User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ էր Տիգրան Մեծը

Քվեարկողներ
16. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • խելացի զորավար և դիվանագետ

    13 81.25%
  • կարիերիստի մեկը

    0 0%
  • Քաջ Նազար

    1 6.25%
  • արտաքին ուժերի հերթական դրածոն

    0 0%
  • այ մարդ, ինչի հետևից եք ընկել

    2 12.50%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Տիգրան Մեծ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես «Պատմություն» բաժնի ներկայիս վիճակի պատճառների մասին այլ տեսակետ ունեմ: Պարզապես կան մարդիկ, ովքեր ամեն կերպ խանգարում են առողջ քննարկումներին: Ինքս մեծապես պատմությամբ հետաքրքրված եմ: Հետաքրքրված մարդիկ էլի կան: Համոզված եմ: Հարցման տարբերակները ոչ մի կերպ ծաղրելու միտում չունեն: Յուրաքանչյուրն իր նախընտրած տարբերակին քվեարկելու հնարավորություն ունի: Եթե մեկը բացի ֆորումը, մտնի այս թեման, կտեսնի նաև քվեարկության արդյունքները, կտեսնի նաև որ քվեարկության համար տարբերակաները եղել են հնարավորինս համակողմանի: Ժողովուրդ, ազատվեք տաբուներից: Ամոթ չի Տիգրան Մեծին Քաջ Նազար համարելը, թեև ես այդ մարդու հետ համաձայն չէի լինի: Ամոթ է քսանմեկերորդ դարում կռապաշտությունը: Եթե այս թեման գմփա, ինչին այն գնում է, ևս մի անգա կհամոզվեմ, որ մեր ազատամիտ լինելը, լայնախոհ լինելը, որ ֆորումի տարբեր թեմաներում ձգտում ենք ապացուցել, օդ է, և Խորհրդային Միության յոթանասուներկու տարիների ընթացքում մնք ունեինք այն վարչակարգը, որին արժանի ենք, և այսօր էլ ունենք այն, ինչին արժանի ենք, որովհետև ամոթ ա ազատ խոսելը:

    Հ. Գ. Հարգելիներս, պետք չի արդարանալ իմ գրառմանը տված շնորհակալությունների համար, պարզապես շնորհակալություն մի տվեք, ես վաղուց արդեն շնորհակալություններով չեմ դատում, թե ովքեր են կարդում այն, ինչ ես այստեղ գրում եմ ես իմ կադրերը լավ գիտեմ
    Կներես Շինարար ջան որ միջամտում եմ, բայց իրոք ցավալի է և շատ ամոթ է այն հային ով Տիգրան Մեծին քաջ նազար կանվանի (ինչպես տեսնում եմ մեկը արդեն հասցրել է այդպես անվանել նրան): Տիգրան Մեծը մեր մեծ թագավորն էր, խիզախ մարդ սերը դեպի իր հայրենիքը և ամենակարևորը նա իրականություն է, իսկ քաջ նազարը հեքիաթ, մի՞թե դու տարբերություն չես տեսնում: Ճիշտն ասած ես ցեխ չեմ շպրտում քո գրածների վրա, բայց կարելի էր հարցման ցանկից հանել քաջ նազար և կարիերիստի մեկը արտահայտությունները: Հետաքրքիրա ի՞նչի սրա նման թեմա չկա բացված այ ասենք Սերժի, Ռոբերթի կամ ինչի չէ Լևոնի մասին, նման նույն հարցադրումներով: Ես գիտեմ որ ոչ մեկը այդպիսի բան չի անի, իսկ Տիգրան Մեծը՝ ով կերտեց մեր պետականությունը և ստեղծեց ծովից ծով հայրենիք, համարձակվում ենք այդպիսի արտահայություններ անել: Դու ճիշտ ես ասում նա կուռք չի և չի էլ կարող լինել, բայց մենք պարտավոր ենք չէ՞ հարգել նրա հիշատակը և նրա հասցեին հարգանքի խոսքեր արժում է չէ՞ ասել:
    Ես ինքս նշել եմ խելացի զորավար և դիվանագետ քանի որ սա է այն միակը որ բնութագրում է նրան:
    Ես շատ կցանկանայի որ այս բաժնի մոդերները ուշադրություն դարձնեն այս թեմային և հանեն այդ երկու արտահայտությունները:

    ---------- Ավելացվել է՝ 07:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 07:16 ----------

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    գրառմանդ էս մասի հետ լիովին համաձայն եմ: Ինչ վերաբերում է պատմություն իմանալուն, ես պատմաբան չեմ, իսկ իմ մասնագիտության գծով աշխարհի մասշտաբով լավագույն մասնագետներից մեկն ասում է, որ ինքը ձգտում է դառնալ մասնագետ, բայց դեռևս մասնագետ չի: Քննարկում ենք, սովորում, «Քաջ Նազարի» փոխարեն կարող էի գրած լինել «պարզապես բախտը բերել է գահաժառանգ լինելով և գահին հայտնվելով աշխարհաքաղաքական խիստ բարենպաստ պայմաններում», նախընտրեցի կարճ տարբերակը:
    Այ դա կարող էիր անել և կարծում եմ դա ավելի խելացի կլիներ քո կողմից քան նախորդը: Հետո էլ քաջ նազար արտահայտությունը դրա կարճ ձևը չի հարգելիս, քաջ նազարը Սերժի և նրա նմանների հոմանիշն է: Լավ ինչև է, ի՞նչի չես խնդրում մոդերներին ջնջել այդ անկապ արտահայտությունը, մի՞թե քեզ համար դա դժվար է Շինարար եղբայր, տեսնում ես մեծամասնության և հայոց պատմությանը իրապես ծանոթներին հաճելի չէ դա, ասա թող հանեն էլ այդ բառը

    ---------- Ավելացվել է՝ 07:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 07:28 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստոպ, Norton ջան, ինչի՞, ինչի՞ էր միջակություն: Բեղմնավոր քննարկումնների սկիզբը դրեցիր:
    Կատկա ջան մի ջղայնացի, ես համոզված եմ որ հայոց պատմությունը Նորթնի ամենաչսիրված առարկաներից մեկնա եղել, դրա համար էլ այդպես է արտահայտվել

    ---------- Ավելացվել է՝ 07:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 07:35 ----------

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ հետաքրքիր է, թե ով է քվեարկել խելացի զորավարի ու դիվանագետի օգտին
    Ես եմ քվեարկել, հարցեր կա՞ն
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 25.08.2010, 07:21:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.08.2010), Ափրիկյան (21.08.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 24.05.2015, 16:00
  3. Տիգրան Մանսուրյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.07.2014, 12:31
  4. Տիգրան Մեծ 3Դ ֆիլմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Կինո
    Գրառումներ: 37
    Վերջինը: 01.12.2012, 16:16
  5. Տիգրան Կարապետի Կարապետյան
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.11.2008, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •