Արամ ջան, եթե միջազգային, ապա նման կայքերը լիքն են։ Օրինակ, stackoverflow.com:
Կա նաև պրոֆեսիոնալ կայք, բայց վճարովի՝ experts-exchange.com: Գրեթե միշտ, երբ ինչ-որ տեխնիկական հարց եմ գուգլում, նմանատիպ հարց այդ կայքում տրվել է, և նշվում է, որ լուծումը հաստատված է հարցը տվողի կողմից։ Սակայն նայելու համար subscription է պահանջվում։
Իսկ հայկականը իմաստ չունի։ IT ոլորտի հետ առնչվող գրեթե բոլոր մարդիկ անգլերեն գիտեն բավարար չափով տեխնիկական տեքստերից գլուխ հանելու համար։