User Tag List

Նայել հարցման արդյունքները: ինչպեսեք վերաբերվում դպրոցներում ուսուցիչների երդման արարողություն մտցնելու գաղափարին

Քվեարկողներ
40. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • դրական

    6 15.00%
  • բացասական

    26 65.00%
  • ոչ մեկը, ոչ մյուսը

    8 20.00%
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Հորս, մորս ու վերջում էլ տատուս, պապուս արեւ

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երեկ երբ այս նորամուծության մասին կարդացի, այն պատճենեցի ու տեղադրեցի «Քաղաքական հումոր» թեմայում: Եթե անկեղծ լինեմ, ապա չէի կարծում, որ տվյալ նյութը ավելի շատ արծածման, քննարկման ենթակա է, առանձին թեմայի արժանի: Երբ իրական գործեր չեն արվում, մնում են գործի իմիտացիաները:

    Ինչևէ, իմ խիստ համեստ կարծիքով գործ ունենք սովորական կոմպլեքսի հետ: Ունենք նախարար, ով բանակում չի ծառայել (չնայած ուզում է ներկայումս ստեղծել պայմաններ, որ մարդիկ չկարողանան բնականոն ուսումը շարունակել, այլ անպայման բոլորը գնան բանակ), բայց չնայած իր չծառայելուն ունի հրամանատար լինելու մեծ ցանկություն: Բնականաբար ինքը չի կարող հրամանատար լինել, զգացել է, ու հիմա իմիտացիա է ստեղծում, բանակային մոտիվացիա, երդում, ֆլան-ֆստան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.08.2010), Freeman (20.08.2010), Inna (19.08.2010), V!k (19.08.2010), VisTolog (19.08.2010), Ժունդիայի (19.08.2010), Ռուֆուս (19.08.2010)

  3. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ ձևականություններից՝ երդում-մերդում կոմունիզմի հոտ ա բուրում

    Փոխանակ լուրջ բարեփոխումներ մտցնի կրթական համակարգի մեջ, ձևականությունների հետևից ա ընկնում...
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (20.08.2010)

  5. #48
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    237
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդունելի ու անընդունելի չկա, երկուսն էլ կիրառելի են: Իսկ «պապիիս», «տատիիս» ձևերը սխալ են քերականորեն. երկու «ի»-ն հայերենում, որպես կանոն, հնչյունափոխվում է «ու»-ի:
    (Օրինակ՝ քեռի. քեռուս տղան, վայրենի. վայրենու աչքերը, կանաչի-կանաչու համը, ևն)

    Ինչ վերաբերում է ուսուցիչների երդմանը, պարզապես խեղկատակություն եմ համարում: Նաև, ըստ իս, սա կարող է դառնալ աշակերտների սանձարձակման ևս մի բարենպաստ պայման:

    Միայն բավականաչափ ինֆանտիլ ուղեղում կարող էր նման միտք առաջանալ: Որ սեպտեմբերի 1-ին մի քիչ զվարճալի բան լինի, իրենց մակարդակի մարդիկ էլ «Հայլուր» նայեն ու ուրախանան: Ուրիշ իմաստ չեմ տեսնում:
    Էն, որ երկու «ի»-ն «ու» են դառնում, էդ բոլորիս հայտնի է երրորդ դասարանից, բայց կարծում եմ, որ «պապիս» ձևը ավելի հարմար է: Եթե ցանկություն կա, կարող ենք տեղափոխվել <<Զանազան լեզվական հարցեր>> թեմա:
    Վերջին խմբագրող՝ Tornado: 19.08.2010, 17:46:

  6. #49
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ իրական գործեր չեն արվում, մնում են գործի իմիտացիաները:
    Համաձայն եմ Chuk-ի հետ:
    Իրականում ծանոթ չլինելով այս «նախարարի» կենսագրության մանրամասներին՝ ենթադրում եմ, որ ուղեղի լվացումով (brainwashing) զբաղվող ամերիկա-եվրոպական առնվազն մի քանի թրեյնինգ անցած կլինի տարբեր թեմաներով: Նման թրեյնինգների մասնակիցները մի տեսակ յուրահատուկ են ու տարբերվում են մյուս մարդկանցից իրենց՝ մակերեսային մակարդակում «մեծ» գործեր անելու ու իրենց դրանից լավ զգալու ու առաջխաղացում ապրած լինելու զգացողությամբ:

    Բայց չեմ կարծում, որ հրամանատարի դեր է փորձում ստանձնել, ավելի շուտ երեխեն խաղ է անում, ըստ իս:



    Հ.Գ.
    «Քաջ Նազար» մուլտը հիշեցի.
    - Տե՜ր թագավոր, քո խոսքն ասա ժողովրդին:
    - Ի՞նչ ասեմ:
    - Դե… Թե բան չունես ասելու, հրաման տուր:
    Հիմա Աշոտյանինն ա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.08.2010), Chuk (19.08.2010), Inna (19.08.2010), Kita (19.08.2010), ministr (19.08.2010), Moonwalker (20.08.2010), murmushka (19.08.2010), Tig (26.08.2010), VisTolog (19.08.2010), Ձայնալար (19.08.2010)

  8. #50
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ինչ ուժաստիկ ա…
    Ինչ ախմախ բան ասես կանեն: Դրա տեղը թող ուսուցիչների, դպրոցների ու ընդհանրապես մեր կրթության որակն ու մակարդակը բարձրացնեն: Գնալով մենակ դեգրադացվում են:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (19.08.2010)

  10. #51
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    57
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոտյանը հեծանիվ չի հնարում։

    Ժող ջան, ամբողջ հարցն էն է, որ ուսուցիչը պետական, հանրային ու քաղաքացիական ծառայողի նման մի բան է։ Քաղաքացիական ծառայողը հաստատ երդվում է, ստորագրում է երդման տակ, նոր ընկնում քաղծառայողների ռեեստր։ Դրանից հետո ինքը կարող է քաղծառայողի կարգավիճակ չունենա միայն Քաղծառայության խորհրդի որոշմամամբ՝ եթե իրա աշխատակազմի ղեկավարը դիմի էդ խորհուրդ խախտում նկատելուց հետո։ Կան նաև քաղծառայողի էթիկայի կանոններ, քաղաքացիական ծառայության մասին և քաղծառայողների վարձատրության մասին օրենքներ։ Առաջինը սահմանում է, թե ով, այսինքն, որ պետական հիմնարկի, հանձնաժողովի ու խորհրդի որ աշխատողը կարող է լինել քաղծառայող։

    Հմի կասեք, թե էդքան բանից հետո ինչո՞ւ է «հիվանդ» պետապարատը։ Որովհետև ցանկացած աշխատանքի վրա ժամանակի ծախսը չափելի է, բայց մեր պետհամակարգում դա դեռ արած չի, ու ցանկացած քաղծառայող իր անմիջական ղեկավարի հանձնարարականը կարող է կատարել փոխպայմանավորված ժամանակահատվածում. ասենք, մի ժամվա գործը որոշում են մի օրում անեն։ Հակառակ դեպքում ստորադասը կարող է հարցնել, ո՞ւր է էն թուղթը, որի հիման վրա, վերադաս ջան, պահանջում ես էս գործը մի ժամում անել...

    Մի պրոբլեմ էլ կա։ Քաղծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է մրցույթ, իսկ պաշտոն զբաղեցնող քաղծառայողն էլ առնվազն երեք տարին մեկ պետք է ատեստավորվի։ Մրցույթի ու ատեստավորման ժամանակ թեստերի ու հարցատոմսերի են պատասխանում, ինչով ստուգվում է քաղծառայության օրենսդրության, տվյալ հիմնարկի իրավասությունների, պարտականությունների ու գործառույթների, ինչպես նաև քաղծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված իրավասությունների, պարտականությունների ու գործառույթների իմացության, հմտություններ ու կարողություններ ունենալու մակարդակը։ Ու պրոբլեմն այն է, որ էդ անձագրերը առայժմ ստանդարտ են ու լղոզված. այսինքն մանրամասն հստակեցված չի, թեն տվյալ պաշտոնը զբաղեցնողը ինչ պետք է անի, ինչ հմտություններ ու կարողություններ պետք է ունենա։ (Քաղծառության մասին ավելի շատ բան կարելի է իմանալ www.csc.am -ում)։

    Հիմա դառնանք մեր ոչխարներին, իմա՝ ուսուցիչներին։ Քաղծառության համակարգի «պիտանիության» մեխանիզմները դպրոց մտցնելն ամիմաստ է այնքանով, որ էդտեղ չափելիության հարցը որոշելը հեշտ է։ Դա միայն էրեխու գիտելիքն է, որ կարող է տալ միայն «երդվյալ» մանկավարժը։ Ծնողների համար շատ ավելի հեշտ է չափել դա, քան հասարակության համար՝ նախարարության տվյալ քաղծառայողի աշխատանքի օգտակարությունը։ Ու ծնողները, ցանկության ու միակամ լինելու դեպքում, շատ ավելի հեշտ կարող են «երդմնազանց» դասատուին ասել, որ սա քո տեղը չի։

    Ես համարում եմ, որ եթե երդումը թեկուզ մեկ ուսուցչի ստիպի զգաստանալ, երդման գործը կարելի է կատարած համարել։ Ու չեմ կարծում, որ մանկավարժի երդումը «մասխարայի» կվերածվի, եթե մենք «մասխարայի» իմաստ չդնենք մեջը։

    Էս ամեն ինչն ասացի որպես երկու դպրոցականի հայր, որպես մի մարդ, որը մի տարի մանկավարժ է աշխատել անլույս տարիներին ու զգացել, որ մանկավարժությունն իր գործը չի, ու որպես մի մարդ, որը զբաղեցրել է քաղծառայության թափուր պաշտոն, որն անփորձության պատճառով քաղծառայության մրցույթի հաղթող չի ճանաչվել, հետո չորս անգամ ճանաչվել է, բայց չի նշանալվել պաշտոնի, բայց գրանցվել է քաղծառայության երկարաժամկետ ռեզերվում։

    ---------- Ավելացվել է՝ 11:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:39 ----------

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    էս ինչ ուժաստիկ ա…
    Ինչ ախմախ բան ասես կանեն: Դրա տեղը թող ուսուցիչների, դպրոցների ու ընդհանրապես մեր կրթության որակն ու մակարդակը բարձրացնեն: Գնալով մենակ դեգրադացվում են:
    Ճիշտ ա՝ հեսա մեր տված բանբաներկեն ու հինգհազարանոցը կդնեն ու կբարձրացնեն մինչև համատարած գերազանցիկների աստիճանի...
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  11. #52
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացասական:

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Երդվու՜մ եմ
    Երդվու՜մ ենք
    Այս պահից զզվանքս ուղղակի եկավ - բուրժուական-կեղծ-պաթոսային ինչ-որ բան զգացի դրա մեջ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.08.2010), Sophie (20.08.2010), VisTolog (21.08.2010)

  13. #53
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա ինչ է, թող երդվեն, ինչ? ետ որ դուք ամեն օր երդվում եք որ 06-ը 3-ի տակ տեղից պոկել եք...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (25.08.2010)

  15. #54
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Երդվու՜մ եմ:
    Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին: Երդվու՜մ եմ:

    Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՜մ եմ:
    Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՜մ ենք:
    Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՜մ ենք»
    Բայց ինչ խայտառակ մակարդակի տեքստ է, գոնե մի գրագետ մարդու տային, խմբագրեր: Անիմաստ բութ նշաններ, ռաբիզ ոճ՝ «ամեն ինչ անել, որպեսզի դաստիարակեմ»... իսկականից հորս արև, մորս արև... Մի նորմալ լեզվի-գրականության դասատու էլ եթե մնացած լինի, ինֆարկտ կստանա էս տեքստով երդվելիս, կամ էլ ինքնասպան կլինի: Մի խելքը գլխին ԿԳ նախարար չռաստվեց էսքան տարվա մեջ, բոլորը մեկը մեկից դեբիլ ու կրետին: Բա չասե՞ս:
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (21.08.2010), VisTolog (21.08.2010), Ձայնալար (21.08.2010), Սամսար (23.08.2010)

  17. #55
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ խայտառակ մակարդակի տեքստ է, գոնե մի գրագետ մարդու տային, խմբագրեր: Անիմաստ բութ նշաններ, ռաբիզ ոճ՝ «ամեն ինչ անել, որպեսզի դաստիարակեմ»... իսկականից հորս արև, մորս արև... Մի նորմալ լեզվի-գրականության դասատու էլ եթե մնացած լինի, ինֆարկտ կստանա էս տեքստով երդվելիս, կամ էլ ինքնասպան կլինի: Մի խելքը գլխին ԿԳ նախարար չռաստվեց էսքան տարվա մեջ, բոլորը մեկը մեկից դեբիլ ու կրետին: Բա չասե՞ս:
    Ինձ թվաց, որ Ձայնալարը դա որպես հումոր է իմպրովիզ արել

  18. #56
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ խայտառակ մակարդակի տեքստ է, գոնե մի գրագետ մարդու տային, խմբագրեր: Անիմաստ բութ նշաններ, ռաբիզ ոճ՝ «ամեն ինչ անել, որպեսզի դաստիարակեմ»... իսկականից հորս արև, մորս արև... Մի նորմալ լեզվի-գրականության դասատու էլ եթե մնացած լինի, ինֆարկտ կստանա էս տեքստով երդվելիս, կամ էլ ինքնասպան կլինի: Մի խելքը գլխին ԿԳ նախարար չռաստվեց էսքան տարվա մեջ, բոլորը մեկը մեկից դեբիլ ու կրետին: Բա չասե՞ս:
    Ուսուցչի երդումը կիսագրագետ տեքստով
    ՕԳՈՍՏՈՍ 20, 2010

    Երբ ամիսներ առաջ տարածվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ողջույնի ուղերձը՝ հղված հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, դեռ այն օրերին սաստիկ զարմացրեց փոքրիկ այդ տեքստի ակնհայտ անգրագիտությունը: Անգրագիտություն, որի մեղավորը եթե նույնիսկ անձամբ նախարարն էլ չէր, ապա գոնե այս գերատեսչության մի ստորաբաժանումն էր, որը պատասխանատու պիտի լիներ իր նախարարի շուրթերից հնչող յուրաքանչյուր պաշտոնական խոսքի համար: Այսօր ահա լրատվամիջոցների էջերին է նույն նախարարի հաստատած “Հայ ուսուցչի երդման” տեքստը, որ առաջիկա սեպտեմբերի 1-ին եւ հետայսու բոլոր սեպտեմբերի 1-երին պիտի հնչեցվի հայաստանյան դպրոցներում: Եվ ինչպես ուղերձի հրապարակման օրերին, հիմա էլ հայ բանասերիս ուղեկցում են նույն խորագույն զարմանքն ու ամոթը անչափ բարձր ատյաններում մշակված այսչափ կիսագրագետ խոսքի համար: Կիսագրագիտություն, որ նախարարական հրամանով պարտադիր հնչեցման զորություն էլ ունի:

    Առաջին բանը, որ աչքի է զարնում փոքրիկ այս տեքստում, ածականների առատությունն է, ինչը, գրության բնույթը (երդման) ի նկատի ունենալով, կարելի էր միանգամայն արդարացված համարել, վերամբարձությունն էլ՝ հասկանալի, եթե տեքստը չլիներ նկատելիորեն անգրագետ:

    Ռուսերենի հարատեւ ու անթոթափելի ազդեցությունն է պատճառը, որ տեքստում երկու անգամ կրկնվում է “ամեն ինչ անել, որպեսզի…” քերականական կառույցը` բառացի պատճենը ռուսերեն համարժեք արտահայտության, որի դեմ տասնամյակներ շարունակ, բայց, ինչպես երեւում է` ապարդյուն, պայքարեցին Մայա Ավագյանն ու Լեւոն Հախվերդյանը, Հենրիկ Հովհաննիսյանն ու Արտեմ Սարգսյանը: Եվ հիմա հայ ուսուցիչը պիտի ջանա “ամեն ինչ անել, որպեսզի…” (“ամեն ինչ անել, որ…”-ի փոխարեն), եւ գլուխը քարը, որ այդ ուսուցիչների մեջ մեկը չէ, տասը չէ, հազարնե՛րը կնկատեն ստրկապատճեն այս խոսքի ոչ հայեցիությունը. գլուխը քարը, քանի որ մեր նախարարն արդեն ստորագրել է հայրենաշունչ այս տեքստը, ստորագրել է՝ ի փառս ռուսամտածության եւ ի գովս կիսագրագիտության:

    Երդմնական խանդավառության մեջ տեքստի հեղինակները չեն նկատել կետադրական կոպիտ սխալը առաջին իսկ նախադասության մեջ. “Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ…”: Կրթության (գիտությանը մի կողմ թողած) նախարարության որեւէ լեզվագետ պաշտոնյա կարո՞ղ է բացատրել “ես” բառի վրա դրված բութի “օրինականությունը”, ապա նաեւ պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում “պատասխանատու ճանապարհ”: Իսկ թե ինչպե՞ս “ճանապարհը” կարող է լինել “պատասխանատու”, հուսամ, գիտեն գոնե նախարարության պատասխանատուները, մասնավորապես այս տեքստի պատասխանատուն:

    Երդմնական զմայլանքի մեջ հայ ուսուցիչը երդվելու է իր “ստացած գիտելիքները” (“ստացա՞ծ”) նվիրել ոչ թե մատաղ սերնդին կամ երեխաներին, ինչպես ենթադրվում է բնականորեն, այլ՝ “երեխաների կրթության եւ դաստիարակության… գործին”: Պատկերացնո՞ւմ եք՝ “գիտելիքները” նվիրվում են “գործին”: Այո, անպարագիծ է հայ ուսուցչի նվիրումը. նրա համար բնավ կարեւոր չէ իր գիտելիքը ում կամ ինչին է նվիրում, միայն թե նվիրի: Բայց սպասեք: Հայ ուսուցիչը տվյալ “գործին” էլի՛ նվիրելու բան ունի՝ իր “հոգու ջերմությունը”՝ “ամբողջությամբ”: (Այսքանից հետո ինչպե՞ս է, որ տասնյակ հազարավոր հոգիների ջերմությամբ չի “ջերմանում” հայ ուսուցչի նվիրական “գործը”՝ կրթությունն ու դաստիարակությունը: Ոչ միայն չի ջերմանում, այլեւ մնում է այսքա՛ն աղետալի, այսչա՛փ ողբալի վիճակում: Էլ ինչո՞ւ ենք նախարարական առաջնորդությամբ ընկնում օտար դռներ ու ջրեր եւ մեր հանրակրթության թերիները փորձում “շտկել” օտար դպրոց ու կրթություն ջատագովելով, բա չե՞նք լսում ինչե՜ր է խոստանում-երդվում հայ ուսուցիչը): Տեքստի հեղինակը, կանխատեսելով, որ երդման հուզական ծանրաբեռնվածությունը “երդվու՜մ եմ”-ից “երդվու՜մ եմ” (կրկնվում է հինգ անգամ) կարող է այնքան մեծանալ, որ խեղճ երդվողը միայնակ չկարողանա դիմանալ ստանձնվող ծանրությանը, շուտով մանկավարժական “օգնական ուժեր” է հրապարակ իջեցնում, եւ “երդվում եմ”-ը հընթացս դառնում է “երդվո՜ւմ ենք” (“Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվո՛ւմ ենք”): Ի դեպ, նկատել տանք տեքստի հեղինակի ջանադրությունը՝ թեկուզ կրկնաբանությամբ, բայց անպայման պարզորոշ դարձնել հայ ուսուցչի ձգտումը՝ “…երկրի համար դաստիարակել… հայրենասեր… քաղաքացիներ”: “Հայրենասեր” բառից կարծես “երկիր” չի ենթադրվում, կարիք է եղել ասելու՝ “մեր երկրի համար”: Եվ տեքստը անհարկավոր ու “հանդիսավոր” բառերով բառախեղդ անելու այս ճիգը նկատելի է առաջին նախադասությունից մինչեւ վերջինը: Տեքստի հեղինակն այնքան էլ խորամուխ չէ բառերի իմաստների մեջ: Նրա համար, օրինակ, գրեթե նույնիմաստ են “պատվավոր” եւ “պատվաբեր” բառերը: Մինչդեռ դրանք շատ տարբեր են, այնքա՛ն, որ չի կարելի մեկը մյուսի փոխարեն գործածել: Հայ ուսուցիչը պիտի ընտրի ո՛չ թե “պատվաբեր” (“ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը…”), այլ “պատվավոր” ճանապարհը, քանզի “պատվաբերը” շահախնդրական եւ անձնապաստան իմաստ ունի (ուսուցիչն այդ ճանապարհը կարծես ընտրում է, որովհետեւ իրեն պատիվ է բերելու), մինչդեռ “պատվավոր”-ը բնորոշում է ճանապարհն ինքնին:

    Վերջում երդման տեքստի հեղինակին եւ տեքստը հրամանով հաստատած նախարարին հիշեցնենք, որ հայ դպրոցի եւ հայ ուսուցչի հիմնական առաքելությունը հիրավի գրագետ սերունդ աճեցնելն է, բայց դրա համար կիսագրագետ երդումները հազիվ թե օգնեն:

    Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ
    http://www.hraparak.am/2010/08/20/er...graget-textov/
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.08.2010, 12:16:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.08.2010), CactuSoul (23.08.2010), VisTolog (21.08.2010), Արշակ (21.08.2010), ՆանՍ (26.08.2010), Սամսար (23.08.2010)

  20. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոչ մի բան էլ չի փրկի ետ երեխաներին ,մեկա կաշառքը կա ու լինելու է, դա իմ կարծիքնա:մինչև Հայաստանում կա Կածառք հասկացողություն ,երդումը չի փրկի:Բ-իշկները արդեն 500 տարիյա երդում են տալիս,բան փոխվելա?
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (26.08.2010)

  22. #58
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, դատարանում տված սուտ երդման դեպքում պատասխանատվության են ենթարկում, իսկ էս դեպքի համար պատիժը ո?րն է, թե? չի բացառվում, որ մատը խաչած երդված լինիԿարծեմ նման դեպում սուտն արդարացվում է
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  23. #59
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, դատարանում տված սուտ երդման դեպքում պատասխանատվության են ենթարկում, իսկ էս դեպքի համար պատիժը ո?րն է, թե? չի բացառվում, որ մատը խաչած երդված լինիԿարծեմ նման դեպում սուտն արդարացվում է
    Էդ ո՞ր օրենքովա սահմանված, որ երդման ժամանակ ով մատերը խաչ է անում, նա ուրեմն կարող է շրջանցել իր երդումը: Չնայած դա լավ համապատասխանումա իրականությանը…


Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերնագիրը վերջում…
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 58
    Վերջինը: 22.09.2017, 14:39
  2. Շնորհավորանք b ու լիքը o վերջում m շնորհավոր մեր գանձ ախպեր:
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 16.06.2015, 12:23
  3. Վերնագիրը վերջում
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.03.2008, 17:06
  4. Սիրել սկզբից,թախծել վերջում…
    Հեղինակ՝ Lernci, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.01.2008, 11:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •