User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Ոչ առանց Աստծո

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոչ առանց Աստծո

    1. ԽՆՁՈՐՆԵՐԻ ՀՈՐ ՄԻՏՔԸ


    Այն խնձորների Հայրը բևեռել է հայացքը
    Իր Երկնային Այգուն.
    Տարօրինակ հայացք է
    Երկնային Հոր հայացքը:
    Այն խնձորների Հորը լսելի է նույնիսկ
    արմատների լուռ շարժումը երազում,
    Եվ նաև ձմռան շարժումը
    դեպի գարուն:

    Բ.Գրեբենշչիկով - "Խնձորների հայրը"

    1

    Եվ Նրա սերը սահման չունի:
    Սահման չունի մեր Երկնային Հոր սերը:
    Եվ նայում է Նա Իր սիրով անսահման
    Իր Այգու խնձորենուն և Այգուն Եդեմական:


    Այն խնձորների Հայրը ձայն է լսում Այգում,
    հարազատ մի ձայն.
    Նշանակում է,
    բոլորն այստեղ են:
    Այն խնձորների Հայրը բոլորին խնդրում է
    զբաղեցնել իրենց տեղերը
    Իրենց տարիքի
    և պաշտոնի համաձայն:


    Այստեղ են. Ադամ Առաջինը,
    Ադամ Միակը, Ադամ Աստվածածինը,
    Այսինքն, Ադամից բացի
    առայժմ դեռ ոչ ոք չկա, որ լինի ներկա:
    Ադամ Առաջինն ասում է
    Ադամ Միակին և Ադամ Աստվածածնին,
    Որ խնձորների Հայրն իրեն մի բան ասաց,
    բայց ինքը ոչինչ չհասկացավ:



    Այն խնձորների Հայրը,
    անսահման սիրով լիքը լցված
    և ժպտամիտ նայում է
    Իր Աստվածածին, միակ
    և առաջնեկ Ադամ որդու վրա.
    Ի՜նչ հիասքանչ որդի է նա
    և որքա՜ն հարազատ:

    Բայց միայնակ է որդին,
    Ադամն այդ հիասքանչ,
    Աստվածն այդ մարմնացած:
    Ջահելն այդ, Ադամ - էությունը
    դեռ չի զգում
    իր ամբողջականությունը,
    Եվ հարկ է, որ նա
    սովորի, ճանաչի և հասկանա:


    Հիմա էլ, տես, ինչպես,
    կանգնել Դրախտի մեջ,
    առանձնացրել է իրեն Եդեմական Այգուց,
    Կարծում է, թե հյուր է այստեղ,
    այս Այգում Եդեմական;
    Աստված նայում է ժպտամիտ
    որդուն իր անդրանիկ.
    Հայրը նայում է որդուն
    Եվ չի կարող տարբերել
    որդուն Հորից՝ Աստծոց:

    Բայց միայնակ է որդին,
    սիրելի Ադամը,
    Եվ ամբողջ այս
    երջանկության ծանրությունը
    չի կարող իր ուսերին տանել:
    Մի օգնական է հարկավոր
    Հոր սիրելի, միակ որդուն,
    Որ օգնի հասկանալ
    Հոր միտքը առաջին,
    Որ Հոր տված անսահման
    երջանկությունը
    հանձն առնի Ադամի հետ բաժանել:

    2.

    Երկա՜ր-երկա՜ր ճամփա անցավ
    այն միտքը ծնված,
    քանի դեռ կհասկանար,
    Որ հարկ է բարձրացնել
    կնոջ այդ նոր ծնված
    թարթիչները երկա՜ր-երկա՜ր:


    Հեզության ակունքը
    իրենց մեջ խորտակած
    աչքերն այդ անծայրածիր,
    Հավերժական սիրո
    մարտկոցները երկու -
    ջերմության աղբյուրները


    Ընդգրկեցին իրենց
    հոգու անհատակության մեջ,
    մտքի անեզրության մեջ
    Իրենց արտասովոր,
    կերտող և շինարար այդ Հոր
    անսահման սերը:


    Հետո թեքվեց
    հայացքն այդ իմաստնացած
    դեպի Հորից իրեն տրված ընկերը,
    Որը քնած էր դեռ,
    այդ վիրահատությունից հոգնած -
    կորցրած իր մի զույգ կողոսկրները:


    Տեսավ ու զմայլվեց,
    տեսավ և հիացավ:
    Գետնից պոկեց իր նազելի իրանը,
    Հենված ձախ արմունկին,
    Երկա՜ր – երկա՜ր նայեց,
    թե ինչպես է արթնանում Ադամը:



    3.

    Կնոջ երկար մազերը կախվեցին
    քնած Ադամի դեմքի վրա
    Եվ անզգուշորեն խառնվեցին
    գոցված կոպերի հանգստությանը:
    Եվ թավշե կուրծքն էլ ծանրացավ
    քնած Ադամի սրտի վրա`
    Սրտի զարկերին ուժ տալով այնքան,
    որ քնած Ադամը - արթնացավ:

    Եվ բացեց Ադամն իր աչքերը`
    այդ անծանոթ հպումից առաջացած
    մի ինչ-որ նոր զգացումից վախեցած:
    Եվ առաջին բանը, դա երկար
    և շիկահեր մազերի ալիքներն էին,
    որ տեսան աչքերն այդ զարմացած:

    ՈՒ կառչելով այդ շիկահեր ալիքներից,
    հևիհև վեր մագլցեց Ադամի հայացքը -
    Տեսնելու, թե ու՞ր են տանելու իրեն
    ալիքներն այդ հրաշք, -
    ՈՒ հանկարծ մի անեզր ծով տեսավ
    իր վրա խոնարհված կնոջ աչքերի մեջ,
    Եվ այդ անհատակ ծովի մեջ
    չխորտակվել չկարողացավ:


    4.

    - Ո՞վ ես դու, - երկյուղով հարցրեց Ադամը:
    Ասաց խոսքերն այս ու... կարծես թե քարացավ:
    Չէ որ սա առաջին անգամն էր, որ խոսեց Ադամը,
    նա խոսեց ու ձայնից իր վախեցավ:

    Իսկ քիչ անց այդ վախը վերածվեց
    հետաքրքրության, և Ադամը շշմած
    Կրկնեց նույն հարցը. "Ո՞վ ես դու",..
    հիմա ասես թե ինքն իրեն, զարմացած:

    Բայց միայն Ադամը չէր Այգում Եդեմական,
    որ վախեցել էր իր ձայնից, -
    Ադամի վրա խոնարհված կինն էլ գոչեց "Ա՜-ա՜-ա՜..."
    և վախեցած հետ քաշվեց Ադամից:
    Եվ այդ "Ա"-ն արտահայտված`
    աստվածային հոգու ձայնն էր,
    Որ, առաջին անգամ լսված, -
    ընդգրկեց Այգին և ամբողջ Տիեզերքը:

    Հայր -Աստվածն այն խնձորների
    և այս նորաստեղծ մարդկանց,
    Գոհացավ առաջին շփումից
    Իր երկու առաջնեկ զավակների.
    Մտադրությունն Իր խորամանկ`
    Ֆի-զի-կա-կա-նա-ցրած
    Մի գալար սարքեց ու փաթաթեց
    այն խնձորենու բնին:

    Քնաթաթախ Ադամը վեր կացավ
    ու նստեց իր դեմ նստած կնոջ դիմաց:
    Երկա՜ր –երկա՜ր նայեց նրան ու չը-ձանձրացավ:
    Երկա՜ր նայեց ու այդպես էլ մնաց հմայված:
    Եվ այստեղ մեր Հայրը օրենսդրեց,
    որպեսզի հետաքրքրությունը միշտ հաղթի վախին:
    Եվ Ադամն իր հարցն ուզած-չուզած կրկնեց,
    զգուշորեն դիպչելով կնոջ ուսին:

    - Ես Ադամն եմ, - նա ասաց:
    - Իսկ դու՞... Ո՞վ ես դու:-
    Եվ կինն այդ երկրորդ անգամ "Ա՜ -ա՜-ա՜" ճչաց,
    վախեցած հպումից Աստծո որդու:

    Երկրորդ "Ա"-ն` դա միտքն էր Հայր Աստծո,
    որ կնոջ մեղրահոս շուրթերից դուրս պրծավ:
    Եվ Այգին ու Տիեզերքը լցվեցին մտքով,
    և Աստծո արարումն ամբողջ իմաստնացավ:
    Իսկ Աստված գոհ մնաց Իր մտքից,
    հիացավ ծրագրով Իր նորաստեղծ,
    Եվ մարմնացրած Իր երկրորդ գալարն էլ
    խնձորենու բնին փաթաթեց:

    Այն երկուսը դեռ զննում էին իրար,
    դեռ փորձում էին իրար ճանաչել:
    Երբ կնոջ առաջին վախն անցավ,
    ձեռք տվեց Ադամին նա զգուշորեն:
    Ձեռք տվեց Ադամի մազերին,
    այտերով զգուշորեն իջավ ցած:
    Երբ հասավ այր-մարդու կրծքերին`
    կրծքերին իր նայեց զարմացած:


    Եվ Ադամն էլ կնոջ հետ միասին
    սովորում էր իր մարմինը գիտակցել:
    ՈՒ երբ կնոջ մատներն ավելի ցած սահեցին`
    երկյուղած այդ հպումից` նա "Ա՜-ա՜-ա՜" գոչեց:

    Եվ այդ "Ա"-ն ծնունդ տվեց զգացմունքին,
    և Աստծո արարումն արթնացավ:
    Եռյակով այս. զգացմունքի, հոգու, մտքի,
    արարումն այդ ամբողջականացավ:
    Եվ Աստված գոհ մնաց արդյունքից:
    Եվ մարդկանց նոր փորձից հիացած`
    Սիրելի Իր խնձորենու բնին
    մի գալար էլ փաթաթեց մարմնացրած:


    - Ա, - կրկնեց նորից այդ կինը`
    դնելով իր ձեռքը իր կրծքին:
    Ասաց. "Ադամ", - ցույց տալով Ադամին էլ
    ու մոտեցավ, նորից նստեց նրա կողքին:

    - Ադամ և Ա՞, - հարցրեց Ադամը:
    Այդ ժամը նրանց ճանաչման ժամն էր:
    ՈՒ կինն էլ նորից կրկնեց քանի անգամ.
    "Ադամ և Ա, Ադամ-և-Ա, Եվ-ա-Ադամ":
    - Եվա-Ադամ,- կրկնեց Ադամը: - Ադամ, Եվա:
    Եվա, Եվա, Եվա,- կրկնեց:- Եվա, Եվա:-
    Քանի անգամ որ կրկնեց նա անունը նրա,
    այնքան նոր գույներ կամար կապեցին երկուսի վրա:



    5.

    Եվ աշխարհը լցվեց գույներով:
    Տիեզերքն էլ անչափ հարստացավ:
    Խոսքերով, գույներով և ձայներով
    Աստծո միտքն էլ երանգ ստացավ:

    Ավարտվեց արարման սիմֆոնիան`
    առաջինը համայն աշխարհում:
    Եվ տեսավ Տեր-Աստված, որ միայն
    փորձն է Աստծոն բացահայտում:

    Հասկացավ, որ ճիշտ էր այդ միտքը`
    բազմանալ Իր զավակների մեջ:
    Նա տեսավ, որ զավակն էլ, դա` Ինքն է,
    նայեց նրանց և Իրենով զմայլվեց:

    Ցանկացավ ավելի բազմանալ
    և Իր փորձն էլ բազմապատկել:
    Տեսնել Ինքն Իրեն, հիանալ
    Իր զավակների զավակների մեջ էլ:

    Մեծագույն հաճույքով լպստեց
    երկսայրի Իր լեզուն մարմնացած,
    Խնձորենուց երկու խնձոր պոկեց,
    զգուշորեն ծառից սողաց ցած:

    Ադամն ու Եվան իրարով կլանված,
    ինչ խոսք, որ չէին տեսնում ուրիշ ոչինչ:
    Հայրը մոտեցավ նրանց աննկատ.
    Հայրը - սիրով լի և Հայրը - Արարիչ:

    Նայեց Հայրը նրանց, Իր զավակներին,
    Իր զավակներով հիացավ և օրհնեց:
    ՈՒ նրանց ոտքի տակ, ժպտերես, աննկատ
    իմացության այն երկու խնձորները գլորեց:

    ...Եվ սկսվեց...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 22.08.2010, 08:28: Պատճառ: Տողերը սխալ են տեղադրված

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.08.2010), enna (30.11.2013), Inana (22.08.2010), rainbow (10.09.2010), Վոլտերա (07.02.2013)

  3. #2
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելիս Հարցազրույց Աստծո հետ թեմայում վերջին գրառումտ ես որակում եմ ուղղակի որպես ՊՌ, իսկ ստեղծագործությունը մինչև վերջ չեմ կարդացել առաջին 7-8 տողից հետո ցանկություն չառաջացավ շարունակելու:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (22.08.2010), kyahi (22.08.2010), My World My Space (22.08.2010), rainbow (10.09.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս Հարցազրույց Աստծո հետ թեմայում վերջին գրառումտ ես որակում եմ ուղղակի որպես ՊՌ, իսկ ստեղծագործությունը մինչև վերջ չեմ կարդացել առաջին 7-8 տողից հետո ցանկություն չառաջացավ շարունակելու:
    Չնայած չգիտեմ, թե ինչ է նշանակում ՊՌ, բայց այնուամենայնիվ շնորհակալություն գնահատականիդ համար: Մի բան հասկանալի չէ. բանաստեղծությունը չես կարդացել, բայց ՊՌ-ն այստեղ ես տեղադրել : Ինչու՞:

  6. #4
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեցնդաբանություն- կներեք շատ անկեղծ կարծիքիս համար:
    Чеширский КотЭ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (24.08.2010), Rhayader (23.08.2010), Էլիզե (25.08.2010)

  8. #5
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած չգիտեմ, թե ինչ է նշանակում ՊՌ, բայց այնուամենայնիվ շնորհակալություն գնահատականիդ համար: Մի բան հասկանալի չէ. բանաստեղծությունը չես կարդացել, բայց ՊՌ-ն այստեղ ես տեղադրել : Ինչու՞:
    Ուրիշ կերպ գրածս կնշանակեր, որ դու հորինել ես երգերի բառերը գրելու պատմությունը, որ մարդկանց հետաքրքրի մտնեն ստեղ և կարդան:
    Իհարկե կներես, բայց իմ կարծիքն է ու յավնի տենց է երևում:

  9. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեցնդաբանություն- կներեք շատ անկեղծ կարծիքիս համար:
    Ոչինչ, սիրելիս, սկզբում միշտ էլ այդպես է: Երբ մեկը հանկարծակի ոտքդ տրորում է, քո առաջին միտքը` նրան ապտակելն է: Իսկ երկրորդը` մտածում ես. միգուցե այդ ե՞ս էի ոտքս սխալ տեղ դրել...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (23.08.2010), enna (30.11.2013)

  11. #7
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba ջան, պետք չէ հուսահատվել: Փշերով մի քիչ եղավ ես գրառումները, բայց դու նորմալ ընդունի ու փորձի հակառակն ապացուցել, մենակ հուսալքվել չլինի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (28.08.2010), Պոզիտրոն (24.08.2010)

  13. #8
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ, սիրելիս, սկզբում միշտ էլ այդպես է: Երբ մեկը հանկարծակի ոտքդ տրորում է, քո առաջին միտքը` նրան ապտակելն է: Իսկ երկրորդը` մտածում ես. միգուցե այդ ե՞ս էի ոտքս սխալ տեղ դրել...
    Ոտքս չէ, ուղեղս տրորվեց՝ հատկապես մի քանի տուն կարդալուց: Երկրորդի հետ համաձայն եմ՝ ոտքս այստեղ չպետք է դնեի:

    Անկեղծ կարծիքն էլ է կարծիք:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (24.08.2010), Rhayader (23.08.2010), Պոզիտրոն (24.08.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ կերպ գրածս կնշանակեր, որ դու հորինել ես երգերի բառերը գրելու պատմությունը, որ մարդկանց հետաքրքրի մտնեն ստեղ և կարդան:
    Իհարկե կներես, բայց իմ կարծիքն է ու յավնի տենց է երևում:
    Բորիս Գրեբենշչիկովը ռուսական մոտ 30 ամյա համբավ ունեցող "Ակվարիում" ռոք խմբի ղեկավարն է, խմբի համարյա բոլոր գործերի հեղինակը: Ճիշտ չէր լինի ասել, թե ես ազդված եմ նրանով, բայց մեր մտածելակերպը շատ է նման իրար: Երբեմն նրա գործերն ինձ գրելու թեմա են տալիս, ինչը որ տեղի ունեցավ այս անգամ էլ: Թյուրիմացությունից խուսափելու համար քեզ համար կտեղադրեմ այստեղ հատված այդ երգից:

    Диск: «Любимые Песни Рамзеса четвертого» - год 1993

    ОТЕЦ ЯБЛОК

    Отец яблок пристально смотрит в Небесный Сад -
    Странный взгляд.
    Отцу яблок слышно движение корней во сне,
    Зимы к весне.
    Его любви здесь нет,
    Его любовь - ей минус пятнадцать лет.
    Она ждет за ветхим крылом,
    За темным стеклом.

    И ей бесконечно странно.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (30.11.2013), Inana (23.08.2010), rainbow (10.09.2010), Արամ (23.08.2010)

  17. #10
    Մշտական անդամ Inana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    151
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամբիթբաբա ջան իմ դուրը շատ է եկել Ձեր գրածը::
    Ես սիրում եմ, երբ Աստվածաշնչյան պատմությունները նորովի են մեկնաբանվում:

  18. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, պետք չէ հուսահատվել: Փշերով մի քիչ եղավ ես գրառումները, բայց դու նորմալ ընդունի ու փորձի հակառակն ապացուցել, մենակ հուսալքվել չլինի
    Շնորհակալ եմ, einnA ջան: Փշերին մենք բոլորս էլ սովոր ենք` արդեն երկու հազար տարի: Այնպես որ ես լրիվ պատրաստ էի դրան, առանձնապես եթե հաշվի առնենք, թե ինչի մասին է խոսքը գնում:
    Ապացուցելու համար կոնկրետ ինչ-որ բաներ են հարկավոր: Իսկ առայժմ կոնկրետ բաներ չկան. խայթոցներ են միայն: Եվ գիտե՞ս, թե ինչու՞:
    Մարդու բնույթն է դա. եթե ցանկանում ես մի բան ընդունել` սկզբում հերքիր: "Մատյան Երանության" գրքում ասվում է. եթե ցանկանում ես ճանաչել, թե ինչ է Աստված` սկզբում ճանաչիր, թե ինչը Աստված չի:
    Նորից. շնորհակալություն, և խոստանում եմ չհուսալքվել: Ճշմարիտն ասած, դրա ժամանակն էլ չկա:

    ---------- Ավելացվել է՝ 10:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:32 ----------

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոտքս չէ, ուղեղս տրորվեց՝ հատկապես մի քանի տուն կարդալուց: Երկրորդի հետ համաձայն եմ՝ ոտքս այստեղ չպետք է դնեի:
    Անկեղծ կարծիքն էլ է կարծիք:
    ՈՒղեղը տրորվել չի կարող - այն ոսկորի մեջ է:
    Իսկ անկեղծության համար - շնորհակալություն:

  19. #12
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չկարողացա մինչև վերջ գնալ

  20. #13
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մատյան Երանության գիրքն ինչ ուղղվածություն ունի, եթե դժվար չէ կմեկնաբանես՞: Առաջին անգամ եմ լսում....

    Կանխավ շնորհակալոթյուն:


    Թիվ մեկ գրառումն էլ հետաքրքիր էր, կարդացի որոշ հատվածներ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  21. #14
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, einnA ջան: Փշերին մենք բոլորս էլ սովորե նք` արդեն երկու հազար տարի: Այնպես որ ես լրիվ պատրաստ էի դրան, առանձնապես եթե հաշվի առնենք, թե ինչի մասին է խոսքը գնում:
    Ապացուցելու համար կոնկրետ ինչ-որ բաներ են հարկավոր: Իսկ առայժմ կոնկրետ բաներ չկան. խայթոցներ են միայն: Եվ գիտե՞ս, թե ինչու՞:
    Մարդու բնույթն է դա. եթե ցանկանում ես մի բան ընդունել` սկզբում հերքիր: "Մատյան Երանության" գրքում ասվում է. եթե ցանկանում ես ճանաչել, թե ինչ է Աստված` սկզբում ճանաչիր, թե ինչը Աստված չի:
    Նորից. շնորհակալություն, և խոստանում եմ չհուսալքվել: Ճշմարիտն ասած, դրա ժամանակն էլ չկա:
    Սամբիթբաբա չէի ուզում ձեզ վիրավորեի, ամենևին էլ օձ չեմ, անփուշ ոզնի եմ: :Կարծիքս էր, ջղայնացած էի: Իմ համար լուրջ չէր ձեր պոեզիան, եթե ընդունում եք, որ Աստված սեր է ու Աստծո անունն եք շոշափում...... կներեք բայց ձեր գրվածքում, ես մենակ Ադամի ու Եվայի ինտիմ կյանքից ինչ որ դրվագ տեսա: Այսքանը:
    Чеширский КотЭ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (24.08.2010), matlev (23.08.2010), Rhayader (23.08.2010)

  23. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամբիթբաբա ջան իմ դուրը շատ է եկել Ձեր գրածը::
    Ես սիրում եմ, երբ Աստվածաշնչյան պատմությունները նորովի են մեկնաբանվում:
    Անչափ շնորհակալ եմ, սիրելի Ինանա:
    Քանի որ գործը գրվել է իրոք որ անգիտակից մակարդակի վրա (չնաայած Արամի չհավատալուն ` իրոք այդպես է), ինձ շատ հետաքրքիր է լսել ուրիշների կարծիքները: Եթե ունեք ցանկություն` խոսեք այդ մասին, խնդրում եմ. ի՞նչը Ձեզ ավելի շատ դուր եկավ; ի՞նչն էր առավել հետաքրքիր...
    Իսկ երբ փոթորիկները հանդարտվեն, ես ուրիշ գործեր էլ կտեղադրեմ "Ոչ Առանց Աստծո" բաժնում:

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  3. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •