Բուն արմատը ո՞րն ա, ասենք՝ Քարդաշյանի մասին գրածի բուն արմատը նշելու համար հո չե՞ս գնալու Քարդաշյանից հարցնես: Դու պետքա նշես էն աղբյուրը, որտեղից դու վերցրել ես: Ի՞նչ կապ ունի ստեղծագորոծությունը, ո՞վ ա ասում ստեղծագործություն ա: Լիքը մարդիկ իրանց բլոգում ինչ որ բաներ են գրում, չեն ստեղծագործում, ուղղակի գրում են, էդ նշանակում ա, որ ուրիշները կարան էդ գրածները վերցնեն իրանց անունի տակ իրանց բլոգերում գրե՞ն:
Եթե ինչ որ մեկի մասին նյութը դու վերցնես քո մոտ գրես առանց աղբյուր նշելու, ու պարզվի, որ էդ նյութը սուտ ինֆորմացիա ա պարունակում, կամ մեջը զրպարտություն կա, ու էդ մեկը, ում մասին որ նյութը գրած ա, քեզ դատի տա, ասի՝ իմ մասին սուտ բան ես գրել, ինձ զրպարտում ես և այլն, ի՞նչ ես ասելու, սուսուփուս դատվելու ե՞ս:






Մեջբերել

Էջանիշներ