Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Անչափ շնորհակալ եմ, սիրելի Ինանա:
Քանի որ գործը գրվել է իրոք որ անգիտակից մակարդակի վրա (չնաայած Արամի չհավատալուն ` իրոք այդպես է), ինձ շատ հետաքրքիր է լսել ուրիշների կարծիքները: Եթե ունեք ցանկություն` խոսեք այդ մասին, խնդրում եմ. ի՞նչը Ձեզ ավելի շատ դուր եկավ; ի՞նչն էր առավել հետաքրքիր...
Իսկ երբ փոթորիկները հանդարտվեն, ես ուրիշ գործեր էլ կտեղադրեմ "Ոչ Առանց Աստծո" բաժնում:
Դուրս եկավ Եվա անվան ծագման պահը, հետաքրքիր տարբերակ է: Նաև դուրս եկավ այն միտքը, որ ոչ թե օձն է գայթակղել Եվային, այլ , որ Աստված ինքն է նրանց տվել ճանաչողության հնարավորությունը:
Կսպասեմ հաջորդ ստեղծագործություններին: Շնորհակալություն