմ առաջարկած տարբերակներից յուրաքանչյուրը կարող է բնորոշ լինել որևէ կամայական առաջնորդի՝ անկախ նրա սեռական կողմնորոշումից: Խնդրում եմ թեմայի շրջանակներում ասելիք չունենալու դեպքում շրջանցել այն: Քննարկում ենք քաղաքական գործչի, ոչ թե կուռքի:

  6. #4
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ով է Տիգրան Մեծը????
    Հիմա ոչ ոք, ոչ մի պատմաբան ու հնագետ հաստատ չի կարող ասել, թե ով է եղել իրականում Տիգրան Մեծը, բայց ասում են մարդկանց դատիր ըստ "գործոց իւրաց": Դատելով նրան ըստ իր գործերի կարող եմ միայն ենթադրել, որ Տիգրան Մեծը իրոք մեծ էր:
    Մի հայ, ով կարողացավ ոչ միայն պահպանել իրենը, այլ կատարել արտաքին նվաճումներ: Չի բացառվում որ նա եղել է փառասեր և ձգտել է հասնել Մակեդոնացու հռչակին, սակայն դրանում, ոչ մի բացասական բան չեմ տեսնում, եթե ոչ դրական: Թերևս հենց այդ "փառամոլության" շնորհիվ ամբողջ պատմության մեջ մի ագամ, գեթ մի անգամ, ունեցանք Ծովից-ծով Հայաստան:
    Տիգրան Մեծը դժվար թե լիներ, որևէ մեկի խամաճիկը, քանի որ այդ ժամանակի խաղի կանոններ թելադրողներից մեկն էլ Հայաստանն էր: Մյուս թելադրողը իհարկե Հռոմն էր: Եթե ենթադրենք, թե մենք եղել ենք հռոմեացիների խամաճիկը, ապա ինչպես ենք զենք բարձրացրել հենց նրանց դեմ:

    Տիգրան Մեծի միակ սխալը, իմ կարծիքով, պոնտացի Կլեոպատրայի հետ ամուսնանալն էր: Թեև դա դիվանագիտական քայլ էր, բայց, այնուամենայնիվ, նա պետք է հաշվի առներ, որ ժամանակի ընթացքում օտար արյունը իրենը կասի: Ու դա կատարվեց նրա որդիների միջոցով: Իհարկե որպես մարդ չեմ համարձակվում դատել Տիգրանին. այո, նա որդեսպան էր: Բայց մեդալն ունի երկու կողմ. չպետք է քննադատել միայն որդեսպան հորը, այլ նաև պոտենցիալ հայրասպան որդիներին:
    Համենայն դեպս հարգում եմ Տիգրան Մեծին ու կարծում, որ եթե մենք նրա նման ղեկավարներ ավելի շատ ունենայինք, այսօր մեր դառը բախտը` "հայի բախտը" չէինք լացի:
    Վերջին խմբագրող՝ Inana: 24.08.2010, 22:03:

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.08.2010), Արծիվ (25.08.2010), Ափրիկյան (21.08.2014), Գաղթական (26.08.2010), Ժունդիայի (24.08.2010), Նաիրուհի (24.08.2010), ՆանՍ (25.08.2010), Շինարար (24.08.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցման նպատակն էլ պարզ չի,մանավանդ ըստ նշված տարբերակների:
    Մարդ ինչքան էլ պատմությունից հեռու լինի,գիտի գոնէ որ Հայաստան կոչվածը ամենամեծ ու ամենահզոր եղել է նրա դարաշրջանում:Կարծում եմ միայն այդքանը բավարար է ու մինչ այժմ այն նպատակի ուղեցույց է,որին էլ շատ կասկածում եմ,որ կհասնենք երբևէ:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (24.08.2010), Lion (24.08.2010), Արծիվ (25.08.2010), Ափրիկյան (21.08.2014), Ռուֆուս (25.08.2010)

  10. #6
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան շնորհակալություն ենք հայտնել Տիգրան Մեծի մասին խոսելու հնարավորություն ընձեռելու համար:
    Իսկ ինչ վերաբերում է հարցմանը, քո կարծիքով չկան էնպիսի մարդիկ, որ էդ կարծիքին են: Ու հարցնողը դրանք որպես տարբերակներ ա առաջարկել, համաձայն չես, ունես քո տեսակետով քվեարկելու հնարավորություն:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (24.08.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ցանկանայի վիրավորել, գրած կլինեի քո առաջարկած տարբերակները, ես թվարկել եմ պարզապես տեսականորեն հնարավոր տարբերակները: Քո նշած օրինակներից «գյալաբոկը» ընդհանրապես թեմայի քննարկման հետ կապ չունի, որովհետև իմ առաջարկած տարբերակներից յուրաքանչյուրը կարող է բնորոշ լինել որևէ կամայական առաջնորդի՝ անկախ նրա սեռական կողմնորոշումից: Խնդրում եմ թեմայի շրջանակներում ասելիք չունենալու դեպքում շրջանցել այն: Քննարկում ենք քաղաքական գործչի, ոչ թե կուռքի:
    Հարցումը կոռեկտ տեսք չունի, իսկ քո նշած "բացատրությունն" էլ ընդամենը նպատակ ունի չընդունել սխալդ: Եթե առաջնորդվենք քո չափանիշներով, միանգամայն տեղին է նաև "գյալաբոկ" տարբերակը, իսկ ինչու ո՞չ: Ինքը կարող է "արտաքին ուժերի դրածո լինել" կամ "Քաջ Նազար", բայց գյալաբոկ լինել չի՞ կարող...

    Կարծում եմ, որ հարցման այս ձևը վարկաբեկում է մեր մեծ արքային: Եթե ուզում էիք "Քաջ Նազար" երևույթը ընդգծեիք, կարող էիք մի քիչ մտածել ու նորմալ բառերով գրիք, այլ ոչ թե գրեիք առաջին իսկ պատահած, ուղեղում հայտնված բառերը...

    Լիոն ջան շնորհակալություն ենք հայտնել Տիգրան Մեծի մասին խոսելու հնարավորություն ընձեռելու համար:
    Իսկ ինչ վերաբերում է հարցմանը, քո կարծիքով չկան էնպիսի մարդիկ, որ էդ կարծիքին են: Ու հարցնողը դրանք որպես տարբերակներ ա առաջարկել, համաձայն չես, ունես քո տեսակետով քվեարկելու հնարավորություն:
    Ես բազում տարբերակներ ունեմ, իսկ եթե նպատակ դնեմ նման ոչ կոռեկտ հարցեր դնել - դրանք կհասնեն հարյուրավորների: Խնդիրն այն է, որ պետք է նման հարցումները կազմելիս գոնե մի քիչ լուրջ մոտենալ գործին - Քաջ Նազարս ո՞՞րնա
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.08.2010, 22:12:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.08.2010), Hda (25.08.2010), Արծիվ (25.08.2010), Ափրիկյան (21.08.2014), Գաղթական (26.08.2010)

  14. #8
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաջ Նազարս ո՞՞րնա
    Մարդը իրա ասելիքը ժողովրդական խոսքով ա արտահայտել, ինչ կա որ

  15. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, բայց թող իմ ազգի սիմվոլների մասին խոսելիս ավելի հարգի արտահայտություններ կիրառեն - հիմա դուր կգա, որ ես հարցում բացեմ հենց նույն Շինարարի մասին ու դնեմ այս տարբերակները՞: Դուր չի գա, չէ՞...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (21.08.2014)

  17. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաջ Նազարս ո՞՞րնա
    Լիոն, Քաջ Նազարը բախտի բերմամբ գահին հայտնված մեկն ա շատ նպաստավոր աշխարհաքաղաքական պայմաններում: Ավելին, ես Տիգրան Մեծին համարում եմ խելացի զորավար և դիվանագետ, բայց հանդուրժող եմ այլ կարծիքներ լսելու: Գրողը տանի, եղբայր, ի վերջո թեմա եմ բացել, որում ֆորումային առողջ քննարկում եմ առաջարկում՝ բոլոր կողմերին ազատ արտահայտվելու ուղիներ առաջարկելով: «Պատմություն» բաժինը վաղուց վերածվել է, ինչպես ինքդ մի անգամ արտահայտվել ես, քո անձնական բլոգի: Ուզում եմ ֆորումային առողջ քննարկումներ լինեն և ոչ թե հանրագիտարանային, հայտնի չէ թե որքանով հավաստի տեղեկություններով ծանրացված գրառումների կույտ, որը ոչ ոք չի կարդում: Դու չե՞ս ուզում, որ բաժինը ակտիվանա:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.08.2010), Inana (24.08.2010), Նաիրուհի (24.08.2010), ՆանՍ (25.08.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամոթ ա:

    Թեմայի մեջ երբեմն իրոնիա ներմուծելը լավ է, բայց էստեղ անկապություն է:

    Հ.Գ. Կարգին հաղորդման ցնդած սյուժեները հիշեցրեց:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (25.08.2010), Lion (24.08.2010)

  21. #12
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկելը լավ միտք է, բայց այ հարցումը կարելի էր ավելի կոռեկտ կազմել -

    կարիերիստի մեկը

    Քաջ Նազար

    արտաքին ուժերի հերթական դրածոն


    Որ ի՞նչ: Ուզում էիք վիրավորել մեր այդ մեծագույն արքային, միանգամից գրեիք նաև մի քանի այլ կետեր.

    դուրսպրծուկ,

    գյալաբոկ,

    նեոֆաշիստ

    և այլն:

    Հարցումը սկզբունքորեն կոռեկտ չի կառուցված...

    Հ.Գ.

    Inana, terev, Ժունդիայի, Պանդուխտ - ուղղակի հետաքրքիր է, էլի, ի՞նչն է Ձեզ դուր եկել, որ շնորհակալություն եք հայտնել - այն, որ ըստ հարցման տարբերակներից մեկի մեր արքան հնարավոր է "կարերի՞ստ է", թե՞ "արտաքին ուժերի դրածո": Իսկ գուցե "Քաջ Նազար" տարբերակն է դուր եկել
    Շնորհակալությունը նախ և առաջ թեման քննարկման առաջադրելու համար ա, բացի դրանից, Շինարարի խոսքերի մեջ վիրավորական թեքություն չեմ տեսնում, եթե դու ունես ավելի դրական կարծիք միգուցե լուսավորե՞ս մեզ, կոնկրետ ես քեզնից ավելի շնորհակալ կլինեի դրա համար, քան ուղղակի մարդկանց շնորհակալություններին պրիտենզիաներ բռնելով:
    Ու ինձ թվում ա ոչ միայն ես...

    I love my life and I celebrate it every day...

  22. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, բայց թող իմ ազգի սիմվոլների մասին խոսելիս ավելի հարգի արտահայտություններ կիրառեն - հիմա դուր կգա, որ ես հարցում բացեմ հենց նույն Շինարարի մասին ու դնեմ այս տարբերակները՞: Դուր չի գա, չէ՞...
    Լիոն, անլուրջ և անհեթեթ գրառումներ ես անում:

  23. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաժնի ակտիվացման ամենամեծ կողմնակիցներից մեկը ես եմ, բայց հարցմանդ տարբերակները կոռեկտ չեն, այսքան բան: Իսկ կուղղեն այն մոդեռները, թե ոչ, դա արդեն իրենց գործն է: Չեն ուղղի, ուրեմն հայերին վիրավորող, հայկական ամենապապուլյար ինտերնետ ռեսուրսներից մեկի Պատմության բաժնի ամենաաչքի ընկնող տեղում կունենա մի թեմա, որտեղ հայոց ազգի սիմվոլներից մեկին անվանում են "կարերիստ", "դրածո" կամ "Քաջ Նազար":

    Ի դեպ, հետաքրքիր դիտարկում - հարցման հինգ տարբերակներից չորսը բացասական երանգ են պարունակում - չեք համարո՞ւմ, որ սա օբյեկտիվ չի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. #15
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուն թեման թողել, ինչի հետևից եք ընկել: Ասելիք ունեք, թեմայի շուրջ ասեք:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 24.05.2015, 16:00
  3. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  4. Տիգրան Մեծ 3Դ ֆիլմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Կինո
    Գրառումներ: 37
    Վերջինը: 01.12.2012, 16:16
  5. Տիգրան Կարապետի Կարապետյան
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.11.2008, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •