User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 85 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Ոչ առանց Աստծո

  1. #76
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամբեր սպասում եմ նոր գործերի :)
    Սիրելի Օհանյան!
    Շնորհակալ եմ արձագանքիդ համար: Սակայն ստիպված եմ հուսախաբ անել քեզ: Այս բաժնում ես պարտավոր եմ տեղադրել միայն թեմային վերաբերող գործեր: Նոր գործեր դեռևս չունեմ ու չգիտեմ, թե երբ կլինեն: Տեղադրված երեք գործերն էլ գրված են լրիվ զգայական մակարդակի վրա, ու թե երբ կարող է նման վիճակը կրկնվել` ես չգիտեմ: Իսկ "Մատյան Երանությանը" դեռևս աշխատանքային պրոցեսի մեջ է: Այնպես որ, ոչինչ խոստանալ չեմ կարող:
    Բայց ունեմ մի նորություն, և եթե այն կարող է քեզ ուրախություն պատճառել, ասեմ, որ որոշեցի մի նոր բաժին բացել, որտեղ կտեղադրեմ այն ամենը, ինչ գրել եմ տարիներ շարունակ, սկսած պատանեկությունից: Տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից: Բաժինը կոչվելու է "Պոէզներ":

  2. #77
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sam, մի մոռացիր, որ կատարյալ չենք, մի օգտագործիր Աստծո հակառակորդի առաջարկած խոսքերը: Խոսքս վերաբերվում է «խնձորների հոր միտքը»ի վերջին տողերին: այդ ստոր օձը ի սկզբանե ցանկանում էր հայտնվել մեր Աստծո տեղում: Աստվածաշունչը կարդալիս մի քիչ էլ հեռվից նայի, որ սկիզբն ու վերջը միանգամից տեսնես:

  3. #78
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը
    Sam, մի մոռացիր, որ կատարյալ չենք, մի օգտագործիր Աստծո հակառակորդի առաջարկած խոսքերը: Խոսքս վերաբերվում է «խնձորների հոր միտքը»ի վերջին տողերին: այդ ստոր օձը ի սկզբանե ցանկանում էր հայտնվել մեր Աստծո տեղում: Աստվածաշունչը կարդալիս մի քիչ էլ հեռվից նայի, որ սկիզբն ու վերջը միանգամից տեսնես:
    Իսկ եթե կատարյա՞լ ենք, Լույս ջան: Միգուցե փորձե՞ս գոնե մեկ ակնթարթ քեզ թույլ տալ կատարյալ լինել: Մի՞թե ավելի հաճելի չէ կատարյալ լինելը:

  4. #79
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղծագործությունդ չհաշված, մնացած ամեն ինչ ինձ դուր է գալիս քո հետ կապված, Կրոնի ու աստծո հետ կապված` երկար խոսակցություն կստացվի, հույս ունեմ որ մեր զրույցները շարունակելի կլինեն
    Ցավոք` չեղան...

  5. #80
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ինքնաքննադատությունդ լիարժեք չէ, ապա նայելով շուրջ բոլորդ, կտեսնես մարդկության թշվառ վիճակը: Ցանակացած մեղք գործողը մեղքի ստրուկն է: Որքան էլ մարդ սիրի մեղքը, դիտելով այն որպես կատարելության հասցնող օգնող գործիք, միեվնույնն է այն սպանելու է այդ մարդուն: Կատարելության մենք հասնելու ենք, եթե ուզենանք նմանվել Հիսուսին, այլ ոչ թե Ադամին: Այստեղ Սերը Հիսուսի նկատմամբ դառնում է ամենակարեվորը, եվ ապա պետք է ունենալ ատելություն մեղքի հանդեպ: Այդ օձը պարտադիր այրվելու է հավիտենական կրակի մեջ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.12.2010), Sophie (28.04.2011)

  7. #81
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինքնաքննադատությունդ լիարժեք չէ, ապա նայելով շուրջ բոլորդ, կտեսնես մարդկության թշվառ վիճակը:
    Սիրելի Լույս, ցանկանում եմ քեզ մի հարց տալ: Քեզ Լույս անվանելով, արդյո՞ք դու գիտես, թե ինչ ասել է "Լույս": Կառաջարկեի քեզ կարդալ "Փոքրիկ Հոգին և Արևը" պատմվածքը "Զրույց Աստծո հետ" բաժնում: Հուսով եմ, որ այն կարդալուց հետո կհամաձայնվես, որ մենք բոլորս այստեղ "Լույսեր" ենք, այն "թշվառ վիճակի" մեջ գտնվող մարդկանցից յուրաքանչյուրը:
    Բայց նաև առաջարկում եմ քիչ ավելի առաջ գնալ այդ մտքից ու պատկերացնել, որ դու, կամ ես, կամ երրորդը, տասերորդը, բոլորը, - ոչ թե ուղղակի Լույս ես, այլ` Փարոս: Իսկ կարո՞ղ ես պատկերացնել մի փարոս, որը դրված է այնտեղ, որտեղ նավարկությունը լրիվ անվտանգ է: ՈՒ՞մ է պետք նա այնտեղ, այդ անիմաստ փարոսը:
    Առաջարկում եմ այդ թշվառ վիճակի մեջ գտնվող մարդկանց մեջ Փարոս զգալ քեզ, այլ ոչ թե հերթական թշվառը: Միգուցե քեզ ընդօրինակելով, որոշ ժամանակ հետո մեկ ուրիշն էլ կփորձի իրեն Փարոս զգալ, հետո` մեկ ուրիշն ել, հետո` մեկ ուրիշը...

    Ցանակացած մեղք գործողը մեղքի ստրուկն է:
    Ստրուկ չդառնալու մի շատ հեշտ միջոց կարող եմ հիշեցնել. մեղք չգործել: Բայց մեղքի մասին, եթե ցանկանում ես, եկ խոսենք մի ուրիշ անգամ և մեկ ուրիշ տեղ: Հիմա ոչ տեղն է և ոչ էլ ժամանակ կա. դա առանձին թեմա է և շատ ժամանակ է պահանջում:

    Կատարելության մենք հասնելու ենք, եթե ուզենանք նմանվել Հիսուսին, այլ ոչ թե Ադամին: Այստեղ Սերը Հիսուսի նկատմամբ դառնում է ամենակարեվորը:
    Եվ սակայն Քրիստոս քիչ այլ կերպ էր ձևակերպում, թե ինչն է ամենակարևորը.
    "Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք:"
    Հովհ. ԺԳ;34

    Այդ օձը պարտադիր այրվելու է հավիտենական կրակի մեջ:
    Եթե օձին նայենք քո աշխարհընկալմամբ, ուրեմն ասածդ մի տեսակ աքսյումորոն է ստացվում` անհամատեղելի համեմատություն: Քանզի, ինչպե՞ս կարող է օձն այրվել հավիտենական կրակի մեջ, եթե այդ հավիտենական կրակը հենց իր` օձի, պատկանելիությունն է (հիշեցնում եմ նորից. քո աշխարհընկալմամբ: Ես այդպես չեմ կարծում):

  8. #82
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համաձայն եմ, որ պետք է փարոս լինել, սակայն փարոսը պետք է դրված լինի ճիշտ տեղում, որպեսզի մարդիկ գնալով դեպի այդ լույսը, չզարկվեն խութերին: Հիսուսն է ճշմարիտ Լույսը եվ ես խորհուրդ կտայի նայել միայն Նրան: Հիսուսի պատվիրանը միմյանց սիրելու մասին իմ միակ կյանքի իմաստն է, եվ բոլոր մարդիկ պարտավոր են պահել այդ պատվիրանը: Sam, մի բան ուղղակի կցանկանայի ասել(որպես լույս, կամ որպես փարոս) միգուցե դա կկարողանար օգնել. գտիր քո կատարելությունը Հիսուսի մեջ, որովհետեվ Նա է Աստծո առաջին, Կատարյալ ստեղծագործությունը, այնժամ դու կտեսնես քեզ Աստծո մեջ: Աստված մեզ ստեղծել է Հիսուսի նման, այդ մենք ենք ապստամբվել եվ կորցրել մեր կատարելությունը: Հիսուսն է ճանապարհը նորից Տուն գնալու: Եվ իմացիր, պետք չէ մեռնել, Նրան նորից տեսնելու համար: Այլ պետք է ապրել այնպես, ինչպես Հիսուսը , եվ սիրել այնպես, ինչպես Հիսուսը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (28.04.2011)

  10. #83
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում luys747-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ, որ պետք է փարոս լինել, սակայն փարոսը պետք է դրված լինի ճիշտ տեղում, որպեսզի մարդիկ գնալով դեպի այդ լույսը, չզարկվեն խութերին: Հիսուսն է ճշմարիտ Լույսը եվ ես խորհուրդ կտայի նայել միայն Նրան: Հիսուսի պատվիրանը միմյանց սիրելու մասին իմ միակ կյանքի իմաստն է, եվ բոլոր մարդիկ պարտավոր են պահել այդ պատվիրանը: Sam, մի բան ուղղակի կցանկանայի ասել(որպես լույս, կամ որպես փարոս) միգուցե դա կկարողանար օգնել. գտիր քո կատարելությունը Հիսուսի մեջ, որովհետեվ Նա է Աստծո առաջին, Կատարյալ ստեղծագործությունը, այնժամ դու կտեսնես քեզ Աստծո մեջ: Աստված մեզ ստեղծել է Հիսուսի նման, այդ մենք ենք ապստամբվել եվ կորցրել մեր կատարելությունը: Հիսուսն է ճանապարհը նորից Տուն գնալու: Եվ իմացիր, պետք չէ մեռնել, Նրան նորից տեսնելու համար: Այլ պետք է ապրել այնպես, ինչպես Հիսուսը , եվ սիրել այնպես, ինչպես Հիսուսը:
    Լույս ջան, ներող եղիր ուշ պատասխանի համար` վաղուց չէի նայել այս էջը:
    Եվ մեկ անգամ ևս ներող եղիր. երևի մի քիչ չոր հնչեն պատասխաններս: Որովհետև, երբ կարդում եմ գրածդ, ինձ թվում է, որ կամ իմ, կամ էլ քո` մտքի թելը փախչում է ձեռքիցս: Ես ինչ-որ չեմ կարողանում ամբողջովին ընկալել, թե ինչ ես ուզում ասել, ու գրածիցդ մի տեսակ ագիտ-պլակատի հոտ եմ առնում:
    Այսպիսով, ստացվում է, որ ուզած-չուզած երրորդ անգամ էլ պետք է ներես, որովհետև սկսելու եմ չհամաձայնվել քեզ հետ:

    պետք է փարոս լինել, սակայն փարոսը պետք է դրված լինի ճիշտ տեղում, որպեսզի մարդիկ գնալով դեպի այդ լույսը, չզարկվեն խութերին
    Դե, ուրեմն, առաջարկում եմ ոչ թե մտորել կամ փիլիսոփայել այդ մասին, այլ քեզ համար տեղ ընտրել ու լուսավորել այդ տեղը:

    Հիսուսն է ճշմարիտ Լույսը եվ ես խորհուրդ կտայի նայել միայն Նրան
    Նորից. առաջարկում եմ կարդալ "Փոքրիկ Հոգին և Արևը": Եվ վերադարձիր նրան, ինչը որ պիտի ասեմ հիմա, պատմվածքը կարդալուց հետո:
    ՈՒր էլ որ նայես (լույսի առումով)` Հիսուսին ես նայում, որովհետև նայում ես համընդհանուր Լույսին, այսինքն` Արևին, իսկ Հիսուսը` Աստծո Արևն է: Իսկ դու, ես և մնացած բոլոր Լույսերը` այն մոմի լույսերն ենք, ինչից որ կազմված է Արևը: Այնպես որ անվախ քեզ էլ կարող ես նայել. դու էլ ընդհանուրի մի արժանապատիվ մասնիկն ես:

    գտիր քո կատարելությունը Հիսուսի մեջ
    Գրքից հետևում է, որ Հիսուս մեզանից վերցրել է մեր մեղքերը: Եվ սակայն ոչինչ չի ասվում այն մասին, որ նա մեզանից մեր կատարելությունն էլ է վերցրել: ՈՒրեմն, ինչո՞ւ պետք է ես պահանջեմ Հիսուսից մի բան, ինչ ինքը չունի` իմ կատարելությունը: Քեզ էլ խորհուրդ չէի տա, Լույս ջան. քոնն էլ Նրա մոտ չէ: Փնտրիր այն քո մեջ: Ավելի ճիշտ, ազատ արձակիր կատարելությունդ:

    այնժամ դու կտեսնես քեզ Աստծո մեջ
    Ես միշտ ինձ տեսնում եմ Աստծո մեջ: Որովհետև, ուր էլ աչք գցեմ` Աստված է, և ինչին էլ միտքս ուղղեմ` նույնպես Աստված է: Ամենուր` Աստված է...

    Աստված մեզ ստեղծել է Հիսուսի նման
    Համաձայն եմ, քանզի դա` տրամաբանական հավասարման վերջին մասն է: Ահա այն ամբողջությամբ.
    ա)Աստված մեզ ստեղծել է իր նման;
    բ) Աստված Հիսուսին ստեղծել է Իր նման;
    գ) Աստված մեզ և Հիսուսին ստեղծել է Իր նման;
    դ) Աստված մեզ և Հիսուսին ստեղծել է իրար նման;
    ե) Աստված մեզ ստեղծել է Հիսուսի նման:

    այդ մենք ենք ապստամբվել եվ կորցրել մեր կատարելությունը
    Լույս ջան, ես չգիտեմ, թե դու քանի տարեկան ես` քսան, քառասուն, ավել, պակաս... Կարևոր չի. քո բոլոր տարիներն էլ քոնն են: Կարևորն այն է, որ դու գոնե մեկ անգամ նստես ու լրջորեն մտածես, թե քեզ պատկանող քո այդ բոլոր տարիների մեջ, դու, երբևիցէ, ա-պ-ս-տ-ա-մ-բ-ե՞-լ ես... Ե՞րբ, սիրելիս...

    պետք է ապրել այնպես, ինչպես Հիսուսը , եվ սիրել այնպես, ինչպես Հիսուսը
    Դե ես էլ քեզ հենց այդ եմ ասում, Լույս ջան. ապրիր Հիսուսի նման: Իսկ դու ընկել, ինչ-որ չեղյալ ապստամբություններ ես ման գալիս...
    ՈՒ մի բան լավ իմացիր. քանի դեռ չես սովորել ապրել Հիսուսի պես` Հիսուսի պես սիրել էլ. չես կարող:

  11. #84
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *
    Գիշեր է, մառախուղ և անձրև:
    Մենակ ենք մենք տանը հիմա:
    Երբ դուռը ծեծեն, իմ սեր, դու մի վախենա,
    Այդ Քամին է հետևիցս եկել:

    Տարիներ շարունակ իմ ընկերն է Քամին:
    Գաղտնիքներիս շտեմարանն է ընկերս` Քամին:
    Նա կարող է ցրիվ տալ ամպամած մտքերս,
    ՈՒ գիտի նաև միջոցը` բուժելու վերքերս:

    Նա կարող է ցրել ամպերը կուտակված,
    Որպեսզի քո օրը արևոտ լինի:
    Նա կարող է երկնքից աստղերը բերել ցած,
    Իսկ արցունքներից կարող է սարքել գինի:

    Երբ Քամին տուն մտնի, խնդրում եմ, չամաչես,
    Մեզ մենակ մի թողնիր ու մնա սենյակում:
    Ցանկանում եմ, որ դու նրան լավ ճանաչես,
    Դու լսիր միայն, թե ինչպես է նա երգում:

    ՈՒ հետո, կա նաև կարևոր մի հանգամանք,
    Որպեսզի դու այսօր ծանոթանաս Քամուն.
    Ես այսօր Քամու հետ ընկնում եմ ճանապարհ`
    Ինձ կանչում է հեռուն, ինձ քաշում է հեռուն:

    ՈՒ գիտեմ ես անշուշտ, որ շատ վատ եմ վարվում,
    Մեղավոր եմ, իհարկե, քո առջև, սիրելիս:
    Անորոշ ժամկետով քեզ մենակ եմ թողնում,
    Չգիտեմ, ե՞րբ նորից կունենամ քեզ կողքիս:

    Խոստացել է Քամին ինձ իր հետ վերցնել,
    Աշխարհներ ցույց տալ ինձ. Եգիպտոս, Խորասան...
    Ծովերով անց կացնել, սարերով վեր հանել,
    Խոստացել է տանել ինձ իմ Մայր Հայաստան...

    Կայցելեմ ես այնտեղ հայրիկիս շիրիմին`
    Սպասում է հայրիկս այցիս շա՜տ երկար:
    Կհարցնեմ նրան. "Հայր, երկնային Տան ճամփեքին
    Մայրիկին` նա հենց նոր Տուն գնաց, - չտեսա՞ր..."

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.04.2011), Ohanyan (01.05.2011), Արևածագ (30.04.2011), Գեա (28.04.2011)

  13. #85
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞, ՔԱՆԻ՞…

    1.

    Քանի՞ հազար տարի, քանի՞ երկիր, քանի՞ կյանք,
    Քանի՞ ազգ ու քանի՞ հավատ ես փոխեցի, անցա:
    Քանի՞ կոշիկ ես մաշեցի իմ ճամփեքին…
    Քանի՞ աղոթք նվիրեցի ես երկնքին…

    Քանի՜ անգամ քարկոծվեցի,
    երբ Քեզ էի փնտրում, Աստված,
    ամբոխի մեջ…
    Քանի՜ անգամ համառ ճակատս կոտրեցի՝
    հոծ պատերին դեմ առնելով
    գիշերվա մեջ…

    Քանի՜-քանի՜ գործ փոխեցի,
    ընտանիքիս համար սնունդ հայթհայթելու
    հոգսով տարված,
    Կյանքիս կեսը զուր պարպեցի,
    բայց այդպես էլ Իղձս մնաց
    չկատարված…

    Քեզ՝ չգտա…

    Եվ, ապարդյուն ջանքերիցս արդեն հոգնած,
    ճամփաների խաչմերուկին գցած արկղին
    ես նստեցի,
    Որոշեցի իմ տունդարձի երկար ճամփան
    ոտքերիս տակ տալուց առաջ
    առնել դադար:

    Երեկո էր:

    Անցորդների բազմությունը
    նոսրանում էր կամաց-կամաց:
    Անցորդների ոտքերի տակ
    լավ ծեծկռտված ճանապարհը
    Շուտով պիտի մինչ առավոտ
    հանգստանար:

    Կամաց-կամաց
    մաքրվում էր օդը փոշուց.
    փոշին՝ հոգնած,
    Լռության մեջ ցած էր իջնում
    ճամփեզերքի կանաչներին՝
    արդեն քնած:

    Ցրտոտ էր քիչ:

    Երեկոյի լռության մեջ,
    արկղին նստած,
    Փորձում էի ի մի բերել օրս անցած…
    Հենց այդ պահին՝ լուռ մոտեցար
    ու նստեցիր
    կողքիս, Աստված…

    Ես, կարկամած,
    լուռ հայացքս Քեզ մեկնեցի
    հուսատարած…
    - Հա՜յր…, - չասացի,
    այլ զգացի հոգուս խորքում,
    սրտիցս ցած…

    - Լռիր, որդիս, -
    ջերմ շողացին աչքերը Քո
    լուսնի ներքո:
    Սերը հորդաց Քո աշխարհից,
    ինձ բարուրեց
    համատարած…

    Ես համրացա:

    Ինձ համակած
    երջանկության տաքության մեջ
    ես լսեցի հանկարծ սրտում.
    - Ի՞նչ ես փնտրում
    դու անիմաստ
    այն, ինչ ունես վաղուց, տղաս:

    Ի՞նչ ես փնտրում
    դու ապարդյուն
    այն, ինչ միշտ քեզ հետ է եղել:
    Զուր ես կարծում,
    թե կարող ես
    Աստծոն ինչ-որ տեղ կորցնել:

    Միշտ քեզ հետ եմ
    Ես, սիրելիս,
    ժամանակների հենց սկզբից:
    Անհնար է
    Ինձ կորցնել,
    անհնար է փախչել Ինձնից:

    Բացիր աչքերը քո սրտի,
    մաքրիր միտքդ
    տաղտկությունից ամենօրյա:
    Այդպես կզգաս շունչս հավերժ,
    սերս անսահման,
    սրտիս կանչը՝ սրտիդ վրա:

    Քեզ տվել եմ Ես ամեն ինչ,
    որ երջանիկ
    կյանք վայելես:
    Ուր էլ ձեռքդ մեկնես, որդիս,
    ինչ ցանկանաս՝
    այն կգտնես:

    Իսկ դու՝ տրտում
    Ի՜նչ ես փնտրում
    ճամփաներին կարճ ու երկար:
    Ի՜նչ ես օրերդ
    զուր վատնում:
    Զուր վատնում ես ինչի՞ համար…

    Աստղերը լուռ կայծկլտացին:

    Հոգիս հևիհև թրթռաց,
    միտքս՝ դողաց
    երջանկության զգացումից համատարած:
    Աչքերիցս դուրս հորդացին
    արցունքներս
    ու փախան ցած:

    Ինձ Իր գիրկը առավ Աստված,
    սեղմեց կրծքին
    ու լուռ ժպտաց:
    Ու, զարնացած, ես զգացի
    իմ այտի տակ…
    կուրծք… կանացի…

    - Մա՞յր… - դողացին շրթունքներս
    անլսելի,
    անչափ հուզված:
    Գիշերային լռության մեջ
    արձագանքեց
    կամաց Աստված.

    - Ո՞վ կարող է մխիթարել
    քեզ ավելի,
    քան քո մայրը:
    Իսկ քո Աստված միշտ քեզ համար,
    հիշիր, թե մայր
    և թե հայր է:

    Խոսիր, տղաս, մի կաշկանդվիր,
    ասա, ինչ որ
    սիրտդ է ուզում:
    Թեթևացրու բեռդ, որդիս,
    Տիեզերքն է
    ողջ քեզ լսում: -

    Աստված ժպտաց մոր ժպիտի ջերմ թավիշով:

    Ոգևորված
    Աստծո կոչով՝
    ես ուսերս թափ տվեցի,
    Արկղից՝ հողին
    ցած սահեցի
    ու, ծնկաչոք, “Մա՜յր” – ասացի:

    Ասացի “Մայր”,
    որոշելով
    սիրտս բացել Աստծո առջև,
    Պատմել կյանքս
    հոգեխռով,
    ու հոգսերիս պարկը պարպել:

    Բայց… լռեցի:
    Պապանձվեցի:
    Մտքիս թելը կորչեց-գնաց:
    Ես հասկացա.
    չկա մի բան,
    ինչին տեղյակ չի իմ Աստված:

    Արցունքախեղդ աչքերովս
    ես վախվորած
    վեր նայեցի…
    Հոր ժպիտն ինձ լուսավորեց,
    ու ես նորից
    համբառնեցի:

    - Ի՞նչ կարող եմ ես Քեզ ասել,
    Հայր սիրելի, -
    ասացի ես: -
    Արդյո՞ք կա մի բան իմ կյանքում,
    ինչի մասին
    Դու չգիտես… -

    Աստծո սերը ինձ պարուրեց:

    - Այո, Ես ամեն ինչ գիտեմ,
    ճիշտ ես, որդիս, -
    ասաց Աստված: -
    Բայց Ինձ համար կարևոր էր,
    որ դու ինքդ
    այդ հասկանաս:

    Համաձա՞յն ես արդյոք հիմա,
    որ Ես միշտ
    քեզ հետ եմ եղել:
    Համաձա՞յն ես հիմա, որդիս:
    - Այո, Աստված, -
    ասացի ես:

    - Իսկ կարո՞ղ ես Ինձ հավատալ,
    որ քո կյանքը
    Ես չեմ կերտում:
    Արարիչը կյանքիդ՝ դու ես:
    - Կերտում եմ… ե՞ս…
    Ասա, ինչպե՞ս…


    2.

    - Կփորձեմ, սիրելիս,
    Ես քեզ բացատրել:
    Բայց… լսիր, թուլացիր քիչ,
    ի՞նչ ես այդպես լարվել:
    Դեհ, վեր կաց գետնից,
    եկ, նստիր կողքիս:

    Վեր կաց, վեր կաց, տղաս: -

    Ես գետնից վեր կացա
    և արկղին
    նստեցի նորից:
    Եվ Աստծո սերն ու բերկրանքը
    կրկին համակեց
    ամբողջ ինձ:

    Եվ Աստված սկսեց այսպես.

    - Երբ աչքերդ փակում ես,
    ասա, ի՞նչ ես տեսնում:
    - Ոչինչ…
    - Այո: Եվ դա այն է,
    ինչ Ես տվել եմ քեզ
    ամենասկզբից:

    Ոչինչ,
    դատարկություն,
    փորձադաշտն ամենահարմար
    Քո յուրաքանչյուր,
    նույնիսկ՝ ամենախելագար
    մտահղացումների համար:

    Դու կարող ես
    լցնել այն,
    ինչով որ ցանկանաս:
    Ինչ խելքիդ կփչի,
    ինչ միտքդ
    կհղանա:

    Հուսով եմ,
    հիշո՞ւմ ես
    նվերն Իմ մեծագույն,
    այն, որ տվել եմ Ես քեզ
    կամքի
    ազատություն:

    Հիշո՞ւմ ես,
    թե ինչ եմ
    ամենասկզբից քեզ պատգամել.
    Ամենն,
    ինչ անում եմ Ես,
    դու էլ կարող ես անել:

    …Ոչ, չես հիշում:
    Դու մոռացել ես:
    Քեզ ստիպել են մոռանալ:
    Բայց հիմա,
    սիրելի զավակս,
    քեզ հարկավոր է հասկանալ,

    Որ եկել եմ Ես,
    որ բացեմ
    քո առջև մի մեծ գաղտնիք.
    Մարդն ինքն
    արդեն Աստված է,
    թող որ լինի Աստված փոքրիկ:

    - Բայց…

    - Լռիր ու մի ասա Ինձ
    դու ոչինչ
    հենց այս պահին:
    Բայց լսիր հոգուդ
    և արթնացրու
    քո էությունն աստվածային:

    Վստահիր զգացմունքներին քո
    և ապրիր
    սրտիդ կանչով:
    Եվ կգա մի օր,
    երբ կհամոզվես,
    որ Աստված Ես Ամենակարող:

    Այդ դու ես
    հեղինակը
    քո կյանքի սցենարի,
    Հենց դու ես
    դերակատարը
    քո գլխավոր դերերի:

    Եվ, որ ամենակարևորն է,
    թատրոնում
    քո կյանքի՝
    Դու բեմադրող ռեժիսորն ես
    քո բոլոր
    պիեսների:

    - Լավ, եթե ես եմ
    արարիչն
    իմ կյանքի,
    Ուրեմն, էլ ինչո՞ւ եմ
    ինձ մատնել
    տանջանքի:

    Ինչո՞ւ չեմ գրել ես
    այնպիսի
    մի սցենար,
    Որտեղ կյանքս երջանիկ
    ու հանգիստ
    կընթանար:

    Ես, ի՞նչ է, խելագա՞ր եմ,
    կամ հիվա՞նդ,
    մազոխի՞ստ:
    Ինչո՞ւ եմ ես պատժել
    ինքս ինձ
    այսքան խիստ…

    - Դու քեզ, սիրելիս,
    բոլորովին էլ
    չես պատժել:
    Դու ուղղակի
    մոռացել ես,
    թե ինչո՛ւ ես աշխարհ եկել:

    Մտածիր դու մի պահ միայն,
    խորհիր
    լրջորեն.
    Արդյո՞ք քո վիճակն իրոք
    այդքան
    ահավոր է:

    Եթե դու ձգտում էիր
    երջանիկ,
    ապահով կյանքի,
    Ուրեմն
    էլ դրախտը
    ինչո՞ւ լքեցիր:

    Ոչ ոք և երբեք քեզ
    դրախտից
    չի վռնդել:
    Դու ինքդ ես
    որոշել և
    լույս աշխարհ ես եկել:

    Եկել ես, որ փորձով
    իրականացնես
    հիմա այն,
    Ինչ մինչև այժմ գիտեիր
    որպես
    գաղափար միայն:

    Այն, որ դու անբաժան
    մասնիկն ես
    Աստծո,
    Եվ որ ինքդ էլ Աստված ես,
    պատճենը
    քո Հոր:

    Բայց, հասկանալու համար,
    որ դու
    ամենակարող ես, -
    Քեզ փորձ էր հարկավոր
    ֆիզիկական,
    հասկանո՞ւմ ես:

    Իսկ նրա համար, որպեսզի դու
    երանության մեջ
    լինեիր,
    Քեզ պետք չէր Լույս աշխարհ գալ՝
    դու արդեն
    այնտեղ էիր: -

    Աստված վեր կացավ, նայեց ինձ, ժպտաց.

    - Լավ, բավական է քեզ
    քարոզ կարդամ, -
    ասաց: -
    Ինձ թվում է, որ այսօր
    դու ինչ-որ բան
    հասկացար:

    Իսկ հիմա, վեր կաց, գնա
    և ասածներս
    մարսիր:
    Եվ հետո,
    ընտանիքիդ էլ,
    գնա, տեր կանգնիր:

    …Հա, մի բան էլ.
    տեսնում ես,
    քիչ մնաց մոռանայի:
    Դու վաղուց արկղին նստած ես,
    իսկ արկղի մեջ
    նայեցի՞ր:

    - Ոչ,.. - պատասխանեցի ես
    կիսազարմացած,
    կիսատարակուսած:
    - Հետո ասում են,
    թե Իր զավակներին
    ոչինչ չի նվիրում Հայր-Մայր Աստված:

    Հաճախ,
    ձեր ճանապարհին
    ընկած մի բան եք գտնում:
    Բայց… բանի տեղ չեք դնում,
    անցնում եք,
    գնում:

    Այդ դեպքում, դուք, իհարկե,
    ոչինչ
    չեք կորցրել,
    Բայց շատ հաճախ էլ
    կարող է
    այնպես պատահել,

    Որ այդպես էլ չգտաք դուք ձեր ցանկացածը:

    Դե լավ, սիրելիս: Հիմա
    Դու արկղը
    բացիր:
    Ինչ որ այնտեղ կա՝
    քոնն է,
    վայելիր: -

    Անչափ
    զարմացած
    ես ոտքի կանգնեցի
    Եվ,
    տարակուսած,
    արկղը բացեցի:

    Այն բերնեբերան լիքն էր գանձերով…

    Մնացի ես կանգնած՝
    շշմած,
    գլխիկոր…
    Նաև՝ կախարդված
    այդ գանձերի
    փայլքով:

    . . . . .

    Թե որքան տևեց իմ այս վիճակը, -
    չգիտեմ ես
    պարզ:
    Բայց երբ վերջապես հետ՝ խելքի եկա…
    էլ չկար
    Աստված…

    Ես, խելագարված,
    շուրջս
    նայեցի,
    - Հա՜յր իմ… Մա՜յր… Աստվա՜ծ…
    ու՞ր Ես, -
    գոչեցի: -

    Ես չե՜մ ուզում
    ոսկի
    ու գանձ:
    Ինձ մի՜ լքիր:
    Մնա՜…
    Աստվա՜ծ… -

    …Ու, լսեցի
    այնժամ
    իմ մեջ.
    - Ես քեզ հե՜տ եմ,
    քո մե՜ջ:
    Հավե՜րժ:


    04.04.2012
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (08.12.2012), unknown (16.04.2012)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  3. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •