User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Բոշաներ

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոշաներ

    Գիտեմ, որ նրանց նախնիները վաղ միջնադարյան գնչուներ էին, որոնք Հայաստան են ներգաղթել Հնդկաստանից..
    ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների, բոշաների բնորոշ գծերից է՝ ազգային ինքնություն չունենալ-չպահպանելը և գիտակցված ու նպատակաուղղված ասիմիլացումը Հայկական տարրի մեջ..

    իսկ հետաքրքիր է՝ ավելի մանրամասն տվյալներ կա՞ն բոշաների պատմության, կենսակերպի, ավանդույթների (եթե, իհարկե, այդպիսիք գոյություն ունեն), ու, ամենակարևորը, լեզվի մասին..
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.08.2010, 16:13:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոշաները հայոց պատմության մեջ ուղղակիորեն երևում են միայն Երևանի 1724 թ-ի պաշտպանության ժամանակ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Սկսնակ անդամ Sinner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ գենետիկական ուսումնասիրությունների գնչուների նախապապերը Հնդկաստանից 6-րդ դարում են դուրս եկել (մոտովրապես 1000 հոգանոց խմբով): Կան ենթադրություններ, որ էն ժամանակի սովորության համաձայն հնդիկ ռաջաներից մեկը որպես պալատական երաժիշտներ նրանց նվիրել է պարսից առաջնորդին: Հետագայում մոտ 400 տարի Պարսկաստանում անցկացնելուց հետո նրանք տարածվում են աշխարհով մեկ: Մի մասը վերադառնումա Հնդկաստան ու Միջին Ասիա (ներկայիս Լյուլիները), մի մասը դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Պաղեստին, Եգիպտոս (գնչուների դոմ ճյուղը), մի մասն ել Հաըաստանով ու Բյուզանդիայով դեպի Եվրոպա: Հայաստանում նրանց անվանում են բոշաներ: Իմիջիայլոց բոլոր բոշաները հիմնականում հայերեն են խոսում, բայց մինչև հիմա պահպանվել է նրանց գաղտնի լոզուն՝ լոմավրենը:
    Գրություն զուգարանակոնքին`
    <<Ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.08.2010), Գաղթական (05.09.2010), Շինարար (31.08.2010), Սամսար (31.08.2010)

  5. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:
    Երևի ինչ-որ տարբերություն կլինի: Ենթադրում եմ, որ «հայ» գնչուներն են բոշաները: Մեզ մոտ Բոշի թաղ կա, էդ թաղի բնիկ բնակիչները շատ են նման հնդիկներին: Բայց դե գնչուներն էլ երևի այդպես առանձնահատուկ ընդհանուր ծագում չունեն, պայմանական անուն ա, որովհետև Իսպանիայի և այնտեղից Լատինական Ամերիկա գաղթած գնչուները, որքանով ինձ ա հայտնի, ոչ մի կապ չունեն հնդիկների հետ, արաբական ծագում ունեն, բայց չեմ պնդում: Մի գիրք եմ կարդացել, ավելի շուտ թերթել հայ բոշայերենի մասին, շատ հետաքրքիր բան կար, ասում ա, արմատները իրենցն են, իսկ հոլովումը, խոնարհումը, նախադասության կառուցումը հայկական է, ու ասում ա՝ բոլոր գնչուներին ա դա բնորոշ, ասենք Գերմանիայի գնչուերենը քերականությամբ գերմաներեն ա, իսկ արմատներով նույնն ա, ինչ-որ մեր բոշաներինը: Մեկ էլ ասում ա, Հայասատանում երկու տեսակի բոշաներ կան՝ մեկը՝ կապուտաչյա, շիկահեր, մյուսը՝ մեր բոշի թաղի բոշաների նման: Ենթադրում եմ՝ մեկը գնչուներն են, մյուսը՝ բոշաները

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    images 1.jpgimages 2.jpg
    վերեւում ասուածի նման՝ Իսպանիայում բնակող գնչուները Հիւսիսային Աֆրիկայից (Եգիպտոս) են գնացել Gypsy < Egyptus: Աշխարհի բոլոր գնչուները Հնդկաստանից են:
    Վերջերս միայն նկատեցի ռոմա (մա՞րդ) եւ հայ գնչուներին տրւող լոմա անունների նմանութիւնը- Լ//Ռ փոփոխութեամբ:
    Սեբաստացի Մուրադը բոշա է եղել:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 31.08.2010, 21:35:

  8. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sinner-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջիայլոց բոլոր բոշաները հիմնականում հայերեն են խոսում, բայց մինչև հիմա պահպանվել է նրանց գաղտնի լոզուն՝ լոմավրենը:
    իսկ ինչո՞ւ է այն գաղտնի, և ի՞նչ ասել է «գաղտնի լեզու»..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ապրում եմ Քանաքեռում և մեր մոտ կա "բոշի թաղ" . Իրենք իրենց "լոմավ" են անվանում, իսկ մեզ` հայերիս, "կաչուտ".Եթե ձեզ հետաքրքիր է մի 2 բառ իրենց լեզվով գրեմ.
    ինաֆն ավեց- մարդ եկավ
    որով- ոստիկան
    նասուե- փախի'ր
    խարվավ- փող
    նաթ ըլի- չկա և այլն...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (22.09.2010), Lion (06.09.2010), Mephistopheles (10.03.2021), Գաղթական (08.09.2010)

  11. #9
    Սկսնակ անդամ Sinner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:
    Այո, բոշաները գնչուների մի ճյուղն են
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչո՞ւ է այն գաղտնի, և ի՞նչ ասել է «գաղտնի լեզու»..
    Գգաղտնի լեզու, այսինքն երբ ուզում են իրար մեջ ինչ-որ բան խոսել, որ շրջապատի մարդիկ չհասկանան, խոսում են այդ լեզվով, բայց կենցաղում խոսում են հայերեն:
    Գրություն զուգարանակոնքին`
    <<Ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.09.2010)

  13. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Այլազգի ու այլադավան բնիկ երևանցիները՝ բոշաներ. Jam-News
    March 8, 2021726

    Սա փորձ է՝ պատմելու բնիկ երևանցի բոշաների մասին։ Հայաստանում անհիշելի ժամանակներից ապրում է այլադավան ու այլազգի մարդկանց մի խումբ, որն առանձնանում է իր կենցաղով և յուրահատուկ երանգ է տալիս Հայաստանի մոնոէթնիկ բնակչությանը։

    Այս մարդիկ իրենք իրենց հայտարարում են էթնիկ հայեր։ Նրանք վիրավորվում են, երբ իրենց անվանում են բոշա։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ բառն առաջացել է թուրքերենի «բոշ» արմատից, որը նշանակում է դատարկ, զուրկ, աղքատ։

    «Գոյություն չունեցող» այս էթնիկ խմբի մասին պահպանվել են փոքրաթիվ պատմագրական աղբյուրներ։ Դրանց և տեղաբնակների վկայությունների օգնությամբ փորձել ենք ներկայացնել բոշաներին։ Իրենց հետ զրուցել մեզ չհաջողվեց։

    Յոթ ընտանիք Թլիկում՝ Հայաստանի եզդիաբնակ գյուղի մասին
    Հայաստանում եզդիներն ինքնուրույն են լուծում իրենց խնդիրները

    «Այստեղ բոշաներ չկան»

    – Բարև ձեզ, Բոշի թաղ ճի՞շտ ենք գնում, — հարցնում է տեղանքին անծանոթ վարորդը։

    – Սխալ եք եկել, այստեղ բոշաներ չկան, — միանգամից ունքերը կիտում է միջին տարիքի տղամարդը։

    Ես՝ որպես բնիկ քանաքեռցի, գիտեմ՝ նա ճիշտ է եկել։ Հենց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի տանող նեղ փողոցից է սկսվում Բոշի թաղը՝ թաղամասի այն հատվածը, որտեղ ապրում են բոշաները։

    Թե երբ և ինչպես են բոշաները հայտնվել Քանաքեռում, ոչ ոք չի հիշում։

    Ովքե՞ր են նրանք

    Պատմագրական աղբյուրներում նշվում է, որ բոշաները Հնդկաստանի հյուսիս–արևմտյան շրջաններից գաղթած գնչուներն են։ Ըստ այդ աղբյուրների՝ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ երբ և ինչ պատճառով են հնդիկ գնչուները ստիպված եղել թողնել իրենց տները և բնակություն հաստատել այլ երկրներում։

    Վարկածներից մեկի համաձայն՝ բոշաների գաղթի պատճառը միջկրոնական բախումներն են հանդիսացել, որոնք հաճախակի երևույթ են եղել Հնդկաստանում։

    Ըստ նույն աղբյուրների՝ հնդկական «դոմբա» կոչվող կաստայից անջատված մի խումբ, իրանական Ղազնևիների դինաստիայի հնդկական արշավանքների ընթացքում, տեղափոխվել է դեպի Իրան, որտեղից էլ նրանց մի մասը 11-րդ դարի վերջին կամ 12-րդ դարասկզբին անցել է Հայաստանի տարածք։

    Իրանում և Մերձավոր արևելքում հաստատված գնչուները դեռևս պահպանել են «դոմբա» ինքնանվանումը, իսկ Հայաստան եկած խումբն իրեն անվանում է «լոմ»։

    Հայ–բոշաների ինքնության ֆենոմենը

    Ի տարբերություն Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից եվրոպական շատ երկրներ տեղափոխված գնչուների՝ Հայաստանում հայտնված խմբերը շատ կարճ ժամանակում հաստատվել են այստեղ՝ որպես առանձին ենթաէթնիկ խումբ։

    Նրանք մյուս գնչուների նման չեն տեղափոխվել մի բնակավայրից մյուսը։ Այս խմբերն ընտրել են հայերին միաձուլվելու ճանապարհը՝ աստիճանաբար կորցնելով էթնիկ ինքնագիտակցության երկու կարևորագույն բաղադրիչները՝ լեզուն և կրոնը։

    Հայ-բոշաները Հայաստանում բնակվում են հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ (Բոշի թաղ), Նոր Մարաշ թաղամասերում, ինչպես նաև՝ Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում (Բոշի մայլա)։

    Չնայած այն հանգամանքին, որ պատմագրական աղբյուրների համաձայն, Հայաստանում հաստատված գնչուների թիվը եղել է մինչև 50 հազար, բոշաները, որպես ազգային փոքրամասնություն, նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ մի քանի տասնյակ հոգի։

    1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ միայն 48 մարդ է իրեն բոշա համարել։ 2001 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանում բոշաներ այլևս չկան։


    Հայաստանում հաստատված բոշաներին երբեք հատուկ չեն եղել գնչուական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են, օրինակ, բախտագուշակությունը։ Հայ–բոշաների հիմնական զբաղմունքը առևտուրն է։

    Քանաքեռում մինչև օրս էլ առավոտյան տնից դուրս եկող և միայն երեկոյան վերադարձող կանանց մասին ասում են «մաղ ծախող»։ Այդպես ակնարկում են տնից տուն ման եկող և ձեռագործ մաղեր և զամբյուղներ վաճառող բոշա կանանց։ Տղամարդիկ էլ հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ։

    Հայ–քրիստոնյա․ բոշաների ինքնակամ ձուլման պատմությունը

    Բոշի թաղում բոշա փնտրող ցանկացած մարդ պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր փորձերն ապարդյուն են։ Զրուցակից գտնելու մեր փորձերը ևս ապարդյուն էին։ Այստեղ մարդիկ իրենց բոշա չեն համարում, այստեղ բոլորը «հայ–քրիստոնյա» են, խոսում են հայերեն, մկրտվում որպես քրիստոնյա, ոչնչով չեն տարբերվում թաղամասում ապրող մյուս մարդկանցից։

    Բնիկ քանաքեռցիները պատմում են, որ տասնամյակներ առաջ տարեց բոշաները սովորություն ունեին իրար հետ անծանոթ և անհասկանալի լեզվով խոսելու, բայց գրավոր խոսքի գործածում երբեք չեն նկատել։

    Ինչպես նշում են պատմագրական աղբյուրները՝ խոսքը հայ-բոշաների լեզվի՝ լոմավրենի մասին է, որը բաղկացած է եղել հնդիրանական ծագման բառապաշարից և 500-600 բնիկ գնչուական բառերից։ 19-րդ դարում արդեն բոշաների զգալի մասը լոմավրեն չգիտեր, և այն հիմնականում գործածվում էր որպես գաղտնալեզու, որպեսզի ոչ բոշան չհասկանա։ Այսօր բոշաները չեն պահպանել նաև բանավոր լոմավրենը։


    Լավ հարևաններ, որոնց աղջիկ չեն տալիս

    Չնայած այն հանգամանքին, որ հայ բոշաներն իրենց չեն տարբերակում էթնիկ հայերից, նրանք շարունակում են խմբային, առանձնացված կենցաղ վարել Երևանի մի քանի թաղամասերի առանձին հատվածներում։ Քանաքեռում Բոշի թաղից դուրս ապրող բոշաներին կարելի է մատների վրա հաշվել։ Բոլորը գիտեն, որ Բոշի թաղն ավարտվում է Բոշա Մուկուչի տան մոտ, որը հայտնի էր իր ամենամեծ աղավնատնով։

    Չնայած մեկուսի կենցաղին՝ բոշաներն անկաշկանդ շփվում և հարևանություն են անում էթնիկ հայերի հետ։ Տիկին Նունեն ասում է՝ իր հարևան Զոյան բարեկամից էլ մտերիմ է․

    «Մենք նույն դասարանում ենք սովորել ու փոքրուց մտերիմ ենք եղել։ Մենք միշտ իմացել ենք, որ Զոյան բոշա է, բայց երբեք դրան որևէ նշանակություն չենք տվել։ Չկա քանաքեռցի, ում դասարանում բոշա երեխա չի եղել, դա մեզ համար շատ սովորական բան էր։ Հիմա էլ Զոյայի հետ մտերիմ ենք, օր չկա, որ իրար հետ սուրճ չխմենք առավոտյան։

    Ես երբեք իմ բոշա հարևաններից ոչ մի վատ բան չեմ տեսել․ հասնող են, բարի, բարոյական, հանգիստ, կամեցող։ Իհարկե, ունեն նաև սովորություններ, որ ինձ համար անհասկանալի են, բայց դա էլ նրանց բարքերն են։ Ինձ համար, օրինակ, անընդունելի է կրթության նկատմամբ նրանց անտարբերությունը։ Ընտանիքներում բացարձակ ուշադրություն չեն դարձնում երեխաների սովորելու վրա, դրա համար էլ քանաքեռցիները վատ սովորող երեխաներին ասում են «բոշի երեխա»»։


    Պատմում է, որ բոշաներն իրենց համարում են քրիստոնյա, կնքում իրենց երեխաներին Առաքելական եկեղեցում, բայց ունեն սովորույթներ, որոնք հակասում են քրիստոնեական բարքերին․

    «Ինձ համար ամենաանընդունելին մոտ բարեկամների միջև ամուսնական կապն է․ իրենց համար դա շատ սովորական է դիտվում, օրինակ՝ հորեղբոր թոռների ամուսնությունը։ Բացի այդ՝ ընդունված է աղջիկներին վաղ տարիքում ամուսնացնելը։

    Անգամ, եթե չեն ամուսնացնում 16-17 տարեկանում, ապա նշանում են, որ չափահաս դառնալուց հետո ամուսնացնեն։ Դա մեզ համար, իհարկե, անհասկանալի սովորություն է, բայց, գուցե դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ մի քանաքեռցի բոշայի աղջիկ չի տա ու բոշա աղջիկ էլ իր տուն հարս չի բերի»։

    Իսկ Բոշի թաղը շարունակում է ապրել իր կյանքով՝ անունից նեղվելով, փակ կենցաղով, սրտաբաց մարդկանցով ու հստակ սահմաններով՝ Սուրբ Հակոբ եկեղեցի տանող նեղ ճանապարհից՝ մինչև Բոշա Մուկուչի մեծ աղավնատուն։

    Սոնա Մարտիրոսյան

    jam-news»

    http://www.aniarc.am/2021/03/08/a-fo...XBUdAYeG-hbuy8

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.03.2021), Freeman (09.03.2021), John (09.03.2021), Varzor (09.03.2021), Բարեկամ (10.03.2021), Գաղթական (09.03.2021), Ներսես_AM (09.03.2021), Ուլուանա (10.03.2021)

  15. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանում Վերին Շենգավիթի Բոշի մայլեն չեն նշել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.03.2021)

  17. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Այլազգի ու այլադավան բնիկ երևանցիները՝ բոշաներ. Jam-News
    March 8, 2021726


    jam-news»

    http://www.aniarc.am/2021/03/08/a-fo...XBUdAYeG-hbuy8
    Շատ հետաքրքրիր էր ու․․․ խորհրդավոր։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.03.2021)

  19. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոսք գնաց Քանաքեռի բոշաների մասին մի կարեվոր բան էլ ես պատմեմ,ուրեմն մեր հարեվանությամբ ապրում է մի բոշաների ընտանիք:
    Կիրովաբադցի մի տատիկ ունեցավ մի հատ բոշաից երեք աղջիկ մի տղա,բոլորն էլ ամուսնացան,միջնեկ աղջիկը Արմինեն տարբեր տղամարդկանցից ունեցավ տարբեր երեխաներ՝Արտաշես Պողոսյան,էդգառ, և Վլադ Ջուլհակյան:
    Այդ տղաները չարաճճի երեխեք էին ,երբ մեծացան գողության համար բազմիցս բանտ էին ընկգնում:
    Իմիջիայլոց Վլադը ծնվել էր ինցեստի արդյունքում ,երբ իր մայրը վեց անգամ վիժում էր:
    Տարիների ընթացքում անհետանում էին իմ կատուները,հետո պարզեցի որ դրանք դրանց սպանում են,իհարկէ չունեմ ապացույց ,բայց այդպես վստահ եմ,քանզի Արմինեի մեծ քրոջ տղեն Կարենը կատու էր քցել ավտոի տակ:
    Այդ ընտանիքը պատուհաս է մեր գլխին ինչ 2006 թվականին տեղափոխվեցինք Արաբկիրից Քանաքեռ,բայց փորձում ենք չշփվել նրանց հետ ու դիվանագիտորեն միայն բարևում ենք ու ժպտում:
    Վերջին խմբագրող՝ Arjo: 10.03.2021, 11:31:

  20. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ խոսքը ռոմա և սինտի ազգային փոքրամասնության մասին է․ «բոշա», «գնչու», «ցիգան» և այլ բառերը՝ որպես էթնիկ խմբի անվանումներ գործածելի չե՛ն։
    Բայց դե մենք մինչև հասնենք էդ գիտակցության, երևի տասնամյակներ կանցնեն։ Հլը ընկած բոշա ենք փնտրում ու զարմանում, որ ոչ ոք էդ տգեղ պիտակ հիշեցնող անվանման հետ ասոցիացվել չի ուզում։ Դրա փոխարեն թող ռոմա փնտրեն, գուցե էդ դեպքում մարդիկ դեմ չեն լինի իրենց էթնիկ ծագման մասին խոսել։

    Էս թեման էլ հերթական դիսկրիմինացիոն անդուր թեման է դառնում Ակումբում։
    Գողություն, ինցեսթ, էլ ի՞նչ կա․․․ Ոնց որ էս ամենը ազգային պատկանելության առանձնահատկություններ են, ոչ թե երևույթներ, որոնք պատահում են ամենուր՝ անկախ էթնիկ բնորոշումից։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (10.03.2021), Freeman (10.03.2021), Ձայնալար (10.03.2021)

  22. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ խոսքը ռոմա և սինտի ազգային փոքրամասնության մասին է․ «բոշա», «գնչու», «ցիգան» և այլ բառերը՝ որպես էթնիկ խմբի անվանումներ գործածելի չե՛ն։
    Բայց դե մենք մինչև հասնենք էդ գիտակցության, երևի տասնամյակներ կանցնեն։ Հլը ընկած բոշա ենք փնտրում ու զարմանում, որ ոչ ոք էդ տգեղ պիտակ հիշեցնող անվանման հետ ասոցիացվել չի ուզում։ Դրա փոխարեն թող ռոմա փնտրեն, գուցե էդ դեպքում մարդիկ դեմ չեն լինի իրենց էթնիկ ծագման մասին խոսել։

    Էս թեման էլ հերթական դիսկրիմինացիոն անդուր թեման է դառնում Ակումբում։
    Գողություն, ինցեսթ, էլ ի՞նչ կա․․․ Ոնց որ էս ամենը ազգային պատկանելության առանձնահատկություններ են, ոչ թե երևույթներ, որոնք պատահում են ամենուր՝ անկախ էթնիկ բնորոշումից։
    Այվ, բայց իրանք գիտե՞ն որ իրանք Ռոմա և Սինտի են։ Ես, օրինակ, չգիտեի։ Իհարկե վատ ա, որ ազգային պատկանելությունը բնորոշող բառը բացասական իմաստ ունի, շատ վատ ա, բայց եթե էդ մարդկանց դարեր շարունակ ռոմա ասեին, հիմա ռոման նույն իմաստը կունենար։ Ասածս էն ա, ոչ ժամանակակից հայերն են մեղավոր, ոչ ժամանակակից բոշաները։ Ժամանակին մեր նախնիները որոշակի վարք են ունեցել ու որոշակի վերաբերմունք իրար հանդեպ։ Հիմա անունների հետ խաղ անելու փոխարեն ուղղակի կարելի ա իրար սիրել, հարգել ու չամաչել ազգային պատկանելությունից։

    Եթե մարդը ռասիստ ու տգետ ա, ինքը հնդիկն էլ ա վատ իմաստով ասում, պարսիկն էլ եզդին էլ։

    Նույն նեգրի, սևամորթի ու աֆրոամերիկացու աբսուրդն ա։ Դպրոցում անցել ենք, որ տեց ռասա կա, կոչվում ա նեգրոիդ, հետո մեծացանք, պարզվեց դա վիրավորական բառ ա։ Հիմա եթե մարդը ռասիստ ա, նեգր ասի թե սև նույն ռասիստն ա մնալու։

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (25.03.2021), Tiger29 (11.03.2021), Varzor (12.03.2021), Բարեկամ (11.03.2021), Ուլուանա (11.03.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •