User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Այրված

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գինետանը
    «Ինչ հաճելի երեկո է»,- մտածեց Ադամը: Ընկերների հետ նստած էին գինետանը, սեղանին դրված էին տարբեր տեսակի ուտեստներ, բայց սեղանակիցների ախորժակն արդեն փակվել էր: «Սա էլ խմենք մեր Ադամի կենացը: Միշտ այսպես ընկերասեր, բարի ու մաքուր մարդ լինես, Ադամ ջան»,- ասաց ընկերը: Ադամը ամաչելով ժպտաց:
    - Կերեք, ժողովուրդ, ձեզ ի՞նչ եղավ,- դիմեց ընկերներից մեկը մյուսներին:
    - Այլևս չենք կարողանում,- ասաց աղջիկներից մեկը,- ես միայն այս ելակը կվերցնեմ տորթից:
    - Իսկ տո՞րթը ինչ ենք անելու,- շարունակեց երիտասարդը:
    - Չգիտեմ, մի բան կանենք, էլի,- պատասխանեց աղջկա ընկերը:
    - Վճարել ենք, ինչ ուզենք կարող ենք անել,- հաստատուն տոնով ասաց Ադամը: - Չուզենանք ուտել, կարող ենք թափել:
    Միտքը, հավանաբար, դուր եկավ սեղանակիցներին:
    - Գոնե փչացնենք մի քիչ,- կատակեց աղջիկներից մեկը,- միևնույն է մատուցողը տանելու է տուն, ուտի:
    - Ճիշտ է,- ասաց նրա ընկերը,- և, վերցնելով տորթի կտորը, շուռ տվեց այն աղցանի ամանի մեջ:
    Բոլորը հռհռացին:

    ---------- Ավելացվել է՝ 06:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:01 ----------

    Թթվասերավաճառը


    - Ադամ ջան, մի րոպե կգա՞ս, բան պետք է ասեմ,- կանչեց մայրը:
    - Ասա՛, մամ ջան,- պատասխանեց Ադամը և դուրս եկավ կողքի սենյակ:
    - Ադամ ջան,- ձայնը ցածրացրեց մայրը,- չե՞նք կարող մի քիչ օգնել Կարինեին:
    - Ի՞նչ Կարինե,- դեմքը ծռեց Ադամը,- շատ լավ գիտենալով, թե ում մասին է խոսքը:
    - Դե, թթվասեր վաճառող Կարինեն, է՛լի,- ասաց մայրը: Ամուսինը անկողնային հիվանդ է, միայն մեծ տղան է աշխատում, փոքրը սովորում է, աղջիկն էլ նոր է ընդունվել ինստիտուտ, աշխատանք է ման գալիս: Ասում է՝ չե՞ք կարող հինգ հազար դրամ տալ, պարտքերս փակեմ, որ հոսանքն ու ջուրը չկտրեն, մինչև թթվասերը ծախեմ, մյուս ամիշ պարտքը կտամ:
    - Հիմա դրա ժամանակը չի, փող չկա,- մոր խոսքը կտրեց Ադամը:
    - Հա՞, չկա՞, բալես, շիվարեց մայրը: Ընդհանրապես չկա՞:
    - Ասացի՛՝ չկա,- բարկացավ Ադամը:
    - Լավ, մի երկու հազար դրամ չենք կարո՞ղ տալ, յոլա գնա խեղճ կինը մինչը մյուս ամիս:
    - Չկա, մայրիկ, մենք մեր ծախսերն ունենք,- ասաց Ադամն ու ուզում էր դուրս գալ սենյակից:
    - Լավ, գոնե փող տուր, թթվասերն առնեմ,- հոգոց քաշեց մայրը:
    - Ինչքա՞ն:
    - Յոթ հարյուր դրամ:
    - Ա՛ռ,- փողը մեկնեց Ադամը:
    - Հիմա տեսնեմ, հազար դրամի մնացորդ ունի՞,- ասաց մայրը:
    - Քեզ կվերցնես, մայրիկ,- ասաց Ադամն ու դուրս եկավ:

    - Բարև, բալես,- ողջունեց նրան ժպտալով թթվասերավաճառը:
    - Բարև ձեզ,- առանց ժպտալու պատասխանեց Ադամը:
    - Ինչպե՞ս եք,- հարցրեց կինը:
    - Լավ, շնորհակալություն,- պատասխանեց Ադամն ու բացեց զգեստապահարանի դուռը՝ հագնելու վերարկուն:

    Տանից դուրս գալով տեսավ, թե ինչպես էր կինը փորփրում գոտուն կապած դրամապանակը և մետաղադրամներ հանում, իսկ մայրը նրան ասում էր՝ «պետք չէ, պետք չէ»:

    ---------- Ավելացվել է՝ 06:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:03 ----------

    Մեղադրյալը

    Քամին ավելի էր սաստկացել: Ադամը ոչ առանց գոհունակության նկատեց, որ աղջիկը դողում է: Ուզեց տեսնել, որ նրա հայացքն այլ կողմ է ուղղված, կամ իջացրել է գետնին և նայեց նրա դեմքին: Աղջիկը նույն անթարթ հայացքով հայում էր նրան: Ադամը շուռ տվեց գլուխը:
    «Մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անհատական ներաշխարհի անվտանգության խախտմանն ուղղված քայլերի կոչ է արել»,- շարունակում էր ներկայացնել մեղադրողը...

    ---------- Ավելացվել է՝ 06:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:07 ----------

    Ուսուցչուհին
    Արևոտ գարնանային օր էր: Ադամն ու Նազելին քայլում էին դեպի ստվերավետ այգին, որի ծաղկած բալենիների հոտը հարածվել էր ողջ շրջակա թաղամասում:
    - Մի հատ էլ սառը հյութ կամ սուրճ կխմենք,- առաջարկեց Ադամը:
    - Համաձայն եմ,- ժպտաց աղջիկը:
    Խոսելով մոտեցել էին այգու մուտքին, երբ, հանկարծ, Ադամն ասաց.
    - Չէ, արի, այստեղ չնստենք, գնանք ուրիշ սրճարան:
    - Ինչո՞ւ,- զարմացավ աղջիկը:
    - Այստեղի սուրճը լավը չի,- Ադամը վարանոտ հայացքով նայում էր շուրջը:
    - Դե, հյութ կխմենք:
    - Հյութն էլ մի բան չի: Արի, գնանք, ես լավ տեղ գիտեմ:
    Աղջիկը ինչ-որ կասկածելի բան զգալով կկոցեց աչքերը.
    - Ես այստեղ եմ ուզում, ծաղկած բալենիների տակ:
    - Քաղաքում էլ ծաղկած բալենի չկա՞,- ծիծաղեց Ադամը,- գնա՛նք, և քաշեց Նազելիի ձեռքից:
    - Վա՞յ, Ադամ ջա՞ն, եկել ես մեզ մո՞տ,- լսվեց մի զվարթ ձայն: Եվ գոգնոցով կինը համբուրեց Ադամին:
    - Հորաքո՞ւյր, բարև,- ստիպեց իրեն ժպտալ Ադամը:
    - Բարև,- ուրախ պատասխանեց կինը,- այս գեղեցկուհին ո՞վ է:
    - Ծանոթացի՛ր, Նազելի, հորաքույրս է, Իրինան:
    - Շատ ուրախ եմ,- ասաց կինը: - Համեցեք մեր սրճարանը:

    Մինչ նրանք քայլում էին կնոջ ետևից, Նազելին հարցրեց.
    - Ի՞նչ է աշխատում սրճարանում:
    - Ամաններն է լվանում,- դժկամությամբ պատասխանեց Ադամը:

    ---------- Ավելացվել է՝ 06:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:08 ----------

    - Ամուսինը չի աշխատում,- պատմում էր մայրը հարևանուհուն՝ սուրճը լցնելով բաժակների մեջ: - Խեղճ տալս էլ, որ ողջ կյանքը ուսուցչուհի է աշխատել, ի՞նչ աներ, դպրոցում կրճատման տակ ընկավ, երեխային մի կերպ պիտի՞ պահեին: Սկսեց խմորեղեն թխել վաճառքի համար: Պատմում էր, որ վաճառող չկար: Ինքն էր վերցնում, տանում շուկա վաճառելու: Ասում է. «որ կանգնում էի գոռում՝ խմորեղեն, կամ գնում էի վաճառողներին առաջարկում թխվածքը, քրտինքը մեջքովս ջրի նման հոսում էր»: Դե պատկերացնո՞ւմ ես, ամբողջ կյանքը ուսուցչուհի է եղել, հիմա պետք է ման գա, խնդրի, որ խմորեղեն գնեն: Նյարդերը լրիվ շարքից դուրս եկան: Հիմա էլ մի սրճարանում աման է լվանում, որ ընտանիքը պահի, խեղճը:
    - Պատկերացնում եմ,- գլուխն օրորեց հարևանուհին:

    ---------- Ավելացվել է՝ 06:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:08 ----------

    Արժանի է մահապատժի

    «Գործած ծանր հանցանքների համար համարում ենք, որ արժանի է մահապատժի՝ խարույկի վրա այրման միջոցով՝ ըստ Քրեական օրենսգրքի 344.2, 344.3, 344.5 և 366.7 հոդվածների»,- մեղադրական ճառը եզրափակեց մեղադրողը:

    Մեղադրողը լռեց. լսվում էր միայն քամու շշնջյունը, ամբոխի խուլ հառաչն ու խոսակցությունը, աղջկա ձեռքերի ցնցումներից զնգզնգացող շղթայի ձայնը: Մեղադրողը հարցական հայացքով նայում էր նստած դատավորներին:
    «Դատարանը հեռանում է որոշում կայացնելու»,- հայտնեց ալևորը և վեր կացավ: Բոլորը հետևեցին նրան: Ադամը նստած մնաց:

    ---------- Ավելացվել է՝ 06:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:09 ----------

    Ջնջված է

    Տրամադրությունն ընկել էր: Նա սովոր չէր նման վերաբերմունքի: Այդ կոպիտ, հաստավիզը, որը ոչինչ չգիտի անել, բացի գարեջուր խմելուց, իրեն ցուցումներ է տալիս աշխատանքի վերաբերյալ ակնարկներ անում, թե իբր ինքը՝ Ադամը, լավ չի աշխատել: Հարցը այնքան էլ նրանում չէր, որ իրեն, փաստորեն, մեղադրում էին ծուլության մեջ, նա ինքն էլ զգում էր, որ ճշմարտություն կար այդ մեղադրանքի մեջ, այլ այն տոնի մեջ, որով դա ասվել էր իրեն: Բացի դրանից, նա հոգու խորքում իրաեն շատ ավելի արժանի էր համարում, քան հանդիմանողին: Քանի՜ անգամ էր բռնացրել նրա «անգրագիտությունը»: «Ինչո՞ւ ես պետք է նման բաներ լսեմ դրանից,- բարկացավ նա և սեղմեց բռունցքները: - Դե լավ, դու դեռ շատ կափսոսաս քո այդ խոսքերի համար, երբ քեզ հանեն աշխատանքից»:
    Մի քանի ժամ անց նա նստած էր համակարգչի դիմաց և սուրճ խմելով կարդում էր տարբեր նորություններ: Աչքով ընկավ մի բլոգ, որի հեղինակը գրում էր նրա մասին, թե մի քանի օր առաջ իր պահած տնային կենդանին սատկել է: Երևում էր, որ հեղինակի համար թանկ էր այդ կենդանի շունչը և ծանր էր նրան կորցնելը: «Երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր կենդանիներին այդքան տեղ են հատկացնում: Հազար հատ կենդանի մեկ մարդկային երեխա չարժի: Տեսնենք՝ ո՞վ է առցանց»,- և սեղմեց Զրուցարանի կոճակը: Մեկ-երկու հոգի կային, որոնց հետ խոսելու ցանկություն չուներ: Վերին տողը գրավեց ուշադրությունը: Ժամանակին այս մարդու հետ շատ մտերիմ էին, իսկ հիմա… «Ո՞վ է մեղավոր»,- մտածեց Ադամը: ԻՆքը մինչև հիմա էլ պատրաստ է ընդունելու ընկերոջը, եթե գա և ասի, որ իր կարիքն ունի: Իսկ ինքը այլևս չի գրելու նրան: Բավական է: Ամեն անգամ ի՞նքն է գրելու: «Ոչ մի մտերմություն էլ չի եղել»,- փորձեց համոզել ինքն իրեն: Եթե հիմա չկա, չի դիմացել այդ «մտերմությունը» ժամանակի փորձությանը, ուրեմն չի էլ եղել: Վերջին անգամ, երբ ընկերը գրել էր իրեն, աշխատանք չուներ, բայց լի էր վառ հույսերով ապագայի նկատմամբ: Երազկոտի մեկն է: Ու բացի դրանից, համասեռամոլ է: Չէ, դա, իհարկե, խնդիր չի իր համար, նա իր վերաբերմունքը ոչ մի կերպ չի փոխել այն բանից հետո, երբ իմացել է այդ մասին: Բայց ընկերն ինքը սկսեց ավելի քիչ գրել, ապա գրեթե կորավ: Երևի մտածում է, թե իրենից հեռացել եմ իր համասեռամոլության պատճառով: Եվ ի՞նչ: Պետք է ընկնի ետևից և համոզի, որ այդպե՞ս չէ: Եթե իրենից հարցնեն, կասի, որ այդպես չէ, իսկ համոզելով չի զբաղվելու: Կարոտում է… «Ոչ մի նման բան»,- բարկացավ Ադամը: Բացարձակապես միևնույն է՝ գոյություն ունի՞ այդ մարդը, թե՞ ոչ: Թող իրեն լավ զգա, երջանիկ ապրի իր սիրեցյալների հետ: Էկրանին հայտնված հարցի բովանդակությունը չհասկացավ: «Համոզվա՞ծ եք արդյոք, որ ցանկանում եք այսինչին ջնջել Ձեր ընկերների ցուցակից»,- գրված էր հայտնված պատուհանում: Իր համար միևնույն է: Ադամը նեյտրալ է վերաբերվում այդ սպառված ընկերությանը: Ադամի համար միևնույն է... Այո: «Այսինչը ջնջված է Ձեր ընկերների ցուցակից»,- տեղեկացրեց հայտնված պատուհանը: OK.

    ---------- Ավելացվել է՝ 06:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:10 ----------

    Դատապարտյալը

    Ալեհեր դատավորը կարդում էր դատավճիռը. «Հաշվի առնելով մեղադրող կողմի բերած փաստարկները, Դատարանը համարում է, որ մեղադրյալը ենթակա է մահապատժի՝ խարույկի վրա այրման միջոցով: Սակայն վերջնական վճիռը վերապահվում է Ադամին՝ ի կատարումն Ադամի՝ Ազատ Կամքի և Ազատ Ընտրության վերաբերյալ Սահմանադրության 1.1 և 1.2 հոդվածների»:
    Ադամը վերջին անգամ նայեց աղջկա աչքերին: Աղջիկը հայացքը չհեռացրեց:

    ---------- Ավելացվել է՝ 06:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:11 ----------

    Վերջին օրը


    Երեք լամպ փոխարինում էին նրա ջահը: Մեկն աշխատում էր, երկուսը՝ ոչ: Երբ լույսը միացրեց, կրկին տեսավ այդ զզվելի միջատին: Կանաչ թաթիկներով մորեխանման միջատը կպած էր չվառվող լամպերից մեկին և չէր շարժվում: Արդեն երրորդ օրն էր, ինչ տեսնում էր դրան: Առաջին օրը տեսավ պատով առաստաղ բարձրանալիս: Ապա այն անհետացավ: Երկրորդ օրը տեսավ առաստաղով լամպերի շուրջը քայլելիս: Երևի ջերմության կարիք ուներ: Ադամը կարծում էր, որ սովից կսատկի, քանի որ այդ սենյակում ոչ խոտ կար որ որևէ ուտելիք միջատի համար: Բայց արի ու տես, որ զզվելի միջատը նորից հայտնվել էր և կառչել լամպից: Ինչո՞վ է խանգարում,- անցավ մտքով: Իր գոյությամբ: Արդյոք կարո՞ղ է որևէ բան միայն իր գոյությամբ խանգարել: Կարող է: Սա իր տունն է, իր տարածքը, իր անօտարելի սեփականությունը: Նա է այս ամենի տիրակալը: Եվ նրան այստեղ ոչ մի միջատներ անհրաժեշտ չեն: Եթե թուլացել է սովից, թող սատկի, ոչ ոք չէր խնդրում նրան գալ այստեղ: Բայց այս համառ գարշելին արդեն երեք օր է՝ ինչ չի սատկել: Լավ, տեսնենք,- մտածեց Ադամը և, բացելով սառնարանի դուռը, կաթ լցրեց իր համար: Խմում էր և նայում միջատին: Ինչպե՞ս վերացնել դրան: Զուգարանում մի օդի թարմացուցիչ ուներ: Որոշեց բերի, պզացնի միջատի վրա, որպեսզի այն թմրի, ընկնի: Միգուցեև նա թղթով վերցնի այդ դեպքում միջատին և պատշգամբից խոտերի մեջ նետի:
    Փորձեց: Միջատը միայն ավելի խորը փախավ-մտավ լամպի մեջ:
    Սա իմ տարածքն է: Ես եմ այստեղ տերը: Ես, ես, ես: Ես: Ես եմ որոշում՝ ով ապրի իմ տարածքում, իսկ ով՝ ոչ: Իմ Ազատ Կամքով: Հիշեց մանկությունից մի խաղ: Միջատների հետ: Նա միջատին փորձեց փախչելու ինչ-որ հնարավորություն տալ: Միջատը այն չօգտագործեց: Ուրեմն կխաղանք այդ խաղը:
    Վերցնելով մի երկար փայտ, խնամքով նրա ծայրին ամրացրեց թերթի մի կտոր: Դարակից հանեց լուցկին: Միջատը չէր շարժվում:

    ---------- Ավելացվել է՝ 06:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:12 ----------

    Դատապարտյալը


    «Համարում եմ արժանի մահվան»,- լսեց իր սեփական ձայնը,- «խարույկի վրա այրելու միջոցով»:
    Աղջիկն արդեն առանց շղթաների էր, փեռքերը ոլորած կապած սյանը:
    Ծխող տղամարդկանցից մեկը, հրահանը ձեռքին պատրաստ կանգնել էր:
    Դանդաղ քայլերով Ադամը մոտեցավ փայտերի կույտին: Խնամքով վերցրեց գետնին մնացած մի տաշեղ և դրեց կույտի ամենավերևում: Ապա վերցրեց հրահանը տղամարդու ձեռքից և այրեց փայտերի արանքի թուղթը:

    Այրված

    Թուղթը ճրթճրթաց, սկսեց ծուխ արձակել: Ադամը այն մոտեցրեց լամպին: Սկզբում միջատը չէր շարժվումէ կարծես ոչինչ չէր զգում: Ապա կրակն ուժեղացավ: Միջատը փորձեց վազել, փախչել, սակայն թաթիկները թուլացան և առաստաղից ընկավ ներքև: Ադամը, որքան ուժ ուներ, ոտքով սեղմեց-ճխլեց միջատին:
    Վերջին խմբագրող՝ ars83: 20.08.2010, 05:17:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.08.2010), Nare-M (20.08.2010), Rhayader (21.08.2010), Ամպ (23.11.2010), Դատարկություն (20.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այրված թղթադրամների փոխանակում
    Հեղինակ՝ Alximik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.09.2014, 16:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •