User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Ոչ առանց Աստծո

  1. #61
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու շատ հետաքրքիր նորություն հայտնեցիր, որը ես չէի լսել. էն մասին, որ Հռոմի պապերը հերքել են սատանայի ու դժոխքի գոյությունը ու, զուգահեռներ անցկացնելով քո ստեղծագործության հետ, տեսնում եմ` դու նույնպես հերքում ես դրանց գոյությունը,այսինքն`նեգատիվ չկա, բացասական չկա, օձը -Իմացություննա ինքնին, ու չարը գոյություն չունի: Ոչ.եթե կա դրական, չի կարող չլինել բացասականը, եթե կա բարին, ուրեմն` չարն էլ կա, թեչե դու ինչ? կիմանաս լավը որնա, եթե վատը չտեսնես:Ու էս աշխարհն էլ(էդ էլ իմ կարծիքով) Աստված կառուցելա թվերի հիման վրա. եթե (+) եղել ա , ուրեմն` (-) չէր կարա չլիներ, որովհետև ամեն ինչում բալանս պետքա պահպանվի:
    Իհա՛րկե, սիրելի ՆանՍ: Անպայման: Չէ՞ որ հենց դրանում է այս կյա՛նք ասես, թե փո՛րձ ասես, թե արարու՛մ ասես, մի խոսքով, այդ ամենի իմաստը: Հակադրությունները, որոնցից ամենահիմնականն է, ինչ խոսք, չարն ու բարին կամ մութն ու լույսը:
    Հիմա տես. մենք գիտենք, որ Աստված ամեն ինչ է, ճի՞շտ է: Մենք դրա բավականին ապացույցներն ունենք Աստվածաշնչում: Օրինակ.
    1 Կորնթ. Ը;6. - "Բայց մեզ համար մե՛կ Աստված կա, Հայր, որից` ամենայն ինչ, և մենք` Նրանը":
    Կամ.
    Հայտնություն, Ա;8, "Ես եմ Ալֆան և Օմեգան, նա, որ Է-ն է և որ է և որ գալու է. Ամենակալը":
    Եվ այլն: ՈՒրեմն, մենք գիտենք, որ Աստված ամեն ինչ է:

    Հիմա պատկերացրու, որ մենք չկանք, այլ կա միայն Աստված, և Նա գիտի, որ ինքն Ամեն Ինչ Է: Այսինքն, չկա ուրիշ ոչինչ. կա միայն այդ Ամեն Ինչը: Բայց ինչպե՞ս հասկանալ, թե ի՞նչ է այդ Ամեն Ինչը: Պարզվում է, որ ոչ մի կերպ դա հասկանալ հնարավոր չէ, քանզի եթե Ամեն Ինչից բացի ուրիշ ոչինչ չկա` ուրեմն Ամեն Ինչն էլ չկա (ես ուղղակի կրկնեցի քո խոսքերը հակադրությունների մասին): Պատկերացրու, որ Աստված էլ շատ լավ հասկանում էր դա, երբ վերցրեց ու ստեղծեց այդ Ամեն Ինչի հակադրությունը, այն, ինչ Ամեն Ինչ Չի: Այդպես լուծվեց հակադրությունների պրոբլեմը, եղավ երկու բան. Այն,Ինչ Ամեն Ինչ Է և Այն,Ինչ Ամեն Ինչ Չէ: Բայց, քանի որ Աստված ամեն ինչ է, ինքնստինքյան ստացվ ում է, որ Այն,Ինչ Ամեն Ինչ Չէ` դա էլ է Աստված: Չէ՞ որ, վերջիվերջո, Աստված Ամեն Ինչ Է:
    Սա է հենց այն բոլորին ծանոթ "էություն-ան-էությունը", ինչի մասին դարեր շարունակ խոսում է մտավորականությունը:
    Ստացվում է, որ "Այն,Ինչ Ամեն Ինչ Չէ"-ն ուղղակի ֆիկցիա է, պատրանք: Հնարովի մի բան է միմիայն նրա համար, որպեսզի Աստված հասկանա, թե ինչ ասել է Լինել Ամեն Ինչ: Եվ ստացվում է շղթայական ռեակցիայի պես մի բան. չարն էլ է ֆիկցիա; մութն էլ է ֆիկցիա; և այդպես շարունակ:
    Վերցնենք մութը: Այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ չկա Լույսը, ճի՞շտ է: ՈՒրեմն, երևի կարելի է ասել, որ չկա մութը, դա ուղղակի Լույսի բացակայությունն է: Եվ իրոք, երբ մութ սենյակում մենք վառում ենք լույսը, մութը աստիճանաբար չի նահանջում, ճիշ՞տ է, այլ անմիջապես չքվում է, անհետանում: Համաձայնվիր, որ նա նույնիսկ մի ուրիշ, ավելի մութ տեղ էլ չի նահանջում, այլ ուղղակի անհետանում է, չկա:
    Կարճ ասած, իմ պատասխանը քո հարցին սա է. չարը գոյություն ունի որպես ֆիկցիա, միմիայն նրա համար, որպեսզի մենք ճանաչենք Բարին:

    Հ.Գ. Եթե դու հետաքրքրվում ես թվերով, այսինքն` Գեմատրիայով, կառաջարկեի քեզ կարդալ հետևյալ գիրքը. Фиддлер: «Иисус Христос - Солнце Бога»: Շատ-շատ հետաքրքիր է և ուսուցանող:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (04.09.2010), ՆանՍ (04.09.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ճիշտն ասած` չեմ հետաքրքրվել Գեամետրիայով, ուղղակի լոգիկայով ասացի, բայց արդեն հետաքրքրեց, կկարդամ, շնորհակալ եմ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ չարը գոյություն ունի, որպես ֆիկցիա, դա է հենց պատրանքը Հնարավոր է, որ սկզբնական շրջանում, երբ մենակ Աստվածն է եղել, ստեղծել է Այն, Ինչ Ամեն Ինչ Է, և Այն, Ինչ Ամեն Ինչ Չէ, քանզի Նա երկուսը մեկում է, բայց հենց մարդու արարումից հետո շատ "գետեր հոսեցին"...ու նաև եղան այնպիսի բաներ, ինչ չէր նախատեսել հենց Ինքը` Արարիչը. Իր իսկ հավատարիմ" աջ ձեռքը"`բարի հրեշտակ Լյուցիֆերն ըմբոստացավ Նրա դեմ, և , լինելով նաև մեծ խելքի տեր, Իմացության խնձորները առաջարկեց Եվային, առաջին հերթին հենց Աստծուն հակառակվելու նպատակով, իսկ Եվան էլ "կուտը կերավ": Դե Ես էլ մտածում եմ, որ Աստված հենց էստեղ միտքը փոխել ու ստեղծել է դժոխքը`որպես պատժարան, և այսպիսով` ստացվել է Դրախտի հակադիրը:, այսինքն այն` ինչը, դու պատրանք ես համարում:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. #63
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ճիշտն ասած` չեմ հետաքրքրվել Գեամետրիայով, ուղղակի լոգիկայով ասացի, բայց արդեն հետաքրքրեց, կկարդամ, շնորհակալ եմ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ չարը գոյություն ունի, որպես ֆիկցիա, դա է հենց պատրանքը Հնարավոր է, որ սկզբնական շրջանում, երբ մենակ Աստվածն է եղել, ստեղծել է Այն, Ինչ Ամեն Ինչ Է, և Այն, Ինչ Ամեն Ինչ Չէ, քանզի Նա երկուսը մեկում է, բայց հենց մարդու արարումից հետո շատ "գետեր հոսեցին"...ու նաև եղան այնպիսի բաներ, ինչ չէր նախատեսել հենց Ինքը` Արարիչը. Իր իսկ հավատարիմ" աջ ձեռքը"`բարի հրեշտակ Լյուցիֆերն ըմբոստացավ Նրա դեմ, և , լինելով նաև մեծ խելքի տեր, Իմացության խնձորները առաջարկեց Եվային, առաջին հերթին հենց Աստծուն հակառակվելու նպատակով, իսկ Եվան էլ "կուտը կերավ": Դե Ես էլ մտածում եմ, որ Աստված հենց էստեղ միտքը փոխել ու ստեղծել է դժոխքը`որպես պատժարան, և այսպիսով` ստացվել է Դրախտի հակադիրը:, այսինքն այն` ինչը, դու պատրանք ես համարում:
    Երևի, եկել է ժամանակը փորձելու քիչ լուսավորել Լյուցիֆերի պարադոքսը, որը որ խառնաշբոթ է մտցնում մեր հավատքների մեջ: Այդ պատճառով եկ ընդգծենք ակնհայտը. եթե մենք հավատում ենք Աստծոն, Վերին Էությանը, Ամենայն Գոյին, ուրեմն ինչպե՞ս կբացատրենք Նրանից առանձին մի ուժի, սատանայի գոյությունը: Ինչպե՞ս կարող է մի ինչ-որ ուրիշ բան էլ գոյություն ունենալ, Ամենայն Գոյից բացի: Եվ բոլոր հավատներում էլ այդպես է. չնայած նրան, որ Աստված Ամենակալ է, գտնվում է ամեն ինչի մեջ և շուրջը, այնուամենայնիվ սատանան, չարիքներից չարագույնը, Նրանից առանձին է գործում:

    Շատ օգտակար կլիներ վերընթերցել Աստվածաշունչը որպես գիտելիքներ և ուժ ձեռք բերելու դասագիրք, այլ ոչ որպես պաշտամունքի առարկա, ոչ որպես հպատակման հեքիաթային ձեռնարկ: Այդ էզոթերիկ միստիցիզմով լի մեծագույն աշխատության մեջ Գաղտնի Իմաստություն է թաքնված, և մեր խնդիրն է վերծանել կոդերը, բացահայտել բառերի իրական նշանակությունը, ինչպիսին այն եղել է մինչև ժամանակակից մեկնությունները:

    Մեզ սովորեցրել են վախենալ օձից և հավատալ այն բանին, որ մեր դժբախտությունները սկսվեցին, երբ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծոն: Այս հանգամանքը ստիպում է մեզ վախենալ Աստծո դատաստանից, Նրա զայրույթից, որը կթափվի նրանց վրա, ովքեր չեն հնազանդվի սուրբ օրենքին և կանոնադրությանը:

    Մյուս կողմից, եկ մտածենք. իսկ ի՞նչ կլիներ աշխարհում այն միակ զույգ արարածների հետ, եթե նրանք հրաժարվեին խնձորից և այդպես էլ մնային եդեմական այգու միայնակ բնակիչներ. առանց սերնդի, առանց մեզ, առանց պատմության:

    Հ.Գ. Հա, ՆանՍ ջան, ցանկանում եմ ճշտել, որ Գեամետրիա չէ, Գեմատրիա է. փնտրելիս կարող ես սխալ տեղ ընկնել: Գեոմետրիան` դա երկրաչափությունն է, և այդ թեմայով էլ մի արտակարգ հետաքրքիր հասկացություն կա` Սրբազան Երկրաչափություն: Այդ մասին շատ հետաքրքիր գրում է Դրունվալո Մելքիսեդեքը, իր "Древняя тайна Цветка Жизни" գրքում: Խուրհուրդ կտայի. մեծ հայտնությունների կբերի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    rainbow (10.09.2010), ՆանՍ (10.09.2010)

  6. #64
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵԹԵ ԱՍՏՎԱԾ` ԴԱ ՆԱ Է...


    Եթե Աստված` դա Նա է,
    ումից որ դու երկչում ես, -
    Կորած ես դու, եղբայր,
    ես քեզ խղճում եմ:
    Եթե երկչում ես, ինչպե՞ս կարող ես
    դու Նրան սիրել,
    Ինչպե՞ս կարող ես
    քո Աստծոն ապավինել:

    Եթե Աստված` դա Նա է,
    ում որ դու կանչում ես, -
    Կորած ես դու, եղբայր,
    ես քեզ խղճում եմ:
    ՈՒրեմն չես զգացել,
    որ Նա կողքիդ է:
    Ի՞նչ ես կորցրել Աստծոդ,
    Նա միշտ քեզ հետ է:

    Եթե Աստված` դա Նա է,
    ում առջև դու մեղանչում ես, -
    Կորած ես դու, եղբայր,
    ես քեզ խղճում եմ:
    Անիմաստ է մեղանչել
    Աստծո առջև.
    Թող ներեն նրանք, ում դու
    ինչ-որ վնաս ես պատճառել:

    Եթե Աստծոց երկչում ես,
    կանչում ես, մեղանչում ես, -
    Գալիս է ժամանակ,
    երբ դու Աստծոց` փախչում ես:
    Էլի կորած ես դու, եղբայր,
    և ես խղճում եմ քեզ.
    Աստված` Նա ամենուր է.
    ու՞ր պիտի Աստծոց փախչես:


    Պատճառը Նա չէ` քո Աստված,
    պատճառը` դու ես:
    Այդ քո հավատն է վախվորած,
    իսկ դու` համայն երկյուղ ես:
    Պապերդ են դեռ ասել քեզ,
    և պատմությունդ.
    Այսպես չասես, այնպես չանես,
    թե ոչ` դժոխքն է տունըդ:

    Այո, տխուր է սա, եղբայր,
    տխուր վիճակ է:
    Սա կյանք չէ, սիրելիս,
    վախի... համաճարակ է:
    Սարսափը քեզ համար
    նորմալ վիճակ է:
    Եվ միշտ արդյունքը քո կյանքի`
    կասկածի տակ է:

    Որքա՞ն կարող ես դու այդպես,
    քանի՞ հազարամյակ:
    Ինչքա՞ն կարող ես կռանալ
    այդ բեռի տակ:
    Ե՞րբ պետք է վերջապես
    դու` անճարակդ
    Փորձես սթափվել այդ խոր քնից,
    շտկել վիճակդ...

    Տեսնես, որ սխալ ես քո մասին
    դու մտածում,
    Եվ անճարակ չես դու, -
    ինչու՞ ես այդպես կարծում:
    Ամեն ինչ քո ձեռքին է:
    Եվ արի ու տես,
    Կյանքիդ հետ դու կարող ես
    անել իկնչ ուզես:


    Եղբայր, եկ թա՛փ տուր դու ուսերդ,
    բացի՛ր աչքերդ,
    Տե՛ս, թշնամի չէ քո Աստված,
    Նա քո ընկե՛րն է:
    Նա համայն սեր է քո հանդեպ,
    քո կյանքի շունչն է:
    Նույնիսկ կարիք չունես փնտրել,
    Նա միշտ քո շուրջն է:

    Նա միշտ քո շուրջն է, քո Աստված,
    Նա միշտ քո մեջ է:
    Եվ քո վիճակն այս, ճիշտն ասած,
    հիշիր` անվերջ է:
    Թե բաժանվել էլ ցանկանաս`
    դու անկարող ես, -
    Քո կապը քո Աստծո հետ
    անընդմեջ է:

    Սիրո վրա է հիմնված ձեր կապը,
    ոչ վախի,
    Այնպես որ քո Աստծոց
    դու մի փախիր:
    Եվ վստահիր դու քո Աստծոն,
    դու այդ կարող ես:
    ՈՒ հավատա, որ քո Աստված
    ամենակարող է:

    Աստված հսկիչը չի կյանքիդ,
    Աստված դիտող է:
    Դու արարիչն ես քո կյանքի,
    Նա` հաստատողն է:
    Ինչ որ ստեղծես դու քո կյանքում,
    Նա համաձայն է:
    Նույնիսկ խորհուրդ էլ քեզ չի տա`
    դա քո գործն է:

    Ինչ խոսք, որ կարող ես դու
    հերքել Աստծոդ,
    Թե ուզես, կարող ես
    նույնիսկ ուրանալ:
    Բայց չես կարող երբեք դու
    մոռանալ Աստծոդ,
    Եվ անկարող ես
    քո Աստծոց հեռանալ:

    Հիշիր, թե ինչպիսին
    Նա քեզ ստեղծեց.
    Դու ճիշտ ես, Իր նման
    և հենց Իր կերպ:
    Այսինքն, դու նույնպես,
    ինչպես Աստված`
    Ամեն ինչ կստեղծես,
    ինչ ցանկանաս:

    ՈՒրեմն, իմ եղբայր,
    անցիր գործի,
    Չար ու սև մտքերից դու
    ազատվել փորձիր,
    Սև ու մութ ամպերը քո կյանքի
    մի կողմ վանիր,
    Վստահիր Աստծոդ
    և ապավինիր:

    Եթե ձեր հաղորդակցության
    միջոցը սերն է,
    ՈՒրեմն, երջանիկ նախանձը`
    դա իմ դերն է:
    ՈՒրեմն, քո վերջի մասին
    հիմք չունես դու հոգալու,-
    Չկա ոչ մի իմաստ`
    դրախտը փնտրելու:

    Քանզի արդեն հիմա, լսու՞մ ես,
    դու դրախտում ես:
    Արդեն ունես ամեն ինչ,
    ինչ փնտրում ես:
    Քո կյանքը դառնություն չէ`
    փորձություն է,
    Աստծո նվերն է քեզ,
    երանություն է:


    Եթե Աստված` դա Նա է,
    ում որ դու սիրում ես, -
    ՈՒրախ եմ ես, եղբայր,
    դու արթնանում ես:
    Քո արթնացման համար
    անչափ ուրախ եմ.
    Կգա մի օր, երբ կմոռանաս,
    թե ինչ է վախը:

    Եթե Աստված` դա Նա է,
    ումից դու սովորում ես, -
    ՈՒրախ եմ ես, եղբայր
    և խոնարհվում եմ:
    Աստծո տված միակ դասը`
    դա փրկությունն է:
    Գիտե՞ս, թե ինչ ես դու սերտում, -
    սերտում ես Անմահությունը:

    Եթե Աստված` դա այն է,
    ինչը որ դու շնչում ես, -
    ՈՒրախ եմ ես, եղբայր,
    և քեզ անչափ սիրում եմ:
    Եթե Աստծով շնչում ես,
    սիրում ես, սովորում ես, -
    Գալիս է ժամանակ,
    երբ ինքդ` աստվածանում ես:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 11.09.2010, 09:38:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (13.09.2010), ՆանՍ (11.09.2010)

  8. #65
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Sambitbaba, էլի շատ հետաքրքիր ես գրել,շնորհակալություն, որի հետ էդքան համաձայն չեմ: Ասեմ`խի. Ես էս աշխարհում մենակ Աստծուց եմ վախենում ու առաջին հեթին հենց Իրեն եմ սիրում, հետո նոր իմ ծնողներին, որովհետև Իր շնորհիվ է,որ իմ ծնողները ողջ ու առողջ են ու ես կյանքիս չափ շնորհակալ եմ…Ու եթե ես աստվածավախ մարդ եմ, էդ չի նշանակում, որ ես կորած եմ,վախկոտ եմ, ու դու պիտի ինձ խղճաս, քո ասած էդ մի արտահայտությունը արդեն ինձ համար լրիվ աբսուրդա… Կոնկրետ ինձ համար Բարձրյալի նկատմամբ վախը ավելի շատ բնորոշվումա, որպես խորին հարգանքի ու ակնածանքի ու սիրո նշան, ոչ թե ես սարսափահար եղած եմ ապրում իմ կյանքը Լավ դե, ինչևէ, որոշ լաաավ մտքեր էլ ես գրել
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (15.09.2010)

  10. #66
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵԹԵ ԱՍՏՎԱԾ` ԴԱ ՆԱ Է...

    Եթե Աստված` դա Նա է,
    ում առջև դու մեղանչում ես, -
    Կորած ես դու, եղբայր,
    ես քեզ խղճում եմ:
    Անիմաստ է մեղանչել
    Աստծո առջև.
    Թող ներեն նրանք, ում դու
    ինչ-որ վնաս ես պատճառել
    :
    Հարգելիս նախքան "աստվածային ստեղծագործություններ" գրելը, համոզվեք որ ճիշտ եք հասկացել աստծո խոսքը:
    Մեղանչել` նշանակում է մեղք գործել, ոչ թե մեղա գալ...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.09.2010), Chilly (11.09.2010), Jarre (18.09.2010), Tig (14.09.2010)

  12. #67
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկանում եմ ասել (ցավոք, դա ճշմարտություն է), որ շատ անգրագետ եմ կոմպյուտերից օգտվելու հարցում: Բոլորովին չեմ պատկերացնում նրա հնարավորությունները: Լրիվ պատահաբար հենց նոր սեղմեցի "Ղեկավարման վահանակ" բառերի վրա և պարզեցի... որ նամակներ ունեմ:
    Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր ինձ գրել են: Այսքան ժամանակ իմ մտքով անգամ չի անցել, որ կա այդպիսի բաժին, որտեղ մարդիկ կարող են անձնական խոսակցություններ վարել: Հայկական մեկ այլ էջի վրա կար նման բան, բայց այնտեղ հստակ երևում էր, որ դու նամակ ունես: Ինչևէ, նորից, իմ բազում ներողությունները բոլոր նրանցից, ովքեր գրել են ինձ: Խոստանում եմ հնարավորին չափ արագ պատասխանել բոլորին:

    ---------- Ավելացվել է՝ 23:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:15 ----------

    Հարգելիս նախքան "աստվածային ստեղծագործություններ" գրելը, համոզվեք որ ճիշտ եք հասկացել աստծո խոսքը:
    Մեղանչել` նշանակում է մեղք գործել, ոչ թե մեղա գալ...
    Շնորհակալություն:

  13. #68
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Sambitbaba, էլի շատ հետաքրքիր ես գրել,շնորհակալություն, որի հետ էդքան համաձայն չեմ: Ասեմ`խի. Ես էս աշխարհում մենակ Աստծուց եմ վախենում ու առաջին հեթին հենց Իրեն եմ սիրում, հետո նոր իմ ծնողներին, որովհետև Իր շնորհիվ է,որ իմ ծնողները ողջ ու առողջ են ու ես կյանքիս չափ շնորհակալ եմ…Ու եթե ես աստվածավախ մարդ եմ, էդ չի նշանակում, որ ես կորած եմ,վախկոտ եմ, ու դու պիտի ինձ խղճաս, քո ասած էդ մի արտահայտությունը արդեն ինձ համար լրիվ աբսուրդա… Կոնկրետ ինձ համար Բարձրյալի նկատմամբ վախը ավելի շատ բնորոշվումա, որպես խորին հարգանքի ու ակնածանքի ու սիրո նշան, ոչ թե ես սարսափահար եղած եմ ապրում իմ կյանքը Լավ դե, ինչևէ, որոշ լաաավ մտքեր էլ ես գրել
    ՆասՍ ջան, եկ փորձենք քիչ պարզել այս հարցը` վախը Աստծո հանդեպ: Եթե դեմ չես, խնդրում եմ, սկզբում պատասխանիր հետևյալ հարցերին: Բայց պատասխանիր ազնվորեն, ինչպես ասում են, ձեռքդ սրտիդ դրած: Պատասխանիր ոչ թե ինձ, այլ քո խղճին: Եվ քո պատասխանելուց առաջ ցանկանում եմ մի բան էլ հիշեցնել քեզ, որ. մարդու ամենախիստ դատավորը դա հենց ինքն է, որ կա, քանզի ինձանից լավ ոչ ոք չի կարող գիտենալ իմ լավ ու վատ գործերը, մտքերը, ցանկությունները: Եվ այնպես խստորեն է մարդ իրեն դատում, որ Աստված նույնիսկ կարիք էլ չունի իր վրա վերցնելու այդ տհաճ գործը, եթե նույնիսկ ցանկանա: Այո, եթե ցանկանա: Սա էլ կլինի իմ տված հարցերից մեկը, ոչ, երկուսը. ցանկանու՞մ է արդյոք Աստված քեզ դատել. նրա ինչի՞ն է դա պետք. մի՞թե դրա համար է Նա քեզ ստեղծել: Բայց սրանք կլինեն վերջին հարցերը: ՈՒրեմն.
    1. Վախենու՞մ ես դու արդյոք քո ծնողներից:
    2. Եթե վախենում ես. եղե՞լ են քո կյանքում (հետ գնա քո կյանքում` որքան կարող ես հիշել)դեպքեր, ակնթարթներ, երբ քո այդ վախի պատճառով ատել ես քո ծնողներին, ցանկացել ես, որ նրանք չլինեն, և ուրիշ նմանատիպ բացասական մտքեր քո ծնողների հանդեպ:
    3. Հաճելի՞ է քեզ արդյոք, երբ քո ծնողները դատում են քեզ:
    4. Դատապարտե՞լ ես արդյոք քո ծնողներին երբևէ քո այդ վախի համար:
    5. Կցանկանայի՞ր արդյոք, որ քո երեխաները քեզանից վախենան:
    6. Կցանկանայի՞ր արդյոք, որ քո երեխաները քեզ դատեն:
    7. Ցանկանու՞մ է արդյոք Աստված քեզ դատել:
    8. Աստծո ինչի՞ն է պետք քեզ դատել. մի՞թե դրա համար է Նա քեզ ստեղծել:

    Եկ առայժմ բավարարվենք այս ութ հարցերով: Առավել ևս, որ, ըստ գեմատրիայի, 8-ը Քրիստոսի թիվն է (888) և նշանակում է հավերժություն:

    Հ.Գ. Երկու խոսք ավելացնեմ քո` քեզ դատելուն: Երևի լսել ես, որ յուրաքանչյուր միտք ֆիզիկականանում է: Այո՛, դա այդպես է, ես ինքս զգացել եմ դա ինձ վրա բազում անգամներ: Եվ այլ կերպ լինել չի կարող, որովհետև մեր այս ֆիզիկական աշխարհում, մեզ` ֆիզիկականներիս համար, մեր փորձի համար ամեն ինչ պետք է շոշափելի լինի: Դրա՛ համար է միտքը ֆիզիկականանում: Իսկ դա ժամանակ է պահանջում, ճի՞շտ է: Եվ հենց այդ` մտքի և նրա իրականացման միջև ընկած ժամանակը դառնում է մեր կյանքի ամենամեծ թյուրիմացությունը: Հենց այդ ժամանակ է, որ մենք հասցնում ենք մեզ`սիրելիներիս, ներել: Չէ՞ որ ներել` առավել հաճելի է (ինքդ քեզ, ոչ ուրիշներին), քան դատելը: Իսկ այդ տհաճությունը` քեզ դատելը, բարդում ես Աստծո ուսերին... հետո՛ Նա կդատի, ո՛չ ֆիզիկական կյանքում, կամ կների կամ... բայց քո բնազադը քեզ հուշում է, որ անշուշտ, կների, և դու հանգստանում ես:

    Բայց հիմա եկ փորձենք պատկերացնել, թե որ՞ն է մեր ոչ ֆիզիկական կյանքի իրականությունը:
    Կհամաձայնվե՞ս, որ ոչ ֆիզիկական կյանքում ֆիզիկական ոչնչի կարիքը չկա, որ ֆիզիկական ոչինչ գոյություն չունի այնտեղ: Եվ նաև չի կարող ֆիզիկականի հետ կապված մի ինչ-որ բան էլ լինել այնտեղ, ճի՞չտ է: Տրամաբանորե՞ն: Նշանակում է, որ չկա նաև այն ժամանակը, որը որ միտքը ֆիզիկական էր դարձնում: Այսինքն, մենք մեզ ներելու ժամանակ չունենք, մենք մեզ անմիջապես` դատում ենք:

    ՈՒ տես, թե ինչ է ստացվում: Դու մարդ ես սպանել; գողություն ես արել; և այլ վատ բաներ; կամ լավ բաներ: Հետո` մահացել ես: Հետո` արթնացել ես ոչ ֆիզիկական աշխարհում: Եվ առաջին բանը, որ դու անում ես` սկսում ես քեզ հիշել, թե ով ես դու, ճի՞շտ է: Եվ առաջինը, որ դու վերհիշում ես, դա քո ամենամոտիկ անցյալն է, որտեղ դու ապրել ես քո ամենամոտիկ փորձը որպես մարդասպան կամ որպես մարգարե: Եվ, անմիջապես վերհիշելով դատաստանի մասին միտքը, որը քեզ ուղեկցել է քո ամբողջ ֆիզիկական կյանքում, քո վախը, դու մտածում ես քո առաջին միտքը. "Այս ինչե՜ր եմ ես արել: Ինձ նմանի տեղը` դժո՛խքն է": Հիշիր, որ ոչ ֆիզիկական կյանքում, արդեն քո փրկիչը` ժամանակը - չկա, և դու քեզ ներելու ժամանակ էլ չունես: Եվ դու անմիջապես որտե՞ղ ես... շատ ճիշտ ես. դժոխքում: Դժոխքում, որը դու անմիջապես կպատկերացնես քեզ համար, կմտածես և կկերտես...

    Տես, որ դու մի ակնթարթում ազատեցիր Աստծոն երկու տհաճ գործից. քեզ դատելուց և նաև քեզ համար դժոխք կառուցելուց: Դու այդ ավելի լավ կանես, քանզի ինքդ էլ լավ գիտես, թե ի՛նչ դատաստանի ես դու արժանի և ինչպիսի՛ դժոխք է քեզ պետք:

    Հիմա դու հասկանու՞մ ես, թե ինչ ասել է` լինել Աստծո "կերպ և նմանությամբ" ստեղծված:
    Հիմա դու հասկանու՞մ ես, որ քեզանի՛ց պետք է վախենաս, այլ ոչ թե Աստծոց:
    Եթե հասկանում ես, ուրեմն այս ակնթարթին ավելի՛ մեծացավ քո սերը դեպի Աստված, ուրեմն ավելի՛ մաքրվեց այնպիսի արատներից, ինչպիսիք են վախը, կասկածը: Եթե հասկացար, ուրեմն այս վայրկյանին դու մի փոքր ավելի` աստվածացար:


    ՀՀ.ԳԳ. Որոշեցի հատուկ քեզ համար մեջբերել մի փոքրիկ հատված "Մատյան Երանության" գրքից.

    Իսկ ի՞նչ, եթե դու ուրի՛շ
    որոշում ընդունես:
    Իսկ ի՞նչ, եթե դու
    որոշես ընդունել,
    Որ վախի պետք չունե՛ս,
    որ վերջդ` ապահովվա՛ծ է,
    Եվ դա` օրե՛նք է,
    որ Աստծո կողմից դրվա՛ծ է:

    Որ Աստված` քո՛ Աստված,
    իրո՛ք որ Ամենակարող է,
    Եվ այդ Նա՛ է, անկասկած,
    միակ Արարո՛ղը:
    Որ Աստվա՛ծ, այդ Նա՛ է
    Ամենամեծ Սիրո՛ղը:
    Քո Պահապա՛նն է Նա,
    քո մասին Հոգ Տարո՛ղը:

    ՈՒ եթե հավատաս սրան,
    եթե սա ընդունես,
    Դու գիտե՞ս, թե դու ի՛նչ
    արդյունքի կհասնես...
    Ահա՛ թե ինչ կասեմ քեզ.
    դու կապրես այնպես,
    Ինչպես ապրել է Բու՛դդան,
    ինչպես Հիսու՛սն է ապրել:

    Այդպես ապրել է
    յուրաքանչյուր սուրբ,
    ՈՒմ որ երբևիցե
    երկրպագել եք դուք:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (14.09.2010)

  15. #69
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էլ ճարտար լեզու ունես ու լավ գիտես մարդուն ոնց խճճես, որ չկարողանա բառերիդ տակից դուրս գա,հարցերի տարափ, ուլտիմատւմներ Բայց մի բան կմատածեեեեենք
    Պատասխան 1.Էն էլ ոնց եմ վախենում, բայց ես իրանց ցավը տանեմ, իրանք ինձ նենց են դաստիարակել, որ հենց հիմա էլ ես կողմ եմ, որ իմ երեխեն էլ տենց դաստիարակվի
    2.Մի քանի անգամ մամայիս ատել եմ, որ զոռռելա ճաշս ուտեմ, չեմ կերել իրեն հակառակ, բայց 5 րոպե հետո վազելով գնացել եմ մամայիս պաչել եմ,ներողություն եմ խնդրել:
    3.Չէ դուրըս չի գալիս, որ դատում են. ես էլ վռազ վրա եմ բերում`մի դատեք, որ չդատվեք Իսկապես սկզբում, երբ դու "դատապարտվում" ես ծնողիդ կողմից, հնարավորա, որ պահի լրջությունը չհասկանալով ես համարում իրենց սխալ, բայց որոշ ժամանակ անց դու զգում ես, որ հենց տենց էր պետք ու տենց էր ճիշտ քայլը:
    4.Երբեք չեմ դատապարտել իմ ծնողին իմ վախի համար, որովհետև իրենք ինձ չեն վախեցրել Իրենք մի թեթև խստոտ եղել են, բայց ազատություն էլ են տվել , որ ես իմ Եսը գտնեմ ու ճիշտ տեսնեմ ինձ, իսկ ես նրանց այդ որոշումը էնքան եմ հարգել, որ երբեք չեմ փորձել իմ սահմաններից դուրս գալ: Ահա հենց էդ տրված ազատության համար էլ գնալով սերս ավելի է ուժեղացել
    5.Այո ես կուզենայի, որ իմ երեխաները մի թեթև վախենային իրանց մամայից
    6.Իսկ ես կաշխատեմ լինել այնպիսի ծնող, որպեսզի իմ երեխաներն իրենց մտքում էլ ինձ չդատեն, այլ միշտ հպարտանան իրենց մայրիկով:
    7.Այ էդ մեկը չգիտեմ, կարողաԵթե ես այնպիսի արարք գործեմ, որի համար արժանի կլինեմ, որ Աստված ինձ դատի, ուրեմն, թող դատի:
    8.Աստված ամեն մարդուն ստեղծում ա մի ինչ-որ կարևոր առաքելության համար ու քեզ կանգնեցնումա մի ճանապարհի սկզբնամասում, ասում ա` գնա ու չշեղվես, մինչև հասնեն այն կետին, որի համար եկել ես: ու եթե դու էդքան հիմար ես, որ քեզ տրված ճամփից անընդհատշեղվում ես, Ինքն էլ նորից քեզ ուղղումա, դու նորից շեղվում ես ու տենց շատ երկար անգամներ, իսկ նա էլի քեզ համբերատար ներումա ու շանս ա տալիս, բայց դու տենց էլ չես հասկանում, ուրեմն` պիտի դատվես, նորից ծնվես ու աշխատես մյուս կանքում էդ նույն սխալները չանես:

    8.
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (14.09.2010)

  17. #70
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, սիրելի ՆանՍ, չեմ գտնում ոչ մի պատճառ` քեզ կամ մեկ ուրիշին խճճելու: Լրիվ հակառակը. իմ միակ նպատակն է ցույց տալ Աստծո և մարդու միջև հարաբերութունների պարզությունն ու գեղեցկությունը: Իսկ ամենակարևորը, որ Աստված շատ ավելի Մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Որ Նա անսահման է, իսկ մենք փորձում ենք սահմանափակել Նրան, հնարելով մի տեղ, որտեղ Նա չի կարող լինել: Հայտարարելով հանդերձ, որ Աստված ամենակարող է, մենք ինքներս (ծիծաղելի է նույնիսկ) կասկածում ենք Նրա ամենազորության վրա, կասկածում ենք Նրա բացարձակ սիրո վրա մեր` Իր զավակների հանդեպ, միևնույն ժամանակ այդ նույն բացարձակ սերը սփռելով մեր զավակների վրա (հետաքրքիր է, ումի՞ց ենք մենք դա սովորել` բացարձակ սիրոն մեր զավակների հանդեպ):
    Ես հիմա քիչ ավելի կընդարձակեմ վերևում բերածս մեջբերումը: Դու, խնդրում եմ, կարդա ուշադիր, իսկ հետո մենք կշարունակենք, եթե էլի հարցեր կլինեն:

    Եթե դու համարում ես,
    որ Աստված Ամենակարող
    Լսելով բոլորի աղոթքները,
    ոմանց ասում է "ոչ", մյուսներին` "այո",
    Մնացածին էլ ասում է.
    "կարող է, բայց ոչ հիմա",-
    Դու մոլորության մեջ ես,
    դու սխալվում ես, ՆանՍ:

    Ինչպ՞ես պեք է Նա որոշի,
    ո՞ր օրենքի հիման վրա,
    Թե ու՞մ տա, ումի՞ց առնի,
    իսկ ու՞մ տա հետո, այլ ոչ հիմա...

    Եթե դու հավատում ես,
    որ քո կյանքում Աստված
    Ամեն ինչի ստեղծողն է,
    նաև իրագտործողն է,-
    Դու մոլորության մեջ ես,
    սխալ ես անկասկած:
    Աստված ստեղծող չի քո կյանքում,
    Աստված` դիտող է:

    Աստված պատրաստ է
    միշտ օգնել քեզ,
    Որպեսզի դու, սիրելիս,
    քո կյանքով ապրես:
    Այլ ոչ այնպես, ինչպես դու
    հավանաբար կարծում ես,
    Եվ ոչ այնպես, ինչպես դու,
    հնարավոր է, սպասում ես:

    Ստեղծել, թե չստեղծել
    քո կյանքի իրավիճակները`
    Դա ոչ Աստծո գործն է,
    և ոչ էլ Նրա դերը:


    Աստված ստեղծել է մեզ
    Իր կերպ և նմանությամբ.
    Օժտված այն ամենով,
    ինչով որ Ինքն է օժտված:
    Մնացած ամեն ինչը
    ստեղծել ենք մենք` մեր ցանկությամբ
    Եվ այն իրավունքով,
    որը տվել է մեզ Աստված:

    Այսինքն, Աստված
    մեզ ընտրության ազատություն է տվել.
    Ինչ որ ցանկանանք,
    մեր կյանքի հետ մենք կարող ենք անել:


    Այսպիսով, այն, ինչ մենք
    ցանկանում ենք մեզ համար,-
    Դա այն է, ինչ Աստված էլ
    ցանկանում է մեզ համար:


    Մենք ապրում ենք այնպես,
    ինչպես մենք ենք ապրում,
    Եվ Աստված նախընտրությույններ
    չունի այդ հարցում:
    Մեր ամենամեծ պատրանքը
    նրանում է կայանում,
    Որ իբր Աստծո համար միևնույն չէ,
    թե ինչ և ինչպես ենք մենք անում:


    Բայց որքան էլ ծանր լինի
    մեզ լսել ճշմարտությունը,-
    Թե մենք ինչ ենք անում`
    Նրա համար միևնույն է:

    Երբ երեխայիդ
    ուղարկում ես բակ
    Մի բան խաղալու,
    ասենք թե` գնդակ.
    Մի՞թե քեզ համար
    միևնույնը չէ,
    Թե ի՞նչ է խաղում
    փոքրիկդ, մանչըդ:

    Իհարկե, ինչ խոսք,
    որ կարևոր չէ,
    Թե ինչ են խաղում
    քո զավակները:
    Միայն մեկ բան կա
    իրոք կարևոր.
    Հարկ է, որ նրանք
    ապահով լինեն:

    Եվ եթե այսօր
    գնդակն էր խաղը,
    Իսկ վաղը կնտրեն
    ցատկապարանը
    Կամ պահմտոցին`
    իրենց գործն է դա,
    Միայն թե նրանք
    լինեն անփորձանք:

    Իհարկե, դու կփորձես
    նրանց հետ պահել
    Իրենց վտանգավոր
    խաղերից:
    Բայց ասեմ, որ քեզ
    կհաջողվի այդ անել,
    Հավատա, ոչ անվերջ
    և ոչ միշտ:

    Ոչ նրանց կյանքի
    ամեն նոր ակնթարթին,
    Սկսած ծնունդից
    մինչև մահ:
    Եվ իմաստուն է
    այն ծնողը, սիրելիս,
    Ով հստակ
    հասկանում է դա:

    Դրա հետ միասին
    ծնողը շարունակում է
    Անհանգստանալ
    արդյունքների համար:
    Այս վիճակի մեջ
    նա կարծես երկատվում է.
    Ընթացքի համար` հանգիստ է,-
    անհանգիստ է արդյունքի համար:

    Դա այն է, ինչը
    մեզ մոտեցնում է
    Հասկանալու Աստծո
    Բացարձակ Սերը:
    Բայց մենք հասկանալ
    դա չենք ցանկանում:
    Չենք կարողանում ընդունել
    Աստծո այդ նվերը:

    Բայց միևնույն է,
    արդյունքի մասին
    Չի անհանգստանում
    բոլորովին Աստված:
    Ընդունենք, թե չընդունենք,
    հասկանանք - չհասկանանք,-
    Վերջնական արդյունքն
    ապահովված է:


    Եվ սա մարդկանց երկրորդ
    ամենամեծ պատրանքն է,
    Որ կյանքի ավարտը
    միշտ կասկածի տակ է:


    Հենց այդ կասկածն էլ
    վերջնական արդյունքի մասին,
    Ստեղծել է մեր
    ամենամեծ թշնամուն` վախին:
    Եվ եթե վերջնական
    արդյունքին ենք կասկածում,
    ՈՒրեմն կասկածում ենք
    հենց Իրեն` Աստծոն:

    Իսկ եթե մենք կասկածում ենք
    մեր Աստծո վրա,
    ՈՒրեմն ամբողջ կյանքում
    վախի մեջ կմնանք:

    Եթե մենք կասկածում ենք
    Աստծո մտադրության վրա`
    ստեղծել այդ վերջնական արդյունքը,-
    ՈՒրեմն ինչպե՞ս կարող ենք
    երբևիցե հանգստանալ:
    ՈՒրեմն ինչպե՞ս կարող ենք
    երբևիցե հանգիստ գտնել:

    Աստված կարող է
    անել այնպես,
    Որպեսազի մտադրությունները
    համընկնեն արդյունքների հետ:
    Իսկ մենք հավատալ
    դրան անկարող ենք,
    Չնայած հայտարարում ենք,
    որ Աստված ամենակարող է:

    Եվ այդ պատճառով էլ
    մեզ անհրաժեշտ էր
    Աստծոն հակառակող
    մի ուժ ստեղծել,
    Որպեսզի կարողանանք,
    որպեսզի բացատրենք,
    Թե ի՞նչն է, որ կարող է
    Նրա կամքին խանգարել:


    Եվ մեր դիցաբանության մեջ
    Վերցրեցինք - ստեղծեցինք
    Մի արարած և նրան
    "սատանա" անվանեցինք:
    Եվ դա բավական չէ,
    մենք պատկերացնում ենք,
    Թե այդ արարածի հետ
    Աստված պատերազմում է:

    Մենք համարում ենք,
    որ Աստված Իր պրոբլեմները
    Լուծում է այնպես,
    ինչպես մենք լուծում ենք` մերը:


    Եվ վերջիվերջո
    մենք սկսեցինք մտածել,
    Որ Աստված կարող է
    այդ պատերազմում պարտվել:
    Դա հակառակում է
    այն ամենին,
    Ինչ որ, մեզ թվում է,
    գիտենք Աստծո մասին:

    Բայց դա էլ չի կարևորը,
    այլ կարևորն այն է,
    Որ այդ պատրանքը
    մեր իրական կյանքն է:
    Մենք որոշել ենք
    սարսափի մեջ ապրել.
    Աստծո հզորությունը
    կասկածի տակ առնել:

    Իսկ ի՞նչ, եթե մենք ուրի՛շ
    որոշում ընդունենք:
    Իսկ ի՞նչ, եթե մենք
    որոշենք ընդունել,
    Որ վախի պետք չունե՛նք,
    որ վերջն` ապահովվա՛ծ է,
    Եվ դա` օրե՛նք է,
    որ Աստծո կողմից դրվա՛ծ է:

    Որ Աստված` մ՛եր Աստված,
    իրո՛ք որ Ամենակարող է,
    Եվ այդ Նա՛ է, անկասկած,
    միակ Արարո՛ղը:
    Որ Աստվա՛ծ, այդ Նա՛ է
    Ամենամեծ Սիրո՛ղը:
    Մեր Պահապա՛նն է Նա,
    մեր մասին Հոգ Տարո՛ղը:

    ՈՒ եթե հավատանք սրան,
    եթե սա ընդունենք,
    Դուք գիտե՞ք, թե մենք ի՛նչ
    արդյունքի կհասնենք...
    Ահա՛ թե ինչ կասեմ ձեզ.
    մենք կապրենք այնպես,
    Ինչպես ապրել է Բու՛դդան,
    ինչպես Հիսու՛սն է ապրել:

    Այդպես ապրել է
    յուրաքանչյուր սուրբ,
    ՈՒմ որ երբևիցե
    երկրպագել եք դուք:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 17.09.2010, 23:50:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ohanyan (06.10.2010), ՆանՍ (18.09.2010)

  19. #71
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես կարողացա հիշել` տվյալ թեման իր կառուցվածքով նման է ռուսական «Серебряный шар» հեռուստածրագրին` վերլուծություն, անոնս, մեկնաբանություն, ու շշմած հեռուստադիտողին - առ քեզ ստեղծագործություն:

    /Ներեցեք, բայց ամենաանվնաս նկատառումներով եմ ասում/ :

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.09.2010), ՆանՍ (18.09.2010)

  21. #72
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես կարողացա հիշել` տվյալ թեման իր կառուցվածքով նման է ռուսական «Серебряный шар» հեռուստածրագրին` վերլուծություն, անոնս, մեկնաբանություն, ու շշմած հեռուստադիտողին - առ քեզ ստեղծագործություն:

    /Ներեցեք, բայց ամենաանվնաս նկատառումներով եմ ասում/ :
    Ցավոք, ծանոթ չեմ այդ հեռուստածրագրին: Բայց հարց, այնուամենայնիվ, առաջացավ. իսկ իմ գրառումը Ձեզ հետաքրքրեց միմիայն այդ հեռուստածրագրի հետ նմանությա՞մբ...

  22. #73
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Սամբիթբաբա, ազնիվ խոսք, նենց տպավորությունա, որ Աստծո գրած օրենքները դու ուզում ես թազա գրես, ավելի ճիշտ՝ սրբագրես
    Շնորհակալ եմ ստեղծագործության համար. էն գնդակի պահը դուրըս եկավ, որ երեխես պիտի բակում տարբեր խաղեր խաղա ու իմ վեջն էլ չի, թե ինչ տեսակի խաղեր կխաղա, մենակ թե խաղա ու ապահով. բայց, այ ստեղ բայցերը եկաաաաաան. հանկարծ իմ երեխան գնդակով խփումա մեկի լուսամուտը ջարդումա, ես իրա վրա պիտի՞ ջղայնանամ, պիտի, ,թե՞ ասեմ՝ բալես, ես քեզ սիրում եմ, կարաս մի հատ էլ ջարդես 2-րդ անգամ ա ջարդում, էլի եմ մի թեթև բարկանում, բայց քանի, որ երեխես ա, ես միշտ պիտի իրան ներեմ…ու ինքը դրանից լկստվումա ու էլի ա շարունակում սխալ անել: Երբ 3-րդ անգամա ջարդում էդ անտեր մնացած պատուհանը, մաման, ջղայնացած վեր ա կենում ու մի 2 լավ, տնական ապտակա հասցնում իրա չլսող երեխուն,պատժումա, որոշ ցանկություններից էլ զրկելով ,ու ստեղ երեխեն արդեն սկսումա վախենալ մամայից, էլ փորձում ա ապակիներ չջարդել, հասկանում ա, որ չի կարելի, դզզայա Բայց մաման էլի նույն սիրով ա իրան սիրում, էլի գրկում, համբուրումա ու երեխեն էլ արդեն ծնողական խոսքը հարգելովա սիրում ու փայփայում մամային, և բոլորը երջանիկ են
    Մի բան էլ՝ ես կյանքում չեմ կասկածել ու հիմա էլ, հետո էլ, չեմ էլ ուզում նույնիսկ մտածեմ Իմ Աստծո ամենազորության ու ամենակարողության վրա կասկածելու մասին, ու իմ մտածողությունն էլ դու մի փորձիր հեղափոխել, հատատ չի ստացվի, ես լրիվ ուրիշ կերպ եմ հասկանում Աստծուն, դու ուրիշ և արի էլ անկապ տեղը ջուր չծեծենք
    Լավ մնացեք
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 18.09.2010, 10:47:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  23. #74
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սամբիթբաբա, ազնիվ խոսք, նենց տպավորությունա, որ Աստծո գրած օրենքները դու ուզում ես թազա գրես, ավելի ճիշտ՝ սրբագրես
    Շնորհակալ եմ ստեղծագործության համար. էն գնդակի պահը դուրըս եկավ, որ երեխես պիտի բակում տարբեր խաղեր խաղա ու իմ վեջն էլ չի, թե ինչ տեսակի խաղեր կխաղա, մենակ թե խաղա ու ապահով. բայց, այ ստեղ բայցերը եկաաաաաան. հանկարծ իմ երեխան գնդակով խփումա մեկի լուսամուտը ջարդումա, ես իրա վրա պիտի՞ ջղայնանամ, պիտի, ,թե՞ ասեմ՝ բալես, ես քեզ սիրում եմ, կարաս մի հատ էլ ջարդես 2-րդ անգամ ա ջարդում, էլի եմ մի թեթև բարկանում, բայց քանի, որ երեխես ա, ես միշտ պիտի իրան ներեմ…ու ինքը դրանից լկստվումա ու էլի ա շարունակում սխալ անել: Երբ 3-րդ անգամա ջարդում էդ անտեր մնացած պատուհանը, մաման, ջղայնացած վեր ա կենում ու մի 2 լավ, տնական ապտակա հասցնում իրա չլսող երեխուն,պատժումա, որոշ ցանկություններից էլ զրկելով ,ու ստեղ երեխեն արդեն սկսումա վախենալ մամայից, էլ փորձում ա ապակիներ չջարդել, հասկանում ա, որ չի կարելի, դզզայա Բայց մաման էլի նույն սիրով ա իրան սիրում, էլի գրկում, համբուրումա ու երեխեն էլ արդեն ծնողական խոսքը հարգելովա սիրում ու փայփայում մամային, և բոլորը երջանիկ են
    Մի բան էլ՝ ես կյանքում չեմ կասկածել ու հիմա էլ, հետո էլ, չեմ էլ ուզում նույնիսկ մտածեմ Իմ Աստծո ամենազորության ու ամենակարողության վրա կասկածելու մասին, ու իմ մտածողությունն էլ դու մի փորձիր հեղափոխել, հատատ չի ստացվի, ես լրիվ ուրիշ կերպ եմ հասկանում Աստծուն, դու ուրիշ և արի էլ անկապ տեղը ջուր չծեծենք
    Լավ մնացեք
    Ինչ խոսք, որ եկ ջուր չծեծենք, ՆանՍ ջան: Եկ չծեծենք: Ցանկանում եմ հիշեցնել ուղղակի, որ ես ընդամենը քո հարցերին եմ պատասխանում, ու նաև չեմ հասկանում, թե ինչո՞վ եմ քեզ փորձում հեղափոխել: Միգուցե նրանո՞վ, որ առաջարկում եմ վախենալու փոխարեն ավելի վստահել ու սիրել քո իսկ Աստծոն, հավատալ, որ Նա էլ քեզ է սիրում և որ քեզ պատժելու ոչ մի պատճառ ու ցանկություն չունի՞: ՈՒրեմն, ներողություն, ՆանՍ ջան, էլ չեմ հեղափոխի: Վախեցիր որքան կցանկանաս:
    Բայց մի բան, այնուամենայնիվ, կցանկանայի ասել: Երեխայի գնդակով պատուհան ջարդելը` դա ոճրագործություն չի, դա նույնիսկ վատ արարք էլ չի, դա` պատահար է: Եվ դրա համար ցավալի և նույնիսկ դաժան է երեխային պատժելը: Առավել ևս, որ այդ պատահարը կարող է կրկնվել երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ և ոչ թե այն պատճառով, որ քո փոքրիկը ոճրագործ է, այլ որովհետև դու, նրա սիրելի մայրիկը, նրան գնդակ խաղալու ավելի լավ տեղ չես կարողացել ապահովել, քան թե այդ անընդհատ կոտրվելու հատկություն ունեցող ապակիների տարածքում...
    Ինչ խոսք, որ փոքրիկդ կարող է ապակին կոտրել ոչ թե գնդակով, այլ, ասենք, քարով: Բայց մի՞թե դու կարծում ես, որ երբ նա քարով կոտրում է ինչ-որ մեկի պատուհանի ապակին, նա չգիտի, որ վատ արարք է կատարում: Անշուշտ գիտի, սիրելիս, ինչ խոսք, որ գիտի: Դու ինքդ գիտեի՞ր, թե՞ չգիտեիր, երբ ինչ-որ վատ արարք էիր կատարում: Արդյո՞ք ինչ-որ մեկը քեզ սովորեցրել է բոլոր լավ ու վատ արարքները տարբերելը...
    Իհարկե,երեխան շատ էլ լավ տարբերում է իր լավ ու վատ արարքները: Նա ուղղակի իր փոձն է ապրում այդ լավի ու վատի մեջ, և հատուցումը կամ վարձատրությունը, դրանք փորձի ավարտական փուլն են հանդիսանում:

  24. #75
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհամբեր սպասում եմ նոր գործերի

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.10.2010)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Աստծո հետ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կրոն
    Գրառումներ: 122
    Վերջինը: 02.01.2016, 01:51
  2. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  3. Սատանան պայքարում է Աստծո դեմ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Կրոն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 23.07.2010, 01:32
  4. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  5. Հոր/Աստծո սիրո նամակը
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Կրոն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.03.2010, 17:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •