Արդեն երևի 1-2 տարիա մտածում եմ ՏՏ ֆորոմի մասին՝ հայերեն, հայերի համար, բայց ոչինչ չեմ անում:
Օրինակ ինձ եթե մի բան պետքա լինում, ուրեմն Գուգլ.. ցանկացած հարցի պատասխանը արագ հնարավորա գտնել:
Միջազգային ֆորումի բացումը ինձ թվումա լրիվ անիմաստ կլինի: Լիքն էն էլի + մինչև նոր բացված ֆորումը լցվի, երկար ժամանակ կանցնի + երևի գերազանց անգլերեն իմացող ՏՏ մասնագետներ են պետք հարցերին պատասխանելու համար + եթե ապրեի ԱՄՆ-ում, երբեք չէի մտնի Զիմբաբվեի ՏՏ ֆորումը:
Հայերեն կարելի էր «չայնիկների» համար սարքել, բայց ոչ մեծ ֆորում… ասենք հարց ու պատասխանի, թե չէ ամեն մեկը ասենք կարա մտնի ու ամեն հարցով մի թեմա բացի, իսկ դրանց կանխումը լրացուցիչ աշխատանքա: Ֆորումային համակարգով ինձ թվումա դա հարմար չի: Ավելի պարզա պետք:
Իսկ «աշխատավարձի» պահով, ադսենսերի վրա ֆորումի գոյության առաջին տարում հույս չի կարելի դնել:
Էջանիշներ