Նոր կարդացի Երդումը, ոնցոր դասատուն`զինվորական չաստումդասարանի երեխեքն էլ պետք է անպայման գնան պրիսյագին
![]()
Նոր կարդացի Երդումը, ոնցոր դասատուն`զինվորական չաստումդասարանի երեխեքն էլ պետք է անպայման գնան պրիսյագին
![]()
Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 19.08.2010, 14:16:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Inna (04.09.2010), Yellow Raven (19.08.2010)
Չորս ձեռքով կողմ եմ Վալյայի առաջարկին։ Ու այդ երդումը պետք է բոլոր դասարանների պատին փակցված լինի։ Ավելին, առաջարկում եմ, որ ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունի Ուսուցչի էթիկայի կանոններ, ու հետևի դրանց իրականացմանը՝ դրանից բխող նաև իրավական հետևանքներով։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Ուսուցիչներն իրենց ցածրացված են զգում դրա պատճառով:
Երդումը պատին փակցնելուց ինչ-որ բանա՞ փոխվելու, թե որ ուսուցիչն ասեց «Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով:», ուրեմն տենց էլ լինելու ա: Հերթական ձևականությունը: Որոշ ժամանակ անց նույնիսկ երդման տեքստը երևի չեն հիշի…
Գնալով երդում կոչվածն ավելի են ձևական դարձնում:
Էդ արդեն աշակերտի, ծնողի, հասարակության դիրքորոշումից է կախված, թե դասատուն, ոստիկանը, նախարարը կամ նախագահը ինչքանով հավատարիմ կլինի երդմանը։ Թե չէ բոլորս վախենում ենք «սպիտակ ագռավի» անուն հանել, բայց չենք ալարում քունջուպուճախներում ու ֆորումներում սրան-նրան քննադատել ու ասել, թե «էս երգիր չի», «էսի կյանք ա, որ մենք աբրըմ ենք»։
Հ.Գ. Վալենտինայից ներողություն եմ խնդրում երդման առաջարկը իրեն վերագրելու համար. ուշադիր չէի։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Իսկ դա արդեն հաստատված է???![]()
Թե չէ որ բժիշկները երդվում են, սկսում են հիվանդի մասին մտածել: Կամ որ հոգեւորականները երդվում են կուսակրոն լինել, տենց էլ մնում են: Կամ որ զինվորները երդվում են անձնվիրաբար ծառայել ու պահպանել ռազմական գաղտնիքը, էդ սաղ անում են, էլ չասեմ, որ ամեն ***ի տղա աֆիցեռ էլ ժամանակին տենց երդվել ա: Կամ որ նախագահը երդվում ա, սաղ իրա ասածները անում ա…
Կարճ ասած` տարեք թափեք էդ երդվել-մերդվելը:![]()
Ժող, բայց պատկերացնում ե՞ք, էսօր որոշեն, որ ուսոցիչները պիտի երդվեն, վաղը կորոշեն, որ խանութի վաճառողները պիտի երդվեն, հետո էլ բանը կհասնի մեր սիրելի երթուղայինի վարորդներին ու կունենանք սենց պատկեր.
Ես, Վալոդ Վալոդյանս, գիծ մտնելով որպես համար XX երթուղային տաքսու վարորդ, երդվում եմ`
միացնել վայրկյանաչափը ռեյսը սկսելու պահին,
ծխելուց պատուհանը 2սմ չափով բացել, երաժշտության ուժգնությունը անել 40 դԲ-ից ոչ ավելի,
մուննաթ չգալ ուղեվարձի տասանոցներով ու քսանանոցներով վճարելու համար,
միացնել տրաֆարետի հետեւի տույսը եթե փողոցում լուսավորությունը 25 լյուքսից պակաս է,
պահպանել երթեւեկության կանոնները, բացառությամբ եթե նստող կա,
չօգտագործել հայհոյանքներ, եթե պասաժիրների մեջ կան իգական սեռի ներկայացուցիչներ,
այլեւս պասաժիր չվերցնել, եթե վերջին նստած պասաժիրի հետույքը ստիպված քսվում է դռան ապակուն:
Երդվում եմ…![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ