Մի անգամ, երբ քույրս մոտ մեկ տարեկան էր, դե, ես էլ մի չորս տարեկան էի, որոշեցի նրա մատը կծել՝ պարզելու համար, թե ոնց է դիմանում ցավին։ Ինքն էլ թարսի պես կարգին ցավադիմացկուն էր
։ Վերոնշյալ «թեսթի» իրականացումը, բնականաբար, հանգեցրեց նրան, որ քույրս ուժեղ լացեց, մամաս էլ սարսափահար վազեց–եկավ՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Ասեցի, որ մատը կծել եմ։ Խեղճի մատը լրիվ փոս էր ընկել, էնքան ուժեղ էի կծել։ Մաման էլ հանգիստ հարցրեց (ինքը նման դեպքերում ջղայնանալուց առաջ, որպես կանոն, փորձում էր նախ հանգիստ պարզաբանել, թե ինչն ինչոց է).
– Բա ինչի՞ ես կծել։
– Ուզում էի տեսնել՝ կլացի՞, թե չէ։
– Լավ, բայց գոնե մի քիչ կամաց կծեիր...
– Կամաց կծեցի, չլացեց...![]()
Էջանիշներ