Վորլդ, ինքս հետևում եմ քո գրառումներին, եթե ինչ-որ տեղ ասած լինեիր իմ կադրերը այն ենթատեքստով , որով ես եմ օգտագործել, ես չէի էլ ենթադրի, թե դա կարող է ինչ-որ բացասական երանգ ունենալ: Ամեն դեպքում, անսխալական մարդ չկա, գուցե և ես ինչ-որ բան սխալ եմ ասել, ինչ-որ տեղ սխալ եմ արտահայտվել՝ չգիտակցելով որ դա այլ նրբերանգով կարող է գիտակցվել: Հարգելիս, դու իմ Ընկերն ես գոնե վիրտուալ տիրույթում, համենայն դեպս ընկերներիս ցանկում կաս կարծես, քո կողմից սխալ նկատելու դեպքում, կամ թեկուզ ընդամենը իմ կողմից ընկալվող սխալ, երբեք չէի փորձի գրառմամբ բոլորի ուշադրությունը հրավիրել այդ սխալի վրա, դրա համար կան ՓՄ և կապի այլ միջոցներ, որոնցով կարող էիր ինձ ասել. «Ախպեր, կարող ա չես հասկանում, բայց այս արածդ տգեղ է», այլապես գրառումդ ես ընկալում եմ որպես մտադրված կերպով Շինարար մասնակցի սևացման, վրան ցեխ շպրտելու, բոլորին ասելու՝ ժողովուրդ, հլա տեսեք էս Շինարարն ինչեր ա բլթում, ձգտում`տղամարդուն ոչ վայել: Ներիր, եթե սխալ եմ հասկացել:Թե չէ ընկել ես <անկոռեկտ արտահայտություն, չեմ իմանում ինչ, վերբովկա, նախագահի <ծակ դհոլ>, ամոթ ա, մեծ մարդիկ ենք, եղբայր:
---------- Ավելացվել է՝ 12:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:35 ----------
Հ. Գ. Էն բոլոր մարդիկ, ովքեր կարող են վատ, վիրավորական իմաստ տեսնել «կադր» արտահայտության մեջ այն իմաստով, որով ես էի ցանկացել արտահայտել, ասեմ, որ ես բացասական ենթատեքստ չեմ ունեցել, դա իմ բառապաշարի մեջ մտած է դեռ դպրոցական ժամանակներից, ամեն դեպքում, բոլորից ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ եմ խնդրում, իմ ենթատեսքտը այսպիսին էր, որով ինքս ինձ ներկայացրել եմ այս գրառման մեջ թվարկված անձնանց վերաբերմամբ, ընդամենը, ամեն դեպքում, նորից ներողություն եմ խնդրում:
Էջանիշներ