Ես «Պատմություն» բաժնի ներկայիս վիճակի պատճառների մասին այլ տեսակետ ունեմ: Պարզապես կան մարդիկ, ովքեր ամեն կերպ խանգարում են առողջ քննարկումներին: Ինքս մեծապես պատմությամբ հետաքրքրված եմ: Հետաքրքրված մարդիկ էլի կան: Համոզված եմ: Հարցման տարբերակները ոչ մի կերպ ծաղրելու միտում չունեն: Յուրաքանչյուրն իր նախընտրած տարբերակին քվեարկելու հնարավորություն ունի: Եթե մեկը բացի ֆորումը, մտնի այս թեման, կտեսնի նաև քվեարկության արդյունքները, կտեսնի նաև որ քվեարկության համար տարբերակաները եղել են հնարավորինս համակողմանի: Ժողովուրդ, ազատվեք տաբուներից: Ամոթ չի Տիգրան Մեծին Քաջ Նազար համարելը, թեև ես այդ մարդու հետ համաձայն չէի լինի: Ամոթ է քսանմեկերորդ դարում կռապաշտությունը: Եթե այս թեման գմփա, ինչին այն գնում է, ևս մի անգա կհամոզվեմ, որ մեր ազատամիտ լինելը, լայնախոհ լինելը, որ ֆորումի տարբեր թեմաներում ձգտում ենք ապացուցել, օդ է, և Խորհրդային Միության յոթանասուներկու տարիների ընթացքում մնք ունեինք այն վարչակարգը, որին արժանի ենք, և այսօր էլ ունենք այն, ինչին արժանի ենք, որովհետև ամոթ ա ազատ խոսելը:
Հ. Գ. Հարգելիներս, պետք չի արդարանալ իմ գրառմանը տված շնորհակալությունների համար, պարզապես շնորհակալություն մի տվեք, ես վաղուց արդեն շնորհակալություններով չեմ դատում, թե ովքեր են կարդում այն, ինչ ես այստեղ գրում եմ

ես իմ կադրերը լավ գիտեմ

Էջանիշներ