http://iphone.am/ + 2 տարվա երաշխիք
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Adriano (21.10.2010)
Հարց որ ֆիրմայի նոթբուքերն են վստահելի, ուշադրության արժանի
aerosmith (22.10.2010)
ժող, Ideapad Y560-06462AU ստեղնաշարը վա՞տնա: Ոնց որ հին desktop կոմպերի ստեղնաշարերից լինի: Մենակ դրա տեսքի պատճառով էս մոդելից հիասթափվեցի/հրաժարվեցի:
Ժող ջան օգտագործել եմ և դելլ xps 1330 և դելլ latitude l505 և հիմա օգտագործում եմ արդեն մոտ մի տարի toshiba a505-s1960 և եկել եմ են եզրակացության որ թոշը ավելի լավնա.. համ մնացածի հետ համեմատած էժանա, համ քիչա տաքանում , համ ավելի պինդա(օրինակ դելլը մի քանի ամիս օգտագործեցի էկրանը ահագին տուլացել էր), համ վերարտադրած ձայննա ընտիր որակով... մի խոսքով ընտիր նոթբուքա... Իսկ եյջփին ես վերջերս ահագին վատացրելա որակը, երկու խանոթ ունեմ որոնք եյջփի են առել ամն-ից երկուսինն էլ ՝ մեկի մոտ CMOS-նա վարի գնացել, մեկի էլ քուլլերն էր կանգ առել ու անընդհատ անջատվում էր պրոցի տաքանալուց։
Ունեցել եմ Sony, HP, Dell ունեմ Dell և Toshiba.
Sony-ն լավնա, բայց թանկա, ու ինչ կա իրա ստանդարտներովա:
HP լավն էր, բայց վերջերս, ինչպես նշվեց որակը վատացելա: Մշտական պրոբլեմներից մեկը touchpad -նա ու չափից դուրս տաքանալը` ընդհուպ մինչև կապույտ էկրան բերել ու անջատվել: Օֆիսում վերջերս բերեցին HP-ի ամենաթանկ մոդելներից` EliteBook, ու պարզվեց որ պրոյեկտոր ես միացնում ձայնը կորումա անվերադարձ... ու էլի պրոբլեմներ կային:
Dell - D630 մոդելը փորձանքի բունա, վիդեոկարտայի լրջագույն պրոբլեմի պատճառով: Մնացած մոդելների մասին վատ բան չեմ կարող ասել: Միջնակարգ կոմպա:
Toshiba - Նոր եմ գնել, շատ լավնա: Քիչ տաքանում, արագագործ, HP -ի նման խցկված չի հազար ու մի հիմար ծրագրերով, ունի հիմնական հիշողության պաշտպանության ծրագիր (տեղաշարժելուց հիշողությունը կարդացող գլխիկը ավտոմատ բերվում է անվտանգ դիրքի), գին/որակ հարաբերակցությունը շատ լավնա: Կարճ ասած վատ բան չկա, ԲԱՑԻ էկրանի գունային գամմայից: Ճիշտա սովորելու վրայա, բայց մոտ մի շաբաթ տանջվեցի մինչև մոտավորապես ստացա այն գունային գամման, որին աչքս սովորա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Տոշիբաների էկրանները հին պրոբլեմ են: Ամենահասարակ Satellite-ից սկսած մինչև Qosmio-ները՝ էկրանները շատ վատն են: Անկախ դրանից, եթե սենց շարունակվի, հաջորդ նոթբուկս հենց Qosmio կլինի (GeForce GTX 460M-ի շնորհիվ. մյուս արտադրողները դեռ չունեն, հիմնականում): Ի դեպ՝ HP-ներն էլ ունեն նշածդ անվտանգության համակարգից, իսկ պրեինստալ արած հազարումի զիբիլներից վաղուց եմ ազատվել՝ լրիվ նոր ՕՀ տեղադրելով: Տաքանում ա անաստվածավարի, երբ վիդեոքարտը սկսում ա լրիվ ուժով աշխատել, 2D-ի դեպքում նորմալ ա. օնբորդների դեպքում չգիտեմ՝ վիճակը ոնց ա:
Վերջին խմբագրող՝ ministr: 25.10.2010, 18:24:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ռուֆուս (25.10.2010)
Իսկ դուք տեսել եք, որ Dell-ը նոր XPS շարքն է թողարկել
Կարողա՞ փոշմանել են, նետել են աղբը:
We're sorry
The page you requested may no longer exist on Dell.com
http://www.dell.com/xps
Վերջին խմբագրող՝ VisTolog: 25.10.2010, 18:49:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ