Բարեւ ժող: Որպեսզի նոր թեմա չգացեմ բլոտի կանոնների մասին, երկու հարց ունեմ, էստեղ կտամ: Էս 2 հոգանոց բլոտի միավորները հաշվելուց ինչ-որ գլուխ չեմ հանում: Մինչեւ հիմա ուշադրություն չէի դարձրել, էսօր հաշվեցի, տեսա, որ կոմպը իմ հասկացածից տարբեր ա հաշվում: Կանոնների մեջ էլ կիսատ ա գրած, փաստորեն:
Կոնկրետ օրինակով ասեմ, որ պարզ լինի: Հենց հիմա կոմպի (Գագոյի ) հետ խաղում եմ: Իրավիճակը սենց ա. մինչեւ էս խաղը հաշիվը 59 - 61 էր հօգուտ Գագոյի: Էս խաղում կոզրը ես ընտրեցի ու տարա 102 սայի (վերջին ռուկն էլ հետը), Գագոն տարավ 36 սայի: Բացի էդ` ես ունեի 2 հատ թերզ: Խաղից հետո հաշիվը դառավ 76 - 65 հօգուտ ինձ: Գագոյի մոտ ամեն ինչ պարզ ա 36-ը 4 միավոր ա, 61+4=65: Իսկ ինձ փատորեն ավելացավ 76-59=17 միավոր: 102 սային եթե 10 միավոր ա, 2 հատ թերզն էլ 4 միավոր ա, էդ եղավ 14, բա էն 3 միավո՞րը որտեղից:
Հարց #2. 2 հոգանոցում բոլոր կոմբինացիաների միավորները նույնն ե՞ն, ինչ 4 հոգանոց բլոտում: Մասնավորապես` բոյի դեպքում տզերով 4 թուղթը երկուսում էլ 19 միավոր ա՞:
Ավետ ջան, իրականում երկու հոգանոց բլոտում հաշվարկվում ա ոչ թե` ով ինչքան տարավ, այլ Գագոների հաշվին գնում ա էնքան, ինչքան ինքը հանել ա, իսկ կոզր խոսացողի օգտին (չպարտվելու դեպքում) անցնում են մնացած բոլոր միավորները: Այսինքն, քանի որ ընդհանուր խաղաքարտերի գումարային հաշիվը կազմում ա 16 (162 միավոր), Գագոն տարել ա 36 (4 միավոր), քեզ մնում ա 13 (քանի որ 6-ով ավարտվող սայիի դեպքում կիսվում ա, քո դեպքում 126 ա եղել, ըստ երևույթին), 13-իդ գումարել ա 2 թերզդ, վերջում ստացել ես 17 միավոր: Միտքն էն ա, որ կոզր խոսացողը տանելիս տանում ա ոչ միայն իր ձեռքի խաղաքարտերի տարածը, այլ նաև պահեստային խաղաքարտերը: Կանոնները տենց են:
Երկրորդ հարցիդ պատասխանում եմ, որ որքան հիշում եմ՝ հա, նույն միավորներն են:
Հ. Գ. Էդ Գագոն մեղք չի՞, հերիք ա ստորացնես, մտի օնլայն խաղա:
Rammstein (07.01.2013)
_Հրաչ_ (07.01.2013)
Կարո՞ղ է որևէ մեկը իմ գրած բլոտի առաջին տարբերակն ունենա։
Tiger29 (22.03.2021), Varzor (22.03.2021), _Հրաչ_ (22.03.2021), մարդ եղած վախտ (23.03.2021)
Ինտերնետով ուրիշների հետ խաղալու հնարավորություն էի ավելացրել, որը տենց էլ նորմալ չկարողացա զարգացնել։ Բացի դրանից, որոշ մանրուքներ եմ դզել, իսկ որոշներ, հակառակը, փչացրել։
Ամենակարևորը, առաջին տարբերակը գրված էր 17 տարեկան երիտասարդի կողմից, հիմա որ մտածում եմ, հավատալս չի գալիս Դրա համար ուզում եմ հենց դա ճարել, պահել, չկորի։ Եթե գտնես, շատ շնորհակալ կլինեմ։
Մաղարիչը` քո ճաշակով ))
Համ 1.0-ն, համ էլ` 2.4-ը
https://file.io/uFKNoAf8ltnd
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Freeman (23.03.2021)
Կարող ա միանգամյա ներբեռնման էր )))
ՈՒ էդ մի անգամն ինքս էի փորձել` տեսնելու, թե հաստատ գալիս ա ))
https://file.io/ULlN8R7Eg9B1
Եթե էլի չգա, ասա որտեղ գցեմ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Քաշեցի, ինքն է Մերսի կրկին։ Կորոնան ավարտվի, ճանապարհորդությունները վերականգնվեն, ընտիր կոնյակն ինձնից։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 23.03.2021, 02:10:
Գաղթական (23.03.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ